16.3 C
Yerevan

Հետընթաց Բոլոր Ուղղություննե­րով

Ինչո՞ւ է Փաշինյա­նը գրե­թե արդա­րացնում թուրքե­րի պահվածքը ու այնպի­սի օրի­նագծի հավա­նություն տալիս, որ հենց թուրքե­րի ցանկություննե­րի դեմ է: Կամ ընդդի­մությունը: Իրենց հայտա­րա­րում են հայրե­նա­սեր, պետա­կա­նա­մետ ու ձեռնպահ են քվեարկում պետա­կա­նա­մետ օրի­նագծի:

Մեր Ուղին

Այն, որ ՀՀ ԱԺ‑ը վերածվել է աբսուրդի թատրո­նի, ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ: 2021թ. ընտրված Ազգա­յին Ժողո­վը հենց իր առա­ջին նիստից էլ ցույց տվեց, որ ոչ մի արդյունա­վետ աշխա­տանք չի կատարվե­լու: Այնտեղ հայտնված խմբակցություննե­րը իրենց վարքով ցույց են տալիս, որ իրենց միակ գործը մյուսնե­րին հակա­ճա­ռելն և ընդդի­մա­նալն է: Ընդ որում այդ մտայնությունը երբեմն հասնում է գրե­թե խելա­գա­րության, երբ նույնիսկ իրենք իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ են խոսում և ինչու:

ԱԺ‑ը իրոք վերածվել է խեղկա­տա­կության կենտրո­նի: Ով ինչ ուզում անում է: Ով ինչ ուզում խոսում է: Ո՛չ իշխա­նությունն է իրեն հաշիվ տալիս, թե ինչ է խոսում, ո՛չ ընդդի­մությունը, թե ինչին է դեմ ու ինչու: 

Հերթա­կան առի­թը, որի ժամա­նակ թե՛ իշխա­նությունը, թե՛ ընդդի­մությունը ցույց տվին իրենց անա­դեկվատ էությունը՝ երկու երև­ույթ էր:

Առա­ջի­նը «Նեմե­սի­սին» նվիրված հուշարձա­նին անդրա­դարձն էր: Թուրքիան կարծես թե նեղվել է, որ Երև­ա­նում բացվել է մի հուշարձան, որը նվիրված է թուրք մարդա­կերնե­րին ոչնչացրած հերոսնե­րին և փակել է օդա­յին ճանա­պարհը Հայաստա­նի համար՝ հայտա­րա­րե­լով, որ ուրիշ միջո­ցա­ռումներ ևս ձեռք կառնվեն: Եվ ահա, ՀՀ վարչա­պե­տը երկրի թիվ մեկ ամբիո­նից այնպի­սի մեղմ տոնով է խոսում այդ արձա­նի տեղադրման ու թուրքե­րի նեղա­ցա­ծության մասին, ասես հայե­րը իրոք վատ բան են արել արձա­նը տեղադրե­լով ու թուրքերն էլ իրոք առիթ ունեն նեղա­նա­լու: Դրա­նով վարչա­պետն իհարկե առիթ տվեց քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րին, որ իրեն հերթա­կան անգամ դավա­ճան հանեն: Չավուշօղլուն, իր խոսքե­րում նշել է, որ այդ արձա­նը նվիրված է ահա­բե­կիչնե­րին, որոնք 1920-ականնե­րին Թուրքիա­յի քաղա­քա­ցի­նե­րի ու մի շարք ադրբե­ջանցի­նե­րի են սպա­նել: Չավուշօղլուն իհարկե մոռա­նում է, որ այդ «քաղա­քա­ցի­նե­րը» հայոց ցեղասպա­նության կազմա­կերպիչ մարդասպաններ էին, ոչ թե խաղաղ մարդիկ և փորձում է վիրա­վորվա­ծի դեր խաղալ: Մի խոսքով սելի փոխա­րեն սելվորն է ճռռում: Բայց եթե թուրքե­րի պահվածքը հասկա­նա­լի է, ապա Նիկոլ Փաշինյա­նի պահվածքը բոլո­րո­վին հասկա­նա­լի չէ: Նա իր խոսքում գրե­թե արդա­րացնում է թուրքե­րի գործո­ղություննե­րը, նա ասում է, որ այնպես չէ, որ այդ արձաննե­րի պատճա­ռով խնդիրներ չեն ունե­նում:

Այսինքն ի՞նչ է ստացվում: Թուրքե­րը նեղա­ցել են, իսկ ՀՀ վարչա­պետն էլ չգի­տես ինչու նրանց փաստա­բա­նությունն է անում, ըստ էության ասե­լով, դե մարդիկ նեղա­ցել են, դուրնե­րը չի եկել: Լավ, ասենք թե թուրքե­րը նեղա­ցել են այդ արձա­նի պատճա­ռով: Իսկ եթե վաղը նրանց դուրը մեր դրո­շի գույներն էլ չգա: Վարչա­պե­տը հրա­մա­յե­լու է փոխե՞լ դրո­շի գույնե­րը: Կամ եթե թուրքե­րի տրա­մադրությունն ընկնի ինչ որ պատճա­ռով, վարչա­պե­տը գալու է և արդա­րացնի՞ նրանց պահվածքը: Իշխող մեծա­մասնությունը գոնե հասկանո՞ւմ է, որ իր քաղա­քա­կան լիդե­րը հերթա­կան հիմա­րությունն է դուրս տվել, որով յուղ է լցնում իրենց դավա­ճան համա­րողնե­րի կրա­կին: Կամ էլ, մի որոշ ժամա­նակ անց Փաշինյա­նը կարդա­րա­նա՝ ասե­լով, որ բոլո­րո­վին ուրիշ բան նկա­տի ուներ և բոլո­րո­վին ուրիշ բան էր ցանկա­նում տեղ ասել, բայց իր խոսքերն աղա­վա­ղել են: Մի մարդ, ով առա­վո­տից իրի­կուն զբաղված է խոսքեր աղա­վա­ղե­լով, բողո­քում է, որ իր խոսքերն աղա­վա­ղել են: ԱԺ մեծա­մասնությունը լավ կանի հիա­ցա­կան դեմքե­րով ծափա­հա­րե­լու փոխա­րեն իր քաղա­քա­կան լիդե­րին ուշքի բերի, որովհետև ՀՀ վարչա­պե­տի կողմից նման անա­դեկվատ պահվածքը շատ կասկա­ծե­լի է կամ գոնե շատ տհաճ:

Հաջորդ երև­ույթն այն է, որ ԱԺ մեծա­մասնությունը, որի առաջնորդը գրե­թե արդա­րացրեց թուրքե­րի նեղա­նա­լը, ընդունեց բավա­կան պետա­կա­նա­մետ մի օրի­նա­գիծ, ըստ որի ինքնիշխա­նությունից հրա­ժարվե­լուն ուղղված բռնի գործո­ղություննե­րը, ՀՀ ինքնիշխա­նությունը լրիվ կամ մասնա­կի սահմա­նա­փա­կե­լուն ուղղված գործո­ղություններ կատա­րե­լը կպատժվեն ազա­տազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկե­տով, իսկ բռնություն պարունա­կող հրա­պա­րա­կա­յին կոչե­րի համար՝ վարչա­կան տուգանքից մինչև 3 տարի ազա­տազրկում։ Իրոք որ անհասկա­նա­լի է: Մի կողմից վարչա­պե­տը չգի­տես, թե ինչեր է խոսում, մյուս կողմից էլ նրա թիմն անում է շատ կարև­որ մի բան: Եվ հիմա ընդդի­մության հերթն է:Այդ նույն ընդդի­մությունը, որ Փաշինյա­նին հերթա­կան անգամ դավա­ճան համա­րեց Նեմե­սի­սի հուշարձա­նի պահով  պահը չի կորցնում իրեն Հայաստա­նի փրկիչ հայտա­րա­րե­լու, չգի­տես ինչու…ձեռնպահ քվեարկեց վերը նշված օրի­նագծին, որը խիստ պատիժ է սահմա­նում պետա­կան ինքնիշխա­նությա­նը սպառնա­լու կոչե­րի ու գործո­ղություննե­րի համար:

Ստեղծվել է մի իրա­վի­ճակ, երբ ո՛չ իշխա­նությանն ես կարո­ղա­նում հասկա­նալ, ո՛չ ընդդի­մությա­նը: Եվ իրոք: Ինչո՞ւ է Փաշինյա­նը գրե­թե արդա­րացնում թուրքե­րի պահվածքը ու այնպի­սի օրի­նագծի հավա­նություն տալիս, որ հենց թուրքե­րի ցանկություննե­րի դեմ է: Կամ ընդդի­մությունը: Իրենց հայտա­րա­րում են հայրե­նա­սեր, պետա­կա­նա­մետ ու ձեռնպահ են քվեարկում պետա­կա­նա­մետ օրի­նագծի: 

Ոչ այն է ծիծա­ղես, ոչ այն է լաս: Կարծես, թե ամենքն էլ խելքնե­րը թռցրել են ու ընդհանրա­պես չեն հասկա­նում իրենց ասած-արա­ծի տարբե­րությունն ու նշա­նա­կությունը: Նման պայմաննե­րում ցանկա­նում ես ԱԺ խմբակցություննե­րին հայրե­նի­քի փրկության մեդալ շնորհել ու արտաքսել երկրից: Այլ կերպ հնա­րա­վոր չէ արձա­գանքել տեղի ունե­ցող աննորմա­լությա­նը: Երկրի թիվ մեկ դահլի­ճում մանկա­պարտե­զա­յին մակարտա­կի կռիվներ են ամեն օր: Գերհա­րուստ պաշտոնյա­ներ, որ պայքա­րում են կոռուպցիա­յի դեմ, թշնա­մուն արդա­րացնող վարչա­պետ, վարչա­պե­տին ատող ու միա­ժա­մա­նակ պետա­կա­նա­մետ նախագծին ձեռնպահ քվեարկող ընդդի­մություն, միայնակ մնա­ցած ու դրա­նից մեծամտա­ցած իշխա­նություն, որին արդեն թվում է, թե ինքն Աստծուց է ու ամիսնե­րով աշխա­տանքի չեկող, բայց աշխա­տա­վարձ ստա­ցող ընդդի­մություն, որի միակ գործը գոռալ է: Իշխա­նության ներկա­յա­ցուցիչ, ով թքում է մարդկանց երե­սին և ընդդի­մության ներկա­յա­ցուցիչ, ով շիշ է շպրտում մյուսնե­րի վրա: Այո՛, երկար ժամա­նակ պետա­կա­նություն չունե­նա­լը ազդել է հայ ժողովրդի վրա: Ազդել է այնքա­նով, որ արդեն չի հասկա­նում, թե ում է մանդատ տալիս և իր գլխին կառա­վա­րիչներ նշա­նա­կում, որոնք էլ հետո պատուհաս են դառնում իր գլխին:  1991թ առ այսօր ոչ մի գումարման ԱԺ գոնե մի տոկո­սով չի արդա­րացրել իր գոյությունը  հիմա էլ չգի­տես ինչով է զբաղված:

Այստեղ միայն ընտրողնե­րը պիտի խոսեն: Նրանք ովքեր մանդատ են տվել իշխա­նությանն ու ընդդի­մությա­նը, նրանք պիտի լրջություն պահանջեն իրենց ընտրյալնե­րից, այլա­պես վերջիններս շարունա­կե­լու են իրենց անպա­տասխա­նա­տու և մանկա­միտ պահվածքը: 

Առնչվող Հոդվածներ