28.7 C
Yerevan

Համա­հայկա­կան Խաղե­րը Միա­վո­րում Են

Գյումրիում անցկացվող միջո­ցա­ռումը նաև նպաստում է այդ գերկենտրո­նացվա­ծության թուլացմա­նը, հնա­րա­վո­րություն է տալիս, որպեսզի մարզե­րը ևս շնչեն, կարո­ղա­նան ունե­ցած ուժե­րը առա­վե­լա­գույնս կերպով իրացնեն, ինչը շատ կարև­որ է: Հայաստա­նը միայն Երև­ա­նը չէ:

Հենրիկ Խալո­յան

1inAM‑ը զրուցել է Իրա­նի համա­հայկա­կան Կոմի­տեի ներկա­յա­ցուցիչ Հենրիկ Խալո­յա­նի հետ:

Զրույցի թեման եղել է Գյումրիում անցկացվող ութե­րորդ համա­հայկա­կան խաղե­րը, ինչպես նաև դրա կազմա­կերպչա­կան աշխա­տանքնե­րի, ընթացքի, ծավա­լի և այլնի մասնին:

Ինչպես նշեց իր խոսքում Հենրիկ Խալո­յա­նը, այս ամե­նը կարող է և պետք է դառնա միա­վո­րող, միասնություն ամրապնդող գործընթաց: Ութե­րորդ համա­հայկա­կան խաղե­րին մասնակցում են Հայաստա­նից, Արցա­խից, Սփյուռքից: Առանձնա­պես կարև­որ էր նաև այն, որ, Սփյուռքի համար Արցա­խի ներկա­յությունը համա­հայկա­կան խաղե­րին, գրե­թե սկզբունքա­յին կետ էր, որը պարտա­դիր կերպով պիտի իրա­կա­նացվեր:

Հենրիկ Խալո­յա­նը, խոսե­լով կազմա­կերպչա­կան աշխա­տանքնե­րի մասին նշեց, որ կան նաև դժվա­րություններ, ինչպես օրի­նակ մարզա­դաշտի չափսե­րը: Եթե 2019թ. Արցա­խում անցկացված համա­հայկա­կան խաղե­րի համար Ստե­փա­նա­կերտում կար բավա­կան լայն և մեծ տարածք, ապա Գյումրիում այն գրե­թե կրկնա­կի փոքր է, ուստի շատե­րը, որ ցանկա­նում են մասնակցել, ներկա լինել, գուցե թե հնա­րա­վո­րություն չստա­նան: Բայց կազմա­կերպչա­կան անձնա­կազմը պատվով է դուրս գալիս իր առաջ դրված խնդիրնե­րի տակից:

Այն հարցին, թե ինչու Գյումրիում, Խալո­յա­նը նշեց, որ դա շատ հետաքրքիր և միա­ժա­մա­նակ կարև­որ քայլ է: Հայաստանն այսօր գերկենտրո­նացվա­ծության խնդիր ունի և նաև Սփյուռքում շատե­րը ասե­լով Հայաստան՝ հասկա­նում են միայն Երև­ան, ուստի Գյումրիում անցկացվող միջո­ցա­ռումը նաև նպաստում է այդ գերկենտրո­նացվա­ծության թուլացմա­նը, հնա­րա­վո­րություն է տալիս, որպեսզի մարզե­րը ևս շնչեն, կարո­ղա­նան ունե­ցած ուժե­րը առա­վե­լա­գույնս կերպով իրացնեն, ինչը շատ կարև­որ է: Հայաստա­նը միայն Երև­ա­նը չէ: Մարզե­րը նույնպես պիտի զարգա­նան և այս փուլում կոնկրետ, Գյումրիում անցկացվող համա­հայկա­կան խաղե­րը լավ շանս են տալիս ոչ միայն մասնակցել այդ միջո­ցառմա­նը, հզո­րացնել միասնության գաղա­փա­րը, այլև բացա­հայտել Գյումրին, Շիրա­կի մարզը: Սա նաև լավ հնա­րա­վո­րություն է որպես սկզբունք՝ մարզե­րի վրա կենտրո­նա­նա­լու համար:

Հենրիկ Խալո­յանն ասաց նաև, որ մեծ ոգև­որվա­ծություն կա երի­տա­սարդնե­րի շրջա­նում, հազա­րա­վոր կամա­վորներ կան: Երի­տա­սարդնե­րը կարո­ղա­նում են շփվել, ծանո­թա­նալ միմյանց հետ: Ընդ որում ոչ միայն հայաստանցի, այլև Սփյուռքի տասյնակ երկրնե­րից եկած երի­տա­սարդնե­րը:

Իհարկե Սփյուռքում կա նար որո­շա­կի հիասթա­փություն: Դա պայմա­նա­վորված է պատե­րազմում կրած պարտությամբ, ինչպես նաև դրա­նից հետո տեղի ունե­ցող անո­րո­շությամբ, բայց այս խաղե­րը ևս մեկ անգամ գալիս են վկա­յե­լու, որ կարե­լի է գտնել միջոց, որը արդյունա­վետ կնպաստի մեր բոլո­րի նպա­տակնե­րի իրա­գործմա­նը որպես ժողո­վուրդ և հասա­րա­կություն:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ