Պարտադիր չէ, որ Օսկանյանը բանակցողի ֆորմալ մանդատ ստանա։ Նա կարող է փորձագիտական աջակցություն ցուցաբերել։
Վահրամ Աթանեսյան
Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է Օսկանյանի կամ նրա խմբի հետ բանակցելու. Տանգոն մենակ չեն պարում
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։
Պարոն Աթանեսյան, օրերս ԱԳ նախկին նախարարՎարդան Օսկանյանը կարծիք էր հայտնել, որԼՂԻՄ–ի խորհրդային շրջանում ունեցածկարգավիճակի հարցը պետք է դնել բանակցայինօրակարգում: «Եկեք չմոռանանք, որ այդ փաստն է, որ 1991-ին Արցախի ժողովրդին հնարավորությունտվեց ձգտելու ինքնորոշման, անցկացնելուհանրաքվե: Դա միջազգային հանրության համարընդունելի դարձավ հենց այդ փաստի գոյությամբ, որ ԼՂ ժողովուրդը խորհրդային շրջանում ունեցել էինքնավար մարզ: Դա պետք է այսօր բերել՝ դնելսեղանի վրա: Դա նոր հնարավորություններ կբացիքաղաքական ու իրավական ինչ–որ լուծումներիգնալու բանակցությունների արդյունքում»,-ասել է Օսկանյանը: Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը:
-Պարոն Օսկանյանը ճիշտ է ասում։ Բայց դա Հայաստանի խնդիրը չէ, այլ՝ Ստեփանակերտի։ Լեռնային Ղարաբաղը վարչատարածքային եւ քաղաքական սուբյեկտ է եղել նույնիսկ շահական Պարսկաստանի կազմում։ Բայց ինքնավարություն նրան պարտադրել է բոլշեւիկյան Ռուսաստանը՝ 1921թ․ հուլիսի 5-ին։ Խնդիրը, հետեւաբար, պետք է քննարկվի Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ առանցքով։ Պատրա՞ստ է դրան Ռուսաստանը, Բաքուն ընդունու՞մ է՝ պետք է փորձել։
Իր հերթին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որիրավիճակը արցախյան հարցում ծանր է, բայյցանելանելի չէ, և կփոխվի, կամ հնարավոր է փոխել, եթե փոխվի բանակցողը: Նա հավելել է, որ Օսկանյանի առաջարկը՝ երեք ամսով բանակցելու լիակատար իրավասություն տալ իրգլխավորությամբ դիվանագետների խմբին, տրամաբանական է: Այս առաջարկը որքանո՞վ էկենսունակ։
Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է Օսկանյանի կամ նրա խմբի հետ բանակցելու։ Ասում են, չէ՞՝ տանգոն միայնակ չեն պարում։ Կարծում եմ, իշխանությունը պետք է Օսկանյանի հետ խորհրդատվական հանդիպում ունենա։ Պարտադիր չէ, որ Օսկանյանը բանակցողի ֆորմալ մանդատ ստանա։ Նա կարող է փորձագիտական աջակցություն ցուցաբերել։ Հույս ունեմ, որ պարոն Օսկանյանը մտահոգությունների մեջ անկեղծ է եւ քաղաքական նպատակներ չի հետապնդում։
Իմ տպավորությամբ՝ նա, ինչպես եւ նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչներ փորձում են իրենց դիվանագիտական հնարավորություններն ի սպաս դնել, որպեսզի ԼՂ հարցը չփակվի։
Պարոն Աթանեսյան, Ադրբեջանը մեկ օրով գազ էմիացնում , ապա փակում։ Ինչու։
Իսկ այդ ընթացքում Արցախի քաղաքացիականակտիվիստները հանդիպում են Լեբցովի հետ։ Իդեպ, դուք էլ անդրադարձել էիք այդ հանդիպմանըՁեր գրառման մեջ։
-Գեներալ Լենցովը հրաման է կատարում, քաղաքական որոշումներ ընդունում է Կրեմլը։ Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմում։ Մինչ այդ էլ Մոսկվան Բաքվի հետ հարաբերությունների սրացման չի գնացել։ Չափազանցված ակնկալիքներ մենք չպետք է ունենայինք, բայց այս փուլում էլ չի կարելի «հաշիվ ներկայացնել» ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը կամ նախագահ Պուտինին։ Իսկ Ադրբեջանի քայլերը մի տրամաբանության մեջ են՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար ինքնիշխանություն հաստատել։
-Պարոն Աթանեսյան, ի դեպ, Օսկանյանը նաև նշելէ, որ մեզ որևէ այլ բան այդքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանի սխալ խոսքը։ Նա նաև նշել է, որ ընդամենը պետք էր ոչ թե ասել՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ ասել՝ ես պատրաստ եմ ճանաչել ԱրցախըԱդրբեջանի մաս, եթե բանակցությունները տանիրենց դրական արդյունքները։ Արդյոք այսձևակերպումը իրավիճակի վրա թողնում էազդեցություն։
-Գիտե՞ք, կարելի է ասել, որ եթե ժամանակին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չհեղինակեր ԼՂ-Ադրբեջան ընդհանուր պետություն գաղափարը, ապա աշխարհը կճանաչեր Արցախի անկախությունը։
-Պարոն Աթանեսյան, եթե ամփոփենք, ի՞նչ բեկումկարող է լինել արցախյան գործընթացում այսփուլում։
-Ի՞նչ բեկման մասին է խոսքը, կներեք։ Բոլոր ռեսուրսները, խոսքը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմը պետք է գործի դրվեն, որպեսզի՝ ա) վերականգնվի Հայաստան-Արցախ կապը, բ) էներգետիկ ենթակառուցվածքները գործեն անխափան, գ) տեղի ունենա ղարաբաղա-ադրբեջանական առկա շփման գծի էական ապառազմականացում՝ փոխադարձության եւ համաչափության սկզբունքով։
Խոսքը թե Արցախի քաղաքականդիվանագիտական գործիքակազմի մասին է, թե Հայաստանի՞։
-Իհարկե։ Մենք պետք է շատ արագ ԼՂ հարցում հասնենք Հայաստան-Արցախ կոնսենսուսի։
Հարցազույցը՝ 1in.am կայքից։