18 C
Yerevan

Միա­վո­րում Հայկա­կա­նության Շուրջ

Մաս առա­ջին ՝«Մեր Ուղի­նի» հարցզրույցը ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ.

Պետք է ստեղծել մաքուր պետություն

Յուրա­քանչյուր հայ պետք է իր առջև խնդիր դնի ինքն իրեն նորո­վի հայտնա­գործել, ինքն իրեն գերա­զանցել՝ ազատ ու կոնկրետ մտա­ծե­լա­կերպ որդեգրե­լով: Ամենև­ին չունե­նա­լով արտա­սո­վոր և անի­րա­տե­սա­կան գաղա­փարներ՝ հայը պետք է ապրի իր աշխարհում և հեռու չմնա աշխարհից։ Որովհետև հայե­րի վատա­գույն թշնա­մին նրանց կործա­նա­րար երև­ա­կա­յությունն է։ Նրանք պետք է ապրեն իրա­կան աշխարհում և նախ մտա­ծեն «Մեր տունը» վերա­կա­ռուցե­լու մասին՝ նկուղից մինչև ձեղնա­հարկ։

Կայծ Մինասյան

Մեր Ուղին‑ի Չորս Հարցե­րը

1. Ինչպես կարգա­վո­րել Հայաստա­նի և Արցա­խի ժողովրդագրա­կան (demographic) խնդիրնե­րը։ Ի՞նչ հիմնա­կան
դրսև­ո­րումներ ունի այդ խնդի­րը և որո՞նք են դրա լուծմանն ուղղված ամե­նից առաջնա­յին գործո­ղություննե­րը։

Իշխա­նություննե­րը պետք է ժողովրդագրա­կան նոր քաղա­քա­կա­նություն որդեգրեն, որը հիմնված կլի­նի պետության համա­պարփակ զարգացման ռազմա­վա­րության վրա։ Առանց համա­պարփակ զարգացման, ռազմա­վա­րության բնակչության աճն անհնա­րին է, քանի որ վերջինս կարգա­վորվում է ներգաղթի ճիշտ ռազմա­վա­րությամբ՝ բնա­կա­րա­նի և աշխա­տանքի ապա­հովմամբ, կոռուպցիա­յի դեմ պայքա­րով, բնակչության գնո­ղունա­կության պահպանմամբ։ Այսպի­սով, առա­ջին բանը, որ պետք է անել, նշյալ համա­պարփակ ռազմա­վա­րության մշակման համար, պետա­կան մակարդա­կով աշխա­տանքա­յին հանձնա­ժո­ղով ստեղծելն է, որը մեկ տարվա ընթացքում իր հաշվետվությունը կներկա­յացնի իշխա­նություննե­րին: Այն պետք է ներա­ռի ազդե­ցիկ անձանց Հայաստա­նից (իշխա­նա­կան մեծա­մասնությունից և ընդդի­մությունից), քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունից, ինչպես նաև արտերկրից՝ ծագումով հայե­րի կամ ոչ հայե­րի: Մեզ իրա­կան փորձաքննություն է պետք։ Անհրա­ժեշտ կլի­նի նորա­րա­րություն դրսև­ո­րել՝ նպաստե­լու Մերձա­վոր Արև­ելքի (Սիրիա, Լիբա­նան, Իրաք, Իրան) հայ բնակչության հայրե­նա­դարձությա­նը, որը դժվար իրա­վի­ճա­կում է, ինչպես նաև այնպի­սի նոր մոտե­ցում ցուցա­բե­րել, ինչպի­սին է դեպի Հայաստան միգրա­ցիոն քաղա­քա­կա­նության ընդունումը Մերձա­վոր Արև­ելքի քրիստոնյա­նե­րի համար (ասո­րի-քաղդեա­ցի­ներ, ղպտի­ներ և արև­ելքի այլ քրիստոնյա­ներ), ինչու չէ՝ նաև Հայաստա­նի դաշնա­կից Հնդկաստա­նի քրիստոնյա­նե­րի համար։ Երբ այդ միգրա­ցիոն ռազմա­վա­րությունը գործի դրվի, այն ժամա­նակ կխո­սենք կոնկրետ ձեռքբե­րումնե­րի մասին։

2. Ինչպե՞ս ամրապնդել Հայաստան/Սփյուռք փոխներգործությունը կազմա­կերպչա­կա­նո­րեն (structurally)։
Ինչի՞ց է պետք սկսել առա­ջին հերթին:

Կարև­որ է ընթա­նալ երկու ճանա­պարհով՝ նախ, Հայաստա­նի Հանրա­պե­տության և աշխարհի հայության կապե­րին նվիրված համա­ժո­ղով հրա­վի­րել՝ դիմե­լով հասա­րա­կա­կան գիտություննե­րի և փիլի­սո­փա­յության հայտնի դեմքե­րին: Ամե­նա­կարև­ո­րը հայկա­կան կենտրո­նացված պետության հետ աշխարհասփյուռ հայե­րի հասա­րա­կա­կան կապն իմաստա­վո­րելն է: Այնուհետև, երբ կայա­նա հումա­նի­տար գիտություննե­րի և փիլի­սո­փա­յության գիտակնե­րին համախմբող այդ համա­ժո­ղո­վը, անհրա­ժեշտ կլի­նի ստեղծել խառը աշխարհագրա­կան հանձնա­ժո­ղովներ (Հայաստա­նում և Հայաստա­նից դուրս) և խառը թեմա­տիկ հանձնա­ժո­ղովներ (գործա­րարներ, քաղա­քա­գետներ, բժիշկներ, անվտանգության և պաշտպա­նության մասնա­գետներ, և այլն): Կրկին մեկ տարի կպա­հանջվի, որպեսզի յուրա­քանչյուր հանձնա­ժո­ղով իր հաշվետվությունը ներկա­յացնի իշխա­նություննե­րին։ Այնուհետև Հայաստա­նի Հանրա­պե­տությունն աշխարհասփյուռ հայե­րի համա­ժո­ղով կկազմա­կերպի՝ հանձնա­ժո­ղովնե­րի հաշվետվություննե­րի հիման վրա առաջնա­հերթություններ և ճանա­պարհա­յին քարտեզ մշա­կե­լու համար։ Իշխա­նություննե­րը պետք է ստանձնեն վերոնշյալ ամբողջ համա­կարգի ստեղծման գործը՝ օգտա­գործե­լով դեսպա­նատնե­րի ռեսուրսնե­րը և յուրա­քանչյուրի ներուժը: Մենք պետք է նորո­վի հայտնա­գործենք ինքներս մեզ, ներա­ռա­կան լինենք և ճկուն միտք ունե­նանք:

3. Ինչպե՞ս գրա­վիչ դարձնել Հայաստա­նը աշխարհի համար։ Որո՞նք են այն առա­վե­լություննե­րը, որ Հայաստա­նը
կարող է առա­ջարկել աշխարհին:

Առա­ջին առաջնա­հերթությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության անվտանգության, կրթության և սոցիալ-տնտե­սա­կան զարգացման ապա­հո­վումն է։ Սա է առա­ջին ճանա­պարհա­յին քարտե­զը։ Դրա համար պետք է ստեղծել մաքուր պետություն՝ հիմնված կառա­վա­րողնե­րի և կառա­վարվողնե­րի փոխվստա­հության վրա։ Մաքուր պետությունը հարկե­րի հետագծե­լիության երաշխիքն է։ Պետք է օգտա­գործել նաև Հայաստա­նի առա­վե­լություննե­րը՝ արևի ջերմությունը (300 արև­ա­յին օր 365-ից), զբո­սաշրջությունը, բարձր տեխնո­լո­գիա­նե­րը, ժողո­վուրդնե­րի միջև կամուրջ հանդի­սա­ցող հայ ժողովրդի գաղա­փարն ու պատմությունը։ Հայաստա­նը պետք է դառնա երկխո­սության տարածք պայքա­րող բոլոր ժողո­վուրդնե­րի համար։ Հայաստա­նը պետք է դարձնել խաղա­ղության և հակա­մարտություննե­րի կարգա­վորման վայր։ Հայաստանն ունի այդ կարո­ղությունը։ Այն կարող է կապել ամե­րի­կա­ցի­նե­րին ու իրանցի­նե­րին, իսրա­յելցի­նե­րին ու պաղեստինցի­նե­րին, հույնե­րին ու թուրքե­րին և ուրիշնե­րին։ Հայաստա­նը պետք է վերածվի աշխարհում խաղա­ղության ապա­հովման համար լծակներ և ազդե­ցություն ունե­ցող երկրի։ Հանուն պատմության և մարդա­սի­րության։ Հայկա­կան հարցը ոչ աջե­րինն է, ոչ՝ ձախե­րի­նը, Հայկա­կան հարցն ընդհա­նուր համա­ձայնության, մարդա­սի­րա­կան և միջազգա­յին հարց է։ Մենք պետք է հիմնվենք ձեռքբե­րումնե­րի վրա և ունե­նանք ինքնության դրա­կան պատկեր։ Սակայն հայկա­կան կազմա­կերպություննե­րը մեր ինքնության ամե­նա­վատ ներկա­յա­ցուցիչներն են։ Նրանք չգի­տեն ինչպես բարե­լա­վել հայկա­կան ինքնությունը, հակա­ռակ դեպքում դա ժողովրդա­կան բանահյուսություն է, կույր պաշտա­մունք և ազգայնա­կան ավանդա­պա­հություն։

4. Ինչպե՞ս եք պատկե­րացնում հայրենադարձություն/պետություն փոխ-կապակցությունը։ Ի՞նչ հիմնա­կան
վտանգներ ու ռիսկեր կան դրա իրա­գործման ճանա­պարհին:

Հիմնա­կան խոչընդո­տը հենց հայերն են հավա­քա­կան առումով։ Քանի դեռ նրանք մնում են միջա­կության, կույր պաշտա­մունքի ու սիրո­ղա­կա­նության մակարդա­կում, միայն պարտություններ ու հիասթա­փություններ կլի­նեն։ Յուրա­քանչյուր հայ պետք է իր առջև խնդիր դնի ինքն իրեն նորո­վի հայտնա­գործել, ինքն իրեն գերա­զանցել՝ ազատ ու կոնկրետ մտա­ծե­լա­կերպ որդեգրե­լով: Ամենև­ին չունե­նա­լով արտա­սո­վոր և անի­րա­տե­սա­կան գաղա­փարներ՝ հայը պետք է ապրի իր աշխարհում և հեռու չմնա աշխարհից։ Որովհետև հայե­րի վատա­գույն թշնա­մին նրանց կործա­նա­րար երև­ա­կա­յությունն է։ Նրանք պետք է ապրեն իրա­կան աշխարհում և նախ մտա­ծեն «Մեր տունը» վերա­կա­ռուցե­լու մասին՝ նկուղից մինչև ձեղնա­հարկ։ Հայկա­կան կազմա­կերպություննե­րը մեր տունը միա­սին կառուցե­լու փոխա­րեն անհանդուրժո­ղա­կա­նության, պառակտման ու հավա­քա­կան հիմա­րության մարմնա­ցումն են։ Մենք պետք է համախմբվենք մեր պետության, մեր ընդհա­նուր ունեցվածքի, մեր հավա­քա­կան ճակա­տագրի շուրջ։ Եկե՛ք վերջ տանք հիմար վեճե­րին և զարգա­նանք՝ ժողովրդա­վար, արդար և ներա­ռա­կան Հայաստա­նում արժա­նի մարդիկ դառնա­լու համար։ «Բոլո­րը հանուն Հայաստա­նի և Հայաստա­նը բոլո­րի համար»։

Առնչվող Հոդվածներ