27.1 C
Yerevan

Չպետք Է Թույլ Տալ, Որ Արցա­խը Հայա­թափվի

Չկա Արցախ առանց Հայաստան: Եվ այս հարցին պետք է մոտե­նալ չափա­զաց լուրջ: Չի կարե­լի թույլ տալ, որ էմո­ցիան խեղդի բանա­կա­նությա­նը: Չպետք է թույլ տալ, որ Արցա­խը հերո­սա­բար հայա­թափվի, այլ պետք է ամեն ինչ անել Արցա­խը հայկա­կան պահե­լու համար: Հալվա ասե­լով բերան չի քաղցրա­նա, իրա­կա­նություն կա, որի հետ հարկա­վոր է հաշվի նստել:

Վիգեն Խաչատրյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր Վիգեն Խաչատրյա­նը:

Զրույցն ընթա­ցել է Հայա­տան-Արցախ ճակա­տագրի, ինչպես ընդդի­մության մեղադրանքնե­րի մասին:

Վիգեն Խաչատրյա­նը, պատասխա­նե­լով հաղորդա­վա­րի հնչեցրած հարցին, որ իշխա­նությունը զբաղված է միայն ՀՀ անվտանգության հարցե­րով, մի կողմ է թողել Արցա­ծին, ասաց, որ իրենք Արցա­խը և Հայաստա­նը չեն առանձնացրել, սեպ չեն խրում: Իրենք հստակ գիտակցում են, որ Հայաստա­նի անցտանգության հարցե­րի լուծումից է կախված նաև Արցա­խի ճակա­տա­գի­րը: Արցա­խի մասին ոչ ոք չի մոռա­ցել կամ մի կողմ չի դրել: Չկա որևէ միջազգա­յին հանդի­պում, որևէ պատեհ առիթ, որի ժամա­նակ ՀՀ ներկա­յա­ցուցիչնե­րը չբարձրա­ձայնեն Արցա­խի մասին, չխո­սեն Ալիևի ցեղասպան քաղա­քա­կա­նության մասին: Եվ Հայաստանն այսօր ամեն ինչ անում է, բայց դրանք մի օրում լուծվող հարցեր չեն, ժամա­նակ է պետք, միջազգայն կոսնո­լի­դա­ցիա է պետք: Հայաստա­նի անվտանգա­յին հարցե­րով է լուծվում նաև Արցա­խի հարցե­րը: Չկա Արցախ առանց Հայաստան: Եվ այս հարցին պետք է մոտե­նալ չափա­զաց լուրջ: Չի կարե­լի թույլ տալ, որ էմո­ցիան խեղդի բանա­կա­նությա­նը: Չպետք է թույլ տալ, որ Արցա­խը հերո­սա­բար հայա­թափվի, այլ պետք է ամեն ինչ անել Արցա­խը հայկա­կան պահե­լու համար: Հալվա ասե­լով բերան չի քաղցրա­նա, իրա­կա­նություն կա, որի հետ հարկա­վոր է հաշվի նստել: Այդ իրա­կա­նությունն այն է ասում, որ ողջ աշխարհը պատրաստ է քննարկել Արցա­խի հայե­րի իրա­վունքնե­րը, բայց երբ խոսք է գնում, որ Արցա­խը անկախ պետություն է, աշխարհն ասում է, որ այդ հարցով ասե­լու բան չունի, թող Հայաստանն ու Ադրբե­ջա­նը իրար մեջ հասկա­նան այդ: 

Մենք այսօր ռազմա­կան բախման չենք կարող գնալ: Չենք կարող գնալ Բաքուն գրա­վել: Լավ թ, թե վատ, մեր հարև­աննե­րը նրանք են ու մենք ուզենք թե ոչ, պիտի հարա­բերվենք նրանց հետ: Հակա­ռակ դեպքում կամ մենք պիտի վերա­նանք, կամ՝ նրանք: Մենք այսօր հասել ենք նրան, որ առա­ջին անգամ Ալիևը պաշտո­նա­պես հայտա­րա­րեց, որ Հայաստա­նի նկատմամբ տարածքա­յին պահանջ չունի: Ու նույնիսկ եթե նրանք փորձում են այլ մոտե­ցում ցուցա­բե­րել «զանգե­զուրյան միջանցք» ասվա­ծին, ապա հայկա­կան կողմը լրի­վությամբ պաշտպա­նում է իր շահե­րը: Բնա­կա­նա­բար Ադրբե­ջանն այսօր փորձում է հաղթո­ղի դիրքե­րից հանդես գալ և կորզել այն, ինչ հնա­րա­վոր է: Բայց եթե ուշա­դիր նայենք, ապա կնկա­տենք, որ Ադրբե­ջանն այլևս չունի այն հռե­տո­րա­բա­նությունը, որ ուներ որոշ ժամա­նակ առաջ: Եթե առաջ ասում էր, որ Արցա­խի հարց չկա, դա իր ներքին հարցն է, ապա այսօր ընդունում է, որ Արցա­խի հարց կա: Իսկ մենք, քանի որ չենք կարող ուժի միջո­ցով հարց լուծել, ապա պետք է դանդաղ և կայուն մոտե­ցում ցուցա­բե­րել: Այսքան տարի­նե­րի ընթացքում Արցա­խի հարցի շուրջ անվստա­հության ծայրա­հեղ անվստա­հության մթնո­լորտ է ձևա­վորվել և մեկ երկու օրվա բան չէ այդ ամե­նը կարգա­վո­րե­լը: 

Իշխա­նությա­նը մեղադրողնե­րը ի՞նչ են արել Արցա­խի համար: Վ. Խաչատրյա­նը մի օրի­նակ բերեց, ասե­լով, որ սա նման է մի դեպքի, երբ մի մարդ մյուսին շենք հանձնի և հետո այդ երկրորդ մարդուն մեղադրեն շենքի սխալ շահա­գործման համար, որովհետև շենքը փլվել է, մինչդեռ շենքը հանձնո­ղը յուրացրել է այդ շենքի կառուցման համար նախա­տեսված շինանյութի մեծ մասն ու ոչ թե շենք է հանձնել, այլ ավերվող մի փլա­տակ:

Վիգեն Խաչատրյանն ասաց, որ դեռ 2021թ. քարո­զարշա­վի ժամա­նակ պարզ էր, որ մարդիկ ամե­նից առաջ խաղա­ղություն են ուզում: Սերժ Սարգսյանն ինչո՞ւ էր ասում, որ եթե շարունա­կենք Կարս, Կարս երգել, ապա ստիպված ենք լինե­լու նաև Ստե­փա­նա­կերտ-Ստե­փա­նա­կերտ երգել: Դա՞ էր իրենց պահա­ծը: 

Վիգեն Խաչատրյանն ասաց, որ Հայաստա­նում ով կլի­նի իշխա­նություն, որո­շում է ժողո­վուրդը և ժողո­վուրդն արդեն իր որո­շումը կայացրել է 2021թ.: Եթե ժողո­վուրդը գտնի, որ իրենք պետք է չլի­նեն, ապա իրենք չեն լինի: Բայց ընդդի­մությունը նույնիսկ ընտրություն էլ չի ուզում: Նրանք պարզա­պես դժգո­հում են և վերջ: Նրանք նույնիսկ ընդդի­մություն էլ չեն, այլ ռևանշիստներ: Ընդդի­մությունը նա է, ով եղած խնդիրնե­րի համար այլընտրանքա­յին լուծումներ է առա­ջարկում: Իսկ ի՞նչ են արել ռևանշիստնե­րը Հայաստա­նի ու Արցա­խի համար: Եթե սիրեին ու մտա­հոգվեին, ապա բնաչկությունը տասը կամ քսան տոկո­սով կավե­լացնեին: Ինչո՞ւ են Արցա­խի նախկին ղեկա­վարնե­րը ապրում այստեղ, ոչ թե Արցա­խում: Ի՞նչ են պատրաստվում անել: Գալ իշխա­նության և Հայաստա­նը նորից պառկեցնել ռուսնե­րի իշխա­նության տա՞կ: Առանց այն էլ իրենց օրոք Պուտի­նը միլիարդնե­րի զենք վաճա­ռեց Ադրբե­ջա­նին, դե թող կանգնեցնեին, եթե կարող են: Ապա էլ ի՞նչ իմաստ ունի դժգո­հել հուզա­կան հողի վրա: Նրանցից որ մեկի տակը քանդում ես, տասնյակ միլիոննե­րի հարստություն կա: Չի կարե­լի ուղղա­կի ճռճռան բաներ ասել ու մի կողմ քաշվել: Մի՞թե չեն հասկա­նում, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբե­ջա­նը Արցա­խի սեպա­րա­տիստա­կան տարածք համա­րի և զորքե­րով ներխուժի այնտեղ: Չէ որ պատասխա­նատվության գիտակցման հարց ու մակարդակ պիտի լինի:

Տեսանյութն ամբողջությամբ՝

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1064866344475833

Առնչվող Հոդվածներ