16.6 C
Yerevan

Խնդի­րը Անձե­րը Չեն, Այլ Կառա­վարման Համա­կարգը

Եթե մինչև 2018թ. Ադրբե­ջա­նը ուներ տասնա­պա­տիկ առա­վե­լություն հայկա­կան բանա­կի նկատմամբ, ապա 2018-ից հետո այդ առա­վե­լությունը գնա­լով նվա­զում էր: Եվս հինգ-վեց տարի նման տեմպով շարունա­կե­լու դեպքում ադրբե­ջա­նա­կան առա­վե­լությունը հայկա­կա­նի նկատմա­մաբ զգա­լիո­րեն կրճատվե­լու էր, ինչը թուրքե­րին ու ադրբե­ջանցի­նե­րը թույլ տալ չէին կարող: Եվ նրանք հարձակվե­ցին ունե­նա­լով գերակշռություն ամեն ոլորտում:

Արծրուն Հովհաննիսյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է ռազմա­կան փորձա­գետ գնդա­պետ Արծրուն Հովհաննիսյա­նը:

Խոսե­լով այն համա­տեքստում, որ 44-օրյա պատե­րազմի քննիչ հանձնա­ժո­ղո­վի հարցե­րին պատասխա­նե­լու ընթացքում վարչա­պե­տի կողմից հնչած պատասխաննե­րի մեջ որո­շա­կի հստակ տեղ ուներ նաև պատե­րազմի ռազմա­կան բաղադրի­չը և անդրա­դառնա­լով այն հարցին, թե ինչու սկսվեց պատե­րազմը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պատե­րազմի սկսման համար մեկ միասնա­կան պատճառ չկար: Հնա­րա­վոր չէ կոնկրետ ասել, թե այս պատճա­ռով սկսվեց, և եթե դա չլի­ներ, ապա պատե­րազմ չէր լինե­լու:

Անշուշտ կային պատե­րազմը սկսե­լուն նպաստող գործոններ, այդ պատե­րազմը հենց այդ ժամա­նա­կա­հատվա­ծում սանձա­զերծե­լու դրդա­պատճառներ: Պատճառնե­րից մեկը կարե­լի է համա­րել կորո­նա­յի համա­վա­րա­կը: Համա­վա­րա­կը ողջ աշխահր ձեռքե­րը կապել և նստեցրել էր տանը, ոչ ոք այնքան մեծ ուշադրությամբ չէր հետև­ե­լու տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին, դրան գումա­րած միջազգա­յին որո­շա­կի իրա­դարձություններ, 2020թ. սեպտեմբե­րը դարձնում էին պատե­րազմի սկսման համար առա­վել բարենպաստ:

Իսկ թե ինչու ընդհանրա­պես հարցը հասավ պատե­րազմի, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դրա­նում շատ մեծ դեր ունեին համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության գերխա­ղա­ցողնե­րի ռեգիո­նալ մոտե­ցումնե­րը, դրանցում նշմարվող փոփո­խություննե­րը: Պատե­րազմն ինքնինքն քաղա­քա­կա­նության ևս մեկ փուլ է, իսկ քաղա­քա­կա­նությունն էլ մի մասն է կազմում աշխարհա­քա­ղա­քա­կա­նության: Ամեն ինչ աշխարհա­քա­ղա­քա­կան առումով տանում էր պատե­րազմի: 

Կարև­որ է հաշվի առնել մի չափա­զանց ծանրակշիռ հանգա­մանք: Եթե 1994 և 1999թ. սկսած Ադրբե­ջա­նը հսկա­յա­ծա­վալ մասշտա­բով զենք էր գնում, մոդեռնացնում էր իր բանա­կը, պատրաստվում էր, ապա հայկա­կան քաղա­քա­կա­նության հետև­անքով բանա­կը կամ մնում էր նույն իրա­վի­ճա­կում կամ նշմարվում էին շատ թեթև գծեր դեպի վեր, իսկ 2018-ից հետո Հայաստա­նում տեղի ունե­ցավ նաև կտրուկ փոփո­խություն բանա­կի առումով: Կտրուկ ավե­լացվե­ցին սպա­յա­կազմի աշխա­տա­վարձե­րը, մի քանի անգամ մեծա­ցավ ռազմա­կան ծասե­րը: Բնա­կա­նա­բար Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի գլխա­վոր շտա­բե­րում, հետա­խուզությունում նստած մարդիկ միա­միտ չէին և շատ լավ հասկա­նում էին, որ եթե մինչև 2018թ. Ադրբե­ջա­նը ուներ տասնա­պա­տիկ առա­վե­լություն հայկա­կան բանա­կի նկատմամբ, ապա 2018-ից հետո այդ առա­վե­լությունը գնա­լով նվա­զում էր: Եվս հինգ-վեց տարի նման տեմպով շարունա­կե­լու դեպքում ադրբե­ջա­նա­կան առա­վե­լությունը հայկա­կա­նի նկատմա­մաբ զգա­լիո­րեն կրճատվե­լու էր, ինչը թուրքե­րին ու ադրբե­ջանցի­նե­րը թույլ տալ չէին կարող:  Եվ նրանք հարձակվե­ցին ունե­նա­լով գերակշռություն ամեն ոլորտում: 

Հարկ է նշել, որ թեև 2018-ից հետո պետա­կան ուշադրությունը բանա­կի նկատմամբ մի քանի անգամ ավե­լա­ցավ և չի եղել որևէ դեպք, երբ ՊՆ‑ը հստակ հիմնա­վո­րումով պահանջ ներկա­յացնի և այդ պահանջի համար գումար չգտնվի, բայց Հայաստա­նի տնտե­սությունն էլ ի վիճա­կի չէ մեկ-երկու օրում բավա­րա­րել այդ պահանջնե­րը: Արծրուն Հովհաննիսյա­նի խոսքե­րով, այսպես կոչված երա­զանքա­յին ցանկա­լի ֆինանսա­վո­րումը հասնում էր 4–5 մլրդ ամե­րիկյան դոլա­րի, ինչը միանգա­մից իրա­գործել հնա­րա­վոր չէր: Բացի դրա­նից, պետության կողմից զենք գնե­լը ևս ժամա­նա­կա­տար գործընթաց է: Աշխարհում չկա որևէ դեպք, երբ որևէ պետություն գնա, իր ուզած չափի ու քանա­կի զենքը գնի մեկ երկու օրում: Դրա համար ամե­նա­քի­չը տարի­ներ են պետք: Նաև ժամա­նակ է պետք զենքը գնե­լու համա­ձայնություն ունե­նա­լու, այդ զենքը տեղ հասցնե­լու և յուրացնե­լու: Ընդ որում ոչ բոլորն են պատրաստ վաճա­ռել զենք և վաճա­ռել քո ուզած զենքը քո ուզած քանա­կով: Դու էլ հաճախ իրա­վունք ու հնա­րա­վո­րություն չունես գնե­լու քո ուզած երկրից ու քո ուզած քանա­կով: Օրի­նակ ռուսնե­րից մենք ցանկա­ցել ենք Թոր համա­կարգեր ձեռք բերել՝ մոտ 30 համա­կարգ, բայց ռուսներն ասել են, որ առայժ ի վիճա­կի են տալու 5–6 համա­կարգ, մնա­ցա­ծը կտև­ա­մադրեն առա­ջի­կա տարի­նե­րին: Ռուսա­կան ռազմա­կան արդյունա­բե­րությունն այդ պահին չէին կարող ավե­լի շատ և ավե­լի արագ տալու, կամ չէին ուզում, կամ սեփա­կան կարիքներն ունեին: Էական չէ: Էականն այն է, որ հնա­րա­վոր չէ միանգա­մից մեծ քանա­կությամբ զենք գնել ու մի օորւմ հասնցել քո մոտ և մի շաբա­թում էլ տիրա­պե­տել այդ զենքին: 

Հնա­րա­վոր չէ այս ամե­նը հաշվի չառնել:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև անդրա­դարձավ լոգիստիկ խնդիրնե­րին՝ նշե­լով, որ այո՛, մեր զոհե­րի մի մեծ մաս եղել է անգրա­գետ կառա­վարման հետև­անքով: Որովհետև, երբ 2020թ. դու դեռ օգտա­գործում ես խորհրդա­յին հնա­ցած ավտո­շա­րասյունա­յին մեթո­դը, 30–40 զինվոր ես լցնում մի մեքե­նա­յի կամ ավտո­բուսի մեջ, դրանք գնում են իրա­րից նվա­զա­գույն հեռա­վո­րությամբ, ապա աթս-ների պարա­գա­յում շատ հեշտ է մեծ ծավա­լի զոհեր պատճա­ռել թշնա­մուն: Պետք է նշել նաև, որ եղել են գրա­գետ կառա­վարման դեպքեր, երբ ամբողջա­կան զորա­միա­վո­րումներ պաշտպա­նա­կան շրջան են փոխել ու զոհ չեն տվել, որովհետև գործել են փոքր, արա­գա­շարժ խմբե­րով:

Արծրուն Հովհաննիսյա­նը այս և այլ օրի­նակնե­րով ասաց, որ խնդի­րը մեկ երկու մարդու մեջ չէ, անձի հարց չէ, այլ կառա­վարման: Իսկ կառա­վա­րում ասածն առա­ջին հերթին մարդիկ են, կադրեր: Ինչո՞ւ մենք չունեինք կադրա­յին այն ցանկա­լի իրա­վի­ճա­կը, որ պիտի ունե­նա­յինք: Դա հենց տասնամյակնե­րով վարվող հին ու անգրա­գետ մեթո­դա­բա­նության հետև­անքն է, երբ դու ունես կադրա­յին պահանջ ու չունես կադր: Հետև­անքը լինում է ողբերգա­կան:

Այն հարցին, թե արդյո՞ք եղել են դավադրություններ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նամակներ է ստա­ցել, խոսակցություններ է ունե­ցել, որունցում իրեն դիմած մարդիկ նշել են, որ իրենց կոնկրետ մարդիկ ասել են կռվե­լը իմաստ չունի, հողե­րը վաղուց ծախված են: Ցավոք եղել են կոնկրետ հակա­պե­տա­կան գործունեություն ծավա­լած մարդիկ, բազմա­թիվ քրեա­կան գործեր կան հարուցված, այդ գործե­րը իրենց ավարտին հասնե­լուց հետո շատ հարցե­րի պատասխաններ են տալու:

Ինչ վերա­բե­րում է Շուշիին,Հովհանիսյանն ասաց, որ իր մոտ էլ հարցա­կաններ կան, թե ինչու այդպես եղավ: Նոյեմբե­րի 7‑ին Շուշին ըստ էության կորցված էր, բայց քաղա­քա­կան ու ռազմա­կան որո­շում կար ամեն գնով հետ բերե­լու: Ինքը շատ մարդկանց հետ է այդ օրը զրուցել, առա­վոտյան կային հաղթա­կան ու ոգև­որված տրա­մադրություններ, Շուշիի հետ բերե­լու հարցն էլ խոշոր հարցով լուծված էր, երբ նոյեմբե­րի 8–9‑ի գիշե­րը Շուշին նորից մերը չէր: Հարցա­կաններ կան այս առումով, թե ինչպես և ինչու այդպես եղավ: Արդյո՞ք արտա­քին քաղա­քա­կան ճնշումներ կամ դավա­ճա­նա­կան գործունեություն էր, քրեա­կան գործե­րը շատ հարցե­րի պատասխաններ կտան:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ