24.6 C
Yerevan

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համա­մարդկա­յին եւ ազգա­յին բարձրա­գույն արժեքնե­րը պետք է խրա­խուսվեն եւ ամրապնդվեն մեր երկրում, իսկ դրա համար այդ արժեքնե­րը կրող մարդիկ հասա­րա­կա­կան եւ քաղա­քա­կան դաշտե­րում պետք է համախմբվեն եւ կազմա­կերպվեն, աջակցեն միմյանց եւ պայքա­րեն հանուն այդ արժեքնե­րի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

04 սեպտեմբե­րի, 2023 թ

Մե՛նք, Հայաստա­նի Հանրա­պե­տության ազատ քաղա­քա­ցի­ներս, առաջնորդվե­լով ժողովրդա­վա­րա­կան, արդար, ուժեղ, բարե­կե­ցիկ, քաղա­քա­կիրթ աշխարհի մասը կազմող պետություն ունե­նա­լու մղումով, հռչա­կում ենք մեր երկրի ռազմա­վա­րա­կան շրջա­դարձի հրա­մա­յա­կա­նը, որպես հրա­տապ, անհե­տաձգե­լի եւ ազգա­յին շահե­րով պայմա­նա­վորված քաղա­քա­կա­նություն։ Հավա­տա­ցած ենք, որ ռազմա­վա­րա­կան շրջա­դարձը կստեղծի նոր անվտանգա­յին համա­կարգ ձեւա­վո­րե­լու հուսա­լի հիմքեր, կերաշխա­վո­րի ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րը, կբա­ցի տնտե­սա­կան զարգացման հավակնոտ հեռանկարներ։

Վստահ ենք, որ հայաստանցու բնա­կան ազնվությունը, ողջա­խո­հությունը եւ արդա­րամտությունը, Հայաստա­նի ժողովրդի աշխա­տա­սի­րությունը և ստեղծա­գործա­կան ջիղը, մեր երի­տա­սարդության ուսումնա­տենչ խառնվածքը և խիզա­խությունը, հագե­ցած արեւմտյան առա­ջա­դեմ տեխնո­լո­գիա­նե­րով, Հայաստա­նը կարող են դարձնել աշխարհի ամե­նա­զարգա­ցած ժողովրդա­վա­րություննե­րից մեկը, իսկ հայկա­կան բանա­կը՝ աշխարհի ամե­նա­մարտունակ զինված ուժե­րից մեկը։

Հայաստա­նի ուղե­նի­շը պետք է լինի տարա­ծաշրջայնա­ցումը, բայց դա պետք է լինի Եվրաատլանտյան տարա­ծաշրջայնա­ցումը, որի հաստատման համար երկի­րը պետք է դուրս բերել Հայաստա­նի Հանրա­պե­տության ազգա­յին շահե­րին հակոտնյա ընթա­ցող տարա­տե­սակ ինտեգրա­ցիոն միություննե­րից ու դաշինքնե­րից, մասնա­վո­րա­պես, ազա­տել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ուխտադրուժ եւ կործա­նա­րար կապանքնե­րից, ինչպես նաեւ ռուսա­կան մեծա­պե­տա­կան հավակնություննե­րի աղե­տա­բեր ճիրաննե­րից։

Համա­մարդկա­յին եւ ազգա­յին բարձրա­գույն արժեքնե­րը պետք է խրա­խուսվեն եւ ամրապնդվեն մեր երկրում, իսկ դրա համար այդ արժեքնե­րը կրող մարդիկ հասա­րա­կա­կան եւ քաղա­քա­կան դաշտե­րում պետք է համախմբվեն եւ կազմա­կերպվեն, աջակցեն միմյանց եւ պայքա­րեն հանուն այդ արժեքնե­րի։

2013 թ. սեպտեմբե­րի 3‑ին՝ Եվրա­միության հետ ասո­ցացման համա­ձայնագրի ստո­րագրումից հրա­ժարվե­լու եւ Մաքսա­յին միությա­նը (այժմ՝ Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միություն՝ ԵԱՏՄ) անդա­մակցե­լու Ս.Սարգսյանի միանձնյա որո­շումը հակոտնյա էր Հայաստա­նի Հանրա­պե­տության ազգա­յին շահե­րին եւ ի վերջո չծա­ռա­յեց այն ռազմա­քա­ղա­քա­կան նպա­տա­կին՝ տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության ապա­հովմա­նը, որն ի սկզբա­նե բերվում էր իբրեւ այդ քայլին դիմե­լու հիմնա­կան արդա­րա­ցում եւ պատճա­ռա­բա­նություն։

Ուստի, նկա­տի ունե­նա­լով օրվա խորհուրդը եւ երկրի առաջ ծառա­ցած մարտահրա­վերնե­րը,

Մենք կոչ ենք անում սույն հայտա­րա­րության դրույթնե­րին համա­խոհ քաղա­քա­կան եւ հասա­րա­կա­կան ուժե­րին, ինչպես նաեւ անհատնե­րին՝ համախմբվել եւ հասնել Հայաստա­նի Հանրա­պե­տության իշխա­նություննե­րի կողմից ստո­րեւ նշված հրա­տապ միջո­ցա­ռումնե­րի իրա­գործմա­նը՝

  1. Դադա­րեցնել Հայաստա­նի Հանրա­պե­տության անդա­մակցությունը «Հավա­քա­կան անվտանգության պայմա­նագրի կազմա­կերպությա­նը» (ՀԱՊԿ)․
  2. Լուծել Հայաստա­նի ԵԱՏՄ-ին անդա­մակցե­լու պայմա­նա­գի­րը․
  3. Դուրս գալ «Անկախ պետություննե­րի համա­գործակցության» (ԱՊՀ) կազմից․
  4. Ուժը կորցրած ճանա­չել, լուծել կամ միա­կողմա­նի չեղարկել Հայաստա­նի Հանրա­պե­տության ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության օբյեկտնե­րին, ոլորտնե­րին և պետության կենսունա­կության ապա­հովման համար հույժ կարև­որ ոլորտնե­րին առնչվող միջպե­տա­կան պայմա­նագրերն ու համա­ձայնագրե­րը․
  5. Վերա­գործարկել ԵՄ անդա­մակցությա­նը միտված քաղա­քա­կա­նությունը․ 
  6. Սերտացնել Հյուսի­սատլանտյան դաշինքի երկրնե­րի հետ երկկողմ և բազմա­կողմ անվտանգա­յին համա­գործակցությունը։

Հայաստա­նի հանրա­պե­տությունը պատկա­նում է ՀՀ քաղա­քա­ցի­նե­րին եւ պետք է սպա­սարկի այդ քաղա­քա­ցի­նե­րի շահե­րը: Դրա­նում է պետության եւ քաղա­քա­ցու հարա­բե­րություննե­րի արդա­րությունը, միասնությունը, ուժը, պատասխա­նատվությունը եւ երջանկությունը։

Հայտա­րա­րությունը բաց է միա­նա­լու համար

Հովսեփ Խուրշուդյան

Գուրգեն Սիմոնյան

Արմեն Հովհաննիսյան

Ռաֆիկ Հակոբյան

Նինա Կարա­պետյանց

Դանիել Իոաննիսյան

Հարութ Կալայջյան

Հասմիկ Թադեւոսյան

Լեւոն Բարսեղյան

Սուսաննա Բարխուդարյան

Միքա­յել Հայրա­պետյան

Դավիթ Ստե­փանյան

Արզուման Հարությունյան

Հրանտ Վարդանյան

https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10160744531162199

Առնչվող Հոդվածներ