17.7 C
Yerevan

«Ապստամբությու՞ն», Թե՞ Ապստամբություն Ռուսաստա­նում

Կառա­վա­րե­լի է Ռուսաստա­նում գործո­ղությունը, մտածված սցե­նար՝ ինչ ինչ հարցեր լուծե­լու համար, թե՞ անկա­ռա­վա­րե­լի ապստամբություն, բոլոր դեպքե­րում դա ենթադրե­լու է Ռուսաստա­նի մարտա­վա­րա­կան վերա­նա­յումներ նաեւ Կովկա­սում: Ավե­լին, չի բացառվում, որ Կովկա­սում ինչ-ինչ զարգա­ցումներ «ներառվեն» հնա­րա­վոր պրո­ցեսնե­րի մեջ:

Հակոբ Բադալյան

Ռուսաստա­նում ապստամբություն է, համե­նայն դեպս դատե­լով իրա­դարձություննե­րի այն սրընթաց զարգա­ցումից, որ տեղի ունե­ցավ հունի­սի 23-ին: Վագներ մասնա­վոր ռազմա­կան կազմա­կերպության հիմնա­դիր ու հրա­մա­նա­տար, ռուսաստանցի գործա­րար Պրի­գո­ժի­նը հայտա­րա­րեց, որ Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը հրթի­ռա­յին հարվածներ է հասցրել Վագնե­րի թիկունքա­յին ճամբարնե­րին: Պրի­գո­ժի­նի հայտա­րա­րություննե­րը Ռուսաստա­նի Անվտանգության Դաշնա­յին ծառա­յությունը գննա­հա­տել է ապստամբության կոչ և հարուցել նրա դեմ քրեա­կան գործ: Պեսկո­վը հայտա­րա­րեց, որ Պուտի­նը տեղե­կացված է Պրի­գո­ժի­նի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կից: Այսօր Պրի­գո­ժի­նը հայտա­րա­րել է, որ Վագնե­րը վերահսկում է Ռոստո­վի բոլոր ռազմա­կան օբյեկտնե­րը, այդ թվում օդա­նա­վա­կա­յա­նը, եւ կոչ արել քաղա­քա­ցի­նե­րին դուրս չգալ տնե­րից: 

Պուտի­նը ուղերձով դիմել է ռուսաստա­ցի­նե­րին և հայտա­րա­րել, որ բոլոր ապստամբնե­րը կկրեն անխուսա­փե­լի պատասխա­նատվություն: Նա տեղի ունե­ցո­ղը հայտա­րա­րել է «հարված թիկունքից»: Մոսկվա­յում և ուկրաի­նա­կան ճակա­տին մոտ մի շարք շրջաննե­րում հայտա­րարվել է հակաա­հա­բեկչա­կան ռեժիմ, չեղարկվել են զանգվա­ծա­յին միջո­ցա­ռումնե­րը: Ի՞նչ է կատարվում Ռուսաստա­նում: Վագնե­րի ղեկա­վար Պրի­գո­ժի­նի եւ ՌԴ պաշտպա­նության նախա­րար Շոյգուի միջեւ բացա­հայտ դիմա­կա­յությունը բոլո­րո­վին նոր չէ: Այն առկա է արդեն ամիսներ, Պրի­գո­ժի­նը անընդհատ դժգո­հություն էր հայտնում ՊՆ-ից, բայց բանն իհարկե չէր հասել ներկա­յիս զարգա­ցումնե­րին: 

Տեղի ունե­ցողն իսկապե՞ս ապստամբություն է, թե՞ կառա­վա­րե­լի օպե­րա­ցիա՝ ապստամբբության անվան տակ, երբ փորձ է արվե­լու լուծել մի շարք հարցեր՝ Պրի­գո­ժի­նի «միջո­ցով», նրան մղե­լով այդպի­սի գործո­ղություննե­րի, միա­ժա­մա­նակ հանե­լով խաղից, իսկ զուգա­հեռ նաեւ մի շարք ներքին խնդիրներ լուծե­լով Ռուսաստա­նի իշխա­նության ներսում: Թե՞ իրա­վի­ճակն իսկա­պես անկա­ռա­վա­րե­լի է եւ դա նշա­նա­կում է, որ Ռուսաստա­նում կարող են տեղի ունե­նալ փլուզումներ, ինչը անկասկած նշա­նա­կում է նաեւ, որ դրանց ավե­րակնե­րը ընկնե­լու են նաեւ Կովկա­սի վրա և Հայաստա­նը հերթա­կան անգամ կանգնե­լու է ավե­րակնե­րի տակ չմմնա­լու հրա­մա­յա­կա­նի առաջ: 

Նույնիսկ «կառա­վա­րե­լի քաո­սի» մեխա­նիզմի աշխա­տանքի պարա­գա­յում, Հայաստա­նի համար այդ ռիսկե­րը չեն թուլա­նում: Ռուսաստա­նում ներկա­յիս տեղի ունե­ցո­ղը ցանկա­ցած պարա­գա­յում ունի առնվազն կարճա­ժամկետ ռիսկեր:: Ի դեպ ուշագրավ է, որ հենց երեկ նաեւ Բաքուն որո­շեց բետո­նե արգե­լա­պատնեշներ շարել Լաչի­նի միջանցքի մուտքի մոտ: Կառա­վա­րե­լի է Ռուսաստա­նում գործո­ղությունը, մտածված սցե­նար՝ ինչ ինչ հարցեր լուծե­լու համար, թե՞ անկա­ռա­վա­րե­լի ապստամբություն, բոլոր դեպքե­րում դա ենթադրե­լու է Ռուսաստա­նի մարտա­վա­րա­կան վերա­նա­յումներ նաեւ Կովկա­սում: Ավե­լին, չի բացառվում, որ Կովկա­սում ինչ-ինչ զարգա­ցումներ «ներառվեն» հնա­րա­վոր պրո­ցեսնե­րի մեջ: Մեծ հաշվով ահա այդպի­սի վտանգա­վոր եւ ռիսկա­յին սցե­նարնե­րի առումով է, որ մշտա­պես կարեւոր է եղել, որ Հայաստա­նը պետք է սերտ աշխա­տի ռեգիո­նալ ազդե­ցություն ունե­ցող մյուս բոլոր դերա­կա­տարնե­րի հետ՝ թե ռեգիո­նալ, թե արտա­ռե­գիո­նալ խաղա­ցողնե­րի, որպեսզի ծածկվեն այն հնա­րա­վոր վակուումա­յին ռիսկե­րը, որ առա­ջա­նում են Ռուսաստա­նում տեղի ունե­ցող չակերտա­վոր, թե առանց չակերտի ապստամբա­կան գործո­ղություննե­րի հետեւանքով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ