16.6 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը միա­ժա­մա­նակ խնդրում էր դաշնա­կից պետություննե­րի ղեկա­վարնե­րին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկա­կան ուժե­րը դադա­րեցնեն հարձա­կումնե­րը Ղարա­բա­ղում եւ Զանգե­զուրում։

1920թ. սկզբից ինչպես Անդրկովկա­սում, այնպես էլ միջազգա­յին դիվա­նա­գի­տա­կան հարթակնե­րում ակտի­վո­րեն քննարկվում էր, թե որ ուղղությամբ են բոլշեւիկնե­րը ներթա­փանցե­լու Կովկաս՝ վրացակա՞ն, թե՞ ադրբե­ջա­նա­կան։ Ադրբե­ջանցի­նե­րի ենթադրություններն առա­վել իրա­կան էին, եւ բոլշեւիկներն առա­ջին հերթին ձգտում էին իրենց իշխա­նությունը հաստա­տել նավթով հարուստ երկրում։ Սակայն, չնա­յած վտանգի գիտակցությա­նը, Ադրբե­ջանն առանձնա­պես լուրջ քայլեր չէր ձեռնարկում հյուսի­սա­յին վտանգից պաշտպանվե­լու համար. նրանց առա­վե­լա­պես հետաքրքրում էին Ղարա­բաղն ու Զանգե­զուրը, որտեղ կենտրո­նացրել էին իրենց զորքե­րի մեծ մասը։

ՀԱՐԱՎԻ ՈՒԺԵՐԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

1920թ. մարտին Ռուսաստա­նի Հարա­վի զինված ուժե­րը ծանր պարտություններ են կրում եւ իրար հետեւից բոլշեւիկնե­րին թողնում Հյուսի­սա­յին Կովկա­սի շրջաննե­րը։ Ապրի­լի կեսե­րին բոլշեւիկներն արդեն վերջնա­կա­նա­պես հաստատվել էին Պետրովսկում (Մախաչկա­լա) եւ Դերբենտում՝ ընդհուպ մոտե­նա­լով Ադրբե­ջա­նի սահմա­նին։ Կամա­վո­րա­կաննե­րի նահանջի հիմնա­կան ուղղություննե­րից մեկը Բաքուն էր։ Ապրի­լի սկզբին այնտեղ էին հասնում հազա­րա­վոր զինվորներ ու սպա­ներ իրենց ընտա­նիքնե­րով, ունեցվածքով, մեծ քանա­կությամբ զենք-զինամթերքով։ Ապա­գա­յի մասին ընդհա­նուր մոտե­ցում չկար. մի մասն առա­ջարկում էր մնալ Ադրբե­ջա­նում եւ ծառա­յության անցնել տեղի զինված ուժե­րում, մյուսնե­րը ցանկա­նում էին գնալ Էնզե­լի, ոմանք էլ կողմ էին բոլշեւիկնե­րին միա­նա­լուն։

Հառաջ, 17 ապրի­լի, 1920թ., թիվ 78

«Ամեն օր կամա­վո­րա­կան նավեր են հասնում Բաքու, որոնք լիքն են սպա­նե­րով, գենե­րալնե­րով եւ իրենց ընտա­նիքնե­րով եւ իրե­րով։ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը մինչեւ այժմ զինա­թա­փե­լով ժողո­վել է 40 000 հրա­ցան, մի քանի հրե­տա­նի, հեռա­ձիգ թնդա­նոթներ, փամփուշտներ, գնդա­ցիրներ, 2 զրա­հա­պատ գնացք եւ այլ զինվո­րա­կան ու ինժե­նե­րա­կան գույք։ Թնդա­նոթնե­րի, հրա­ցաննե­րի եւ ռումբե­րի մեծ գլխա­վոր մասը մնա­ցել է Պետրովսկում»։

Ապրի­լի 5‑ին Բաքու է հասնում կամա­վո­րա­կաննե­րի նավա­տորմի­ղը, եւ ծովա­կալ Սերգեեւն ու ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տար Դրա­ցենկոն Ադրբե­ջա­նին առա­ջարկում են իրենց ուժե­րով բոլշեւիկնե­րից պաշտպա­նել Բաքուն, սակայն պահե­լով Անդրեեւյան դրո­շը։ Ադրբե­ջա­նի ղեկա­վարներն ասում են, որ համա­ձայն են, եթե բոլոր ուժե­րը համալրեն ադրբե­ջա­նա­կան բանա­կը եւ հանդես գան ադրբե­ջա­նա­կան դրո­շի ներքո։ Սերգեեւն ու Դրա­ցենկոն քննարկում են այս պահանջը նավաստի­նե­րի հետ, որոնք կտրա­կա­նա­պես մերժում են։ Ավե­լին՝ զինվորնե­րը հեռացնում են երկու հրա­մա­նա­տա­րին եւ ղեկա­վար ընտրում ֆրանսիա­ցի լեյտե­նանտ Բուշե­նին։ Նավա­տորմը որո­շում է թողնել Բաքուն եւ միա­նալ բոլշեւիկնե­րին, որոնք, «հանդի­սա­նա­լով գաղա­փա­րա­կան հակա­ռա­կորդ, արյունով հայրե­նա­կից են եւ ավե­լի հարա­զատ»։ Ապրի­լի 7‑ին նավա­տորմը կարմիր դրոշ է բարձրացնում, կանգ առնում Նարգին կղզու մոտ եւ Հաշտարխա­նի բոլշեւիկնե­րին հեռագրում, որ «նավա­տորմիղն անցել է բոլշեւիկնե­րի տրա­մադրության ներքո եւ սպա­սում է հրա­հանգնե­րի — գրավե՞լ Բաքուն, թե՞ չէ»։ Սակայն բոլշեւիկնե­րին միա­նալ չի հաջողվում, եւ նավե­րը հեռա­նում են Էնզե­լի, որտեղ անգլիա­ցի­նե­րը ստի­պում են հանձնել զենքը։

ԲՈԼՇԵՒԻԿՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Ադրբե­ջա­նի խորհրդայնա­ցումը բոլշեւիկնե­րի համար մեծ նշա­նա­կություն ուներ։ Համաշխարհա­յին հեղա­փո­խության եւ սոցիա­լիստա­կան գաղա­փարնե­րի տարա­ծումից զատ կարեւոր էր Բաքվի նավթը։ Ճիշտ է, մամուլը երբեմն գրում էր, որ Բաքուն փորձում էր առեւտրա­կան հարա­բե­րություններ պահպա­նել բոլշեւիկնե­րի հետ եւ կանո­նա­վոր նավթ մատա­կա­րա­րել, սակայն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, դա չէր բավա­րա­րում նրանց։ Կարեւոր է նաեւ փաստը, որ Բաքվում բավա­կա­նին տարածված էին ձախա­կողմյան գաղա­փարնե­րը, եւ ուժեղ բանվոր դասա­կարգ կար, որն էլ լինե­լու էր բոլշեւիկնե­րի հենա­րա­նը։ Չնա­յած բոլշեւիկնե­րը գիտեին, որ ադրբե­ջա­նա­կան բանա­կի հիմնա­կան ուժե­րը Ղարա­բա­ղում են, եւ Բաքուն գրե­թե անպաշտպան է, սակայն Ադրբե­ջա­նի գրավմա­նը բավա­կա­նին լուրջ էին պատրաստվում։

ԶՐԱՀԱԳՆԱՑՔՆԵՐԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ

Չնա­յած զգա­լի ուժե­րի կենտրո­նացմա­նը, հիմնա­կան գործո­ղությունն իրա­կա­նացնում են «3‑րդ Ինտերնա­ցիո­նա­լի անվան», «Կարմիր Աստրա­խան», «Կարմիր Դաղստան» եւ «Տիմոֆեյ Ուլյանցեւ» զրա­հագնացքնե­րը։ Ապրի­լի 24-ին բոլոր գնացքնե­րը կենտրո­նա­նում են Սամուր կայա­րա­նում՝ Ադրբե­ջա­նի սահմա­նին։

Ապրի­լի 27-ին Ադրբե­ջա­նի կոմկուսի ղեկա­վարներ Անաստաս Միկո­յա­նը, Ղազանֆար Մահմուդ օղլի Մուսա­բե­կո­վը եւ Հաբիբ Ջաբիեւը երկու հրաձգա­յին վաշտի հետ նստում են զրա­հագնացք: Գործո­ղության քաղա­քա­կան հիմնա­վո­րումը պետք է լիներ Բաքվում սկսված բոլշեւիկյան ապստամբությա­նը աջակցություն ուղարկե­լը։ Այս մարտա­վա­րությունը հետա­գա տասնամյակնե­րում հաճախ է կիրառվում։ Եվ իսկա­պես, ապրի­լի 26-ին Բաքվում բոլշեւիկյան ապստամբությունն է սկսվում։ Ապստամբնե­րը կտրում են հեռագրա­յին կապը Գանձա­կի եւ մի շարք այլ շրջաննե­րի հետ՝ կանխե­լով բանա­կա­յին ստո­րա­բա­ժա­նումնե­րի մուտքը քաղաք։ Ամսի 27‑ի կեսօ­րին քաղա­քի զգա­լի մասն արդեն նրանց ձեռքին էր, որոնց մեկը մյուսի հետեւից միա­նում էին տարբեր զինվո­րա­կան ստո­րա­բա­ժա­նումներ։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՂԿՈՄԻՆ

Ապրի­լի 27‑ի կեսօ­րին Բաքվի բոլշեւիկնե­րը Համիդ Սուլթա­նո­վի գլխա­վո­րությամբ պատվի­րա­կություն են ուղարկում կառա­վա­րություն եւ խորհրդա­րան՝ պահանջե­լով անմի­ջա­պես հանձնել իշխա­նությունը։ Ուշ երե­կո­յան հրա­վիրվում է խորհրդա­րա­նի նիստ, որտեղ էլ ռազմա­կան նախա­րար Մեհմանդա­րո­վը խորհրդա­րա­նա­կաննե­րին հայտնում է, որ ապստամբնե­րին ճնշել հնա­րա­վոր չէ։ Ստեղծված պայմաննե­րում վարչա­պետ Հաջինսկին առա­ջարկում է ընդունել բոլշեւիկնե­րի վերջնա­գի­րը։ Մուսա­վա­թին ոչինչ չէր մնում, քան ընդունել վերջնա­գի­րը, որը եւ ստո­րագրում են խորհրդա­րա­նի նախա­գահ Մամեդ Յուսուֆ Ջաֆա­րո­վը եւ Վեքի­լո­վը։ Իշխա­նությունն անցնում է Ադրբե­ջա­նի հեղկո­մին։

Զրա­հագնացքներն առանց որեւէ դիմադրության հասնում են Բաքու, որտեղ նրանց մեծ ցնծությամբ են դիմա­վո­րում։ Անմի­ջա­պես ստեղծվում է հեղա­փո­խա­կան կոմի­տե. Ադրբե­ջանն այլեւս խորհրդա­յին էր։

Սերգո Օրջո­նի­կի­ձեն, որն այս դեպքե­րի անմի­ջա­կան մասնա­կիցն ու ղեկա­վարն էր, մայի­սի 4‑ին հեռա­գիր է ուղարկում Լենի­նին, որտեղ ասում է, որ հեղկո­մի կազմում բացա­ռա­պես մահմե­դա­կաններ են, որոնք հռչա­կել են Սոցիա­լիստա­կան Սովե­տա­կան Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տությունը եւ Սովե­տա­կան Ռուսաստա­նի հետ ռազմա­կան դաշինք կնքե­լու առա­ջարկությամբ են հանդես եկել։

Օրջո­նի­կի­ձեն գրում էր, որ «Բաքվում հեղա­փո­խության օգտին ակտիվ գործունեություն ծավա­լե­ցին թուրքա­կան զինվորներն ու սպա­նե­րը, նրանց ջոկա­տը կանխեց Բաքվից փախչե­լու իշխա­նության փորձը»։ Մայի­սի 1‑ին քաղա­քում տեղի ունե­ցած մեծ հանդի­սության ժամա­նակ թուրքա­կան բանա­կի կոմի­սարնե­րից մեկը պարգեւատրվում է «Կարմիր դրո­շի» շքանշա­նով։

ՎՐԱՍՏԱՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Հառա­ջը» ապրի­լի 29-ին գրում էր, որ ադրբե­ջա­նա­կան 400-հոգա­նոց զորա­մա­սը նահանջել է, եւ նկա­տի ունե­նա­լով այն հանգա­մանքը, որ «Բաքվի զորա­մա­սը բաղկա­ցած է միայն երկու բատա­լիո­նից, իսկ մնացյալ բոլո­րը Ղարա­բա­ղում են, Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը դաշնա­կից պետություննե­րի միջո­ցով դիմել է վրաց կառա­վա­րությա­նը՝ խնդրե­լով անմի­ջա­պես զինվո­րա­կան օգնություն ցույց տալ»։

Վրաստա­նը, իհարկե, օգնություն չի ուղարկում Ադրբե­ջա­նին։ Դեռեւս ապրի­լի կեսե­րին Վրաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Գեգեչկո­րին հատուկ պատվի­րա­կություն էր ուղարկել Մոսկվա՝ բոլշեւիկնե­րի հետ բանակցե­լու։ Պատվի­րա­կության ղեկա­վար Ուրա­տա­ձեն բոլշեւիկնե­րի հետ Գեգեչկո­րիի նախկին կապե­րի շնորհիվ կարո­ղա­ցել էր համե­մա­տա­բար կարճ ժամա­նա­կում հասնել Մոսկվա եւ ձեռք բերել որո­շա­կի պայմա­նա­վորվա­ծություններ։

ՀԵՌԱԳԻՐ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ

Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը միա­ժա­մա­նակ խնդրում էր դաշնա­կից պետություննե­րի ղեկա­վարնե­րին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկա­կան ուժե­րը դադա­րեցնեն հարձա­կումնե­րը Ղարա­բա­ղում եւ Զանգե­զուրում։ Ապրի­լի 27-ին կոմս Մարտե­լը եւ գնդա­պետ Գաբբան հեռագրում են վարչա­պետ Խատիսյա­նին, թե բոլշեւիկնե­րը մտել են Ադրբե­ջան, եւ Բաքվում խռո­վություններ են սպասվում։ Ֆրանսիա­յի եւ Իտա­լիա­յի ներկա­յա­ցուցիչնե­րը ուզում էին հավաստիա­ցումներ ստա­նալ Հայաստա­նի կառա­վա­րությունից, որպեսզի Ադրբե­ջա­նը կարո­ղա­նա «Ղարա­բա­ղում եւ Հայաստա­նին կից այլ վայրե­րում գտնված իր զորքե­րը վտանգ սպառնա­ցող ճակա­տը փոխադրե­լու համար»։

Հաջորդ օրը Խատիսյա­նը պատասխա­նում է, որ Հայաստա­նը դեռեւս փետրվա­րի վերջին ահա­զանգում էր, թե ինչ աղե­տա­լի հետեւանքներ կարող են ունե­նալ Ադրբե­ջա­նի ռազմա­կան գործո­ղություննե­րը Ղարա­բա­ղում։ Նա նշում էր, որ Ղարա­բա­ղում Հայաստա­նը չունի կանո­նա­վոր զորքեր, ավե­լին՝ չի պատրաստվում հարձակվել Ադրբե­ջա­նի վրա։ Միա­ժա­մա­նակ հույս էր հայտնում, որ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի տարածքա­յին անհա­մա­ձայնություննե­րը կկարգա­վորվեն Թիֆլի­սում ընթա­ցող համա­ժո­ղո­վի շրջա­նա­կում։

Ապրի­լի վերջին Ադրբե­ջա­նի խորհրդայնա­ցումն ամբողջո­վին փոխում է Անդրկովկա­սի քաղա­քա­կան պատկե­րը։ Իրա­վի­ճա­կը մեծա­պես բարդա­նում է Հայաստա­նի համար. շուտով Ղարա­բա­ղում եւ Զանգե­զուրում հայերն ադրբե­ջանցի­նե­րի հետ բախվե­լու էին բոլշեւիկյան զորքե­րին։ Բաքվի խորհրդայնա­ցումից հետո տեղի ունե­ցած առա­ջին իսկ հանրա­հա­վա­քում բոլշեւիկնե­րը հայտնում են, որ Հայաստա­նի կառա­վա­րությա­նը «Ադրբե­ջա­նի տարածքում ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րեցնե­լու մասին» վերջնա­գիր են ներկա­յացրել։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ