24.6 C
Yerevan

Հավա­սա­րում՝ Բազմա­թիվ Անհայտնե­րով

Արծրուն Հովհաննիսյա­նը խոսեց մինչև 44-օրյա պատե­րազմը ունե­ցած մարտունա­կության մասին՝ հույս հայտնե­լով, որ այն, ինչ ունե­նա­լու ենք ապա­գա­յում, չի լինե­լու նման մի բան, որովհեհտև մեր ունե­ցա­ծը վտանգա­վոր մարտունա­կություն էր՝ բազմթիվ խնդիրնե­րով լի:

Արծրուն Հովհաննիսյան

1inTV-ին հյուրընկա­լել էր ԱԺ Պաշտպա­նության և Անվտանգության հարցե­րի մշտաան հանձնա­ժո­ղո­վի փորձա­գետ, գնդա­պետ Արծրուն Հովհաննիսյա­նին:

Արծրուն Հովհաննիսյա­նը սեպտեմբե­րի 1‑ին Ադրբե­ջա­նի կողմից իրա­կա­նացված գործո­ղություննե­րը պրոֆե­սիո­նալ մարտա­կան լեզվով բնո­րո­շեց որպես մարտա­կան գործո­ղություններ՝ հույս հայտնե­լով, որ այն ամեն դեպքում, գոնե այս պահին կպահպա­նի դադա­րը և չի շարունակվի, թեև ՀՀ ՊՆ կողմից տարածված հաղորդագրություննե­րը վկա­յում են այն մասին, որ ադրբե­ջանցի­նե­րի կողմից մարդկա­յին ու զինռե­սուրսի կուտա­կումը շարունակվում է:

Մեկնա­բա­նե­լով ՀՀ ՊՆ կողմից տարածված տեսանյութն առ այն, թե ինչպես է հայկա­կան քառաթև աթս‑ի կողմից ռումբ նետվում ադրբե­ջանցի­նե­րի ուղղությամբ, փորձա­գե­տը նշեց, որ դա ինքն իրե­նով նորություն չէ, պարզա­պես այս անգամ մենք ունենք բարձր որա­կի տեսանյութ, որը հնա­րա­վո­րություն է տալիս գնա­հա­տե­լու այդ ամե­նը: Հովհաննիսյա­նի խոսքով այդ միջո­ցը կարող է որոշ պարա­գա­յում հարցեր լուծել, բայց չի կարե­լի համա­րել, որ դա ինչ որ հրաշք է: Նման եղա­նա­կը նաև հաճա­խա­կի հանդի­պում է Ուկրաի­նա­յում և մարտա­կան գործո­ղություննե­րի ողջ համա­կարգում ունի իր բաժին դերը:

Պատասխա­նե­լով այդ հարցին, թե ինչքան ժամա­նակ է մեզ պետք, որ մենք վերա­կանգնվենք, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ եթե խոսքը գնում է ֆիզի­կա-մաթե­մա­տի­կա­կան երև­ույթնե­րի մասին, այսինքն այսքան հրա­նոթ, այսքան արկ, ապա դա ինչ որ տեղ հաշվե­լի բան է, բայց առա­վել կարև­որ է հայե­ցա­կարգա­յին մոտե­ցումը: Ինչ վերա­բե­րում է կոնկրետ զինտեխնի­կա­յին, դա ևս մեկ երկու ամսվա գործ չէ: Կախված է ոչ միայն լոգիստի­կա­յից, այլև թե ինչ աստի­ճա­նի ազա­տություն ունես այդ ամե­նը գնե­լու համար: Ամեն դեպքում, վերջին մեկ տարում բավա­կան ինտենսիվ աշխա­տանք է տարվում, և եթե նման կերպ էլ շարունակվի, ապա երկու-երեք տարի անց բավա­կան հետաքրքիր իրա­վի­ճակ կունե­նանք: Արծրուն Հովհաննիսյա­նը խոսեց մինչև 44-օրյա պատե­րազմը ունե­ցած մարտունա­կության մասին՝ հույս հայտնե­լով, որ այն, ինչ ունե­նա­լու ենք ապա­գա­յում, չի լինե­լու նման մի բան, որովհեհտև մեր ունե­ցա­ծը վտանգա­վոր մարտունա­կություն էր՝ բազմթիվ խնդիրնե­րով լի:

 Ինչ վերա­բե­րում է ադրբե­ջանցի­նե­րին, ապա նրանք գրե­թե ամբողջությամբ կարո­ղա­ցել են վերա­կանգնել իրենց կորուստնե­րը և դասեր քաղել 44-օրյա պատե­րազմից:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև անդրա­դարձ արեց ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին, ռուսնե­րի ձևա­վո­րած պաշտպա­նա­կան գծին, ուկրաի­նա­կան հակա­հարձակմա­նը՝ գնա­հա­տա­կան տալով երկու կողմե­րի ռազմա­կան գործո­ղություննե­րի արա­գությա­նը, որա­կին և նշա­նա­կությա­նը:

Փորձա­գե­տը նշեց, որ անհնար է այս պահին հստակ ասել, թե ինչ քաղա­քա­կան չերև­ա­ցող հարցեր կան երկու կողմե­րի համար, թե ով հստակ ինչ օրա­կարգ ունի պատե­րազմում: Ըստ Արծրուն Հովհաննիսյա­նի, կարև­որ է ոչ միայն պատե­րազմի տեսա­կը, զինտեխնիա­կան և անձնա­կազմը, այլ «սրբա­զան պատե­րազմ» գաղա­փարն ամբողջությամբ մշա­կե­լու, իրացնե­լու և կատա­րե­լա­գործե­լու գործո­նը: Այդ պատե­րազմում շատ մեծ առա­վե­լություն կստա­նա նա, ում համար այդ պատե­րազմը կբարձրա­նա սրբա­զան պայքա­րի մակարդա­կի:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև վերլուծեց, թե ինչ զենքեր են կիրա­ռել երկու կողմե­րը, որքան է դրանց արդյունա­վե­տությունը և թե ունե­ցած ռեսուրներսը ինչքա­նով կարող են հարց լուծել, որն իհարկե մեծ մասամբ կախված է նաև պատե­րազմի վարման ձևից, մոտե­ցումից, քաղա­քա­կան տարա­տե­սակ խնդիրնե­րից և այլն:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ