15.6 C
Yerevan

Ի՞նչ Է Լինե­լու Այսօր

Այս պայմաննե­րում, որևէ բանակցա­յին ձևա­չա­փում ու հարթա­կում չկա կայուն և հուսա­լի, խորը հիմքով համա­ձայնության հեռանկար, անկախ, թե որտեղ կլի­նի այդ բանակցությունը՝ Բրյուսե­լում, Վաշինգտո­նում, Սախա­լի­նում թե Յոհա­նեսբուրգում:

Հակոբ Բադալյան

Երկու գիծ. ինչ սպա­սել այսօր Բրյուսե­լում Փաշինյան-Միշել-Ալիև հանդի­պումից

Բրյուսե­լում այսօր Երև­ա­նի ժամա­նա­կով ժամը 5‑ին սպասվում է ԵԽ նախա­գահ Միշե­լի, Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևի հերթա­կան բանակցությունը: Այս օրե­րին փորձ է արվում դիտարկել, թե ինչ է հնա­րա­վոր սպա­սել բանակցությունից: Իհարկե բարդ է ասել, եթե նկա­տի առնենք այն, որ այն, ինչ կա հրա­պա­րա­կի վրա, գուցե թե ամբողջությամբ չի արտա­ցո­լում քաղա­քա­կան կուլիսնե­րում ծավալվող գործընթացնե­րի էությունն ու տրա­մա­բա­նությունը: Եթե առաջնորդվենք զուտ հրա­պա­րա­կի վրա եղած իրո­ղություննե­րով, ապա այստեղ հարկա­վոր է առանձնացնել երկու գիծ՝ հայ-ադրբե­ջա­նա­կան, և աշխարհա­քա­ղա­քա­կան: Այս երկու տիրույթնե­րում էլ ակնա­ռու է բանակցա­յին որևէ էական առա­ջընթա­ցի համար անբա­վա­րար միջա­վայրի առկա­յությունը:

Ադրբե­ջա­նը շարունա­կում է Հայաստա­նի ու Արցա­խի հասցեին վերջնագրա­յին տոնով խոսակցությունը, կիրա­ռե­լով ուժ, ուժի սպառնա­լիք, խաղա­լով ապա­կա­յունացման խաղա­քարտի վրա՝ որի հանդեպ զգա­յուն է Հայաստանն ու նաև զգա­լիո­րեն «լոյալ» է այսպես ասած միջազգա­յին դերա­կա­տարնե­րի շրջա­նա­կը, իսկ Հայաստանն էլ փորձում է Արցա­խի հետ միա­սին կազմա­կերպել որո­շա­կի դիմադրություն, ելնե­լով այն իրո­ղություննե­րից, որ կան հենց հայկա­կան միջա­վայրում, ուժե­րի հավա­սա­րակշռության այն խախտվա­ծությունից, որ առկա է կողմե­րի միջև և որը Բաքվին տալիս է իր քաղա­քա­կա­նության հնա­րա­վո­րությունը: Այս իրադրությա­նը կառուցո­ղա­կան, լավ իմաստով հակազդող և բալանսա­վո­րող գործոն կարող էր լինել միջազգա­յին որո­շա­կի կոնսենսուսի առկա­յությունը, ինչը սակայն նույնպես գրե­թե զրո­յա­կան մակարդա­կի վրա է:

ԱՄՆ‑ն ու Ռուսաստա­նը շարունա­կում են պատե­րազմը Ուկրաի­նա­յում և առայժմ յուղ  լցնում կրա­կի վրա, դրան զուգա­հեռ դանդաղ կրա­կով, բայց տաքա­նա­լու միտումներ է դրսև­ո­րում մեկ այլ ահռե­լի երկբև­եռ դիմա­կա­յություն՝ ԱՄՆ-Չինաստան, այդ ամե­նին զուգա­հեռ ծավալվում են ռեգիո­նալ և ավե­լի մասշտա­բա­յին այլ քաղա­քա­կան դիմա­կա­յություններ, այլ դերա­կա­տարնե­րով, դրան զուգա­հեռ կարծես թե որո­շա­կի բարդ քննարկումներ են սպասվում Ռուսաստա­նի և Թուրքիա­յի միջև, հատկա­պես ՆԱՏՕ Վեհա­ժո­ղո­վում Թուրքիա­յին վերա­պահված առանցքա­յին դերից և Անկա­րա­յի որո­շա­կի վարքագծա­յին դրսև­ո­րումնե­րից հետո, Իրանն է աննա­խա­դեպ հավակնություն ներկա­յացնում Աֆրի­կա­յում դերա­կա­տա­րության համար, որտեղ առանց այդ էլ բավա­կա­նին «խիտ» է աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցությունը: Այս պայմաննե­րում, որևէ բանակցա­յին ձևա­չա­փում ու հարթա­կում չկա կայուն և հուսա­լի, խորը հիմքով համա­ձայնության հեռանկար, անկախ, թե որտեղ  կլի­նի այդ բանակցությունը՝ Բրյուսե­լում, Վաշինգտո­նում, Սախա­լի­նում թե Յոհա­նեսբուրգում: Դա բոլո­րո­վին չի նշա­նա­կում, թե Բրյուսե­լում սպասվում է մի հերթա­պահ հանդի­պում: Ամենև­ին, միջա­վայրա­յին բարդություննե­րը, որոնց մասին խոսե­ցի, ինքնին բարդացնում են համա­ձայնությունը, բայց նաև չափա­զանց բարդ են դարձնում անհա­մա­ձայնություննե­րի կառա­վարման հեռանկա­րը: Եվ այս տեսանկյունից, մասնա­վո­րա­պես Երև­ա­նի խնդի­րը բրյուսելյան հանդիպմա­նը թերևս պետք է լինի դա՝ ձգտել ոչ թե համա­ձայնություննե­րի, դա կլի­նի ջանքի և էներգիա­յի վատնում, այլ անհա­մա­ձայնություննե­րի կառա­վարման հարցում որո­շա­կի էֆեկտի­վության: Հայաստա­նի ու Արցա­խի համար այդտեղ կարող է լինել բրյուսելյան հարթա­կի հերթա­կան հանդիպման՝ գետնի վրա շատ թե քիչ արժե­քա­վոր արդյունքը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ