Հայաստան

Ապատեղեկատվության Մարտահրավերները

(մաս 2)

Տեղեկատվական շուկայում հայտնվեցին նաև այլ՝ նոր խաղացողներ, որոնք հիմնականում կտրվեցին հին իշխանությունից։ Քոչարյանի կողմնակիցները գնացին փոքր-ինչ այլ ճանապարհով։ Նրանք գրեթե չգնեցին լրատվամիջոցներ՝ նախընտրելով պատվիրել իրենց ուզած բովանդակությունը։ Հասկանալի է, որ դրա 90 տոկոսը բաղկացած է Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության, կնոջ և նույնիսկ երեխաների իրական ու հորինված քայլերի քննադատությունից:

Դավիթ Ստեփանյան

Հասարակության ուղեղներում այս ամբողջ «փորձագիտական ​​շիլան» առատորեն համեմվեց ու շարունակում է համեմվել «դեղնախտով», միջին վիճակագրական սպառողի ուղեղում հետաքրքիր տեղեկատվությամբ «նոսրացնելու» նպատակով այն տեղեկատվությունը, որը նրան պետք է փոխանցվի՝ իհարկե ելնելով սեփական նեղ խմբային շահերից։ Հետևաբար, եթե «դեղին» մասը տեղեկատվական բավարար առիթներ չուներ, ապա դրանք պարզապես հորինվում էին։ Եվ այստեղ մանիպուլյատորներին օգնության էին հասնում ԼԳԲՏ ներկայացուցիչները, ծեծված, սպանված, աշխարհի ցանկացած մասում անդամահատված մարդիկ, դիակների լուսանկարները և այլն։ Նման հզոր տեղեկատվական հարձակման խորապատկերին հայաստանյան մյուս ԶԼՄ-ները պարզապես ստիպված էին հետևել նրա պուրակում՝ լսելով և տիրաժավորելով մինասյանական փորձագետների կարծիքը։

Այս ուսումնասիրությունը գիտակցաբար չի նշում անուններ: Բոլոր մարդիկ անդեմ են այն աստիճանի, երբ իրենց՝ փորձագետներին, թելադրում են ուր գնալ և ինչ ասել լրագրողներին։ Ուստի այստեղ կարևոր են ոչ թե անունները, այլ բուն երևույթը, որի իմաստը կեղծված և իրականության հետ որևէ աղերս չունեցող հանրային օրակարգի հաջող ձևավորման մեջ է։

Մինասյանն իր գործունեությունը շարունակել է տեղեկատվական դաշտում՝ իր հետ այս կամ այն չափով փոխկապակցված լրատվամիջոցների միջոցով, 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մեկ, բայց սկզբունքային տարբերությամբ։[2]

Մինչև 2018թ. Մայիսը մինասյանական լրատվամիջոցները երկրում պայմանականորեն կեղծված հանրային օրակարգ էին ձևավորում՝ հանրության ուշադրությունն իշխանության գործունեությունից շեղելու նպատակով։ Իշխանափոխությունից հետո լրատվամիջոցները նույնկերպ կեղծում են հանրային օրակարգը՝ այդ ուշադրությունն իշխանության վրա գրավելու նպատակով։ Կան նաև այլ տարբերություններ: Բերենք միայն ամենաթարմը։ Օրինակ, 2010թ.[3]՝ Սերժ Սարգսյանի վարած «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ մինասյանական թուրքագետներն անթաքույց հավանությամբ էին արտահայտվում այդ քաղաքականության մասին։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գրեթե նույնանման նախաձեռնված գործընթացը թուրքագետների կողմից ընդունվեց կոշտ քննադատությամբ՝ «եթե ոչ ռուսները, ապա թուրքերը մեզ կուտեն» ոգով։ Այստեղ անհնար է չնշել ևս մեկ կարևոր ասպեկտ. հայ թուրքագետների մեծ մասն անթաքույց համակրանք է տածում Ռուսաստանի նկատմամբ։ Համենայնդեպս նրանցից շատերը պնդում են, որ Ռուսաստանի՝ տարածաշրջանից հեռանալու դեպքում նրա տեղն անմիջապես կզբաղեցնի Թուրքիան։   

Այլ կերպ ասած՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո փոխվել են Մինասյանի բանակի նպատակները, բայց ոչ աշխատանքի մեթոդները։ Իսկ 2019թ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի[4] կալանավորումը նրա համար հանգեցրեց իրավիճակային դաշնակից ևս մեկ բանակի ստեղծմանը, որը բաղկացած էր Քոչարյանի «գնած» լրագրողներից և ֆեյքերից։

Տեղեկատվական շուկայում հայտնվեցին նաև այլ՝ նոր խաղացողներ, որոնք հիմնականում կտրվեցին հին իշխանությունից։ Քոչարյանի կողմնակիցները գնացին փոքր-ինչ այլ ճանապարհով։ Նրանք գրեթե չգնեցին լրատվամիջոցներ՝ նախընտրելով պատվիրել իրենց ուզած բովանդակությունը։ Հասկանալի է, որ դրա 90 տոկոսը բաղկացած է Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության, կնոջ և նույնիսկ երեխաների իրական ու հորինված քայլերի քննադատությունից:

Վարչապետի, կառավարության, խորհրդարանի ցանկացած նախաձեռնություն և գործողություն դիտարկվում է խոշորացույցի տակ։ Ցանկացած, նույնիսկ հանրության բարօրությանն ուղղված որոշում ընթերցողներին ներկայացվում է որպես հայոց պետականության խարխլմանն ուղղված որոշում։

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի շարունակվող պատերազմը (խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ), ինչպես նաև Հայաստանում իշխանության համար չդադարող ներքաղաքական պայքարը՝ ապատեղեկատվության աղբյուրները նախ և առաջ պետք է բաժանել երկու առանձին խմբի՝ արտաքին և ներքին: Արտաքին խումբն իր հերթին ունի երկու հիմնական ուղղություն՝ ադրբեջանական և ռուսական։

Ադրբեջան

Մեր երկրի նկատմամբ Ադրբեջանն իսկական հիբրիդային պատերազմ է վարում, որի հիմնական բաղադրիչներից մեկը տեղեկատվական պատերազմն է։ Վերջինս նույնպես բաժանվում է երկու վեկտորի՝ բուն հայկական և արցախյան։ Կարևոր է նշել, որ այս վեկտորները նույնպես ունեն երկու ճյուղ: Առաջինն ուղղակիորեն Հայաստանի և Արցախի համար տարվող աշխատանքն է։ Երկրորդն աշխատանքն է ամբողջ աշխարհում, առաջին հերթին՝ Ռուսաստանում, եվրոպայում, այլ երկրներում, որոնք այս կամ այն կերպ ազդում են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության ձևավորման վրա։

Հայաստանի ու Արցախի մասին ապատեղեկատվությունը տարածվում է մի քանի մակարդակներով։ Առաջին մակարդակն Ադրբեջանի նախագահի վարչակազմն է, ԱԳՆ-ը, ԱԱՆ-ը, ադրբեջանական այլ պետական գերատեսչություններ և կառույցներ։ Երկրորդ մակարդակը պետության կողմից ֆինանսավորվող և վերահսկվողն է, իսկ մյուսներն այնտեղ պարզապես չկան։ Երրորդ մակարդակը պետության կողմից ֆինանսավորվող ադրբեջանական տարբեր ֆեյքեր, բոտեր են և այլն: Այսպիսով, Հայաստանի մասին ապատեղեկատվության տարածման երեք մակարդակները ֆինանսավորվում, վերահսկվում են պետության կողմից:

Առաջին մակարդակում ապատեղեկատուներն աշխատում են հիմնականում միջազգային կազմակերպություններում և այլ երկրներում: Երկրորդ մակարդակի թիրախային լսարանն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանն է: Առանձին դեպքերում, ինչպես օրինակ, այդ թվում՝ հայերենով հեռարձակվող ալիևյան քարոզչության խոսափողի՝ CBC արբանյակային հեռուստաալիքի դեպքում թիրախային լսարան է նաև Հայաստանի և Արցախի բնակչությունը։ Երրորդ մակարդակը ցանցային տարբեր ֆեյքերն ու բոտերն են, որոնք, որպես կանոն, աշխատում են հայ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելու և Ալիևի քարոզչության թեզերը տարածելու ուղղությամբ, ընդ որում, ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սփյուռքում։

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *