20.4 C
Yerevan

5‑րդ Շարասյունը Ոչնչացնում Է Արցա­խը

Արցա­խում ակտի­վո­րեն աշխա­տում է 5‑րդ շարասյունը, որը զբաղված է ռուսա­կան հրա­մաննե­րը կատա­րե­լով՝ երբեք դրանք չքննարկե­լով և չմտա­հոգվե­լով իրենց արա­ծի համար:

Սամվել Բաբա­յան

1inTV-ին զրուցել է գենե­րալ-լեյտե­նանտ, ԼՂՀ առա­ջին պաշտպա­նության նախա­րար, քաղա­քա­կան գործիչ Սամվել Բաբա­յա­նը:

Զրույցն ընթա­ցել է Արցա­խում տեղի ունե­ցող ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րի և դրան հետև­անքով զարգա­ցող երև­ույթնե­րի մասին:

Ինչպես նշել է Սամվել Բաբա­յա­նը, այն մարդիկ, ովքեր հիմա զբաղված են իբրև իշխա­նության փոփո­խությունով Արցա­խը փրկե­լով, ավանտյուրա­յով են զբաղված: Նրանք արհեստա­կան խնդիրներ են ստեղծում ու պայքա­րում դրա դեմ:

Սամվել Բաբա­յա­նի խոսքե­րով Արցա­խում ակտի­վո­րեն աշխա­տում է 5‑րդ շարասյունը, որը զբաղված է ռուսա­կան հրա­մաննե­րը կատա­րե­լով՝ երբեք դրանք չքննարկե­լով և չմտա­հոգվե­լով իրենց արա­ծի համար:

Ըստ Սամվել Բաբա­յա­նի՝ Արա­յիկ Հարությունյա­նին հեռացրել են, որովհետև նա թույլ գործիչ է, կարո­ղա­ցել են ջարդել: Նրանց նպա­տակն է ռուսա­կան հրա­մամննե­րը կատա­րե­լով այնպի­սի իրա­վի­ճակ ստեղխել, որ ոչ Արցա­խը համա­ձայնվի ստեղծված  իրա­վի­ճա­կին, ոչ՝ ադրբե­ջանցի­նե­րը: Ռուսներն ամեն ինչ անե­լու են ստեղծված իրա­վի­ճա­կը սառեցնե­լու և նորից հետաձգե­լու: Անձամբ ինքը դեմ է սառեցման տարբե­րա­կին: Սա մի մեծ խնդիր է, որ լուծել է պետք, ոչ թե անընդհատ սառեցնել այնքան, մինչև ռուսներն իրենց գործե­րը լրիվ վերջացնեն բոլոր ուղղություննե­րով և մի օր էլ վերջնա­կան գինն ու բոնուսնե­րը ստա­նա­լուց հետո Արցա­խը նվի­րեն ադրբե­ջանցի­նե­րին:

Սամվել Բաբա­յա­նը նաև նշեց, որ Ակնայի(Աղդամ) ճանա­պարհը բացե­լուն կտրա­կա­նա­պես դեմ արտա­հայտված ՀՅԴ անդամ, ԱԺ նորընտիր նախա­գահ Դավիթ Իշխխանյաի դեմքով են այդ մարդիկ հիմա փորձում իշխա­նությունը զավթե­լու փորձ անել: 

Հայաստա­նում ևս մեծ թիվ են կազմում ռուսա­կան 5‑րդ շարասյան գործա­կալնե­րը: Նրանք ռուսնե­րի հրա­մա­նով ամեն ինչ կանեն, որ այստեղ էլ հասնեն իշխա­նա­փո­խության: Նրանք Արցա­խով չեն հետաքրքրվում և երբևէ չեն էլ հետաքրքրվել: Նրանք բիզնեսմեններ են, որոնք հույս ունեն, որ Արցա­խում Արա­յիկ Հարությունյա­նին հեռացնե­լու իրենք նորից տեր կկանգնեն իրենց նախկին հնա­րա­վո­րություննե­րին, կխուսա­փեն արդա­րա­դա­տությունից: Այդ մարդիկ հանցա­գործներ և դավա­ճաններ են, բայց կոչ են անում, որ իրեն՝ Սամվել Բաբա­յա­նին է պետք պատժել: Սամվել Բաբա­յա­նը նկա­տեց, որ Վարդանյա­նը հենց ռուսա­կան գործիք է, որ կա, եկավ Արցախ, կազմա­կերպվեց բլո­կա­դան, ստեղծվեց անե­լա­նե­լի իրա­վի­ճակ, որ ժողո­վուրդը չդի­մա­նա, ծնկի ու հանձնվի իր թշնա­մուն, բայց ինքը հույս ունի, որ դա տեղի չի ունե­նա: Անձամբ ինքը կպայքա­րի ամեն գնով՝ Արցա­խի կործա­նումը թույլ չտա­լու համար:

Այն հարցին, թե արդյո՞ք չի զգուշա­նում, որ իրեն կարող են վնա­սել, չի վախենո՞ւմ իր կյանքի համար, Սամվել Բաբա­յանն ասաց, որ իր կյանքը մշտա­պես պայքա­րի մեջ է անցել, չի վախե­նում նրանցից ոչ ոքից: Արցա­խում այդ մարդիկ բոլորն էլ իրեն շատ լավ ճանա­չում են, գիտեն ինքն ով է, ուստի թող հանգիստ մնան իրեն տեղում: Նա ցավ հայտնեց, ասե­լով, որ այս պահին ուղղա­կի հնա­րա­վոր չէ մի կողմ քաշվել ու հայտա­րա­րել, որ ես իմ բաժին կռի­վը վերջացրել եմ, ես հերոս եմ ու կմնամ հերոս, ող հիմա էլ ուրիշնե­րը պայքա­րեն(հիշեցնենք, որ Սամվել Բաբա­յա­նը 1996թ. արժա­նա­ցել է ԼՂՀ բարձրա­գույն՝ Արցա­խի հերո­սի կոչմա­նը՝ ոսկե արծվի շքանշա­նի: Սամվել Բաբա­յա­նը հրա­ժարվել է այդ կոչումից 1997թ. Ծ. Խ. ):

Ամբողջա­կան տեսանյութը՝
https://www.facebook.com/watch/?v=851290886363360

Առնչվող Հոդվածներ