28.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Լավ չէր կազմա­կերպված նաեւ կամա­վո­րա­կաննե­րի ու զորա­կոչվածնե­րի թիկունքա­յին ապա­հո­վումը։ Նրանք հաճախ օրեր շարունակ մնում էին Ալեքսանդրա­պո­լում, քանի որ բանա­կը չուներ անհրա­ժեշտ թվով համազգեստ, իսկ կանա­դա­կան հրա­ցաննե­րը հայե­րին անծա­նոթ էին:


1920թ. հոկտեմբե­րը հայ-թուրքա­կան պատե­րազմի երկրորդ շրջանն էր։ Չնա­յած թուրքա­կան բանա­կը որո­շա­կի առաջխա­ղա­ցում ուներ եւ կարո­ղա­ցել էր վերցնել Սարի­ղա­մի­շը, սակայն դիմադրությունը շարունակվում էր, եւ Հայաստա­նի զինվո­րա­կան ղեկա­վա­րությունը համոզված էր, որ թուրք հրո­սակնե­րին կարո­ղա­նա­լու է կանգնեցնել։

Հոկտեմբե­րի սկզբին ռազմա­ճա­կա­տի գիծը ձգվում էր Իգդի­րում՝ Խալֆա­լու եւ Սուլթա­նա­բադ, Օլթիում՝ Ջելաուս-Ռադիո­նովկա, Սարի­ղա­մի­շում՝ Հարամ-Վարդա­նի ուղղություննե­րում։ Այս գիծն անփո­փոխ պահպանվում է մինչեւ հոկտեմբե­րի 10‑ը, երբ թուրքա­կան բանա­կը կրկին հարձակման է անցնում, սակայն հաջո­ղություն չի ունե­նում։ Հայկա­կան զորա­մա­սե­րը հալա­ծում են քրդե­րի հեծե­լա­զո­րը, իսկ թուրքա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի հարձա­կումը կասեցվում է Կաղզվա­նի ուղղությամբ։ Հայկա­կան զինված ուժե­րը օդա­նա­վից ռմբա­կո­ծում են թուրքա­կան մատա­կա­րարման ուժե­րը։

Ռազմիկ, 18 հոկտեմբե­րի, 1920թ., թիվ 23

«Հոկտեմբե­րի 13-ին մեր սավառնա­կը ռումբեր է նետում Դոլի­վանդ գյուղի վրա, ուր հավաքվել է մեծ քանա­կության սայլեր։ Հոկտեմբե­րի 13‑ի երե­կո­յան թուրքե­րը նորից հարձակման են դիմում Հարամ-Վարդա­նի ուղղությամբ, նրանց հաջողվում է գրա­վել Գարմա­լի եւ Ղարա­խաչ գյուղե­րը, ինչպես եւ սբ. Եղիա­յի (Զիա­րեթ) բարձունքը, սակայն թշնա­մին հանդի­պե­լով մեր պահեստի զորա­մա­սե­րին, հետ է շպրտվում, եւ մերոնք նորից վերագրա­վում են կետե­րը»։

Այս մարտե­րին մասնակցում էին թուրքա­կան երեք գումարտակ, երկու թնդա­նոթ եւ հեծե­լա­զո­րի մեկ էսկադրոն։ Հոկտեմբե­րի 14-ին հայկա­կան ուժերն անցնում են հակա­հարձակման։

Հայկա­կան բանա­կը, չնա­յած համառ մարտե­րին, կանգնած էր մի շարք դժվա­րին խնդիրնե­րի առաջ, որոնցից առա­ջի­նը զորքե­րի համալրումն էր։ Չնա­յած զորա­կոչված էին մինչեւ 35 տարե­կան տղա­մարդիկ, սակայն դասալքության դեպքե­րը բավա­կա­նին շատ էին։ 1920թ. հոկտեմբե­րի 2‑ին Ներքին գործե­րի նախա­րա­րությունն էլ ավե­լի է խստացնում դասա­լիքնե­րի դեմ պայքա­րը. սահմանվում է մահա­պա­տիժ, ինչպես նաեւ դասա­լի­քի ամբողջ գույքի բռնագրա­վում։ Մինչեւ վեց ամսվա բանտարկություն էր սպառնում նաեւ դասա­լիքնե­րին աջակցած կամ ապաստան տված մարդկանց։

Բացի այդ, զորա­կոչվածնե­րը հաճախ ժամա­նակ չէին ունե­նում պատշաճ պատրաստվե­լու, տիրա­պե­տե­լու զենքին։ Կար նաեւ համազգեստի եւ այլ անհրա­ժեշտ իրե­րի մեծ պակաս։ Շիրա­կի նահանգա­պետ Կարո Սասունին իր հուշե­րում գրում է, որ հատկա­պես մեծ նշա­նա­կություն էին ունե­նում արեւմտա­հայ կամա­վո­րա­կաննե­րը, որոնք գալիս էին Հայաստա­նի բոլոր շրջաննե­րից։ Նրանք մարտունակ էին, սակայն գերա­դա­սում էին կռվել իրենց ղեկա­վարնե­րի հրա­մա­նա­տա­րությամբ։

«Սասունցի­նե­րը օգոստո­սեն սկսած Կողբի ճակա­տի վրա էին եւ շարունա­կե­ցին այդ կողմը մնալ ու պաշտպա­նել իրենց վստահված դիրքե­րը։ Արեւմտա­հայ այս ձիա­վոր զորա­մա­սե­րը մասամբ կփո­խա­րի­նեին կանո­նա­վոր զորքը, որ իր բազմա­ծախս ըլլա­լու պատճա­ռով՝ դժվար կկազմա­կերպվեր։ Թեեւ պետք է ըսել թե այդ կամա­վո­րա­կան խումբե­րը, իրենց անկա­նո­նության պատճա­ռով, կանո­նա­վոր զորքի բոլոր օգուտնե­րը չէին կարող տալ»,- գրում է Կարո Սասունին (Կարո Սասունի, Հայ-թուրքա­կան պատե­րազմը, Հայրե­նիք, թիվ 5, 1926թ., Բոստոն)։

Լավ չէր կազմա­կերպված նաեւ կամա­վո­րա­կաննե­րի ու զորա­կոչվածնե­րի թիկունքա­յին ապա­հո­վումը։ Նրանք հաճախ օրեր շարունակ մնում էին Ալեքսանդրա­պո­լում, քանի որ բանա­կը չուներ անհրա­ժեշտ թվով համազգեստ, իսկ կանա­դա­կան հրա­ցաննե­րը հայե­րին անծա­նոթ էին: «Հայե­րը ընդհանրա­պես վարժված էին ռուսա­կան Մոսին հրա­ցա­նի, կամ գերմա­նա­կան Մաուզե­րի։ Այս նոր կանա­դա­կան զենքեր նախորդնե­րե ավե­լի ծանր ու կոշտ էին, եւ գործա­ծության համար ավե­լի երկար ժամա­նակ կպա­հանջեին՝ վարժվե­լու եւ ընտե­լա­նա­լու համար»,- գրում է Սասունին։

ՍԻԼԻԿՅԱՆԻ ԵՎ ՍԵՊՈՒՀԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կար նաեւ կադրա­յին զինվո­րա­կաննե­րի եւ հայդուկա­յին պատե­րազմնե­րի փորձ ունե­ցող խմբա­պետնե­րի չարա­բաստիկ հակա­սությունը։ Կարո Սասունին նշում է, որ ընդհա­նուր հրա­մա­նա­տար Սիլիկյա­նի եւ Սեպուհի միջեւ խոր հակա­սություններ կային։

Պատե­րազմի սկզբին Սեպուհին հանձնա­րարվում է աջ թեւի՝ Արդա­հա­նի ուղղության հրա­մա­նա­տա­րությունը, որտեղ էին մեկ այլ խմբա­պե­տի՝ Սմբա­տի կամա­վո­րա­կաննե­րը, սակայն Սեպուհը պահանջում էր իրեն տրա­մադրել նաեւ հայկա­կան 7‑րդ եւ 8‑րդ գնդե­րը։ «Զորա­վար Սիլիկյան, Փիրումյան եւ Հովսեփյան ոչ մեկ կերպով ընդա­ռաջ չէին ուզեր երթալ Սեպուհի պահանջնե­րուն, գտնե­լով, որ զորքե­րու դասա­վո­րությունը կարե­լի չէր խախտել։ …Երկու կողմերն ալ կհա­մա­ռեին։ Եվ այսպես, սեպտեմբեր 20-էն մինչեւ հոկտեմբեր 5‑ը, 15 օրվա ժամա­նա­կա­մի­ջո­ցին, առկախ կմնար աջ թեւի հրա­մա­նա­տա­րության խնդի­րը, երբ ամեն օր կռիվնե­րը կշա­րունակվեին եւ դիրքե­րը նոր ձեւ կստա­նա­յին՝ համա­պա­տասխան որեւէ գրավված քարի կամ բարձունքի»,- գրում է Սասունին։

Ի վերջո, Սեպուհը զիջում է եւ ստանձնում Արդա­հա­նի ուղղության հրա­մա­նա­տա­րությունը, սակայն զինվո­րա­կաննե­րի հակա­սություննե­րը շարունակվում են նաեւ հետա­գա­յում։ Խնդիրն այն էր, որ Մայիսյան ապստամբության, ապա բոլշեւիկյան զորքե­րի դեմ հունիսյան մարտե­րի ժամա­նակ Սեպուհը մեծ դերա­կա­տա­րություն էր ունե­ցել, եւ նրա հեղի­նա­կությունը էապես մեծա­ցել էր։ Կադրա­յին բարձրաստի­ճան զինվո­րա­կա­նությունը «լավ աչքով չէր նայում» ռազմա­կան կրթություն չունե­ցող, սակայն զորքե­րում մեծ հեղի­նա­կություն վայե­լող հրա­մա­նա­տարնե­րին։

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Ռազմա­կան գործո­ղություննե­րին զուգա­հեռ ծավալվում է ակտիվ դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանք։ Թիֆլի­սում հոկտեմբե­րի 6‑ին տեղի է ունե­նում մեծ հանրա­հա­վաք, որին մասնակցում է շուրջ 10 000 մարդ։ Նրանք հավաքվում են Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչության շենքի մոտ եւ հայտնում, որ պատրաստ են ոտքի կանգնել հայրե­նի­քի պաշտպա­նության համար։ Այնուհե­տեւ հանրա­հա­վաքնե­րը շարունակվում են տարբեր երկրնե­րի ներկա­յա­ցուցչություննե­րի մոտ։ Վերջում հազա­րա­վոր մարդիկ մոտե­նում են Խորհրդա­յին Ռուսաստա­նի դեսպա­նության շենքին։ Միտինգի մասնա­կիցնե­րը մեղադրում էին բոլշեւիկնե­րին Քեմա­լի հետ համա­ձայնության գալու համար։ Նրանց ընդա­ռաջ է գալիս դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչության աշխա­տա­կից Ստարկը։

«Արեւելքում մենք օգնում ենք եւ պաշտպա­նում ենք ճնշված ազգե­րը ընդդեմ Անտանտի։ Մեզ համար թանկ են հայ աշխա­տա­վոր զանգվածնե­րի շահե­րը։ Բայց Դաշնակցությունը իմպե­րիա­լիստնե­րի կողմն է բռնել եւ Հայաստա­նը դարձնում է զենք Անտանտի ձեռքին։ Հայ ժողո­վուրդը պետք է ընտրի երկուսից մեկը՝ ցանկա­նում է լինել մե՞զ հետ, թե՞ շարունա­կել հին քաղա­քա­կա­նությունը»,- ասել էր Ստարկը (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան, 1993թ.)։

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբե­րի 8‑ին Հայաստա­նի կառա­վա­րությունը կոչ է հղում համայն մարդկությա­նը, որտեղ նշված էր, որ Օսմանյան կառա­վա­րությունը չի ցանկա­նում հաշտվել ազատ Հայաստա­նի գոյության հետ եւ Քեմա­լի գլխա­վո­րությամբ հարձա­կում է սկսել Կարսի, Օլթիի, Արդա­հա­նի եւ Սարի­ղա­մի­շի ուղղությամբ։

Մշակ, 14 հոկտեմբե­րի, 1920թ., թիվ 112

«Հայաստա­նի կառա­վա­րությունն այս ճգնա­ժա­մա­յին րոպեին ամբողջ հայ ժողովրդի անունից դիմում է բովանդակ աշխարհի քաղա­քա­կիրթ ժողո­վուրդնե­րին եւ նրանց կառա­վա­րություննե­րին՝ վճռա­կան բողոք հայտնե­լով թուրք նացիո­նա­լիստնե­րի սեւ մտադրություննե­րի դեմ եւ ջերմ կոչ է ուղղում՝ օգնել Հայաստա­նին՝ իր հայրե­նի­քի պատվի, ազա­տության ու անկա­խության համար հայ ժողովրդի մղած սրբա­զան պատե­րազմում»։

Փարի­զում գտնվող Ավե­տիս Ահա­րոնյա­նը հանդի­պում է ԱՄՆ‑ի, Անգլիա­յի, Ֆրանսիա­յի, Հունաստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, տեղե­կացնում թուրքա­կան հարձակման մասին եւ օգնություն խնդրում։ Ինչպես նշում է պատմա­բան Էդվարդ Զոհրաբյա­նը՝ «Խոշոր պետություննե­րը ոչ մի հնա­րա­վոր միջոց չձեռնարկե­ցին եւ բավա­րարվե­ցին բանա­վոր հայտա­րա­րություննե­րով»։ Թիֆլի­սում Անդրկովկա­սի ֆրանսիա­կան հյուպա­տոս եւ գերա­գույն կոմի­սար Նեթե­մա­նը, արձա­գանքե­լով Հայաստա­նի դիմումին, ասում է.

«Ես համոզված եմ, թե Հայաստա­նը անպայման կհաղթե թուրք նացիո­նա­լիստնե­րին։ Հայ զորքը արժա­նի է ամեն գովա­սանքի, իբրեւ կարգա­պահ ու քաջա­րի զորք։ …Ներկա­յումս ստեղծվել է այնպի­սի դրություն, որ թույլ չի տալիս դաշնա­կիցնե­րին ուղարկել իրենց ուժե­րը Անա­տո­լիա՝ հայ ուժե­րին անմի­ջա­կան ռազմա­կան օգնություն ցույց տալու համար։ Դաշնա­կիցնե­րի զորքե­րը անհա­մե­մատ օգտա­կար են մյուս զորա­ճա­կատնե­րում»։

Գրե­թե նույնպի­սի պատասխան է տալիս նաեւ Իտա­լիա­յի քաղա­քա­կան գործա­կալ Ֆրանզո­նին՝ ասե­լով, որ դաշնա­կիցներն անկեղծ համակրանքով են վերա­բերվում Հայաստա­նին եւ «ամեն կերպ կապա­հո­վեն Հայաստա­նին քաղա­քա­կան ու տնտե­սա­կան տեսա­կե­տից»։

«ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉԿԱ»

Տարա­ծաշրջա­նում մնում էին միայն երկու հիմնա­կան ուժեր՝ Թուրքիան եւ Խորհրդա­յին Ռուսաստա­նը։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պատե­րազմի հենց առա­ջին օրե­րին թուրքա­կան հարձակման մասին տեղյակ էին պահել ռուսա­կան կողմին։ ՌԽՖՍՀ արտա­քին գործե­րի ժողկոմ Չիչե­րի­նը հոկտեմբե­րի 5‑ին հեռագրում է Լեգրա­նին, որ «միջամտության կարիք առանձնա­պես չկա», քանի որ թուրքա­կան զորքե­րը կանգնած են Սարի­ղա­միշ-Շախթախտ գծում։

Թեեւ Արտա­քին գործե­րի գերա­տեսչությունը նշում էր, թե միջամտության կարիք չկա, այնուա­մե­նայնիվ, բոլշեւիկներն արա­գացնում են Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը։ Հոկտեմբե­րի 7‑ին Լեգրա­նը հայտնում է Չիչե­րի­նին, որ պատրաստվում է Հայաստա­նի կառա­վա­րությա­նը ներկա­յացնել Թուրքիա­յից տարածքներ վերցնե­լուց հրա­ժարվե­լու եւ Խորհրդա­յին Ռուսաստա­նին միջնորդ ճանա­չե­լու պահանջը։

Լեգրա­նը Չիչե­րի­նի հետ քննարկում է նաեւ Հայաստա­նը խորհրդայնացնե­լու հարցը՝ նշե­լով, որ այս փուլում դա կարող է անցանկա­լի հետեւանքներ ունե­նալ։ Մասնա­վո­րա­պես, խորհրդա­յին դիվա­նա­գե­տը մտա­հոգվում էր պարտի­զա­նա­կան կռիվնե­րի եւ համառ դիմադրության հանդի­պե­լուց, որը կարող էր խարխլել Ռուսաստա­նի հեղի­նա­կությունը։ Ուշագրավ է, որ այս քննարկումնե­րին զուգա­հեռ հոկտեմբե­րի 8‑ին Հայաստա­նի կոմունիստա­կան կուսակցությունը կոչ է հղում բանվորնե­րին ու գյուղա­ցի­նե­րին՝ «Խորհրդա­յին Ռուսաստա­նի պրո­լե­տա­րիա­տի հետ միա­հա­մուռ ուժե­րով խորտա­կե­լու միջազգա­յին իմպե­րիա­լիզմի հայկա­կան-դաշնակցա­կան լուծը»։

ԼԵԳՐԱՆԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Հայաստա­նի իշխա­նություննե­րի հետ բանակցե­լու նպա­տա­կով 1920թ. հոկտեմբե­րի 11-ին Լեգրա­նի պատվի­րա­կությունը Երեւան է ժամա­նում։ Ըստ Շանթի պատվի­րա­կության անդամ Համբարձում Տերտերյա­նի՝ Լեգրանն իր հետ բերում է երեք կետից բաղկա­ցած վերջնա­գիր, որի պատասխա­նի համար Հայաստա­նի իշխա­նություննե­րին տալիս է 48 ժամ.

1) Հրա­ժարվել Սեւրի պայմա­նագրից,

2) Թույլ տալ Խորհրդա­յին զորքե­րին իրենց ռազմամթերքով անցնել Հայաստա­նի երկա­թուղի­նե­րով ու խճուղի­նե­րով՝ միա­նա­լու համար Մուստաֆա Քեմա­լի զորքե­րին՝ դաշնա­կիցնե­րու դեմ կռվե­լու նպա­տա­կով,

3) Հայաստա­նի եւ հարեւաննե­րի միջեւ գոյություն ունե­ցող սահմա­նա­յին վեճե­րի լուծումը հանձնել Խորհրդա­յին Ռուսաստա­նի իրա­վա­րա­րության եւ մի շարք երկրորդա­կան այլ առա­ջարկներ։

Ռուսա­կան վերջնագրի քննարկմա­նը մասնակցում են Շանթի պատվի­րա­կության անդամնե­րը, Հովհաննես Քաջազնունին եւ մի քանի նախա­րար։ Ըստ Տերտերյա­նի՝ Քաջազնունին պահանջում էր մերժել ռուսնե­րին, իսկ Մոսկվա­յի բանակցություննե­րին մասնակցած պատվի­րակնե­րը գտնում էին, թե որո­շա­կի վերա­պա­հումով անհրա­ժեշտ է ընդունել Լեգրա­նի առա­ջարկնե­րը։ Վերջնա­կան խմբագրված տարբե­րա­կը կազմում է Համբարձում Տերտերյա­նը, որը ներկա­յացնում է գնացքում պատասխա­նի սպա­սող խորհրդա­յին պատվի­րակնե­րին։ Լեգրա­նը համա­ձայնում է գնալ Երեւան եւ շարունա­կել բանակցություննե­րը։

«Երբ Լեգրա­նը դուրս եկավ վագո­նից, զինվո­րա­կան երաժշտա­խումբը նվա­գեց «Ինտերնա­ցիո­նա­լը», եւ զորքե­րը պատվի կեցան: Լեգրա­նը անցավ զորա­շարքի առջեւով եւ ողջունեց զինվորնե­րին: Ու հանդի­սա­վո­րությամբ անցավ քաղաք եւ նույն օրն եւեթ տեսակցություն ունե­ցավ վարչա­պետ Համո Օհանջանյա­նի հետ»,- գրում է Սիմոն Վրացյա­նը։

Տերտերյա­նը նշում է, որ ինքը Երեւա­նի Անգլիա­կան այգում գաղտնի հանդի­պում է Լեգրա­նի պատվի­րա­կության անդամ Սահակ Տեր-Գաբրիելյա­նի հետ։ Վերջինս ողջունում է Հայաստա­նի իշխա­նություննե­րի մոտե­ցումը եւ ասում, որ Լեգրա­նը կարծում էր, թե հայերն ամբողջո­վին մերժե­լու են իրենց տարբե­րա­կը, որից հետո Հայաստան են ներխուժե­լու խորհրդա­յին զորքե­րը։ Սահակ Տեր-Գաբրիելյա­նը նաեւ խորհուրդ է տալիս ձգձգել բանակցություննե­րը եւ այդ ընթացքում «վերջ տալու թուրքե­րի հետ սկսված պատե­րազմին, որքան որ այդ հնա­րա­վոր էր» (Համբարձում Տերտերյան, Հայաստա­նի Հանրա­պե­տության եւ Խորհրդա­յին Ռուսաստա­նի բանակցություննե­րը, Հայրե­նիք, թիվ 5, 1954)։

Հայաստա­նի եւ Խորհրդա­յին Ռուսաստա­նի բանակցություննե­րը շարունակվում են մինչեւ հոկտեմբե­րի վերջը, որի արդյունքում նախնա­կան համա­ձայնա­գիր է ստո­րագրվում։ Խորհրդա­յին Ռուսաստա­նը ճանա­չում էր Հայաստա­նի անկա­խությունը եւ պարտա­վորվում չխառնվել երկրի ներքին գործե­րին։ Զանգե­զուրը մտնե­լու էր Հայաստա­նի սահմա­նի մեջ, իսկ Ղարա­բա­ղի եւ Նախի­ջեւա­նի «շրջաննե­րի խնդի­րը կարգադրվում էր Խորհրդա­յին Ռուսաստա­նի իրա­վա­րա­րությամբ»։ Համա­ձայնագրի 3‑րդ կետով խորհրդա­յին կառա­վա­րությունը միջամտե­լու եւ դադա­րեցնե­լու էր Թուրքիա­յի հետ պատե­րազմը։ Եթե Հայաստա­նի իշխա­նություննե­րը համա­ձայնեին հրա­ժարվել Սեւրի պայմա­նագրից, Խորհրդա­յին Ռուսաստա­նը պարտա­վորվում էր «ճնշում բանեցնել թուրքե­րի վրա՝ Էրզրումի վիլա­յե­թից որոշ հողա­մա­սեր զիջե­լու Հայաստա­նին»։ Հայկա­կան կողմը համա­ձայնում է նաեւ իր տարածքով ռուսա­կան զորքե­րի տեղա­փոխմա­նը՝ պայմա­նով, որ Թուրքիա­յին առաքվող զենքի ու զինամթերքի 30 տոկո­սը պետք է մնար Հայաստա­նում եւ կարող էր գործածվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան ռուսա­կան զենքով հարձակվեր Հայաստա­նի վրա։

Պայմա­նա­գի­րը ստո­րագրե­լուց հետո Լեգրա­նը մեկնում է Բաքու՝ Մոսկվա­յից վերջնա­կան համա­ձայնությունը ստա­նա­լու եւ Երեւան վերա­դառնա­լու համար։ Սակայն, ինչպես գրում է Սիմոն Վրացյա­նը՝ «Գնաց եւ այլեւս դաշնագրի խոսքը չլսվեց»:

Այդ ընթացքում ռազմա­կան գործո­ղություննե­րը շարունակվում էին, եւ թուրքա­կան բանա­կը ամբողջ ուժով շարժվում էր դեպի Կարս…

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ