29.8 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(մաս 2)

Տեղե­կատվա­կան շուկա­յում հայտնվե­ցին նաև այլ՝ նոր խաղա­ցողներ, որոնք հիմնա­կա­նում կտրվե­ցին հին իշխա­նությունից։ Քոչարյա­նի կողմնա­կիցնե­րը գնա­ցին փոքր-ինչ այլ ճանա­պարհով։ Նրանք գրե­թե չգնե­ցին լրատվա­մի­ջոցներ՝ նախընտրե­լով պատվի­րել իրենց ուզած բովանդա­կությունը։ Հասկա­նա­լի է, որ դրա 90 տոկո­սը բաղկա­ցած է Նիկոլ Փաշինյա­նի, նրա կառա­վա­րության, կնոջ և նույնիսկ երե­խա­նե­րի իրա­կան ու հորինված քայլե­րի քննա­դա­տությունից:

Դավիթ Ստե­փանյան

Հասա­րա­կության ուղեղնե­րում այս ամբողջ «փորձա­գի­տա­կան ​​շիլան» առա­տո­րեն համեմվեց ու շարունա­կում է համեմվել «դեղնախտով», միջին վիճա­կագրա­կան սպա­ռո­ղի ուղե­ղում հետաքրքիր տեղե­կատվությամբ «նոսրացնե­լու» նպա­տա­կով այն տեղե­կատվությունը, որը նրան պետք է փոխանցվի՝ իհարկե ելնե­լով սեփա­կան նեղ խմբա­յին շահե­րից։ Հետև­ա­բար, եթե «դեղին» մասը տեղե­կատվա­կան բավա­րար առիթներ չուներ, ապա դրանք պարզա­պես հորինվում էին։ Եվ այստեղ մանի­պուլյա­տորնե­րին օգնության էին հասնում ԼԳԲՏ ներկա­յա­ցուցիչնե­րը, ծեծված, սպանված, աշխարհի ցանկա­ցած մասում անդա­մա­հատված մարդիկ, դիակնե­րի լուսանկարնե­րը և այլն։ Նման հզոր տեղե­կատվա­կան հարձակման խորա­պատկե­րին հայաստանյան մյուս ԶԼՄ-ները պարզա­պես ստիպված էին հետև­ել նրա պուրա­կում՝ լսե­լով և տիրա­ժա­վո­րե­լով մինասյա­նա­կան փորձա­գետնե­րի կարծի­քը։

Այս ուսումնա­սի­րությունը գիտակցա­բար չի նշում անուններ: Բոլոր մարդիկ անդեմ են այն աստի­ճա­նի, երբ իրենց՝ փորձա­գետնե­րին, թելադրում են ուր գնալ և ինչ ասել լրագրողնե­րին։ Ուստի այստեղ կարև­որ են ոչ թե անուննե­րը, այլ բուն երև­ույթը, որի իմաստը կեղծված և իրա­կա­նության հետ որևէ աղերս չունե­ցող հանրա­յին օրա­կարգի հաջող ձևա­վորման մեջ է։

Մինասյանն իր գործունեությունը շարունա­կել է տեղե­կատվա­կան դաշտում՝ իր հետ այս կամ այն չափով փոխկա­պակցված լրատվա­մի­ջոցնե­րի միջո­ցով, 2018թ. գարնա­նը Հայաստա­նում տեղի ունե­ցած իշխա­նա­փո­խությունից հետո, մեկ, բայց սկզբունքա­յին տարբե­րությամբ։[2]

Մինչև 2018թ. Մայի­սը մինասյա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րը երկրում պայմա­նա­կա­նո­րեն կեղծված հանրա­յին օրա­կարգ էին ձևա­վո­րում՝ հանրության ուշադրությունն իշխա­նության գործունեությունից շեղե­լու նպա­տա­կով։ Իշխա­նա­փո­խությունից հետո լրատվա­մի­ջոցնե­րը նույնկերպ կեղծում են հանրա­յին օրա­կարգը՝ այդ ուշադրությունն իշխա­նության վրա գրա­վե­լու նպա­տա­կով։ Կան նաև այլ տարբե­րություններ: Բերենք միայն ամե­նա­թարմը։ Օրի­նակ, 2010թ.[3]՝ Սերժ Սարգսյա­նի վարած «ֆուտբո­լա­յին» դիվա­նա­գի­տության ժամա­նակ մինասյա­նա­կան թուրքա­գետներն անթա­քույց հավա­նությամբ էին արտա­հայտվում այդ քաղա­քա­կա­նության մասին։ Նիկոլ Փաշինյա­նի վարչա­պե­տության շրջա­նում Հայաստա­նի և Թուրքիա­յի միջև հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գրե­թե նույնանման նախա­ձեռնված գործընթա­ցը թուրքա­գետնե­րի կողմից ընդունվեց կոշտ քննա­դա­տությամբ՝ «եթե ոչ ռուսնե­րը, ապա թուրքե­րը մեզ կուտեն» ոգով։ Այստեղ անհնար է չնշել ևս մեկ կարև­որ ասպեկտ. հայ թուրքա­գետնե­րի մեծ մասն անթա­քույց համակրանք է տածում Ռուսաստա­նի նկատմամբ։ Համե­նայնդեպս նրանցից շատե­րը պնդում են, որ Ռուսաստա­նի՝ տարա­ծաշրջա­նից հեռա­նա­լու դեպքում նրա տեղն անմի­ջա­պես կզբա­ղեցնի Թուրքիան։   

Այլ կերպ ասած՝ Հայաստա­նում իշխա­նա­փո­խությունից հետո փոխվել են Մինասյա­նի բանա­կի նպա­տակնե­րը, բայց ոչ աշխա­տանքի մեթոդնե­րը։ Իսկ 2019թ. նախկին նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի[4] կալա­նա­վո­րումը նրա համար հանգեցրեց իրա­վի­ճա­կա­յին դաշնա­կից ևս մեկ բանա­կի ստեղծմա­նը, որը բաղկա­ցած էր Քոչարյա­նի «գնած» լրագրողնե­րից և ֆեյքե­րից։

Տեղե­կատվա­կան շուկա­յում հայտնվե­ցին նաև այլ՝ նոր խաղա­ցողներ, որոնք հիմնա­կա­նում կտրվե­ցին հին իշխա­նությունից։ Քոչարյա­նի կողմնա­կիցնե­րը գնա­ցին փոքր-ինչ այլ ճանա­պարհով։ Նրանք գրե­թե չգնե­ցին լրատվա­մի­ջոցներ՝ նախընտրե­լով պատվի­րել իրենց ուզած բովանդա­կությունը։ Հասկա­նա­լի է, որ դրա 90 տոկո­սը բաղկա­ցած է Նիկոլ Փաշինյա­նի, նրա կառա­վա­րության, կնոջ և նույնիսկ երե­խա­նե­րի իրա­կան ու հորինված քայլե­րի քննա­դա­տությունից:

Վարչա­պե­տի, կառա­վա­րության, խորհրդա­րա­նի ցանկա­ցած նախա­ձեռնություն և գործո­ղություն դիտարկվում է խոշո­րա­ցույցի տակ։ Ցանկա­ցած, նույնիսկ հանրության բարօ­րությանն ուղղված որո­շում ընթերցողնե­րին ներկա­յացվում է որպես հայոց պետա­կա­նության խարխլմանն ուղղված որո­շում։

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Հաշվի առնե­լով Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև փաստա­ցի շարունակվող պատե­րազմը (խաղա­ղության պայմա­նա­գի­րը դեռևս ստո­րագրված չէ), ինչպես նաև Հայաստա­նում իշխա­նության համար չդա­դա­րող ներքա­ղա­քա­կան պայքա­րը՝ ապա­տե­ղե­կատվության աղբյուրնե­րը նախ և առաջ պետք է բաժա­նել երկու առանձին խմբի՝ արտա­քին և ներքին: Արտա­քին խումբն իր հերթին ունի երկու հիմնա­կան ուղղություն՝ ադրբե­ջա­նա­կան և ռուսա­կան։

Ադրբե­ջան

Մեր երկրի նկատմամբ Ադրբե­ջանն իսկա­կան հիբրի­դա­յին պատե­րազմ է վարում, որի հիմնա­կան բաղադրիչնե­րից մեկը տեղե­կատվա­կան պատե­րազմն է։ Վերջինս նույնպես բաժանվում է երկու վեկտո­րի՝ բուն հայկա­կան և արցախյան։ Կարև­որ է նշել, որ այս վեկտորնե­րը նույնպես ունեն երկու ճյուղ: Առա­ջինն ուղղա­կիո­րեն Հայաստա­նի և Արցա­խի համար տարվող աշխա­տանքն է։ Երկրորդն աշխա­տանքն է ամբողջ աշխարհում, առա­ջին հերթին՝ Ռուսաստա­նում, եվրո­պա­յում, այլ երկրնե­րում, որոնք այս կամ այն կերպ ազդում են Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի նկատմամբ քաղա­քա­կա­նության ձևա­վորման վրա։

Հայաստա­նի ու Արցա­խի մասին ապա­տե­ղե­կատվությունը տարածվում է մի քանի մակարդակնե­րով։ Առա­ջին մակարդակն Ադրբե­ջա­նի նախա­գա­հի վարչա­կազմն է, ԱԳՆ‑ը, ԱԱՆ‑ը, ադրբե­ջա­նա­կան այլ պետա­կան գերա­տեսչություններ և կառույցներ։ Երկրորդ մակարդա­կը պետության կողմից ֆինանսա­վորվող և վերահսկվողն է, իսկ մյուսներն այնտեղ պարզա­պես չկան։ Երրորդ մակարդա­կը պետության կողմից ֆինանսա­վորվող ադրբե­ջա­նա­կան տարբեր ֆեյքեր, բոտեր են և այլն: Այսպի­սով, Հայաստա­նի մասին ապա­տե­ղե­կատվության տարածման երեք մակարդակնե­րը ֆինանսա­վորվում, վերահսկվում են պետության կողմից:

Առա­ջին մակարդա­կում ապա­տե­ղե­կա­տուներն աշխա­տում են հիմնա­կա­նում միջազգա­յին կազմա­կերպություննե­րում և այլ երկրնե­րում: Երկրորդ մակարդա­կի թիրա­խա­յին լսա­րանն ինչպես ներքին, այնպես էլ արտա­քին լսա­րանն է: Առանձին դեպքե­րում, ինչպես օրի­նակ, այդ թվում՝ հայե­րե­նով հեռարձակվող ալիևյան քարոզչության խոսա­փո­ղի՝ CBC արբանյա­կա­յին հեռուստաա­լի­քի դեպքում թիրա­խա­յին լսա­րան է նաև Հայաստա­նի և Արցա­խի բնակչությունը։ Երրորդ մակարդա­կը ցանցա­յին տարբեր ֆեյքերն ու բոտերն են, որոնք, որպես կանոն, աշխա­տում են հայ հանրությանն ապա­տե­ղե­կատվություն տրա­մադրե­լու և Ալիևի քարոզչության թեզե­րը տարա­ծե­լու ուղղությամբ, ընդ որում, ինչպես Հայաստա­նում և Արցա­խում, այնպես էլ Սփյուռքում։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ