20.4 C
Yerevan

ՄԱԿ ԱԽ Փակ Արկղը

Նիստում «բացա­կա­յում» էր ամե­նից կարև­ո­րը՝ Արցա­խի շուրջ առկա իրա­վի­ճակ փոխե­լու որևէ շատ թե քիչ շոշա­փե­լի և պատասխա­նա­տու կամքի առկա­յությունը, թեկուզ մշտա­կան և ոչ մշտա­կան անդամնե­րի մի որևէ սեգմենտի շրջա­նա­կում, եթե ոչ ամբողջ խորհրդի:

Հակոբ Բադալյան

Որտե՞ղ է բացվե­լու ՄԱԿ ԱԽ նիստում փակ մնա­ցած արկղը

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որ տեղի ունե­ցավ Նյու Յորքում օգոստո­սի 16-ին, չի լուծել Արցա­խի պաշարման և մարդա­սի­րա­կան աղե­տի չեզո­քացման հարցը, բայց կրքեր է բորբո­քել հայկա­կան հանրությունում: Կրքե­րը վերա­բե­րում են նրան, թե ինչ տվեց, կամ չտվեց այդ նիստը Արցա­խին, Հայաստա­նին, այն դիվա­նա­գի­տա­կան ձախողու՞մ էր, թե՞ ոչ, կամ՝ Հայաստա­նը Նյու Յորքում արե՞ց դիվա­նա­գի­տա­կան-քաղա­քա­կան բավա­րար շեշտադրումներ, ներկայացրե՞ց բավա­րար փաստեր ու փաստարկներ, թե՞ ոչ:

Անշուշտ, այստեղ հարցեր, հարցադրումներ, թեմա­ներ են, որոնց վերա­բերյալ կարծիքներն ու տեսա­կետնե­րը միշտ էլ եղել են տարբեր, ու բնա­կան է ՄԱԿ ԱԽ նիստից հետո դրանց շուրջ քննարկումնե­րի աշխուժա­ցումը, հատկա­պես նկա­տի ունե­նա­լով և այն, որ թե՛ Հայաստա­նում, թե՛ Արցա­խում կար որո­շա­կիո­րեն ձևա­վորված մի սպա­սում՝ կապված ՄԱԿ ԱԽ հետ: Ընդ որում, ավե­լի վաղ ձևա­վորված սպա­սում, քան ՄԱԿ ԱԽ-ին ուղղված Հայաստա­նի դիմումը:

Դեռևս ամիսներ առաջ հնչում էին կարծիքներ, թե Հայաստա­նը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ: Իհարկե, այդ կարծիքնե­րը, հորդորներն ու կոչե­րը գործնա­կա­նում չէին ուղեկցվում բովանդա­կա­յին փաստարկումնե­րով, թե ո՞րն է «պետք է դիմի»-ի հիմնա­վո­րումը, բացի այն՝ որո­շա­կիո­րեն «մեխա­նի­կա­կան» բնույթ ստա­ցած եզրա­հանգումնե­րի կամ ընկա­լումնե­րի, ըստ որոնց այնտեղ կչե­զո­քացնեն այն օրա­կարգե­րը, որ այստեղ շրջա­նառվում են Ռուսաստա­նի և Թուրքիա­յի միջև ու «իմպլե­մենտացվում» Հայաստա­նի և Արցա­խի դեմ: Ընդ որում, այդ եզրա­հանգումներն ու ընկա­լումնե­րը միանգա­մայն հիմնա­վոր են ու ծանրակշիռ՝ տառա­պանքով փորձված, բայց արդյո՞ք դրա­նից ինքնա­բե­րա­բար բխում է այն, որ ՄԱԿ ԱԽ-ում իրա­վի­ճա­կը և օրա­կարգը շրջվե­լու է 180 աստի­ճա­նով: Մեղմ ասած՝ ոչ, և ՄԱԿ ԱԽ նիստը պարզա­պես հաստա­տեց այդ հանգա­մանքը:

Նիստի ընթացքում ՄԱԿ ԱԽ մշտա­կան անդամնե­րի հնգյա­կը, նաև մյուս՝ ոչ մշտա­կան անդամներն իրենց մտա­հո­գությունը արտա­հայտե­ցին մարդա­սի­րա­կան վիճա­կի առնչությամբ, հայտնե­ցին մարդա­սի­րա­կան ուղի­ներ ապա­հո­վե­լու անհրա­ժեշտության մասին, բայց նիստում «բացա­կա­յում» էր ամե­նից կարև­ո­րը՝ Արցա­խի շուրջ առկա իրա­վի­ճակ փոխե­լու որևէ շատ թե քիչ շոշա­փե­լի և պատասխա­նա­տու կամքի առկա­յությունը, թեկուզ մշտա­կան և ոչ մշտա­կան անդամնե­րի մի որևէ սեգմենտի շրջա­նա­կում, եթե ոչ ամբողջ խորհրդի: Եվ սրա պատճառն ամենև­ին այն չէ, որ Հայաստա­նի  փաստարկնե­րը կատարյալ և անթե­րի չէին, կամ պակա­սում էր այս կամ այն շեշտադրումը: Պարզա­պես, ՄԱԿ ԱԽ վճռո­րոշ հնգյա­կը այսօր ինքն է բառի բուն իմաստով պատե­րազմի մեջ:

Օրի­նակ, եթե նախկի­նում այդ կառույցի մշտա­կան անդամնե­րը որևէ հարց, հակա­մարտություն քննարկել են՝ ունե­նա­լով շահե­րի և ռազմա­վա­րություննե­րի պատկե­րա­ցումներ, սակայն առանց անմի­ջա­կան պատե­րազմա­կան բախման ռեժի­մի, ապա այսօր նրանք մի կերպ հոգում են իրենց պատե­րազմի հարցը, հետև­ա­բար՝ հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմի հարցը նրանց համար ընդա­մե­նը «սեփա­կան պատե­րազմին» ենթարկեցնե­լու խնդիր է: Կրկնեմ, նույնիսկ ոչ թե սեփա­կան շահե­րին, ռազմա­վա­րություննե­րին, այլ՝ «սեփա­կան պատե­րազմին»: «Սեփա­կան պատե­րազմը» չավարտած, նրանք որևէ հավա­քա­կան քայլ չեն անի հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմը ավարտե­լու ուղղությամբ: Իսկ «սեփա­կան պատե­րազմը» նրանք նոր են միայն սկսել, և խիստ անո­րոշ է, թե այն ինչպես կշա­րունա­կեն, որքան, և՝ որտեղ: Եվ սա ոչ միայն առաջ է բերում ՄԱԿ ԱԽ-ում որևէ էական լուծման անի­րա­տե­սա­կա­նության ցավա­լիո­րեն բարձր հավա­նա­կա­նություն, այլ նաև առաջ է բերում վտանգ, որ Կովկա­սը կարող է վերածվել նրանց պատե­րազմի նոր թատե­րա­բե­մի: Մոտիվնե­րը, պատճառնե­րը, բավա­կա­նա­չափ են:

ՄԱԿ ԱԽ նիստում նկա­տե­լի էր այն, որ քննարկումը չվե­րածվեց աշխարհա­քա­ղա­քա­կան բախման: Սա կարող է դիտվել դրա­կան «երակ», հատկա­պես, որ հայկա­կան կողմի համար խնդի­րը, թերևս, ունի թե՛ մարտա­վա­րա­կան, թե՛ ռազմա­վա­րա­կան էական նշա­նա­կություն՝ առա­վե­լա­գույնս չեզո­քացնել արցախյան հարցի դիտարկումը աշխարհա­քա­ղա­քա­կան բախման «պրիզմա­յով» քննարկե­լու ռիսկը: Դա շատ բարդ խնդիր է, բայց շատ կարև­որ: Այդ իմաստով, չնա­յած նիստի անարդյունա­վե­տությա­նը, այդուհանդերձ՝ ողջունե­լի էր աշխարհա­քա­ղա­քա­կան բախման բացա­կա­յությունը, գոնե առերև­ույթ, որովհետև տողա­տա­կում, իհարկե, որևէ տերություն և ուժա­յին կենտրոն չէր հրա­ժարվել և մտա­դիր էլ չէ հրա­ժարվել իր խորքա­յին շահե­րից, որոնք այսօր ընդհուպ համաշխարհա­յին պատե­րազմի ռեժի­մում են:

Իսկ այստեղ առկա է մի էական հանգա­մանք՝ համաշխարհա­յին պատե­րազմը դրա մասնա­կից բևեռնե­րի համար կարև­որ է դարձնում Ադրբե­ջա­նի, ըստ այդմ՝ նաև Թուրքիա­յի հետ շոշա­փե­լի և հիմնա­րար հակադրությունից խուսա­փե­լը, քանի որ դրա­նից կարող է օգտվել հակա­ռակ կողմը: Այստեղ է առանցքա­յին խնդի­րը, այլ ոչ թե, այսպես ասած, «միջազգա­յին հանրությա­նը» որևէ բան հասցնե­լը կամ համո­զե­լը: Գերտե­րություննե­րից որևէ մեկը հազիվ թե ունի գետնի վրա իրա­վի­ճա­կը պատկե­րացնե­լու խնդիր: Բայց, նրանցից որևէ մեկը չունի այդ իրա­վի­ճա­կը փոխե­լու համար Ադրբե­ջա­նի հետ հակադրության մեջ մտնե­լու ցանկություն: Սա բոլո­րո­վին չի նշա­նա­կում, թե այդպի­սով Հայաստա­նի ու Արցա­խի համար ավե­լորդ է դառնում իրա­վի­ճա­կը միջազգա­յին ատյաննե­րում և դերա­կա­տարնե­րին մատուցե­լու տեղե­կատվա­կան, դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքը: Դա կարև­որ է և անհրա­ժեշտ: Ամբողջ հարցն այն է, որ աշխա­տանքի սեգմենտա­վո­րումը պետք է կատարվի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի բնույթին համարժեք, չկտրվե­լով իրա­կան քաղա­քա­կա­նության գործոննե­րից: Առա­վել ևս, որ կա նաև առերև­ույթ այդ հանդարտության հակա­ռակ երե­սը:

Խոսքն այն մասին է, որ ՄԱԿ ԱԽ նիստում որևէ մեկը չբա­ցեց «Պանդո­րա­յի արկղը», որևէ կտրուկ շարժումով կամ հայտա­րա­րությամբ, ինչը փաստա­ցի հղի է փակուղա­յին իրա­վի­ճա­կի խորա­ցումով և լիցքե­րի կուտա­կումով։ Իսկ սա էլ իր հերթին ցանկա­ցած փակուղու, առա­վել ևս ոչ միայն դիվա­նա­գի­տա­կան թնջուկի, այլ նաև մարդա­սի­րա­կան աղե­տի ռիսկ պարունա­կող փակուղու անխուսա­փե­լի հետև­անքն է: Փաստո­րեն, ՄԱԿ ԱԽ-ում որևէ մեկը չստանձնեց իրա­վի­ճա­կի լիցքա­թափման էական, գործնա­կան պատրաստա­կա­մության պատասխա­նատվություն, և աշխարհա­քա­ղա­քա­կան բախման բացա­կա­յությունը կարող է լինել ընդա­մե­նը դրա արդյունք: Ըստ այդմ, մի երե­սի վրա այն լինե­լով ողջունե­լի՝ երբ կենտրո­նում մարդա­սի­րա­կան հարցերն են և դրանց լուծման գիտակցումը, մյուս երե­սի վրա այն կարող է պարունա­կել ստորջրյա խութեր՝ կուտակվող լիցքե­րի և խորա­ցող փակուղու տեսքով: Առա­վել ևս, որ բավա­կա­նին շոշա­փե­լի է դառնում ուկրաի­նա­կան ճակա­տում խտա­ցած համաշխարհա­յին պատե­րազմի այսպես ասած տարա­ծա­կա­նության, «ապա­կենտրո­նացման» միտումը, ինչը գուցե թե ուկրաի­նա­կան ճակա­տում որո­շա­կի «լճացման» կամ «ճահճացման» հետև­անք է:

Այդ իմաստով խիստ հատկանշա­կան է, որ ՄԱԿ ԱԽ նիստից կարճ ժամա­նակ անց տեղի է ունե­նում Հայաստա­նում ԱՄՆ դեսպան Քրիստի­նա Քվի­նի այցը Ջերմուկ, որտեղ նա ծանո­թա­նում է Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև սահմա­նա­յին իրա­վի­ճա­կին, անվտանգության հարցե­րին: Ընդ որում, փաստը, որ նրան ուղեկցել է նաև ԱՄՆ-ում Հայաստա­նի դեսպա­նը, հուշում է, որ այցը ունե­ցել է բավա­կա­նին առարկա­յա­կան մոտիվներ: Դրան զուգա­հեռ, Արցա­խի հարցը դառնում է Ֆրանսիա­յի ու Չինաստա­նի արտգործնա­խա­րարնե­րի հեռա­խո­սազրույցի առարկա, որը ևս հաջորդում է ՄԱկ ԱԽ նիստին: Նիստի հետ ուղիղ պատճա­ռա­հետև­անքա­յին կապ կա, թե ոչ՝ բարդ է ասել, սակայն ուշագրավ է, որ, ըստ Ֆրանսիա­յի ԱԳՆ հաղորդագրության, Կատրին Կոլո­նան և Վան Ին քննարկել են Ուկրաի­նա­յի, Նիգե­րի և Արցա­խի թեմա­նե­րը: Չինաստա­նը աշխույժ և անմի­ջա­կան ներգրավվա­ծություն չունի այդ թեմա­յում, հետև­ա­բար՝ Ֆրանսիա-Չինաստան արտգործնա­խա­րա­րա­կան հեռա­խո­սազրույցում դրա առկա­յությունը խոսում է այն մասին, որ Արցա­խի թեմա­յի առի­թով շոշափվում է ռեգիո­նալ լայն նշա­նա­կության խնդիր, որը համարժեք է դառնում Ուկրաի­նա­յում և Նիգե­րում առկա հարցե­րին:

Իսկ այդ ամենն էլ Էրդո­ղան-Պուտին հանդիպման սպասման ֆոնին, որը թե՛ Արցա­խի իրա­վի­ճա­կի, թե՛ Կովկա­սի զարգա­ցումնե­րի համար ունի, թերևս, շատ ավե­լի պրակտիկ նշա­նա­կություն և ազդե­ցություն, քան ՄԱԿ ԱԽ նիստը: Թուրքիան, որ հուլի­սին տեղի ունե­ցած ՆԱՏՕ‑ի վեհա­ժո­ղո­վի շրջա­նա­կում նկա­տե­լի շարժ արեց դեպի Արևմուտք, վեհա­ժո­ղո­վից հետո փորձում է վերա­դարձնել Արևմուտքի և Ռուսաստա­նի միջև «բալանսա­վո­րո­ղի» իր դերը: Որքան էլ տարօ­րի­նակ թվա, բայց այդ դերն ունի որո­շա­կի պահանջարկ թե Ռուսաստա­նի, թե ԱՄՆ‑ի մոտ, պարզա­պես խնդի­րը գինն է, թե ի՞նչ գնով է Թուրքիան ստանձնե­լու այդ դերը, ո՞վ է ավե­լի շատ գին վճա­րե­լու դրա համար: Եվ այս հանգա­մանքն է նաև, որ բավա­կա­նին շոշա­փե­լի ռիսկեր է առա­ջացնում ռուս-թուրքա­կան հարա­բե­րության հարցում ամե­նից զգա­յուն տարա­ծաշրջա­նի՝ Կովկա­սի համար:

ՄԱԿ ԱԽ նիստը, որտեղ քննարկվում էր Արցա­խի մարդա­սի­րա­կան իրա­վի­ճա­կը, իր անո­րո­շությամբ և, ըստ էության, բավա­կա­նին ընդհանրացված ու հռչա­կագրա­յին տրա­մա­բա­նությամբ արտա­ցո­լում էր հենց այդ խնդի­րը՝ ռուս-թուրքա­կան հարա­բե­րության: Բաքուն փորձում է խաղալ դրա վրա, ձգտե­լով առա­վե­լա­գույնս օգտվել այդ անո­րո­շությունից: Այդ խաղը շատ, թե քիչ սահմա­նա­փա­կե­լուն էր միտված այսպես կոչված «լավրովյան առա­ջարկնե­րի» հանրայնա­ցումը ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ, որ եղավ Արցա­խից: Մեծ հաշվով, այդ «առա­ջարկնե­րի» բովանդա­կությունն այն գինն է, որ Մոսկվան ինչպես միշտ պատկե­րացնում է հայկա­կան շահե­րի հաշվին վճա­րել Թուրքիա­յի «բալանսա­վո­րող» դերի վերա­կանգնման համար: Մյուս կողմից, սակայն, «առա­ջարկնե­րի» հանրայնա­ցումն անուղղա­կի, բայց պատասխա­նատվության նշա­ձող է սահմա­նում մյուս՝ արևմտյան դերա­կա­տարնե­րի համար: Իսկ նրա՞նք ինչ գին են պատկե­րացնում, և պատկերացնու՞մ են Թուրքիա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան դերի՝ իրենց համար կառա­վա­րե­լիության այլ գին, քան հայկա­կան շահե­րը և մասնա­վո­րա­պես՝ Արցա­խի գոյությունը:

ՄԱԿ ԱԽ նիստում անո­րո­շության է մատնվել այդ գլխա­վոր հարցի պատասխա­նը, կամ գուցե այն մատնվել է պարզա­պես լռության: Բայց, լռության ժամա­նա­կը շատ չէ, և Հայաստանն ու Արցա­խը պետք է ինտենսի­վացնեն աշխա­տանքը հավա­սա­րակշռված պատասխան ստա­նա­լու համար, անկախ այն բանից, թե որ կողմից կլի­նի այն: Իսկ աշխա­տել պետք է բոլոր կողմե­րի հետ, առնվազն ՄԱԿ ԱԽ հինգ մշտա­կան անդամնե­րի հետ, սակայն ստեղծե­լով, իհարկե, մի քանի այլ կարև­որ խաղա­ցո­ղի հետ ինտենսիվ աշխա­տանքի հնա­րա­վո­րություն, այդ թվում՝ Իրա­նի և Հնդկաստա­նի: ՄԱԿ ԱԽ նիստն այդ իմաստով պետք է չափել ոչ իբրև հանգրվան, այլ իբրև աշխա­տանքա­յին շղթա­յի օղակ: Համաշխարհա­յին պատե­րազմի ռեժի­մում գտնվող աշխարհում թերևս չեն կարող լինել հանգրվաններ, և խնդիրնե­րը պահանջում են շղթա­յա­կան դիտարկում, որտեղ կարև­որ է լինե­լու գործընթա­ցը և այդ գործընթա­ցում դիրքե­րի պահպանման նվա­զա­գույն խնդի­րը:

Իսկ այդ խնդիրն արդյունա­վետ լուծե­լու, կամ լուծման արդյունա­վե­տության առա­վե­լա­գույն գործա­կից պահպա­նե­լու համար շատ կարև­որ է հայկա­կան ներքին ռեսուրսի կենտրո­նա­ցումը և գենե­րա­ցիան: Այն պահանջե­լու է մտա­ծո­ղության, աշխա­հա­յացքա­յին և քաղա­քա­կան որակնե­րի, միջազգա­յին հարա­բե­րություննե­րի և ներկա­յումս տեղի ունե­ցո­ղի ընկա­լումնե­րի էական փոփո­խություն, քանի որ միայն այդ կերպ է հնա­րա­վոր լինե­լու ապա­հո­վել հայկա­կան դիվա­նա­գի­տա­կան ներուժի կենսունա­կություն այն բարդ միջա­վայրում, որում պետք է աշխա­տի այդ ներուժը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երև­ան

Հոդվա­ծը՝ theanalyticon.com կայքից։

Առնչվող Հոդվածներ