24.7 C
Yerevan

Պետա­կան Լրջություն Եւ Պատասխա­նատվություն

Հայաստան-Արցախ տարանջա­տողնե­րը հավա­նա­բար լսե­ցին, որ Իշխանյանն ասաց, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստա­նը հեռա­նա Արցա­խից: Ռուսա­սերնե­րը երևի լսե­ցին, որ ռուսնե­րի առա­ջարկը՝ ադրբե­ջանցի­նե­րի, մեքե­նա­նե­րով  Արցախ մուտքի առա­ջարկը մերժել են: Զիջողնե­րը լսե­ցին, որ հստակ որո­շում ունեն Ստե­փա­նա­կերտ-Աղդամ ճանա­պարհը փակ պահել: Անո­րոշ ու պղտոր ջրում ձուկ որսողներն էլ լսե­ցին, որ Արցա­խի արտա­քին քաղա­քա­կա­նության կարև­որ բաղադրիչ է անկա­խության ճանա­չումը:

Մեր Ուղին

Այսօր Արցա­խի Հանրա­պե­տության Ազգա­յին Ժողո­վի նորընտիր նախա­գահ Դավիթ Իշխանյա­նը ասուլիս է տվել, որի ընթացքում անդրա­դարձել է բազմա­թիվ թեմա­նե­րի: Դավիթ Իշխանյա­նի խոսքում անդրա­դարձ կար և՛ Արցա­խի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին, և՛ արտա­քին մարտահրա­վերնե­րին ու ներկա­յումս ստեղծված իրադրությա­նը: 

Դավիթ Իշխանյա­նի ասուլի­սը դրա­կան առումով զարմա­նա­լի էր: Ընդ որուրմ ոչ թե զարմա­նա­լի անձամբ պրն. Իշխանյա­նի անձի հետ կապված, այլ զարմա­նա­լի մի իրո­ղություն հայ քաղա­քա­կան կյանքում ընդհանրա­պես: 

Բանն այն է, որ Արցա­խի նորընտիր ԱԺ նախա­գա­հի ելույթը ոչ մի կերպ չի կարե­լի համա­րել կուսակցա­կա­նացված, «հակա­նի­կոլ» կամ «ռուսա­մետ» կամ նման մեկ այլ բան: Արցա­խի ԱԺ նախա­գա­հի ասուլի­սը պետա­կան լրջություն ունե­ցող խոսք էր, ընդ որում այդ պետա­կան լրջությունը միահյուսված էր պատասխա­նատվության ընդունման շեշտադրումով և միասնա­կա­նության տրա­մադրվա­ծությամբ: Միասնա­կա­նություն ոչ թե վերա­ցա­կան «հայ ժողո­վուրդ», այլ նաև հայ  հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքի, ու ինչու չէ նաև իրար հետ քաղա­քա­կա­նա­պես յոլա չգնա­ցող ուժե­րի միջև: 

Մի բան, որ մենք երբեք չենք տեսել ու մի ասուլիս, որ չի եղել: Այսինքն քաղա­քա­կան պատասխա­նա­տու պաշտոնյա­յի կողմից ասվող խոսք, որին անհնար է հակա­ռա­կել և ում հետ համա­ձայնվում ես, քանի որ և՛ լավ է ասում, և՛ ճիշտ է ասում: 

Անշուշտ ողջունե­լի է նման կեցվածքը և հատկա­պես, որ այդ կեցվածքը դաշնակցա­կան գործիչն է ցույց տալիս: Մի կուսակցություն, որը վերջին քսան տարում իշխա­նա­կան համա­կե­ցությամբ է զբաղված եղել ու հատկա­պես վերջին հինգ տարում անզի­ջում ընդդի­մա­դի­րի դեր է տանում:  

Այս ասուլի­սը լավն էր, բայց շատ տխուր է ոչ միայն Արցա­խի վիճա­կը, այլ հայ քաղա­քա­կան մտքի, որ մենք ուրա­խա­նում ենք, երբ ցեղասպա­նության շեմին կանգնած երկրի պետա­կան պաշտոնյան իրեն պահում է պահի լրջությա­նը համա­հունչ և սրան-նրան հայհո­յե­լու կամ ռուսնե­րին քավո­րություն անե­լու փոխա­րեն խոսում է իր պատասխա­նատվությա­նը վայել լրջությամբ: 

Բայց արդյո՞ք մենք չենք ուշա­ցել: Արդյո՞ք Դավիթ Իշխանյա­նը չէր կարող այդ կեցվածքն ունե­նալ հինգ, տասը տարի առաջ: Արդյո՞ք ՀՅԴ‑ը և հայ քաղա­քա­կան կյանքի մյուս դերա­կա­տարնե­րը չէին կարող այս երե­սուն տարում իրենց նման կերպ պահել: Այսինքն մենք անպայման պիտի հասնենք Ցեղասպա­նության, որ գոնե մեկը մի քիչ նորմալ խոսի՞:

Իսկ ինչ են մտա­ծում դաշնակցա­կաննե­րը այստեղ՝ ՀՀ-ում, մասնա­վո­րա­պես Երև­ա­նում: Արդյո՞ք նրանք դժգո­հություն չեն հայտնե­լու, որ Դավիթ Իշխանյա­նը պատրաստ է Արա­յիկ Հարությունյա­նի հետ աշխա­տել, որ Դավիթ Իշխանյա­նը նաև քննա­դա­տեց ռուսնե­րին, մի բան, որ ՀՅԴ ներկա­յիս պահվածքին բնո­րոշ չէ: 

Իսկ գուցե ՀՅԴ‑ը սկսել է հասկանա՞լ, որ գերեզմա­նում մեկ է, թե ով էր իշխա­նա­կան, իսկ ով՝ ընդդի­մա­դիր, իսկ Ադրբե­ջա­նը հենց գերեզման է պատրաստում Արցա­խի համար: Գերեզման, որից մենք բոլորս պիտի կարո­ղա­նանք խուսա­փել:

Դավիթ Իշխանյա­նը այսօրվա ասուլի­սը ցույց տվեց մի բան: Հայե­րը կարող են իրար հետ աշխա­տել, կամ գոնե փորձել իրար հետ աշխա­տել: Ցույց տվեց նաև մի քանի այլ բան ևս:

Հայաստան-Արցախ տարանջա­տողնե­րը հավա­նա­բար լսե­ցին, որ Իշխանյանն ասաց, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստա­նը հեռա­նա Արցա­խից: Ռուսա­սերնե­րը երևի լսե­ցին, որ ռուսնե­րի առա­ջարկը՝ ադրբե­ջանցի­նե­րի, մեքե­նա­նե­րով  Արցախ մուտքի առա­ջարկը մերժել են: Զիջողնե­րը լսե­ցին, որ հստակ որո­շում ունեն Ստե­փա­նա­կերտ-Աղդամ ճանա­պարհը փակ պահել: Անո­րոշ ու պղտոր ջրում ձուկ որսողներն էլ լսե­ցին, որ Արցա­խի արտա­քին քաղա­քա­կա­նության կարև­որ բաղադրիչ է անկա­խության ճանա­չումը: 

Դավիթ Իշխանյա­նը նաև ընդգծեց, որ մենք գտնվում ենք ազգա­յին ազա­տագրա­կան պայքա­րի շատ ծանր փուլի մեջ: Դա հավա­նա­բար այս ասուլի­սի ամե­նից կարև­որ հատվածնե­րից էր: Այդ մակարդա­կի պաշտոնյա­յի հայտա­րա­րությունը նաև բավա­կան նուրբ, բայց անթա­քույց դժգություն էր ռուսնե­րի հանդեպ, որոնք այսօր ավե­լի քան ադրբե­ջա­նա­կան պահվածք ունեն:

Կարե­լի է կարծել, որ Դավիթ Իշխանյա­նը միայն ինքն իրե­նով չի անում այդ հայտա­րա­րությունը, այլ կա և՛ ՀՅԴ վերին էշե­լոննե­րի համա­ձայնությունը, և՛ Արցա­խի քաղա­քա­կան դերա­կա­տարնե­րի մեջ կոնսենսուսի գոյություն: Իսկ դա արդեն պետա­կան պահված է: Ողջունե­լի է, որ վերջա­պես կա նման կեցվածք: Մնում է միայն քաղա­քա­կան կամքը բավա­րա­րի, քանի որ ճնշումնե­րը ուժե­ղա­նա­լու են և՛ ներսից, և՛ դրսից: 

Դավիթ Իշխանյա­նի ասուլի­սը՝

Առնչվող Հոդվածներ