16.6 C
Yerevan

«Հայաքվե»-ն Գեղե­ցիկ Է, Բայց Անի­մաստ

Սահմա­նադրությունը դարձավ ընդա­մե­նը գործիք, որով օրվա իշխա­նությունը վերա­րա­տադրվե­լու հնա­րա­վո­րություն էր ստա­նում:

Անա­հիտ Ադամյան

«Ազատ զրույց»-ը հյուրընկա­լել էր «Հանրա­պե­տություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անա­հիտ Ադամյա­նին:

Անա­հիտ Ադամյա­նը նախ խոսեց սահմա­նադրության մասին, ասե­լով, որ այն չգի­տակցված տոն է: Հուլի­սի 5‑ին քիչ մարդկանց կարե­լի է հանդի­պել փողո­ցում, ովքեր միանգա­մայն գաղա­փա­րա­պես նշում են այդ տոնը: Տոնը մնում է ստվե­րում՝ չհաշված տոնա­կան տրա­մադրության մթնո­լորտը, համերգնե­րը և այլն: Տիկին Ադամյա­նի խոսքով սահմա­նադրությունը այս հանրա­պե­տության հիվանդ երե­խան է, ում անընդհատ վիրա­հա­տություննե­րով հնա­րա­վո­րություն են տալիս մի քիչ էլ ապրել, բայց ոչ առողջա­նալ: Հայաստա­նում համարյա ամեն տասը տարին մեկ սահմա­նադրա­կան փոփո­խություններ են տեղի ունե­ցել, բայց դրանք ավե­լի շատ եղել են կոսմե­տիկ բնույթի, չեն արտա­ցո­լո­լել իրա­կան պահանջնե­րը, եղել են բարե­փո­խումներ, բայց ոչ իրա­կան փոփո­խություն: Ադամյա­նը նշեց, որ ինքը 1995թ. սահմա­նադրության ընդունման ժամա­նակ բազմա­թիվ մարդկանց հետ է հարցազրույցներ անցկացրել և այն ժամա­նակ կար այդ սահմա­նադրության հաստատման գիտակցումը, դրա կարև­ո­րության ըմբռնումը, բայց հետո այդ զգա­ցումը կորավ, սահմա­նադրությունը դարձավ ընդա­մե­նը գործիք, որով օրվա իշխա­նությունը վերա­րա­տադրվե­լու հնա­րա­վո­րություն էր ստա­նում:

Անա­հիտ Ադամյա­նը խոսեց նաև «Հայաքվեի» մասին, այն համա­րե­լով «Զարթնիր լաո‑2» պրո­յեկտ՝ զրո օգտա­կա­րությամբ: Հանրաքվեի իմաստն այն է, որ եթե հավաքվի 50 հազար ստո­րագրություն, ապա հարցը կմտնի ԱԺ: Բայց ԱԺ‑ն մերժե­լու է այդ օրի­նա­գի­ծը: Այդ ստո­րագրա­հա­վա­քի իմաստը ո՞րն է: Ի՞նչ հարց է լուծե­լու դա: Չէ, որ բոլորն էլ հասկա­նում են, որ Արցա­խի՝ Ադրբե­ջա­նի կազմում լինել-չլի­նե­լու հարցը ՀՀ ԱԺ-ում չի որոշվե­լու: Ընդդի­մությունը, որ ձեռնարկել է այդ ստո­րագրա­հա­վա­քը, տասնյակ տարի­ներ ուներ այդ գործընթա­ցը իրա­վա­կան առումով լուծե­լու կամ գոնե փոփո­խե­լու համար: Բայց ոչինչ չի արել և հիմա նման կոսմե­տիկ միջո­ցա­ռումնե­րը ոչ մի էական նշա­նա­կություն չունեն։ Ադամյանն ասաց, որ ինքը չի հասկա­նում ընդդի­մությա­նը, չի հասկա­նում, թե նրանց ուզածն ինչ է: Նա անդրա­դարձավ նաև 2021թ. արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո Իշխան Սաղա­թելյա­նի ելույթին, որում վերջինս նշել էր, որ գալիս են խորհրդա­րան խանգա­րե­լու: Ի՞նչ է ուզում ընդդի­մությունը: Ընդդի­մությունը չի հասկանո՞ւմ, որ Արցա­խը իշխա­նա­փո­խության գործիք դարձնել չի ստացվում, որ հասա­րա­կությունն իրենց հետ չէ ո՛չ հիմա, ո՛չ 2018-ից առաջ: Ցանկա­ցած նորմալ մարդ էլ չի ցանկա­նում, որ Արցա­խը լինի Ադրբե­ջա­նի կազմում, միայն թե այդ հարցի կարգա­վորման լուրջ մեխա­նիզմներ կան, ոչ թե անհասկա­նա­լի ցույցե­րը, հավաքնե­րը, ստո­րագրա­հա­վաքնե­րը, որոնք ոչ մի գործնա­կան հետև­անք չեն թողնում:

Անա­հիտ Ադամյանն անդրա­դարձավ նաև Արցա­խի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կին: Նա ասաց, որ Իլհամ Ալիևը դեռևս էյֆո­րիա­յից դուրս չի եկել և հենց այդ պատճառնե­րով է իրեն նման կերպ պահում, բայց իրեն զարմացնում է ՀՀ իշխա­նություննե­րի պահվածքը: ՀՀ գործե­լա­կերպը մի տեսակ անհետև­ո­ղա­կան է ստացվում: Մենք միայն տվյալ օրվա կրա­կը մարե­լու հոգսով ենք զբաղված, բայց չենք կարո­ղա­նում երկա­րա­ժամկետ պլան գծել ու հետև­ել դրա հետև­ո­ղա­կան իրա­կա­նացմա­նը: 

Օրի­նակ Հաա­գա­յի դատա­րա­նի որոշման չկա­տա­րումը հենց այդպես էլ օդում մնաց, մինչդեռ հստակ ձևա­չափ կա այն բողո­քարկե­լու և գործընթա­ցը վերահսկե­լու հետ կապված: Ինչու դա չի իրա­կա­նացվում:

Ինչ վերա­բե­րում է ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը, ապա տիկին Ադամյանն ասաց, որ մենք շատ երկար ժամա­նակ չենք հասկա­ցել, թե արտա­քին քաղա­քա­կա­նությունն իրե­նից ինչ է ենթադրում: Հայաստանն այդպես էլ նորմալ արտա­քին քաղա­քա­կա­նություն չի իրա­կա­նացրել, որի շնորհիվ կարե­լի էր ժամա­նա­կին մեր շուրջը համախմբել երկրնե­րի և կազմա­կերպություննե­րի, որոնք մեր կողքը կագնած կլի­նեին այնպես, ինչպես Թուրքիան և Ռուսա­տա­նը կանգնե­ցին Ադրբե­ջա­նի կողքը 2020թ. 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ