24.6 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(Մաս յոթե­րորդ)

ԶԼՄ-ների և ֆեյքե­րի կողմից հանրա­յին կարծի­քի աղա­ղա­կող մանի­պուլյա­ցիա­յի օրի­նակնե­րը հազա­րա­վոր են։

Դավիթ Ստե­փանյան

Հայաստան

Հանուն արդա­րության պետք է նշել Հայաստա­նում ոչ միայն ընդդի­մության և իշխա­նության հակա­ռա­կորդնե­րի, այլև իշխա­նության կողմից ապա­տե­ղե­կատվության տարածման փաստը՝ իրենց հետ փոխկա­պակցված լրատվա­մի­ջոցնե­րի, բլո­գերնե­րի, ֆեյքե­րի և այլ տարրե­րի միջո­ցով: Այդ ամենն արվում է տարբեր նպա­տակնե­րով՝ հանրա­յին տրա­մադրություննե­րը «շոշա­փե­լու», հասկա­նա­լու համար, օրի­նակ, հասա­րա­կության մեծ մասն ինչպես կվե­րա­բերվի գազի, էլեկտրաէ­ներգիա­յի, ջրի սակագնե­րի հերթա­կան թանկացմա­նը, ուղղա­կի կամ անուղղա­կի հարկման դրույքա­չա­փե­րի բարձրացմա­նը: Նման դեպքե­րում, որպես կանոն, տեղե­կատվա­կան դաշտ է նետվում, օրի­նակ, գազի սակա­գի­նը մեկ խորա­նարդ մետրի դիմաց 50 դրա­մով թանկացնե­լու մասին տեղե­կատվություն, իսկ արդյունքում գազը թանկա­նում է «ընդա­մե­նը» 25 դրա­մով։ «Լցո­նումը», խայծն աշխա­տե­ցին, մարդիկ ուրա­խա­նում են, որ թանկա­ցումներն այդքան շատ չեն եղել, որքան հայտա­րարվել էր ի սկզբա­նե և արագ համա­կերպվում են նոր գնե­րի հետ։ Նմա­նա­պես գործում են իշխա­նա­մետ ԶԼՄ-ներն ու նրանց համա­կարգողնե­րը՝ այս կամ այն քաղա­քա­կան ընդդի­մա­խո­սին ճնշե­լու նպա­տա­կով, այն տարբե­րությամբ, որ այստեղ հաճախ հրա­պա­րակվում է ոչ թե ապա­տե­ղե­կատվություն, այլ իրա­կա­նությա­նը մոտ տեղե­կատվություն: Գաղտնիք չէ, որ մեր երկրում, հատկա­պես «նախկիննե­րից» կազմված ընդդի­մության մեջ ազնիվ քաղա­քա­կան գործիչ գտնե­լը բավա­կան բարդ գործ է։

Սակայն արդա­րության շահե­րից ելնե­լով հարկ է նշել, որ իշխա­նա­կան ապա­տե­ղե­կատվությունը պետք է սովո­րի դա ընդդի­մությունից: Վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի ապա­տե­ղե­կատվություն տարա­ծե­լու միջո­ցով արհեստա­կա­նո­րեն ներկա­յացվի Հայաստա­նում և ներկա­յացնի Հայաստա­նի շուրջ առանց այդ էլ ոչ լավա­գույն վիճակն ավե­լի վատթար: Նրանք խտացնում են գույնե­րը մեկ նպա­տա­կով՝ երկրում իշխա­նա­փո­խության հասնել արդեն ոչ թե ընտրություննե­րի միջո­ցով, այլ հակա­սահմա­նադրա­կան, բռնի մեթոդնե­րով։ Այսպես թե այնպես պետք է արձա­նագրել, որ Հայաստա­նում տեղի է ունե­նում իրա­կան տեղե­կատվա­կան պատե­րազմ, որը Փաշինյա­նի կառա­վա­րությա­նը հայտա­րարվել է իր նախորդնե­րի կողմից։ Այս քարո­զարշա­վի միակ նպա­տա­կը Հայաստա­նի գործող իշխա­նություննե­րի վարկա­բե­կումն ու հրա­ժա­րա­կանն է։

Դրան հասնե­լու համար Փաշինյա­նի նախորդնե­րը ոչնչից չեն խորշում։ Գործի են դրվում ակնհայտ ապա­տե­ղե­կատվությունը, կեղծիքնե­րը, սադրանքնե­րը, իսկ առանձին դեպքե­րում՝ նույնիսկ կոլա­բո­րա­ցիո­նիզմի փորձե­րը։ Այդ նպա­տա­կով ընդդի­մության կողմից ղեկա­վարվող լրատվա­մի­ջոցնե­րի էջե­րից և եթե­րից Փաշինյա­նին ու նրա կողմնա­կիցնե­րին մեղադրում են Արցա­խը, այժմ նաև Հայաստա­նը հանձնե­լու մտադրության, ամե­րիկյան շահե­րի պաշտպա­նության, Ջորջ Սորո­սի կողմից կաշա­ռա­կե­րության, ոչ ավանդա­կան կողմնո­րոշման, հայ հասա­րա­կության կողմից որպես մահա­ցու մեղք դիտարկվող ցանկա­ցած երև­ույթի մեջ։ Ընդ որում, պետք է ընդունել, որ որոշ դեպքե­րում քննա­դա­տությունը բավա­կան հիմնա­վորված է. Փաշինյա­նի կառա­վա­րությունը, ցավոք, իրա­կան առիթներ է տալիս դրա համար։ Ըստ այդմ, որոշ դեպքե­րում քննա­դա­տությունը սթափվե­լու առիթ է հանրության այն շերտե­րի համար, ովքեր դեռևս շարունա­կում են Փաշինյա­նի մեջ բարի թագա­վոր-հայր տեսնել՝ ունե­ցած սովո­րության պատճա­ռով։

ԶԼՄ-ների և ֆեյքե­րի կողմից հանրա­յին կարծի­քի աղա­ղա­կող մանի­պուլյա­ցիա­յի օրի­նակնե­րը հազա­րա­վոր են։ Դրանցից մեկը ժամա­նա­կին երկրում աննա­խա­դեպ աղմուկ առա­ջացրած տրանսգենդեր Լիլիթ Մարտի­րոսյա­նի՝ ԱԺ-ում մարդու իրա­վունքնե­րի վերա­բերյալ լսումնե­րի ժամա­նակ ելույթի փաստն է[13]։ Լրատվա­մի­ջոցնե­րը Մարտի­րոսյա­նի հայտնվե­լը խորհրդա­րա­նի ներսում անմի­ջա­պես կապե­ցին «Իմ քայլը» խմբակցության հետ՝ դա ներկա­յացնե­լով որպես ԼԳԲՏ‑ի հանդեպ նոր իշխա­նության հավա­տարմության փաստ։ Ընդ որում, այն, ինչի մասին նա, ըստ էության, խոսում էր խորհրդա­րա­նում, գրե­թե չէր լուսա­բանվում։ Փաշինյանն այն ժամա­նակ տեղի ունե­ցա­ծը որա­կեց սադրանք։ Կարև­որ է նշել, որ մինչև 2018թ. մայի­սը տրանսգենդեր Մարտի­րոսյա­նը լրատվա­մի­ջոցնե­րին կմա­տուցվեր որպես «տորթի բալ»՝ նպա­տակ ունե­նա­լով հերթա­կան անգամ շեղել հասա­րա­կությա­նը նույն իշխա­նության գործունեությունից՝ շեշտադրումնե­րը տեղա­փո­խե­լով ԼԳԲՏ համայնք: Նոր իրա­վի­ճա­կում նույն լրատվա­մի­ջոցներն ամեն ինչ արե­ցին, որպեսզի տրանսգենդե­րի հայտնվե­լը խորհրդա­րա­նում ներկա­յացնեն և դատա­պարտեն որպես նոր իշխա­նության գործունեության օրի­նա­չափ արդյունք:

Բերենք ևս մեկ օրի­նակ և կանգ առնենք դրա վրա։ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հետ Հայաստա­նի վարչա­պե­տի առա­ջին պաշտո­նա­կան հանդիպման օրը Facebook‑ի հայկա­կան հատվա­ծի տարբեր ֆեյք պրոֆիլնե­րի էջե­րում սկսել է շրջա­նառվել ՀՀ ԶՈւ ժամկե­տա­յին զինծա­ռա­յո­ղի լուսանկա­րը: Լուսանկա­րի տակ մի տեքստ կար, ըստ որի՝ երի­տա­սարդ զինվո­րը սպանվել է հենց Փաշինյան-Ալիև հանդիպման օրը։ Դրա­նից հետո «տրա­մա­բա­նա­կան» եզրա­հանգումն այն էր, որ զինծա­ռա­յո­ղը սպանվել է հենց Փաշինյա­նի հորդո­րով, ով Արցա­խի հարցով բանակցություննե­րում «իրեն ինչ-որ կերպ սխալ է պահում»։ Լուսանկա­րը տեսել են զինվո­րի հարա­զատնե­րը, որից հետո «զոհվա­ծի» քույրը զայրա­ցած գրա­ռում է արել, որ իր եղբայրն իսկա­պես ծառա­յում է բանա­կում, փառք Աստծո, լավ է և ընդհանրա­պես չգի­տի, թե ինչի մասին է խոսքը։ Ֆեյքե­րը Facebook-ում տեղադրել են իրա­կան մարդու՝ զինծա­ռա­յո­ղի լուսանկար, կեղծ է եղել նրա մահվան մասին հաղորդագրությունը: Հասա­րա­կա­կան կարծի­քի մանի­պուլյա­ցիա­յի փորձն ակնհայտ է։ Մանի­պուլյա­տորնե­րը պարզա­պես անտե­սե­ցին զոհե­րի զգացմունքնե­րը ․․․

«Տեղե­կատվա­կան լցո­նումնե­րը», ակնհայտ կեղծ տեղե­կատվության բազմա­ցումը, կեղծ լուրե­րը, ֆեյքերն ու ամե­նա­տարբեր գույնե­րի տրոլներն առնվազն վերջին տասնամյա­կում հայկա­կան մեդիաո­լորտի առանձնա­հատկությունն էին։ 2018թ. իշխա­նա­փո­խությամբ իրա­վի­ճա­կը մի քանի անգամ վատա­ցել է, իսկ 44-օրյա պատե­րազմում պարտվե­լուց հետո՝ տասնյակ անգամ։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ