18.8 C
Yerevan

Հանրա­հա­վաքնե­րի Ժամա­նակն Անցել Է

Ժողո­վուրդը պիտի ապրի իր կյանքն առաց որևէ կոնկրետ գծից կախված լինե­լու: Ամեն հարց ունի իր չափը, սահմա­նը: Մեր կյանքը չպի­տի մեկ հարցից կախված լինի, մենք չպետք է մեկ դաշնակցի սպա­սումով ապրենք:

Նազա­րեթ Բերբերյան

1inTV-ին զրուցել է «Դրո­շակ» և «Ազդակ» պարբե­րա­կաննե­րի նախկին գլխա­վոր խմբա­գիր Նազա­րեթ Բերբերյա­նի հետ:

Խոսե­լով այն մասին, որ Երև­ա­նի քաղա­քա­պե­տի սպասվող ընտրություննե­րում մասնակցություն չունեն երկրի ընդդի­մության երկու խոշո­րա­գույն ներկա­յա­ցուցիչնե­րը, Նազա­րեթ Բերբերյանն ասաց, որ դա հետև­անք է համընդհա­նուր լճացման: Իրա­վի­ճակն այնքան քարա­ցած ու լճա­ցած է, որ այդ ուժե­րը չեն մասնակցում ընտրություննե­րին, որովհետև նրանց համար պարզ է արդյունքը իրենց մասով՝ ձախո­ղում: Իսկ այն, որ նրանք, քաղա­քա­պե­տի ընտրություննե­րին չմասնակցե­լով հանդերձ կազմա­կերպում են հանրա­հա­վաքներ, իրենց հանձնա­ռու են համա­րում Հայաստա­նի, Արցա­խի փրկության հարցով՝ ըդա­մե­նը սովո­րույթի ուժ է: Նրանք իրենք էլ գիտեն, որ ոչնչի չեն հասնե­լու: Հասա­րա­կությունը վաղուց արդեն հոգնել է քաղա­քա­կան այդ ոչ մի տեղ չտա­նող ճանա­պարհից: Ձեռքե­րը լվա­ցել է, այլևս չի ուզում մասնակցել այդ երև­ույթնե­րին:

Քաղա­քա­կան ուժե­րը շարունա­կում են հանրա­հա­վաքնե­րը, որպեսզի հնա­րա­վոր լինի հավա­քել առա­վե­լա­գույնս քանա­կով մարդկանց: Եթե 300 հազար չի ստացվում, հավա­քել 80 հազար, բայց դա էլ չի ստացվե­լու: Հանրա­հա­վաքնե­րի ժամա­նակն անցել է: Անցել են այն ժամա­նակնե­րը, երբ պետք է զանգված հավա­քել ինչ որ մեկին ինչ որ բան հասկացնե­լու կամ ապա­ցուցե­լու համար: Իսկ քաղա­քա­կան ուժե­րը դա անում են, որովհետև այլևս ոչինչ չեն կարո­ղա­նում անել և այլևս ոչնչի հույս չունեն: Նրանք քաղա­քա­կա­նա­պես պարտվել են, ընդ որում բոլո­րը:

Անդրա­դառնա­լով այն բանին, որ ամեն դեպքում այդ հանրա­հա­վաքնե­րին մասնակցում են առա­վե­լա­գույնը 5–10 հազար մարդ, մինչդեռ խոսքը վերա­բե­րում է Արցա­խին կամ մեկ այլ հարցի, արդյո՞ք դա խնդիր չէ, որովհետև երրորդ կողմի հայացքով տպա­վո­րություն է ստեղծվում, թե մարդիկ այդ խնդրով հետաքրքրված չեն՝ Նազա­րեթ Բերբերյանն ասաց, որ Հայաստա­նին այսպես թե այնպես հաշվի առնող չկա: Հայաստա­նի կարծի­քը ոչ ոք չի հարցնում, բայց մենք դեռևս դա չենք հասկա­ցել: Գոնե վերջին 30–35 տարին  բավա­կան էր հասկա­նա­լու համար, որ մեծ ուժե­րը իրար հետ ինչ որ կոնսենսուսի գալիս են, համա­ձայնվում են, կիսում են իրար հետ: Ու դա անում են մեր հաշվին ու առանց մեր կարծի­քը հարցնե­լու: Բայց մենք դեռևս չենք կարո­ղա­նում դա հասկա­նալ և սպա­սում ենք, որ Մոսկվա­յում, Բրյուսե­լում, կամ ինչ որ մի սենյա­կում կվճռվի մեր բախտը: Մինչդեռ ժողո­վուրդը պիտի ապրի իր կյանքն առաց որևէ կոնկրետ գծից կախված լինե­լու: Ամեն հարց ունի իր չափը, սահմա­նը: Մեր կյանքը չպի­տի մեկ հարցից կախված լինի, մենք չպետք է մեկ դաշնակցի սպա­սումով ապրենք:

Հարկա­վոր է հասկա­նալ, որ միջազգա­յին խաղե­րը այնքան լուրջ են, որ մեզ նույնիսկ թույլ չեն տա խաղից դուրս գալ: Ու մենք դա հասկա­նա­լով պետք է նաև հասկա­նանք, որ մենք մեզնից ինչ որ բան ներկա­յացնում ենք, մենք քաշ ունենք, դեր ու արժեք ունենք Բոլո­րի, նույնիսկ թուրքե­րի համար, այնպես ինչպես, որ ռուսնե­րի:

Ժողո­վուրդը ելքը գտել է, նրա կյանքը մի հարցով չէ կախված, կոնկրետ դաշնակցով կամ կոնկրետ որևէ գործընթա­ցով: Ժողո­վուրդը պիտի ապրի: Միակ մղձա­վանջն այն է մեր հարև­ան ուժե­րը բռնի ուժող չստի­պեն այս կամ բան այն անե­լը

Ինքնա­ճա­նա­չում և ինքնա­հաստա­տում է պետք: Ունենք ազգա­յին, բայց չունենք պետա­կան մակարդա­կով:

Արցա­խի նախա­գա­հի ընտրություննե­րի հետ կապված Նազա­րեթ Բերբերյանն ասաց, որ հարկա­վոր է ազատվել այդ գործա­կա­լա­կան ցանցից, որը ինչպես երե­սուն տարի առաջ, հիմա էլ իր սև գործն է անում: Չպետք է թույլ տալ, որ լինի այն, ինչ եղավ Քոչարյա­նի ժամա­նա­կով, երբ վերջինս եկավ ու փորձանք դարձավ այս երկրի գլխին:

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ