28.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հաճնի կործանման գլխա­վոր պատասխա­նա­տու Ֆրանսիա­յին ավե­լի ձեռնտու էր քեմա­լա­կաննե­րի հետ բարյա­ցա­կամ քաղա­քա­կա­նություն վարե­լը, ինչի հետեւանքով նրանց ազդե­ցությունը Կիլի­կիա­յում օրե­ցօր մեծա­նում էր, քան զորք եւ զինամթերք ուղարկել լեռնա­յին շրջա­նի պաշտպա­նության համար։

1920 թվա­կա­նին Հայաստա­նի Հանրա­պե­տության սահմաննե­րից հարյուրա­վոր կիլո­մետրեր հեռու իր իրա­վունքնե­րի ու ազատ ապրե­լու համար ծանր պայքար էր մղում Կիլի­կիա­յի հայությունը։

Մուդրո­սի զինա­դա­դա­րից եւ Թուրքիա­յի պարտությունից հետո Ցեղասպա­նությունից մազա­պուրծ հայե­րը սկսել էին վերա­դառնալ Կիլի­կիա­յի իրենց բնա­կա­վայրե­րը։ Ու թեեւ 1919-ին շրջանն անցել էր ֆրանսիա­կան վերահսկո­ղության տակ, սակայն քեմա­լա­կաննե­րը չէին հրա­ժարվել ռազմա­վա­րա­կան ու տնտե­սա­կան մեծ նշա­նա­կություն ունե­ցող շրջա­նը գրա­վե­լու մտադրությունից։ Ըստ տարբեր աղբյուրնե­րի՝ պատե­րազմից հետո Կիլի­կիա­յում հաստատվել էր շուրջ 160 000 հայ։ Հայե­րին Միջերկրա­կան ծովի առափնյա շրջաննե­րից դուրս մղե­լու առա­ջին քայլե­րը սկսվել էին 1920‑ի սկզբին, երբ Մարա­շում հակաֆրանսիա­կան շարժում էր սկսվել։ Գրե­թե մեկ ամիս տեւած ռազմա­կան գործո­ղություննե­րից հետո ֆրանսիա­ցի­նե­րը նահանջել էին քաղա­քից, եւ շուրջ 3 000 հայ դարձել էր թուրքա­կան բարբա­րո­սություննե­րի զոհը։

Հայկա­կան պատվի­րա­կությունը Փարի­զի հաշտության վեհա­ժո­ղո­վում փորձել էր Կիլի­կիան ընդգրկել Միացյալ Հայաստա­նի տարածքում, սակայն 1919թ. բախվել էր ոչ միայն Թուրքիա­յի, այլեւ Ֆրանսիա­յի դիմադրությա­նը։ Մեկ տարի անց Սեւրի պայմա­նագրով արդեն Կիլի­կիան Հայաստա­նի մաս չէր կազմում։

1920թ. սկզբին քեմա­լա­կաննե­րը սկսել էին ուժե­ղացնել ճնշումը Կիլի­կիա­յում տեղա­կայված ֆրանսիա­կան զորա­մա­սե­րի դեմ։ Այդ ժամա­նա­կաշրջա­նում թուրքա­կան բանա­կը ստիպված էր կռվել երկու ուղղությամբ՝ Իզմի­րում՝ հույնե­րի, Կիլի­կիա­յում՝ ֆրանսիա­ցի­նե­րի դեմ։ Հաշվի առնե­լով, որ հունա­կան բանա­կը շատ ավե­լի մեծա­թիվ ու լավ սպա­ռա­զինված էր, քեմա­լա­կաննե­րը որո­շում են հարվա­ծի հիմնա­կան ուղղությունը դարձնել Կիլի­կիան։

ԱՅՆԹԱՊԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարա­շի անկումից հետո՝ 1920թ. ապրի­լին, թուրքե­րը Ուրֆան թողնե­լու վերջնա­գիր են ներկա­յացնում ֆրանսիա­ցի­նե­րին, որն էլ հլու-հնա­զանդ իրա­կա­նացվում է։ Սակայն քաղա­քից մի քանի կիլո­մետր հեռա­նա­լուց հետո ֆրանսիա­կան զորա­մա­սերն ընկնում են շրջա­պատման մեջ եւ գլխո­վին ոչնչա­նում։ Ուրֆա­յի հայե­րը կարո­ղա­նում են գոյա­տեւել մինչեւ 1921թ., որից հետո բոլո­րը հեռա­նում են Հալեպ։

1920թ. հունի­սին եռամսյա պաշա­րումից հետո թուրքե­րը վերցնում են նաեւ Սիսը։

1920թ. ապրի­լից քեմա­լա­կաննե­րի հարձա­կումնե­րին հերո­սա­կան դիմադրություն էին ցույց տալիս Այնթա­պի հայե­րը, որոնք մի քանի անգամ կարո­ղա­նում են հետ մղել թուրքե­րի հարձա­կումնե­րը։ 1920թ. մայի­սի 30-ին զինա­դա­դար է կնքվում ֆրանսիա­ցի­նե­րի եւ թուրքե­րի միջեւ, համա­ձայն որի՝ ֆրանսիա­կան զորա­մա­սե­րը պետք է դուրս գային Այնթա­պից, որը սակայն չի իրա­գործվում։ Այնթա­պի դիմադրությունը շարունակվում է մինչեւ 1921թ. գարունը, որից հետո հայերն աստի­ճա­նա­բար սկսում են հեռա­նալ քաղա­քից։

ՀԱՃՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

Կիլի­կիա­յի հայե­րի ինքնա­պաշտպա­նության հերո­սա­կան դրվագնե­րից մեկը Հաճնի գրե­թե ութ ամիս մղած կռիվն էր թուրքա­կան կանո­նա­վոր զորքե­րի ու հրո­սա­կախմբե­րի դեմ։ Հաճնի վրա հարձա­կումը սկսվել էր դեռեւս 1920‑ի գարնա­նը։ Տեղե­կություն ստա­նա­լով, որ թուրքե­րը պատրաստվում են հարձակվել, հաճնե­ցի­նե­րը ստեղծում են զինվո­րա­կան խորհուրդ՝ Անդրա­նի­կի նախկին զինվոր Սարգիս Ճեպեճյա­նի գլխա­վո­րությամբ։ Զենքի են կոչվում 16–50 տարե­կան բոլոր տղա­մարդիկ, ստեղծվում է ինքնա­պաշտպա­նա­կան չորս վաշտ։ 1920թ. մարտի սկզբին Ադա­նա է ուղարկվում հատուկ պատվի­րա­կություն՝ ֆրանսիա­կան զորա­մա­սե­րի հրա­մա­նա­տար, գնդա­պետ Բրե­մո­նից օգնություն խնդրե­լու։

Միա­ժա­մա­նակ հույս կար, որ Ադա­նա­յում եւ այլ վայրե­րում բնակվող հաճնե­ցի­նե­րից կկազմա­վորվեն կամա­վո­րա­կան ջոկատներ։ Երկու մտադրությունն էլ չի հաջողվում իրա­կա­նացնել. ֆրանսիա­ցի­ներն օգնություն չեն տրա­մադրում լեռնա­յին հեռու շրջա­նում գտնվող Հաճնին, իսկ կամա­վո­րա­կաննե­րի խմբե­րը չեն ձեւա­վորվում։ Մարտ-ապրի­լին թուրքե­րը փորձում են բանակցություննե­րի միջո­ցով համո­զել անձնա­տուր լինել, սակայն հայերն անդրդվե­լի էին։ Ապրի­լի վերջին թուրքա­կան բանա­կը հրա­մա­նա­տար Կոզան օղլու Դողա­նի գլխա­վո­րությամբ գրո­հում է Հաճնի վրա։ Քաղա­քի պաշտպաննե­րը վճռա­կան դիմադրություն են ցույց տալիս, եւ թուրքե­րը մեծ կորուստնե­րով նահանջում են։

Հայե­րը չէին սահմա­նա­փակվում միայն պաշտպա­նա­կան մարտե­րով. 1920 թվա­կա­նի օգոստո­սին հաճնե­ցի­նե­րը որո­շում են ոչնչացնել թուրքա­կան թնդա­նոթնե­րը։ Օգոստո­սի 5‑ին հայե­րի 200-հոգա­նոց խումբը գաղտա­գո­ղի անցնում է թշնա­մու թիկունքը։ Քողարկվե­լու համար հայերն իրենց հագուստներն ընկույզի տերեւնե­րով ու ծառի կեղեւով ներկել էին, դարձրել հողա­գույն։ Մի ամբողջ օր թաքնվե­լով անտա­ռում՝ երեք ուղղությամբ գրո­հում են թուրքե­րի դիրքե­րի վրա։ Նույն պահին Հաճնից կատա­ղի կրակ էին բացել թշնա­մու վրա շրջանցող խմբից թշնա­մու ուշադրությունը շեղե­լու համար։ Գործո­ղությունը պսակվում է հաջո­ղությամբ. օգոստո­սի 8‑ին հայե­րը քաղաք են վերա­դառնում՝ իրենց հետ բերե­լով թուրքա­կան մեկ թնդա­նոթ, մի քանի գնդա­ցիր եւ զինամթերքի զգա­լի պաշար։

Այդպի­սի եւս մեկ հարձա­կում հաճնե­ցի­ներն անում են սեպտեմբե­րի 2‑ին, բայց այս անգամ արդեն սննդամթերքի պաշա­րը լրացնե­լու համար։ Գիշե­րը մոտ 400 կտրիճ հարձակվում է թուրքա­կան Մումլու եւ Կյուզե­լիմ գյուղե­րի վրա, առգրա­վում մի քանի հարյուր կով, գոմեշ ու ձի եւ նույնքան արագ վերա­դառնում։

«Անոնք իրենց հետ կբե­րեն նաեւ ընդհա­նուր հրա­մա­նա­տար Դողա­նի ձին, հեռա­դի­տա­կը… ինչպես նաեւ գերի կբե­րեն վիրա­բույժ մը։ Այս ամբողջ հաղթա­նա­կին դիմաց հայ հերոսնե­րը կուտան երկու զոհ» (Աւե­տիս Եափուճեան, Հայ ժողո­վուրդին անկա­խութեան պայքա­րը Կիլի­կիոյ մէջ 1919–1921թթ., Գահի­րէ, 1977)։

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

1920թ. օգոստո­սի սկզբին Ադա­նա­յում ազգա­յին գերա­գույն խորհուրդը Միհրան Տամատյա­նի գլխա­վո­րությամբ հռչա­կում է Կիլի­կիա­յի անկախ Հանրա­պե­տություն՝ ֆրանսիա­կան հովա­նա­վո­րության տակ։ Հռչա­կագրի տեքստում նշվում էր, որ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի հետեւանքով Կիլի­կիան անցել է դաշնա­կիցնե­րի զորքե­րի տիրա­պե­տության տակ։ Հաշվի առնե­լով, որ թուրքա­կան հարձա­կումնե­րը շարունակվում են շրջա­նի քրիստոնյա ազգաբնակչության դեմ, եւ ներկա անիշխա­նությունը «առաջ կուգա թուրքա­կան տեղա­կան վարչութե­նե», Կիլի­կիան կհռչա­կենք «ազատ երկիր մը բոլո­րո­վին անկախ Թուրքիա­յե, օժտված տեղա­կան քրիստո­նեա­կան ինքնա­վար վարչությունով եւ դրված Ֆրանսիա­յի հովա­նա­վո­րության տակ»։

«Մշակ», 2 հոկտեմբե­րի, 1920թ., թիվ 102

«Անկա­խությունը՝ Ֆրանսիա­յի հոգա­տա­րության տակ՝ անհրա­ժեշտ պայման է այս երկրին քրիստո­նեա­կան գոյության համար։ Մենք նախա­մե­ծար կհա­մա­րենք մեռնել, քան թե ընդունել ուրիշ որեւէ լուծում։ Վստահ ենք, որ վեհանձն եւ ասպե­տա­կան Ֆրանսիան, ավանդա­կան պաշտպա­նը Արեւելքի քրիստոնյա­նե­րուն, պիտի գնա­հա­տե մեր պահանջնե­րուն թեզը եւ պիտի հաճի ճանչնալ մեր անկա­խությունը եւ դնել զայն իր պաշտպա­նության վահա­նին տակ։

Կեցցե՛ Անկախ Կիլի­կիա,

Կեցցե՛ Կիլի­կիո հոգա­տար Ֆրանսիա»:

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

Ֆրանսիան իհարկե չի ճանա­չում Կիլի­կիա­յի անկա­խությունը, ավե­լին՝ պայմա­նա­վորվա­ծություններ ձեռք բերե­լով Թուրքիա­յի հետ՝ աստի­ճա­նա­բար զիջում էր շրջա­նը, եւ գրե­թե բոլոր կողմե­րից շրջա­պատված հայկա­կան բնա­կա­վայրե­րը ենթարկվում էին հարձակման ու բնաջնջման։

Սեւրի պայմա­նագրի ստո­րագրումից հետո թուրքե­րի գործո­ղություննե­րը դառնում են ավե­լի համառ ու վճռա­կան։ 1920թ. սեպտեմբե­րին 300 հաճնե­ցի պատրաստվում է միա­նալ պաշարված Հաճնին, սակայն ֆրանսիա­կան հրա­մա­նա­տա­րությունն արգե­լում է, զինա­թա­փում նրանց եւ հեռացնում Կիլի­կիա­յից։ Հաճնի մասին տեղե­կություննե­րը Հայաստա­նի Հանրա­պե­տություն էին հասնում մեծ ուշա­ցումով, ինչի պատճա­ռով հնա­րա­վոր չէր լինում ընդհա­նուր պատկե­րա­ցում կազմել տեղի ունե­ցա­ծի մասին եւ համա­պա­տասխան քայլեր ձեռնարկել. բացի այդ, 1920‑ի սեպտեմբե­րին արդեն սկսվել էր թուրք-հայկա­կան պատե­րազմը։

Հաճնի պաշտպաննե­րը 1920թ. սեպտեմբե­րին կոչ են հղում միջազգա­յին հանրությա­նը՝ խնդրե­լով թուրքա­կան հարձա­կումը զսպե­լու քայլեր ձեռնարկել։

«Մենք՝ Հաճը­նի 10 000 հայե­րը, պայքար ենք մղում պաշտպա­նե­լու համար մեր կյանքերն ու մեր տնե­րը։ Ոչ մեկ օգնության չի հասնում։ Մենք պաշարված ենք այնպի­սի թշնա­մի­նե­րից, որոնք ձգտում են մեզ բնաջնջել։ Հակա­ռակ Եվրո­պա­յում եւ Կիլի­կիա­յում հայկա­կան իշխա­նություննե­րի արած դիմումնե­րին, դաշնա­կից պետություննե­րը իրենց մեկ մասն իսկ չշարժե­ցին օգնե­լու մեզ։

…Կառա­վա­րություննե­րի կողմից գործնա­կան քայլեր անե­լուց հույսերնիս կտրած՝ մենք կոչ ենք անում քրիստոնյա աշխարհի կանանց, որ ուժ տան մեր դիմումին եւ պնդեն իրենց կառա­վա­րություննե­րը զինվոր ղրկեն Հաճը­նի օգնության, որ անձնա­տուր լինե­լու վտանգի տակ է գտնվում, ուտե­լի­քը եւ ռազմամթերքը սպա­ռած լինե­լու պատճա­ռով։ Դաշնա­կից պետություննե­րը պատե­րազմի մեջ մտան փոքր ազգե­րը ազա­տագրե­լու, թե՞ նրանց բնաջնջե­լու համար» (Հառաջ, 28 սեպտեմբե­րի, 1920թ., թիվ 210)։

ՀԱՃՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Հերո­սա­կան Հաճնը դիմադրում է թուրքա­կան բանա­կին մինչեւ 1920թ. հոկտեմբե­րը։ Ամսի 15-ին թուրքե­րը ճեղքում են պաշտպա­նությունը, ներխուժում քաղաք եւ սարսա­փե­լի կոտո­րած կազմա­կերպում, որին զոհ է դառնում շուրջ 6000 հայ։ Քաղա­քի պաշտպաննե­րի միայն մի խումբ՝ 387 հոգուց բաղկա­ցած, Արամ Կայծա­կի գլխա­վո­րությամբ կարո­ղա­նում է դուրս գալ թշնա­մու շրջա­պա­տումից եւ հասնել Ադա­նա։

Հաճնի կործանման գլխա­վոր պատասխա­նա­տու Ֆրանսիա­յին ավե­լի ձեռնտու էր քեմա­լա­կաննե­րի հետ բարյա­ցա­կամ քաղա­քա­կա­նություն վարե­լը, ինչի հետեւանքով նրանց ազդե­ցությունը Կիլի­կիա­յում օրե­ցօր մեծա­նում էր, քան զորք եւ զինամթերք ուղարկել լեռնա­յին շրջա­նի պաշտպա­նության համար։

«Քեմա­լա­կան շարժումը ոտքի հանողնե­րը եւ քաջա­լե­րողնե­րը եղան Մեծ Պատե­րազմի դաշնա­կիցնե­րը իրե՛նք, զինա­դա­դա­րին իրա­րու դեմ գաղտնո­րեն մրցա­կից կանգնե­լով եւ մեկը մյուսեն ավե­լի զիջումով ի՛ր կողմը սիրա­շա­հիլ ջանա­լով Թուրքիան» (Բիւզանդ Եղիա­յեան, Ժամա­նա­կա­կից պատմութիւն կաթո­ղի­կո­սութեան Հայոց Կիլի­կիոյ 1914–1972, Անթի­լիաս-Լիբա­նան, 1975):

Ֆրանսիա­յի եւ Թուրքիա­յի պայմա­նա­վորվա­ծություննե­րը դառնում են Կիլի­կիա­յի հայության կործանման հիմնա­կան պատճա­ռը։ Ինչպես նշում է իր հուշե­րում Միսաք Հերունին (ակա­դե­մի­կոս Պարիս Հերունու հայրը).

«Ֆրանսիան, որը ստանձնել էր Կիլի­կիա­յի հայության մադա­տը, չուզեց միջամտել։ Նա չէր թողնում, որ հայե­րը միմյանց օգնության հասնեն։ …1920թ. հոկտեմբե­րի 15-ին քեմա­լա­կաննե­րը կոտո­րե­ցին հազա­րա­վոր հաճընցի­նե­րի, հրկի­զե­ցին արծվա­բույն Հաճը­նը…»:

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ