20.4 C
Yerevan

Ռուս-Ադրբե­ջա­նա­կան Գործո­ղություններն Ընդդեմ Հայաստա­նի

Արցա­խում տեղի ունե­ցած իշխա­նա­փո­խության  շարունա­կությունը Հայաստա­նում է լինե­լու, որպեսզի հայերն ամբողջա­պես ձեռք քաշեն Արցա­խի հայե­րին վերա­բերվող ցանկա­ցած իրա­վունքնե­րի քննարկումնե­րից և բացեն Զանգե­զուրի միջանցքը:

Արամ Սարգսյան

CIVILNET‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել Հայաստա­նի և Արցա­խի շուրջը ստեղծված իրա­վի­ճա­կին:

Ադրբե­ջա­նի կողմից անընմեջ զորք ու զինտեխնի­կա կուտա­կե­լու գործո­ղություննե­րը, ինչպես նաև վերջին շրջա­նում հատկա­պես նրանց՝ էապես սրա­ցած ոճը Արամ Սարգսյա­նը մեկնա­բա­նեց՝ ասե­լով, որ այդ ամե­նը հավա­նա­բար հոկտեմբե­րի 1‑ի հանդի­պումը չեղարկե­լու միտք ունի: Հոկտեմբե­րի 1‑ին Մակրո­նի, Շոլցի ջանքե­րով պիտի տեղի ունե­նա Փաշինյան-Ալիև հանդի­պում, բայց ո՛չ ադրբե­ջանցի­նե­րը, ո՛չ ռուսնե­րը դա չեն ցանկա­նում: Նրանք մաքսի­մալ նպա­տակներ ունեն, Հայաստա­նից դեռ տարբեր բաներ խլե­լու նպա­տակ ունեն, իսկ եվրո­պա­ցի­նե­րը մաքսի­մա­լիստներ չեն: Ռուսներն ու ադրբե­ջանցի­նե­րը ամեն ինչ կանեն, որ այդ հանդի­պումը տեղի չունե­նա:

Եվ այդ ամե­նը ուղիղ կապված է նաև Արցա­խում իշխա­նա­փո­խության հետ: Դա կարծես հայտա­րա­րություն լինի, որ Արցա­խում տեղի ունե­ցած իշխա­նա­փո­խության  շարունա­կությունը Հայաստա­նում է լինե­լու, որպեսզի հայերն ամբողջա­պես ձեռք քաշեն Արցա­խի հայե­րին վերա­բերվող ցանկա­ցած իրա­վունքնե­րի քննարկումնե­րից և բացեն Զանգե­զուրի միջանցքը: Եթե արևմուտքն ասում է, թող արցախցի­ներն ու ադրբե­ջանցի­նե­րը բանակցեն իրար հետ, ապա Լավրո­վի այս երկրորդ պլա­նը բացա­ռում է որևէ բան: Իսկ դա ձեռնտու է միայն ադրբե­ջանցի­նե­րին: Եվ հենց ռուսնե­րի դրդմամբ էլ նրանք զորք են կուտա­կում: 

Հայաստա­նը հեռա­նում է Ռուսաստա­նից: Դա ռուսներն էլ են տեսնում և ամեն կերպ փորձում են ապա­ցուցել, որ Հայաստա­նը չի կարող հեռա­նալ ռուսնե­րից, ռուսներն էլ չեն հեռա­նա­լու Կովկա­սից: Ռուսնե­րը ցանկա­նում են մնալ այստեղ և դրա դիմաց ոինչ չեն ափսո­սի:

Արամ Սարգսյա­նը չբա­ցա­ռեց, որ այդ զորքի կուտա­կումը կհանգեցնի պատե­րազմի, բայց առա­վել հավա­նա­կան համա­րեց այն, որ դա ունի հայե­րին ու Հայաստա­նի կառա­վա­րությա­նը վախեցնե­լու միտում, իսկ ընդհա­նուր առմամբ դիքա­յին կրա­կոցներ ու զոհեր, փոքր դիվերսիա­ներ միշտ եղել են ու լինե­լու են այնքան ժամա­նակ, քանի դեռ հայկա­կան բանա­կը  համարժեք պատասխան չի տվել նրանց: Այն պահից ի վեր, երբ հայկա­կան բանա­կը ռազմա­կան բալանսը վերա­կանգնած կլի­նի, այն ժամա­նակ էլ Ադրբե­ջա­նը կխուսա­փի պրո­վո­կա­ցիա­նե­րից: Ներկա­յումս ընթա­նում է հիբրի­դա­յին պատե­րազմ, որը ցավոք սրտի էապես ազդում է նաև մեզ վրա, մեր մեդիան ենթարկվում է նրանց պրո­վո­կա­ցիա­նե­րին:

Արամ Սարգսյա­նը հիշեց, թե ինչպես էին հայ ծնողնե­րը գումա­րով կաշա­ռում զինվո­րա­կան կոմի­սա­րիատնե­րին, որպեսզի վերջիննե­րիս օգնությամբ իրենց զավակնե­րին ազա­տեն Արցա­խում ծառա­յե­լուց: Այն պահից ի վեր, երբ ադրբե­ջանցի ծնո­ղե­րը կսկսեն իրենց որդի­նե­րի համար կաշառք տալ, որ վերջիննե­րիս չբե­րեն Հայաստա­նի հետ ճակա­տա­յին գիծ, այդ ժամա­նակ էլ վստա­հո­րեն կարող ենք ասել, որ հաղթա­նա­կի փուլ է սկսվում:

Այն հարցին, թե արդյո՞ք ռուսներն են ադրբե­ջանցի­նե­րին հրա­հանգում, թե նրանք երբ ու ինչ անեն, թե հակա­ռա­կը, քանի որ ադրբե­ջանցի­նե­րի շատ գործո­ղություններ ասես վկա­յե­լիս լինեն այն մասին, որ նրանք պարզա­պես չեն ենթարկվում ռուսնե­րին՝ Արամ Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ հենց ռուսա­կան պլա­նով են ադրբե­ջանցինրեը գործում: 2020թ հետո ռուսնե­րը մեզնից միջանցք են ուզում: Ինչ թեմա բարձրա­նա, ով ինչից խոսի, ռուսնե­րը միշտ հիշեցնում են «երկու կողմե­րի պարտա­վո­րություննե­րի մասին» ու միայն դա են կրկնում, նույնիսկ եթե ադրբե­ջանցի­նե­րը ակնա­ռու խախտումներ են կատա­րում: Ռուսներն ամեն ինչ անում են միջանցքը ստա­նա­լու համար, բայց միջանցքի բացումը Հայաստա­նին կվե­րա­ծի տոպրա­կա­յին պետության, որի պաշտո­նա­կան գոյությունը միայն ձևա­կան բնույթ է կրե­լու:

Արամ Սարգսյա­նը նաև լայն անդրա­դարձ կատա­րեց Հայաստա­նում շրջա­նառվող քաղա­քա­կան թեզե­րին, ասե­լով, որ կա հիմնա­կա­նում երկու թեզ՝ մեկը, որ պետք է Ռուսաստա­նի հետ ինտեգրվել, մտնել նրա կազմ, կազմել միութնեա­կան և այլն և մյուսը՝ ներկա­յիս իշխա­նություննե­րի պահվածքը, երբ նրանք ներկա­յացնում են, թե ինչ վիճակ է, բայց չեն ասում, թե ինչ է պետք անել հետո: Իսկ դա նշա­նա­կում է մնալ միջանկյալ վիճա­կում: Այդ ժամա­նակ երկու կողմն էլ չի վստա­հում քեզ: Կամ այս կողմ կամ այն կողմ:

Արամ Սարգսյանն ասաց, որ նույնիսկ եթե մենք միութե­նա­կան էլ դառնանք, ռուսնե­րը մեզ միևնույն է արկ չեն տալու, զենք չեն տալու, նրանց միակ ուզածն այն է, որ վերահսկեն միջանցքը և վերջ: Իսկ ՀԱՊԿ-ից և Ռուսաստա­նից պոկվե­լով, թեկուզ մեկ տոկոս էլ շանս լինի այլ երկրնե­րից զենք ձեռք բերե­լը, պետք է անել դա: Հայստա­նին հինգ տարի է պետք՝ ռազմա­կան բալանսը վերա­կանգնե­լու համար:

Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ նրան, որ ռուսնե­րը հիստե­րիա են բարձրացնում այնպի­սի թեմա­նե­րի շուրջ, որ հասկա­նում ես, որ դա ուղղա­կի առիթ է: Օրի­նակ շատ տարօ­րի­նակ է, որ քննա­դատվում է այն, որ ՀՀ առա­ջին տիկի­նը գնա­ցել է Ուկրաի­նա և նվերներ է տարել ուկրաի­նա­ցի երե­խա­նե­րին: Իսկ ի՞նչ աներ, երբ հրա­վի­րել էին անմեղ զոհված երե­խա­նե­րի հիշա­տա­կի արա­րո­ղությա­նը: Չգնա՞ր: Կամ գնար ու թևե­րը թափ տալով կանգնե՞ր այնտեղ: Երե­խան երե­խա է , ու եթե նույն բանը լիներ Ռուսաստա­նում, անշուշտ նույնը պետք էր անել նույն պարա­գա­յում:

Արամ Սարգսյա­նը նաև ափսո­սանքով նշեց, որ հայ-ամե­րիկյան զորա­վարժություններն ընդա­մե­նը ռոտա­ցիա է և ռուսնե­րը դա քննա­դա­տում են, ոչ թե որ զգուշա­նում են, այլ պարզա­պես հերթա­կան առիթն են փնտրում հայե­րի վա ճնշում գործադրե­լու համար:

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ