17.7 C
Yerevan

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանա­պարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

(մաս առա­ջին)

Շատ դժվար է ընդհա­նուր հայտա­րա­րի գալ, երբ մենք միջազգա­յին կարգե­րի հաստատման գործում մասնակցության նվա­զա­գույն փորձ ունենք։ Մենք միշտ այդպի­սի տրանսֆորմա­ցիա­նե­րի օբյեկտ ենք եղել, իսկ երբ շանս ենք ստա­ցել որպես սուբյեկտ մասնակցել այդպի­սի գործընթացնե­րի, ձախո­ղել ենք մեր առա­քե­լությունը։ Այսուհանդերձ, հոդվա­ծի նպա­տա­կը վերոնշյալ հարցե­րի պատասխաննե­րը գտնե­լու միջո­ցով Հայաստա­նի ապա­գա­յի ռազմա­վա­րա­կան այլընտրանքնե­րի վերա­բերյալ քննարկումնե­րի խթա­նումն է։

Սուրեն Սահակյան

Վերջին տարի­նե­րին շատ է խոսվում այն մասին, որ «աշխարհա­կարգը փլուզվում է»։ Եվ իրոք, մենք տեսնում ենք երև­ույթներ, որոնք տասնամյակներ շարունակ խորթ են եղել միջազգա­յին հանրության համար։ Այդպի­սիք են Կոսո­վո­յի օրի­նա­կը, Հարա­վա­յին Օսիա­յի և Աբխա­զիա­յի օրի­նակնե­րը, Սիրիա­յում տեղի ունե­ցող ու տարի­ներ ձգվող պատե­րազմը, Ղրի­մի բռնակցումը Ռուսաստա­նին և այլն։ Երկրորդ աշխարհա­մարտից հետո հաստատված հարա­բե­րա­կան խաղա­ղությունը որո­շա­կիություն էր մտցրել ապա­գա­յի գնա­հատման հարցում․ մարդիկ կարո­ղա­նում էին պլա­նա­վո­րել տնտե­սությունն ու ձեռնարկա­տի­րությունը, իրենց մասնա­վոր կյանքը, վստա­հություն ունե­նալ վաղվա օրվա նկատմամբ։ Ստեղծված անո­րո­շություննե­րի պարա­գա­յում դա անելն արդեն չափա­զանց բարդ էր, իսկ այս ամե­նին ավե­լա­ցավ նաև երրորդ համաշխարհա­յին պատե­րազմի և գերտե­րություննե­րի՝ միջուկա­յին զենքի հարվածնե­րով փոխա­նակվե­լու իրա­կան վտանգը։ 

Հայաստանն իր վրա զգաց ստեղծված իրա­վի­ճա­կի հարվածնե­րից մեկը։ Այն բավա­կա­նին ցավոտ էր անհոգ ապրե­լու համար՝ շարունա­կե­լով բախտի քմա­հա­ճույքին թողնել «Հայաստան» կոչվող մակույկը, որ հայտնվել է փոթորկվող օվկիա­նո­սում։ Պետք է վերջա­պես որո­շել, թե ինչպի­սին ենք ուզում տեսնել Հայաստա­նը 1 տարի հետո, 10, 50, 100 տարի հետո, և նավարկել այդ ուղղությամբ։ Ցավոք, 2020թ․ պատե­րազմա­կան գործո­ղություննե­րում պարտությունը ստեղծել է իրա­վի­ճակ, երբ այդպի­սի պլա­նա­վորման հորի­զո­նը անհնա­րի­նության աստի­ճան մոտե­ցել է։ Այս իրա­վի­ճա­կում չափա­զանց դժվար է երկա­րա­ժամկետ պլա­նա­վո­րումը, բայց առանց դրա մենք կստա­նանք այն, ինչ ունե­ցել ենք անկա­խության հռչակման վերջին տասնամյակնե­րում՝ սեփա­կան ճանա­պարհով գնա­լու փոխա­րեն մասնակցել այլոց տարա­ծաշրջա­նա­յին ծրագրե­րին ու վերջում հայտնվել այնտեղ, որտեղ ամենև­ին չէինք ցանկա­նա։ 

Ցավոք, Հայաստա­նի հանրա­յին քննարկման դաշտում այսօր արդի միտումնե­րը անցյա­լի սխալնե­րի համար մեղավոր(ներ) փնտրե­լու մասին են, և շատ քիչ են քննարկվում ապա­գա­յի հարցե­րը։ Ակնհայտ է, որ մեդիա դաշտը, հանրությունը կուտակված հարցեր ունեն, որոնք փաստարկված պատասխաններ են ուզում քաղա­քա­կան-փորձա­գի­տա­կան դաշտից։ Եղած պատասխաննե­րը չեն բավա­րա­րում և, թույլ տվեք ասել, չեն էլ կարող բավա­րա­րել, եթե նույնիսկ հնչեն։ Համոզմունք ունեմ, որ տիրա­պե­տող հայ քաղա­քա­կան միտքը կդժվա­րա­նա ճիշտ պատասխա­նը սխա­լից տարբե­րել։ Համոզմունքի հիմքն այն է, որ մենք չենք կարո­ղա­նում համա­ձայնության գալ, թե կոնկրետ որ սխալներն են մեզ աղե­տի հանգեցրել, իսկ մտա­ծո­ղության նույն մակարդա­կում անհնար է լուծել այնպի­սի խնդիրներ, որոնք առա­ջա­ցել են հենց այդ նույն մտա­ծո­ղության պատճա­ռով։ 

Պատասխաններ գտնե­լու որևէ փորձ անի­մաստ կդառնա, եթե մենք ավե­լի գլո­բալ մակարդա­կում չփորձենք հասկա­նալ, թե ինչ միջա­վայրում ենք հայտնվել, ի վերջո, ուր է գնում աշխարհը, և ինչ ենք ստա­նա­լու այս ճանա­պարհի վերջում։ Ինչո՞վ է փոխա­րինվե­լու փլուզվող աշխարհա­կարգը։ Ինչքա՞ն է տևե­լու նորի կառուցումը։ Ընդհանրա­պես, ի՞նչ է «աշխարհա­կարգը», որո՞նք են դրա ձևա­վորման նախա­պայմաննե­րը, գործո­ղության տրա­մա­բա­նությունը։ Այս հարցե­րի ճիշտ պատասխաննե­րը հնա­րա­վո­րություն կտան Հայաստա­նի ապա­գա­յի հանգրվաննե­րի ճիշտ ընտրություն կատա­րել։ Այս հարցե­րի ճիշտ պատասխաննե­րը հնա­րա­վո­րություն կտան հենց այսօր որո­շել, թե ինչպի­սի հարա­բե­րություններ է պետք կառուցել հարև­աննե­րի և աշխարհա­քա­ղա­քա­կան ուժա­յին կենտրոննե­րի հետ, որպեսզի ապա­գա­յում այսօրվա սխալ որո­շումնե­րի գերին չդառնանք։ 

Շատ դժվար է ընդհա­նուր հայտա­րա­րի գալ, երբ մենք միջազգա­յին կարգե­րի հաստատման գործում մասնակցության նվա­զա­գույն փորձ ունենք։ Մենք միշտ այդպի­սի տրանսֆորմա­ցիա­նե­րի օբյեկտ ենք եղել, իսկ երբ շանս ենք ստա­ցել որպես սուբյեկտ մասնակցել այդպի­սի գործընթացնե­րի, ձախո­ղել ենք մեր առա­քե­լությունը։ Այսուհանդերձ, հոդվա­ծի նպա­տա­կը վերոնշյալ հարցե­րի պատասխաննե­րը գտնե­լու միջո­ցով Հայաստա­նի ապա­գա­յի ռազմա­վա­րա­կան այլընտրանքնե­րի վերա­բերյալ քննարկումնե­րի խթա­նումն է։ 

Վեստֆալյան խաղա­ղություն

Այն, ինչ մենք այսօր կարող ենք աշխարհա­կարգ կոչել, ձևա­վորվել է ներկա­յիս Գերմա­նիա­յի տարածքում գտնվող Վեստֆա­լիա կոչվող շրջա­նում‘ 1648թ․ կնքված հաշտության պայմա­նագրի արդյունքնե­րով։ Ընդ որում‘ պայմա­նա­գի­րը ստո­րագրող երկրներն ամենև­ին նպա­տակ չեն ունե­ցել դրա­նով աշխարհի համար հարա­բերվե­լու որո­շա­կի կանոններ սահմա­նել։ Ուղղա­կի Կենտրո­նա­կան Եվրո­պա­յի ամբողջ տարածքում 30 տարի տևած պատե­րազմն այնքան էր հյուծել այդ երկրնե­րին, որ նրանք ստիպված խաղաղ համա­կե­ցության համար նվա­զա­գույն պարզ կանոններ հեղի­նա­կե­ցին։ Հետա­գա­յում այդ կանոննե­րը լրամշակվե­ցին, արդիա­կա­նացվե­ցին և ընդունե­լի ու կիրա­ռե­լի դարձան աշխարհի բոլոր պետություննե­րի համար։ Որպեսզի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի կարգա­վորման անհրա­ժեշտությունն ու տրա­մա­բա­նությունը հասկա­նա­լի լինեն, պետք է փոքր ինչ կանգ առնենք Վեստֆալյան խաղա­ղության պայմա­նագրե­րին նախորդող դեպքե­րի և դրա առա­ջացման նախա­պայմաննե­րի նկա­րագրության վրա։ 

16-րդ դարի վերջի և 17-րդ դարի սկզբի Եվրո­պան միջնա­դա­րից անցում էր կատա­րում դեպի նորա­գույն պատմություն։ Աշխարհագրա­կան մեծ հայտնա­գործություննե­րը խթա­նել էին միջազգա­յին տնտե­սա­կան կապե­րը, հարստացրել Եվրո­պան։ Կապի­տա­լիստա­կան հարա­բե­րություննե­րի առա­ջացմամբ, արտադրության միջոցնե­րի սրընթաց զարգացմամբ և արտադրո­ղա­կա­նության աճով պայմա­նա­վորված՝ ազա­տություննե­րի ու բարե­կե­ցության մակարդա­կի աճը կյանքի իմաստի նոր փնտրտուքի նախադրյալներ էին ստեղծել։ Վերա­նայվում էին կրո­նի վերա­բերյալ միջնա­դարյան պատկե­րա­ցումնե­րը, որոնք հանգեցրել էին կրո­նա­կան ալտերնա­տիվ տեսություննե­րի ձևա­վորմանն ու լայն տարածմա­նը։ Այս փոփո­խություննե­րի փուլն ընդունված է անվա­նել Ռեֆորմա­ցիա­յի դարաշրջան։ 16-րդ դարի վերջում կաթո­լիկ եկե­ղե­ցու քննա­դա­տությամբ առանձնա­ցած լյութե­րա­կա­նությունն ու կալվի­նիզմը արդյունա­վետ տարածվում էին և մարտահրա­վեր նետում կաթո­լի­կությանն ու Հռո­մի պապի կրո­նա­կան դիկտա­տին, հարցա­կա­նի տակ դնում աշխարհիկ կյանքին եկե­ղե­ցու միջամտության լեգի­տի­մությունը։ Սակայն այդ հարցադրումը ոչ միայն կաթո­լիկ եկե­ղե­ցու հեղի­նա­կությանն էր հարված հասցնում, այլ նաև աշխարհիկ իշխա­նության հիե­րարխիկ կառուցվածքին։ Բացի դրա­նից՝ տարբեր երկրնե­րում կրո­նա­կան փոքր ու մեծ հակա­սություննե­րը թշնա­մի­ներն օգտա­գործում էին այդ երկրնե­րում իշխա­նությունը վիճարկե­լու հարցում։ Այսինքն՝ թեև Եվրո­պա­յում իրա­կան պայքա­րը գերիշխա­նության հասնե­լու համար էր, բայց այն հուսա­լիո­րեն քողարկվում էր կրո­նա­կան հակա­սություննե­րի շղարշով։ 1618թ․ այսպի­սի հակա­սություննե­րը Եվրո­պա­յում հանգեցրին Երեսնամյա պատե­րազմին։ Սկզբում այն արտա­հայտվում էր Սրբա­զան Հռո­մեա­կան կայսրության տարածքում կրո­նա­կան համայնքնե­րի միջև տեղա­յին բախումնե­րով, որոնք հետա­գա­յում վերածվե­ցին Եվրո­պա­յի պատմության մեջ ամե­նա­մեծ ու արյունա­լի պատե­րազմի, որի մեջ այս կամ այն կերպ ներգրավված էին եվրո­պա­կան համարյա բոլոր երկրնե­րը։ Այդ պատե­րազմի, դրա հետև­անք հանդի­սա­ցող սովի ու համա­ճա­րակնե­րի զոհ դարձավ Կենտրո­նա­կան Եվրո­պա­յի բնակչության մեկ երրորդից ավե­լի մարդ։

Եվ ահա, երե­սուն տարի անց՝ 1648թ․-ին, Վեստֆալյան շրջա­նի  Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքնե­րում եվրո­պա­կան երկրնե­րի քաղա­քա­կան խավը հավաքվեց՝ վերջ դնե­լու այս պատե­րազմին։ Պետք է նշել, որ չնա­յած համա­ձայնություննե­րի հիմքը նշվում էր որպես «խաղա­ղության և բարե­կա­մության ձգտում՝ հիմնված քրիստո­նեա­կան անվի­ճե­լի ճշմարտություննե­րի վրա», բայց պայմա­նա­վորվա­ծություննե­րը զերծ էին բարո­յա­կա­նության մասին կողմե­րի ընկա­լումնե­րից, այլ՝ ստեղծված իրո­ղություննե­րի պայմաննե­րում որևէ կերպ համա­կե­ցության կանոննե­րի սահմա­նումներ էին՝ ելնե­լով եվրո­պա­կան պրագմա­տիզմից։ Հերթով անդրա­դառնանք այդ սահմա­նումնե­րից մի քանի­սին, քանի որ դրանք առանցքա­յին նշա­նա­կություն են ունե­նա­լու մինչ օրս ձևա­վորված միջազգա­յին հարա­բե­րություննե­րի համար։

Կողմե­րը պայմա­նա­վորվում էին որպես հարա­բե­րություննե­րի սուբյեկտ համա­րել ազգա­յին պետություննե­րըոչ թե արքա­յա­կան դինաստիա­նե­րը կամ կրո­նա­կան համայնքնե­րը։ 

Բոլորն ընդունում էին, որ ցանկա­ցած մեծ, թե փոքր պետություն ունե­նում է ազգա­յին/պետա­կան շահեր, որոնց հետ մյուս սուբյեկտնե­րը պետք է հաշվի նստեն, իսկ հակա­սություննե­րը լուծեն խաղաղ բանակցություննե­րի միջո­ցով։ Սրա­նով ամրագրվեց ինքնիշխան պետա­կա­նության երև­ույթը, որի անկա­խությունը ճանա­չում ստա­նա­լուց հետո երաշխա­վորվում էր համա­ձայնության մեջ գտնվող մյուս երկրնե­րի ձևա­վո­րած զսպման մեխա­նիզմնե­րով։

  1.  Ընդունվեց միմյանց ներքին գործե­րին չմի­ջամտե­լու անխախտե­լի սկզբունքը։

Կրո­նա­կան ցանկա­ցած կողմնո­րոշման հնա­րա­վո­րությունը ամրագրվեց որպես անքակտե­լի իրա­վունք, և երկրնե­րի ներսում գոյություն ունե­ցող կրո­նա­կան համայնքնե­րը դավա­նանքի ազա­տություն ստա­ցան՝ զերծ բռնի դավա­նա­փո­խության ու կրո­նա­կան հայացքնե­րի պարտադրման վախե­րից։ 

Ինչպես Վեստֆալյան խաղա­ղության դեպքում, այնպես էլ մնա­ցած բոլոր նման հարթակնե­րի նպա­տա­կը ժամա­նա­կի մարդկանց ու պետություննե­րի համար իսկա­կան աղետ դարձած նախորդած մեծ պատե­րազմը վերջի­նը դարձնե­լու բնա­կան մղումն էր։ Միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի այսպի­սի առանցքա­յին փոփո­խություննե­րը տեղի ունե­ցան հե՛նց Եվրո­պա­յում այն պատճա­ռով, որ տարա­ծաշրջա­նում ձևա­վորվել էր իրա­կա­նություն, երբ մասնատված ու խիստ բազմա­զան քաղա­քա­կան ոչ մի միա­վո­րի ուժը բավա­րար չէր մյուսնե­րին հաղթե­լու համար։ Դա հնա­րա­վոր դարձավ, որովհետև Եվրո­պան բավա­կա­նին մասնատված էր, որպեսզի ստեղծվող ու փլուզվող դաշինքնե­րի միջո­ցով ինքնա­բե­րա­բար ուժա­յին հավա­սա­րակշռություններ ձևա­վորվեին։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://hetq.am/hy/article/153559?fbclid=IwAR0Obzh3M1NDg9O4s4iaoB5xQ1l2V_NpQC5XNvXBqO2uZqpLe8zWBWKrkxU

Առնչվող Հոդվածներ