Հայաստան

Ստեփանակերտ-Բաքու Երկխոսության Խանգարողները

Ադրբեջանը ամեն կերպ խանգարում է այդ բանակցություններին՝ փորձելով դուրս պրծնել դիվանագիտական ծուղակից: Անվերջ հետաձգել և խափանել չի ստացվելու և Բաքուն փորձում է այդ ընթացքում կորզել այն ինչ հնարավոր է:

Դավիթ Գրիգորյան

1inAM-ի եթերում լրագրող Դավիթ Գրիգորյանն անդրադարձել է Բաքվի կողմից վերջին ժամանակներում ձեռնարկվող սահմանային միջադեպերին և փորձել հասկանալ, թե ինչն է Բաքվի դրդում ժամակ առ ժամանակ սրել իրավիճակը:

Այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված են Միրզոյան-Բայրամով հանդիպումներ և այսօր պիտի տեղի ունենա բանակցությունների հիմնական փուլը:

Դավիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ հանդիպումն ավելի շուտ պիտի տեղի ունենար, բայց այն խափանվեց Բաքվի կողմից չներկայացված հիմնավորումներով: Իսկ մինչ այդ Բաքուն ամեն կերպ սրեց իրավիճակը, փորձելով ինչ-ինչ հարցեր լուծել:

Ամենից ուշագրավն այն է, որ Բաքուն մինչ այս, մի որոշ ժամանակ իրեն շատ ավելի հանգիստ էր պահում, մինչև այն պահը, երբ Հայաստանի կողմից բարձրացվեց արցախահայերի իրավունքների հարցը: Այդ պահից սկսած Ադրբեջանը ոչ միայն ավելի է սեղմում Արցախի կոկորդին սեղմված օղակը, այլև նոր բարդություններ է փորձում ստեղծել Հայաստանի սահմանների մոտ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանը վերջին հատկապես թիրախավորում է Երասխում օտարերկրյա ներդրումով կառուցվող գործարանը:

Դավիթ Գրիգորյանը նշեց, որ Արցախի հարցում ամեն անգամ որևէ նոր բանաձև բարձրացնելու հետո Ադրբեջանի իշխանությունները հատկապես ագրեսիվ են դառնում: Այս ֆոնին ուշագրավ է այն, որ Ադրբեջանն իր քայլերով նաև խանգարում և վնասում է միջնորդական ձևաչափին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանին տարածքային ամբողջականություն՝ 86.000 ք.կմ տարածքով՝ ներառյալ Արցախը, բայց դրանով իսկ պահանջելով արցախահայերիր իրավունքների անհապաղ ու անվերապահ ընդունում ,ապհպանում և հարգում: Երևանը փորձում է աշխարհում օրենքով ընդունված կարգի համաձայն աշխատել՝ բանակցային մեթոդներով, բայց Ադրբեջանը ամեն կերպ խանգարում է այդ բանակցություններին՝ փորձելով դուրս պրծնել դիվանագիտական ծուղակից: Անվերջ հետաձգել և խափանել չի ստացվելու և Բաքուն փորձում է այդ ընթացքում կորզել այն ինչ հնարավոր է:

Երևանի ջանքերը, որ Ստեփանակերտ-Բաքու  երկխոսություն տեղի ունենա, տեղի չի ունենում երկու պատճառով՝

Առաջին հերթին Բաքուն փորձում է առանց երկխոսելու ստանալ այն, ինչ հնարավոր է պոկել կռվով,  և երկրորդ՝ Ստեփակերտը լռում է: Լռում է, մինչդեռ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն է այն քայլը, որով Բաքուն ուզած-չուզած  Ստեփանակերտին դիվանագիտական կարգավիճակ է տալու, քանի որ սկսելու է երկխոսել նրա հետ:

Բայց ինչու է լռում Ստեփանակերտը: Վերջերս ռուսների կողմից տեղեկատվություն տարածվեց առ այն, որ Վաշինգտոնը փորձում է ստիպել, որ Ստեփանակերտը նստի բանակցային սեղանի շուրջ, այլապես հետևանքը կլինի հակաահաբեկչական գործողությունները: Բայց ինչու է Ռուսաստանը նման կերպ վարվում: Գուցե հենց ռուսներն են փորձում նման կեղծ տեղեկատվության շրջանառությամբ հակակրանք առաջացնել և ամեն կերպ խափանել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, քանի որ եթե նրանք սկսեն խոսել և պայմանավորվել, այդ դեպքում ռուսները կկորցնեն Արցախում իրենց ներկայությունը:

Մյուս դեպքում էլ եթե ԱՄՆ-ը այդքան հետաքրքրված է բանակցություններով, ապա որն է նրա օգուտը: Սա հարց է, որ պետք է հասկանալ, իսկ մինչ այդ Բաքուն կարո՞ղ է պատասխան տալ եվրոպական միջնորդներին՝ նրանց այսպես ասած «քաշելու» համար:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *