Հայաստան

Խոսել Խոսելու Համար

Պարտադիր չէ, որ Օսկանյանը բանակցողի ֆորմալ մանդատ ստանա։ Նա կարող է փորձագիտական աջակցություն ցուցաբերել։

Վահրամ Աթանեսյան

Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է Օսկանյանի կամ նրա խմբի հետ բանակցելու. Տանգոն մենակ չեն պարում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Պարոն Աթանեսյանօրերս ԱԳ նախկին նախարարՎարդան Օսկանյանը կարծիք էր հայտնելորԼՂԻՄի խորհրդային շրջանում ունեցածկարգավիճակի հարցը պետք է դնել բանակցայինօրակարգում«Եկեք չմոռանանքոր այդ փաստն էոր 1991-ին Արցախի ժողովրդին հնարավորությունտվեց ձգտելու ինքնորոշմանանցկացնելուհանրաքվեԴա միջազգային հանրության համարընդունելի դարձավ հենց այդ փաստի գոյությամբոր ԼՂ ժողովուրդը խորհրդային շրջանում ունեցել էինքնավար մարզԴա պետք է այսօր բերել՝ դնելսեղանի վրաԴա նոր հնարավորություններ կբացիքաղաքական ու իրավական ինչոր լուծումներիգնալու բանակցությունների արդյունքում»,-ասել է Օսկանյանը: Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը:

-Պարոն Օսկանյանը ճիշտ է ասում։ Բայց դա Հայաստանի խնդիրը չէ, այլ՝ Ստեփանակերտի։ Լեռնային Ղարաբաղը վարչատարածքային եւ քաղաքական սուբյեկտ է եղել նույնիսկ շահական Պարսկաստանի կազմում։ Բայց ինքնավարություն նրան պարտադրել է բոլշեւիկյան Ռուսաստանը՝ 1921թ․ հուլիսի 5-ին։ Խնդիրը, հետեւաբար, պետք է քննարկվի Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ առանցքով։ Պատրա՞ստ է դրան Ռուսաստանը, Բաքուն ընդունու՞մ է՝ պետք է փորձել։

Իր հերթին Սերժ Սարգսյանը հայտարարել էորիրավիճակը արցախյան հարցում ծանր էբայյցանելանելի չէև կփոխվիկամ հնարավոր է փոխելեթե փոխվի բանակցողըՆա հավելել է, որ Օսկանյանի առաջարկը՝ երեք ամսով բանակցելու լիակատար իրավասություն տալ իրգլխավորությամբ դիվանագետների խմբին, տրամաբանական է: Այս առաջարկը որքանո՞վ էկենսունակ։

Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է Օսկանյանի կամ նրա խմբի հետ բանակցելու։ Ասում են, չէ՞՝ տանգոն միայնակ չեն պարում։ Կարծում եմ, իշխանությունը պետք է Օսկանյանի հետ խորհրդատվական հանդիպում ունենա։ Պարտադիր չէ, որ Օսկանյանը բանակցողի ֆորմալ մանդատ ստանա։ Նա կարող է փորձագիտական աջակցություն ցուցաբերել։ Հույս ունեմ, որ պարոն Օսկանյանը մտահոգությունների մեջ անկեղծ է եւ քաղաքական նպատակներ չի հետապնդում։

Իմ տպավորությամբ՝ նա, ինչպես եւ նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչներ փորձում են իրենց դիվանագիտական հնարավորություններն ի սպաս դնել, որպեսզի ԼՂ հարցը չփակվի։

Պարոն ԱթանեսյանԱդրբեջանը մեկ օրով գազ էմիացնում , ապա փակում։ Ինչու։

Իսկ այդ ընթացքում Արցախի քաղաքացիականակտիվիստները հանդիպում են Լեբցովի հետ։ Իդեպդուք էլ անդրադարձել էիք այդ հանդիպմանըՁեր գրառման մեջ։

-Գեներալ Լենցովը հրաման է կատարում, քաղաքական որոշումներ ընդունում է Կրեմլը։ Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմում։ Մինչ այդ էլ Մոսկվան Բաքվի հետ հարաբերությունների սրացման չի գնացել։ Չափազանցված ակնկալիքներ մենք չպետք է ունենայինք, բայց այս փուլում էլ չի կարելի «հաշիվ ներկայացնել» ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը կամ նախագահ Պուտինին։ Իսկ Ադրբեջանի քայլերը մի տրամաբանության մեջ են՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար ինքնիշխանություն հաստատել։

-Պարոն Աթանեսյանի դեպՕսկանյանը նաև նշելէոր մեզ որևէ այլ բան այդքան վնաս չի տվելինչքան Փաշինյանի սխալ խոսքը։ Նա նաև նշել էոր ընդամենը պետք էր ոչ թե ասել՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ ասել՝ ես պատրաստ եմ ճանաչել ԱրցախըԱդրբեջանի մասեթե բանակցությունները տանիրենց դրական արդյունքները։ Արդյոք այսձևակերպումը իրավիճակի վրա թողնում էազդեցություն։

-Գիտե՞ք, կարելի է ասել, որ եթե ժամանակին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չհեղինակեր ԼՂ-Ադրբեջան ընդհանուր պետություն գաղափարը, ապա աշխարհը կճանաչեր Արցախի անկախությունը։

-Պարոն Աթանեսյանեթե ամփոփենքի՞նչ բեկումկարող է լինել արցախյան գործընթացում այսփուլում։

-Ի՞նչ բեկման մասին է խոսքը, կներեք։ Բոլոր ռեսուրսները, խոսքը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմը պետք է գործի դրվեն, որպեսզի՝ ա) վերականգնվի Հայաստան-Արցախ կապը, բ) էներգետիկ ենթակառուցվածքները գործեն անխափան, գ) տեղի ունենա ղարաբաղա-ադրբեջանական առկա շփման գծի էական ապառազմականացում՝ փոխադարձության եւ համաչափության սկզբունքով։

Խոսքը թե Արցախի քաղաքականդիվանագիտական գործիքակազմի մասին է, թե Հայաստանի՞։

-Իհարկե։ Մենք պետք է շատ արագ ԼՂ հարցում հասնենք Հայաստան-Արցախ կոնսենսուսի։

Հարցազույցը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *