20.4 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(մաս ութե­րորդ)

Ռուսաստա­նից Հայաստա­նում տարածվող ապա­տե­ղե­կատվա­կան հոսքե­րի առանձին, կարև­որ ուղղություն է այն պատումը, ըստ որի՝ Հայաստա­նից, ինչպես նաև ողջ Հարա­վա­յին Կովկա­սի տարա­ծաշրջա­նից Ռուսաստա­նի ենթադրա­բար հեռա­նա­լու դեպքում անմի­ջա­պես նրա տեղը կգա Թուրքիան։

Դավիթ Ստե­փանյան

Հայաստա­նում տեղե­կատվություն կրող շարքա­յին սպա­ռո­ղի վրա տոննա­նե­րով ակնհայտ ապա­տե­ղե­կատվություն է թափվում։ Դա արվում է նաև հետևյալ սխե­մա­յի միջո­ցով. ինչ-որ տելեգրամյան ալի­քի էջում հայտնվում է տեղե­կություն այն մասին, որ «Մարտունիում քանդել են Գարե­գին Նժդե­հի արձա­նը»։ Այդ «տեղե­կատվությունը» սկսում են տարա­ծել Հայաստա­նի կառա­վա­րության դեմ աշխա­տող բոլոր լրատվա­մի­ջոցնե­րը: «Տեղե­կատվությունը» զուգա­հե­ռա­բար տարա­ծում են Facebook‑ի օգտա­տե­րե­րը։ Ոմանք չարա­միտ են, իսկ ոմանք՝ անտեղյակ: Հասա­րա­կությա­նը ծայրա­հեղ վիճա­կի հասցնե­լուց հետո, որպես կանոն, գտնվում է մի նորմալ լրատվա­մի­ջոց, որը կապ է հաստա­տում տեղե­կատվության հավաստի աղբյուրի, տվյալ դեպքում՝ Արցա­խի Մարտունու քաղա­քա­պե­տի հետ, ով հերքում է այդ սուտը։ Բայց արդյունքն արդեն ունենք։ Սոցիա­լա­կան ցանցե­րում կրքեր են բորբոքվում, տոննա­նե­րով ցեխ է թափվում Նժդե­հին չփրկած անողնա­շար իշխա­նության, մարտունե­ցի­նե­րի և ընդհանրա­պես արցախցի­նե­րի վրա։ Գործին, իհարկե, միա­նում են հազա­րա­վոր ֆեյքեր Ադրբե­ջա­նից, և ամեն ինչ արված է. հայ հասա­րա­կության մեջ բառա­ցիո­րեն դատարկ տեղից, այն է՝ ապա­տե­ղե­կատվության միջո­ցով զանգվա­ծա­յին խուճա­պի ևս մեկ լրա­ցուցիչ առիթ է առա­ջա­ցել։

Տվյալ դեպքում բերված է ակնհայտ կեղծ տեղե­կատվության տարածման ընդա­մե­նը մեկ օրի­նակ՝ տասնյակ, հարյուրա­վոր և հազա­րա­վոր օրի­նակնե­րից մեկը: Մեդիա­պորտ անա­նուն տելեգրամյան ալի­քի նման «լրատվա­մի­ջոցնե­րը» դա անում են մեկ նպա­տա­կով՝ Հայաստա­նում իշխա­նությունը տապա­լե­լու համար։ Այստեղ հարկ է հատուկ նշել, որ «մեդիա­պորտե­րի» սուտը բավա­կան հաճախ համադրվում է ճշմարտությա­նը մոտ տեղե­կատվությամբ։ Դա արվում է լսա­րա­նի վստա­հությունը ձեռք բերե­լու ինչպես «մեր աղբյուրնե­րի», այնպես էլ, ըստ էության, անա­նուն «մեդիա­պորտի» և, համա­պա­տասխա­նա­բար, նրա կողմից արտադրվող տեղե­կատվա­կան աղբի ամբողջ հոսքի նկատմամբ։

Եվ ահա այստեղ անհրա­ժեշտ է առանձնացնել ևս մեկ կարև­որ հանգա­մանք։ Սա Բաքվի, Մոսկվա­յի և Երև­ա­նի ապա­տե­ղե­կատվա­կան հայտա­րա­րություննե­րի զուգա­դի­պությունն է։ Վերջինս տեղի է ունե­նում բավա­կան պարբե­րա­բար:

Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նի փոխխոսնակ Բահար Մուրա­դո­վա­յի՝ 2018թ. հայաստանյան խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին տված բնո­րո­շումը տարօ­րի­նակ կերպով ցավա­լիո­րեն համընկավ այն օրե­րին Երև­ա­նի փողոցնե­րում Փաշինյա­նին պարտված հայկա­կան ընդդի­մության կողմից ընտրություննե­րին հնչեցրած գնա­հա­տա­կաննե­րի հետ։ Մուրա­դո­վան և հայկա­կան ընդդի­մության տարբեր ներկա­յա­ցուցիչներ հայտա­րա­րե­ցին, որ Փաշինյա­նի հաղթա­նակն «արդեն կանխո­րոշված էր արտա­քին ուժե­րի կողմից», և «մեկուսացված էին անձինք, շրջա­նակներ, կազմա­կերպություններ, որոնք կարող էին խանգա­րել դրան», իսկ «քաղա­քա­ցի­նե­րը բավա­րար չափով ահա­բեկված էին»։ Նման տեղե­կատվությունն այդ օրե­րին համե­րաշխո­րեն տարա­ծում էին Ռուսաստա­նի Դաշնա­յին լրատվա­մի­ջոցնե­րը։

Ռուսաստա­նից Հայաստա­նում տարածվող ապա­տե­ղե­կատվա­կան հոսքե­րի առանձին, կարև­որ ուղղություն է այն պատումը, ըստ որի՝ Հայաստա­նից, ինչպես նաև ողջ Հարա­վա­յին Կովկա­սի տարա­ծաշրջա­նից Ռուսաստա­նի ենթադրա­բար հեռա­նա­լու դեպքում անմի­ջա­պես նրա տեղը կգա Թուրքիան։ Ռուսա­կան ճտքա­կո­շի­կի և թուրքա­կան յաթա­ղա­նի միջև ընտրությունը հայ ժողովրդի առջև դրվել է Կովկա­սում, ռուսա­կան ներկա­յության բոլոր հարյուրամյակնե­րի ընթացքում։ Հարկ է նշել, որ առնվազն Հայաստա­նի երրորդ Հանրա­պե­տության գոյության շրջա­նում տվյալ պատումն իրա­կա­նության հետ գրե­թե ոչ մի աղերս չունի։ Ավե­լին, այն միֆ է, որը ռուսա­կան քարոզչա­մե­քե­նան ակտի­վո­րեն տարա­ծում է՝ Հայաստա­նը սեփա­կան ազդե­ցության ուղեծրում պահե­լու նպա­տա­կով։ Շատ հաճախ ռուս գենե­րալնե­րի, խորհրդա­րա­նա­կաննե­րի և տարբեր կոչումնե­րի օգնությամբ այս առասպե­լը ձեռք է բերում ավե­լի բացա­սա­կան և արտա­հայտիչ ենթա­տեքստ՝ «մեզա­նից ո՞ւր եք փախչե­լու»։

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԿԳԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԵՂԸ»

Այս կեղծ պատումը Հայաստա­նում և Արցա­խում տարա­ծե­լու ուղղությամբ աշխա­տում են ինչպես ռուսա­կան պետա­կան մարմիննե­րը, հատուկ ծառա­յություններն ու ԶԼՄ-ները, այնպես էլ հինգե­րորդ շարասյան դեր կատա­րող հայաստանյան ընդդի­մա­դիր կուսակցություննե­րը, որոնց մասին արդեն խոսվել է վերև­ում: Առա­ջիննե­րը դա անում են Հայաստա­նի տարածքում հանրա­յին մուլտիպլեքսով և արբանյա­կա­յին հեռուստա­տե­սության միջո­ցով հեռարձակվող ռուսա­կան դաշնա­յին հեռուստաա­լիքնե­րով, ինչպի­սիք են՝ Առա­ջին հեռուստաա­լի­քը, Ռոսիա հեռուստաա­լի­քը, НТВ‑ը, Звезда‑ն, RENTV‑ը, Russia Today‑ը: Առանձին պետք է հիշա­տա­կել ԱՊՀ տարածքում հեռարձակվող Мир միջպե­տա­կան հեռուստա­ռա­դիոընկե­րությունը, և, իհարկե, պետության կողմից ֆինանսա­վորվող տեղե­կատվա­կան ինտերնե­տա­յին ռեսուրսնե­րը՝ РИА Новости, Спутник, EaDaily, Новости-Армения և այլն, ինչպես նաև տելեգրամ ալիքնե­րի մի շարք։ Այս պատումը հայե­րի հանրա­յին գիտակցության մեջ է պարբե­րա­բար մտցվում ՌԴ-ից Հայաստան ուղարկվող «դեսանտնե­րի» միջո­ցով, որոնք բաղկա­ցած են խորհրդա­րա­նա­կաննե­րից, փորձա­գի­տա­կան հանրության ներկա­յա­ցուցիչնե­րից, Ռուսաստա­նում բնակվող հայե­րից։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ