25.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Լեգրա­նը կարծում էր, որ այդ դեպքում հայե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի միջեւ նոր բախումներ կարող են սկսվել, եւ իրենք «իբրեւ Ադրբե­ջա­նի դաշնա­կից, իսկ ձեր անկեղծ բարե­կամ, ստիպված պիտի լինեն նորից խառնվել»։

1920թ. օգոստո­սին Հայաստա­նի եւ Խորհրդա­յին Ռուսաստա­նի հարա­բե­րություննե­րը հեռու էին բարվոք համարվե­լուց։ Շանթի պատվի­րա­կությունը Մոսկվա­յում հաջո­ղության չէր հասել. բանակցություններն ընդհատվել էին, եւ հուլի­սի վերջին Կովկաս էր ուղեւորվել Խորհրդա­յին Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչ Բորիս Լեգրա­նը։ Նա պետք է գար Երեւան, սակայն Աղստաֆա­յում մի քանի օր մնա­լուց հետո մեկնում է Թիֆլիս։ Հայաստա­նի կառա­վա­րությունը չէր ցանկա­նում առանց Շանթի պատվի­րա­կության բանակցություններ վարել Լեգրա­նի հետ։ Բացի այդ, Հայաստա­նի եւ Ռուսաստա­նի միջեւ պայմա­նա­գիր կնքված չէր, եւ Լեգրա­նը չէր կարող հանդես գալ որպես դեսպան։ Որոշվում է նրան ընդունել որպես պատվի­րա­կության ղեկա­վար եւ սպա­սել Մոսկվա­յից հայ բանագնացնե­րի վերա­դարձին (Էդիկ Զոհրաբյան, Նախի­ջեւանյան հիմնա­հարցը 1920թ. մայիս – 1921թ. հոկտեմբեր, Երեւան, 2010թ.):

1920 թվա­կա­նի հուլի­սի 29-ին Լեգրա­նը հեռագրում է ՀՀ արտա­քին գործե­րի նախա­րա­րին եւ դժգո­հում ստեղծված իրադրությունից։ Նա նշում էր, որ իր ժամա­նումը Երեւան կհանգեցներ երկու հանրա­պե­տության բարե­կա­մա­կան հարա­բե­րություննե­րի հաստատմա­նը։ Միա­ժա­մա­նակ Լեգրա­նը, հղում անե­լով արտա­քին գործե­րի ժողկոմ Չիչե­րի­նի հեռագրե­րին, հայտնում էր, որ Խորհրդա­յին Ռուսաստա­նը «բարե­կա­մա­կան մտադրություններ ունի» եւ ցանկա­նում է այնպի­սի պայմաններ ստեղծել, որ հայ ժողո­վուրդը հարեւաննե­րի հետ խաղաղ ապրի։

«Այնինչ Վրաստա­նում Հայաստա­նի ներկա­յա­ցուցչի կողմից Խորհրդա­յին Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցչին ուղղված հաղորդագրությունը ցույց է տալիս, որ Խորհրդա­յին Ռուսաստա­նի բարե­կա­մա­կան եւ խաղաղ մտադրություննե­րը Հայաստա­նի կառա­վա­րության կողմից չեն արժա­նա­նում այն արձա­գանքին, որը խաղաղ բանակցություննե­րի արագ եւ բարե­հա­ջող ավարտի երաշխիք կլի­նի։ Խաղաղ հարա­բե­րություննե­րի ժամա­նա­կա­վոր ընդհա­տումից խուսա­փե­լու համար Խորհրդա­յին կառա­վա­րությունը անհրա­ժեշտ է համա­րում Երեւա­նում բանակցություննե­րի վերսկսումը չհե­տաձգել մինչեւ Շանթի պատվի­րա­կության ժամա­նումը։ Ստեղծված պայմաննե­րում Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ խաղաղ բանակցություննե­րի ցանկա­ցած ընդհա­տում կարող է Հայաստա­նի սահմաննե­րում անցանկա­լի բարդություններ առա­ջացնել երկու հանրա­պե­տություննե­րի ժողո­վուրդնե­րի համար, որի ողջ պատասխա­նատվությունը կրում է Հայաստա­նի կառա­վա­րությունը» (Республика Армения в 1918–1920гг., сборник документов и материалов, Ереван, 2000):

Չէր կարե­լի ասել, թե հայե­րը չէին ցանկա­նում կարգա­վո­րել հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ։ Սակայն այդտեղ կարեւոր դերա­կա­տա­րություն ուներ Ադրբե­ջա­նը, որը, օգտա­գործե­լով խորհրդա­յին լինե­լու հանգա­մանքը, փորձում էր 11-րդ բանա­կի ուժե­րով իրա­կա­նացնել տարածքա­յին իր նկրտումնե­րը։ Այս գործե­լաոճն այնքան ակնհայտ էր, որ անգամ ՌԿ(բ)Կ Կավբյուրո­յի անդամ եւ Կովկասյան ռազմա­ճա­կա­տի ռազմհեղկոմ Օրջո­նի­կի­ձեն էր գրում դրա մասին։ Լենի­նին եւ Չիչե­րի­նին ուղղված հեռագրում նա նշում էր, որ «իր մեկամսյա բացա­կա­յության ընթացքում [Ադրբե­ջա­նում] մեծ շեղում է տեղի ունե­ցել դեպի նացիո­նա­լիզմ» (Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1. Составитель, ответственный редактор, автор предисловия и комментария Ю. Г. Барсегов. Москва, 2003г., էջ 97)։

Խորհրդա­յին Ռուսաստանն իր հերթին ցանկա­նում էր հնա­րա­վո­րինս արագ հասնել Նախի­ջեւան եւ կապ հաստա­տել Թուրքիա­յի հետ։ Նույն հեռագրում Օրջո­նի­կի­ձեն հաղորդում էր, թե «Նախջեւա­նի շրջա­նում հայե­րի ու թաթարնե­րի ջարդերն անխուսա­փե­լի են», որից կարե­լի էր խուսա­փել միայն խորհրդա­յին զորքե­րի կողմից «Նախի­ջեւա­նի շրջա­նը օկուպացնե­լու դեպքում»։

Լեգրա­նի պատվի­րա­կության կազմում էին Սահակ Տեր-Գաբրիելյա­նը, Աշոտ Հովհաննիսյա­նը, Սիլի­նը, Շիֆերսը եւ ուրիշներ։ Նախքան բանակցություննե­րը, ակտի­վո­րեն քննարկվում էր, թե որ շրջաննե­րը պետք է միացվեին Ադրբե­ջա­նին։ Նարի­մա­նո­վը եւ Օրջո­նի­կի­ձեն ճնշում էին գործադրում Մոսկվա­յի եւ անձամբ Չիչե­րի­նի վրա՝ պահանջե­լով, որ Ղարա­բա­ղը եւ Զանգե­զուրը անպայման միացվեն Խորհրդա­յին Ադրբե­ջա­նին։ Օրջո­նի­կի­ձեն նաեւ նշում էր, որ ցանկա­ցած ուրիշ լուծում Ադրբե­ջա­նի աչքին կհե­ղի­նա­կազրկի Խորհրդա­յին Ռուսաստա­նին։

Պատվի­րա­կության անդամ Սահակ Տեր-Գաբրիելյա­նը գրում էր, որ «ամե­նա­հե­ռա­վոր ու թույլ հավա­նա­կա­նությունը, որ Զանգե­զուրը եւ Ղարա­բա­ղը կարող էր անցնել Հայաստա­նին, ոտքի էր հանում ամբողջ հեղկո­մը եւ թուրքա­կան ակտիվ շրջաննե­րը, նաեւ հայ կոմունիստնե­րի մի ստվար մեծա­մասնություն, որոնք ռմբա­կո­ծում են Մոսկվան պատվի­րա­կություննե­րով, հեռագրե­րով» (Էդ. Զոհրաբյան, 1920թ. թուրք-հայկա­կան պատե­րազմը եւ տերություննե­րը, Երեւան, 1997)։

Նախի­ջեւա­նը նույնպես, ըստ Օրջո­նի­կի­ձեի, չպետք է լիներ Հայաստա­նի կազմում, որտեղ տեղա­կայվե­լու էին խորհրդա­յին զորքե­րը։

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ

Վերցնե­լով Շարուրն ու Շահթախտը՝ հայկա­կան զորքե­րը պատրաստվում էին շարժվել դեպի Նախի­ջեւան, երբ նրանց ընդա­ռաջ է գալիս թաթա­րա­կան պատվի­րա­կությունը։ Հայկա­կան կողմը մի շարք պահանջներ է ներկա­յացնում.

«Երբ Նախի­ջեւա­նի թրքության ներկա­յա­ցուցիչնե­րը գալիս են Երեւան՝ կառա­վա­րության հետ բանակցե­լու, կառա­վա­րությունը այնպի­սի խիստ պայմաններ է դնում՝ զինա­թափ լինել, հանձնել կառա­վա­րությա­նը 15 000 հացան, մի քանի միլիոն փամփուշտ, երկու-երեք հարյուր հազար փութ հացա­հա­տիկ, մի քանի հարյուր եզներ, ձիեր եւ այլն, որ չկա­րո­ղա­նա­յին կատա­րել, մերժեին, որպեսզի հիմք ունե­նա­յինք մինչեւ Օրդուբադ մաքրե­լու շրջա­նը»,- գրում է Եղի­շե Իշխանյա­նը։

Պատմա­բան Էդիկ Զոհրաբյանն էլ գրում է, որ թաթարնե­րի նպա­տա­կը ժամա­նակ շահելն էր, քանի որ բանակցություննե­րի շրջա­նում հայկա­կան ուժե­րը դադա­րեցնում են առաջխա­ղա­ցումը։ Այդ ընթացքում էլ արդեն Նախի­ջեւան են մտնում խորհրդա­յին զորքե­րը։

«Հայաստա­նի կոչնակ», 26 մարտի, 1921թ., թիվ 13 (Նյու Յորք)

«Հայ զորագլուխը եւ հայ կառա­վա­րությունը նոր միայն հասկա­ցան, որ պատգա­մա­վո­րության գալը մի պատրվակ է եղել ռազմա­կան գործո­ղություննե­րը կանգնեցնե­լու համար, մինչեւ որ Զանգե­զուրից հասնեին ադրբե­ջա­նա­կան զորքե­րը եւ պաշտո­նա­պես գրա­վեին Նախի­ջեւա­նը»։

Նախի­ջեւա­նը հայտա­րարվում է խորհրդա­յին եւ ստեղծվում հեղկոմ, որը գլխա­վո­րում էր Իբրա­հիմ Շահթախթինսկին, իսկ զինվո­րա­կան կոմի­սա­րը մուսա­վա­թա­կան Ադրբե­ջա­նի բանա­կի նախկին գլխա­վոր հրա­մա­նա­տար գենե­րալ Սալի­մովն էր։

ԼԵԳՐԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է

Օգոստո­սի 5‑ին Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Տիգրան Բեկզադյա­նը մանրա­մասներ է հաղորդում Լեգրա­նի հետ հանդի­պումից։ Նա նշում է, որ ըստ ՌԽՖՍՀ ներկա­յա­ցուցչի՝ Նախի­ջեւա­նը պետք է լինի Հայաստա­նի Հանրա­պե­տության կազմում։ Ավե­լին՝ Լեգրա­նը Նախի­ջեւան մտած Կարմիր բանա­կի ստո­րա­բա­ժանման հրա­մա­նա­տար Տարխո­վի գործո­ղություննե­րը համա­րում էր «անպա­տասխա­նա­տու եւ ինքնագլուխ»։ 

Ինչ վերա­բե­րում էր քեմա­լա­կան Թուրքիա­յին, ապա Լեգրա­նը վստա­հեցնում էր, որ իրենց օգնությունը միայն Անտանտի դեմ կռվե­լու համար է, այլ ոչ Հայաստա­նի։ 

«Մի՞թե Հայաստա­նը այնքան վատ կարծի­քի է Սովե­տա­կան Ռուսաստա­նի մասին, որ կարծում է, որ նա կարող է դաշն կապել տաճիկնե­րի հետ՝ ընդդեմ Հայաստա­նի: Դա անհնա­րին է»,- ասել էր Լեգրա­նը։ Նա սակայն նշում էր, որ Խորհրդա­յին Ռուսաստա­նը չի կարող պայմա­նա­գիր կնքել Հայաստա­նի հետ, քանի դեռ լուծված չեն Հայաստա­նի եւ Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի տարածքա­յին հակա­սություննե­րը։ Լեգրա­նը կարծում էր, որ այդ դեպքում հայե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի միջեւ նոր բախումներ կարող են սկսվել, եւ իրենք «իբրեւ Ադրբե­ջա­նի դաշնա­կից, իսկ ձեր անկեղծ բարե­կամ, ստիպված պիտի լինեն նորից խառնվել»։

Բոլշեւիկնե­րը Թուրքիա­յի հարցում եւս մեծ մտա­հո­գություններ ունեին. խոստա­ցած օգնությունն ուշա­նում էր, իսկ թուրքա­կան բանա­կը զինամթերքի մեծ կարիք ուներ։ Քեմա­լի համար նախա­տեսված մոտ 200 կգ ոսկին Դրո­յի զորա­մա­սե­րը բռնագրա­վել էին։ Օգոստո­սի սկզբին Չիչե­րի­նը ՌԿ(բ)Կ Կենտկո­մի քաղբյուրո­յին զեկուցում էր, որ Հայաստա­նի հետ մայի­սին ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծության համա­ձայն իրենք կարող էին Հայաստա­նի տարածքով զենքն ու ոսկին փոխադրել Թուրքիա։ Սակայն սահմա­նա­յին հարցե­րում Ադրբե­ջա­նի «համա­ռության պատճա­ռով գործընթա­ցը դադա­րել էր»։ «Ընկեր Սերգո­յի (Օրջո­նի­կի­ձեի) խոսքե­րով, այժմ անհնար է դաշնակնե­րից բեռներն առանց ստուգե­լու տեղա­փոխման թույլտվություն ստա­նալ։ Ընկեր Սերգոն պնդում է, որ Հայաստա­նի խորհրդայնացման համար շատ զորք պետք չէ։ …Այդ դեպքում Հայաստա­նի խորհրդայնա­ցումն անհրա­ժեշտ է։ Առանց դրա մենք Թուրքիա­յի հետ շփում ունե­նալ չենք կարող։ Քեմա­լա­կաննե­րի կործա­նումը շատ մեծ հարված կլի­նի մեզ համար Արեւելքում» (Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1. Составитель, ответственный редактор, автор предисловия и комментария Ю. Г. Барсегов. Москва, 2003г., էջ 111)։

Հայաստա­նի խորհրդայնա­ցումը Թուրքիա­յի հետ կապ հաստա­տե­լու միակ տարբե­րա­կը չէր։ 1920թ. օգոստո­սի 3‑ին Կավբյուրոն հեռագրում էր Լենի­նին եւ Տրոցկուն, որ նախեւա­ռաջ խորհրդա­յին կարգեր պետք է հաստա­տել Վրաստա­նում, ինչը ծովա­յին ճանա­պարհ կապա­հո­վեր քեմա­լա­կաննե­րի հետ։ Բացի այդ, Հայաստան մտնե­լու դեպքում սահմա­նը շատ էր երկա­րում, եւ չէր կարե­լի բացա­ռել, որ վրա­ցի­նե­րը թիկունքից կհարվա­ծեն բոլշեւիկնե­րին։ Վրաստա­նի խորհրդայնացման դեպքում Հայաստանն ամբողջո­վին կկտրվեր Եվրո­պա­յից, կզրկվեր Անգլիա­յի ու Ամե­րի­կա­յի աջակցությունից եւ հետա­գա­յում հեշտությամբ կդառնար խորհրդա­յին։ 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԻՖԼԻՍՈՒՄ

1920թ. օգոստո­սի 5‑ին Թիֆլիս է հասնում հայկա­կան պատվի­րա­կությունը, որը պետք է բանակցեր Լեգրա­նի հետ։ Պատվի­րա­կության կազմում էին Արշակ Ջամալյա­նը, Արտա­շես Բաբալյա­նը եւ Ռուբեն Յուզբաշյա­նը։ Պատվի­րակնե­րը խորհրդակցություն են անցկացնում դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Տիգրան Բեկզադյա­նի մոտ եւ որո­շում Յուզբաշյա­նին ուղարկել Սահակ Տեր-Գաբրիելյա­նի հետ հանդիպման Լեգրա­նի պատվի­րա­կության տրա­մադրություննե­րը հասկա­նա­լու համար։ Ըստ Համո Օհանջանյա­նի՝ հետա­գա­յում ներկա­յացրած զեկուցագրի՝ Լեգրա­նի պատվի­րա­կությունը գոհ էր, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը մասնակցում է քննարկմա­նը։ Սահակ Տեր-Գաբրիելյա­նը անդրա­դարձել էր խորհրդա­յին բանա­կի՝ Հայաստա­նի դեմ իրա­կա­նացված գործո­ղություննե­րին եւ պարզել, որ Զանգե­զուրը վերցնե­լու պահին «հայկա­կան հարցի նկատմամբ իրենք չեն ունե­ցել որո­շա­կի տեսա­կետ»։ Ինչ վերա­բե­րում է Նախի­ջեւա­նին եւ մյուս շրջաննե­րին, Տեր-Գաբրիելյա­նը կրկնել է Լեգրա­նի միտքը, թե այդ գործո­ղություններն իրա­կա­նացրել են խորհրդա­յին կառա­վա­րության կողմից չվե­րահսկվող եւ անպա­տասխա­նա­տու անձինք։ Թերթե­լով այս իրա­դարձություննե­րի վերա­բերյալ հարուստ նյութե­րը՝ իսկա­պես տպա­վո­րություն է ստեղծվում, որ 1920թ. ամռա­նը Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում բոլշեւիկնե­րը չունեին հստակ քաղա­քա­կա­նություն եւ առաջնորդվում էին իրա­վի­ճա­կա­յին քայլե­րով։ Սահակ Տեր-Գաբրիելյա­նը Յուզբաշյա­նին հայտնում էր նաեւ, որ Զանգե­զուրի վերա­բերյալ հստակ դիրքո­րո­շում կա. այն մնա­լու է Հայաստա­նի կազմում։

Հաջորդ օրը՝ օգոստո­սի 6‑ին, հայկա­կան պատվի­րա­կությունը հուշա­գիր է ներկա­յացնում Լեգրա­նին, որը վերջինս շտապ հաղորդում է Մոսկվա։ Հայկա­կան կողմը գտնում էր, որ ՌԽՖՍՀ‑ի եւ Հայաստա­նի միջեւ ամուր եւ բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ հաստա­տե­լու համար անհրա­ժեշտ է ընդունել մի քանի կարեւոր դրույթ։ Մասնա­վո­րա­պես՝ Խորհրդա­յին Ռուսաստա­նը պետք է ճանա­չեր Հայաստա­նի անկա­խությունը եւ չմի­ջամտեր ներքին գործե­րին։ Ռազմա­կան բոլոր գործո­ղություննե­րը, ինչպես նաեւ վերջնագրե­րի լեզվով խոսելն ու ագրե­սիվ նախա­ձեռնություննե­րը պետք է դադա­րեցվեին։ Խորհրդա­յին զորքե­րը պետք է հետ քաշվեին գրա­ված բոլոր շրջաննե­րից, այդ թվում՝ Ղարա­բա­ղից եւ Իջեւա­նից։ Հայե­րը չպետք է զորք մտցնեին հայկա­կան Ղարա­բա­ղի եւ Ելի­զա­վետպո­լի գավա­ռի լեռնա­յին մասե­րը։ Նախի­ջեւա­նի տարածքում տեղա­կայված խորհրդա­յին զորա­մա­սե­րը կարող էին Հայաստա­նի տարածքով հեռա­նալ Ադրբե­ջան։ Ռուսա­կան կողմը պետք է նաեւ անհա­պաղ ազատ արձա­կեր Իջեւա­նում ձերբա­կալված հայ պաշտոնյա­նե­րին։

Օգոստո­սի 7‑ին սկսվում են բանակցություննե­րը հայկա­կան կողմի առա­ջարկնե­րի շուրջ, որոնք շարունակվում են մինչեւ օգոստո­սի 10‑ը։ Լեգրա­նը Զանգե­զուրի, Ղարա­բա­ղի եւ Նախի­ջեւա­նի, այսինքն՝ Հայաստա­նի համար ամե­նա­կա­րեւոր, ռազմա­վա­րա­կան հարցե­րում որեւէ զիջում չի անում։ Նա փորձում էր համո­զել, որ խորհրդա­յին զորքերն այս շրջաննե­րում ապա­հո­վում են խաղա­ղությունը եւ կանխում ազգա­միջյան բախումնե­րը։ Նույն օրե­րին հայկա­կան պատվի­րա­կությունը ստա­նում է Զանգե­զուրի դեպքե­րի մասին տեղե­կություննե­րը. ռազմա­կան անհա­ջո­ղություննե­րը սահմա­նա­փա­կում են հայկա­կան պատվի­րա­կության բանակցա­յին հնա­րա­վո­րություննե­րը, եւ օգոստո­սի 10-ին Ջամալյանն ու Բաբալյա­նը ստո­րագրում են համա­ձայնա­գի­րը։ Փաստաթղթով սահմանվում էր, որ նույն օրվա­նից Հայաստա­նի եւ ՌԽՖՍՀ‑ի միջեւ դադա­րեցվում են բոլոր տեսա­կի ռազմա­կան գործո­ղություննե­րը։ 2‑րդ հոդվա­ծով Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի վիճե­լի մարզե­րը զբա­ղեցնում են Խորհրդա­յին Ռուսաստա­նի զորքե­րը։

Հոդված 3. «Խորհրդա­յին զորքե­րի կողմից վիճե­լի տարածքնե­րի գրա­վումը չի կանխո­րո­շում այդ տարածքնե­րի նկատմամբ Հայաստա­նի Հանրա­պե­տության եւ Ադրբե­ջա­նա­կան ԽՍՀ իրա­վունքնե­րի հարցը։ Այդ ժամա­նա­վոր գրա­վումով ՌԽՖՍՀ‑ն նպա­տակ ունի նպաստա­վոր պայմաններ ստեղծել Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ տարածքա­յին վեճե­րի խաղաղ լուծման համար այն հիմունքնե­րով, որոնք հաստատվե­լու են մոտ ապա­գա­յում ՌԽՖՍՀ եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության միջեւ կնքվե­լիք հաշտության պայմա­նագրով»։

Եվս մեկ հոդվա­ծով Շահթախտի-Ջուլֆա երկա­թուղին անցնում էր Հայաստա­նի տնօ­րի­նությա­նը, եւ կապ էր ստեղծվում Իրա­նի հետ։

Ճակա­տագրի հեգնանքով 1920թ. օգոստո­սի 10-ին կնքվում են երկու պայմա­նագրեր, մեկը՝ Սեւրում, մյուսը՝ Թիֆլի­սում։ Առա­ջի­նով Հայաստա­նը դառնա­լու էր գրե­թե 160 հազար կմ2 տարածք ունե­ցող պետություն, երկրորդով՝ Ադրբե­ջա­նի դաշնա­կից Խորհրդա­յին Ռուսաստա­նը փաստա­ցի իր զորքերն էր տեղա­կա­յում ու վիճե­լի համա­րում Հայաստա­նի համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունե­ցող Զանգե­զուրում, Ղարա­բա­ղում եւ Նախի­ջեւա­նում։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.com կայքից։

Առնչվող Հոդվածներ