20.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ստա­լի­նը չէր բացա­ռում նաեւ, որ թուրքե­րը կարող էին փորձել շարժվել Բաքու, ինչը իրա­կա­նություն լինե­լու դեպքում կնշա­նա­կեր Խորհրդա­յին Ռուսաստա­նի ազդե­ցության կորուստ Անդրկովկա­սում։

1920թ. աշնա­նը ռազմա­կան գործո­ղություննե­րին զուգա­հեռ դիվա­նա­գի­տա­կան ակտիվ աշխա­տանքներ էին իրա­կա­նացվում. Հայաստա­նի կառա­վա­րությունն արդեն քաջ գիտակցում էր, որ առանց արտա­քին աջակցության եւ Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման՝ ի զորու չի լինի դիմադրե­լու թուրքա­կան ճնշմա­նը։

Ռուսաստա­նի հետ բանակցություննե­րը կանգ էին առել նախնա­կան համա­ձայնա­գիր ստո­րագրե­լով, որը Լեգրա­նը տարել էր Բաքու՝ խորհրդա­յին ղեկա­վարնե­րի հետ վերջնա­կա­նա­պես համա­ձայնեցնե­լու։ Սակայն Խորհրդա­յին Ռուսաստա­նի եւ Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րող այս փաստա­թուղթն ընդունե­լիս դեռեւս գրավված չէին Կարսն ուԱլեքսանդրա­պո­լը։

Հայաստա­նի հետ նախնա­կան պայմա­նա­գի­րը, որը Լեգրա­նը համա­րում էր հաջողված գործարք, հանդի­պում է բոլշեւիկյան կուսակցության մի շարք կարկա­ռուն գործիչնե­րի դիմադրությա­նը։ 1920թ. նոյեմբե­րի 4‑ին Բաքվում Ադրբե­ջա­նի կոմունիստա­կան կուսակցության կենտկո­մի եւ Ռուսաստա­նի կոմունիստա­կան կուսակցության Կովբյուրո­յի քաղա­քա­կան խորհրդի (պոլիտբյուր) համա­տեղ նիստում քննարկվում է Հայաստա­նի հետ պայմա­նա­գի­րը։ Որոշվում է՝ նախքան պայմա­նագրի վերջնա­կան քննարկումը հանձնա­րա­րել Ստա­լի­նին բանակցություններ սկսել խնդրի շուրջ։ Քաղբյուրո­յի կարծի­քով՝ Նախի­ջեւա­նը եւ Զանգե­զուրը Հայաստա­նին հանձնե­լը ձեռնտու չէր ոչ քաղա­քա­կան, ոչ էլ ռազմա­վա­րա­կան տեսա­կե­տից եւ «կարող էր իրա­կա­նացվել միայն ծայրա­հեղ դեպքում»։ Միա­ժա­մա­նակ որոշվում է Լեգրա­նին ուղարկել Մոսկվա Հայաստա­նի հարցը Կենտրո­նի հետ քննարկե­լու համար։

Մեկ օր անց Ստա­լի­նը եւ Օրջո­նի­կի­ձեն հեռագրում են Չիչե­րի­նին՝ ասե­լով, որ Լեգրա­նի նախագծով Հայաստա­նին ոչ մի վերջնա­գիր չի ներկա­յացվում, Զանգե­զուրն ու Նախի­ջեւա­նը մնում են Հայաստա­նի կազմում, եւ խորհրդա­յին բանա­կին միայն ճանա­պարհ է տրվում թուրքե­րին միա­նա­լու համար։ Ըստ Ստա­լի­նի՝ նախա­գիծն այս տեսքով չէր կարող ստո­րագրվել, եւ Լեգրա­նը պարզա­բա­նումնե­րի համար պետք է վերա­դառնա Մոսկվա։

Ստա­լինն ու Օրջո­նի­կի­ձեն նաեւ զեկուցում էին Լենի­նին, որ թուրքե­րի հետա­գա գործո­ղություննե­րի մանրա­մասնե­րին ծանո­թա­նա­լու համար անհրա­ժեշտ է պատվի­րա­կություն ուղարկել Քեմա­լի մոտ, որի կազմում առա­ջարկում էին Պրո­կոֆիյ Մդի­վա­նու, Ջալալ Կորխմա­զո­վի եւ Բեյբութ Շախտախտինսկու թեկնա­ծությունը։

ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Պատե­րազմի երկրորդ փուլում հայկա­կան զորքե­րի պարտություններն առա­ջացրել էին Խորհրդա­յին Ռուսաստա­նի մտա­հո­գությունը։ Ակնհայտ էր, որ Թուրքիան՝ որպես հաղթող կողմ, չէր սահմա­նա­փակվում մինչեւ 1914թ. եղած սահմա­նով, նորա­նոր տարածքներ էր գրա­վում՝ սպառնա­լով Ռուսաստա­նի կենսա­կան շահե­րին։ 1920թ. նոյեմբե­րի 5‑ին Ստա­լի­նը հեռագրում էր Չիչե­րի­նին, որ գլխա­վոր շտա­բի հաղորդագրություններն արդեն հին են, եւ թուրքե­րը վերցրել են Ալեքսանդրա­պոլն ու շարժվում են առաջ։ «Բացի այդ, թուրքե­րը խորա­մանկում են եւ իրենց սեփա­կան շահերն են հետապնդում։ Նրանք երեւի ուզում են ստի­պել Հայաստա­նին հրա­ժարվել Սեւրի պայմա­նագրից եւ փաստի առաջ կանգնեցնել Անտանտին»,- գրում էր Ստա­լի­նը։ Նա նաեւ նշում էր, որ Հայաստա­նում ստեղծվել է այնպի­սի դրություն, որ Ալեքսանդրա­պո­լի անկումից հետո իշխա­նությունը կարող են հանձնել իրենց՝ բոլշեւիկնե­րին, ինչպես դա եղել էր Ադրբե­ջա­նում։

Թուրքե­րի հետ զինա­դա­դար հաստա­տե­լու եւ բանակցություններ սկսե­լու համար Հայաստա­նի կառա­վա­րությունը դիմել էր Մոսկվա­յին։ Դիտարկե­լով Կովկա­սում ստեղծված իրադրությունը՝ Չիչե­րի­նը գրում էր, որ Տրոցկին հավաստիացրել էր իրեն, թե Խորհրդա­յին Ռուսաստա­նի դիրքը տարա­ծաշրջա­նում զգա­լիո­րեն ամրա­ցել է, եւ առա­ջարկում էր լրա­ցուցիչ ուժեր ուղարկել՝ «Հայաստա­նը խորհրդայնացնե­լու համար»։ Չիչե­րի­նը Ստա­լի­նին ասում էր, որ ինքը պետք է տեղում որո­շումներ ընդունի։

«Մենք գտնում ենք, որ Դուք տեղում պետք է լուծեք խնդի­րը։ Երկու տարբե­րակ կա. առա­վե­լա­գույնը՝ Հայաստա­նը փրկել խորհրդայնացնե­լով։ Մյուսը՝ նվա­զա­գույնը, մեր միջնորդության դիմաց պահանջել [Հայաստա­նից] հեռա­նալ Անտանտից եւ չեղարկել պայմա­նագրե­րը։ …Միջնորդությունը նշա­նա­կում է զորք ուղարկել, քանի որ, եթե զորք չլի­նի, կլի­նեն սիրա­լիր պատասխաններ, բայց [թուրքերն] անե­լու են իրենց ուզա­ծը։ Իսկ եթե լինի թեկուզ մեկ կարմիրբա­նա­կա­յին, թուրքե­րը նրան ձեռք չեն տա։ Պետք է արագ գործել, քանի Անտանտը չի խցկվել»,- գրում էր Չիչե­րի­նը։

Խորհրդա­յին Ռուսաստա­նի շտա­պո­ղա­կա­նությունը հասկա­նա­լի էր. թուրքերն ավե­լի ու ավե­լի էին առա­ջա­նում եւ ծանր պայմաններ դնում հայկա­կան կողմի առջեւ։ Միա­ժա­մա­նակ նրանք բոլշեւիկնե­րին ներկա­յացնում էին, որ իբր թե իրենց նպա­տակն է «ազա­տագրել Հայաստա­նը դաշնակնե­րից»։ Ըստ Չիչե­րի­նի՝ թուրքե­րի այս հայտա­րա­րություննե­րը «խաբե­բա­յություն էին», եւ առա­ջարկում էր անգամ դադա­րեցնել զենքի առա­քումը Թուրքիա, մինչեւ հնա­րա­վոր կլի­ներ բանակցություններ վարել եւ հստա­կեցնել ինչպես թուրքե­րի, այնպես էլ հայե­րի դիրքո­րո­շումնե­րը։

Քեմա­լի հարձա­կումը Խորհրդա­յին Ռուսաստա­նին մտա­հո­գում էր նաեւ այն պատճա­ռով, որ թուրքե­րը կարող էին ինչ-որ համա­ձայնություն ունե­նալ անգլիա­ցի­նե­րի հետ եւ փոխել հարձակման ուղղությունը։ Նոյեմբե­րի սկզբին խոսակցություններ կային, որ վրա­ցի­նե­րը կարող էին Բաթումը հանձնել Անտանտին։ Ստա­լի­նը չէր բացա­ռում նաեւ, որ թուրքե­րը կարող էին փորձել շարժվել Բաքու, ինչը իրա­կա­նություն լինե­լու դեպքում կնշա­նա­կեր Խորհրդա­յին Ռուսաստա­նի ազդե­ցության կորուստ Անդրկովկա­սում։ Նոյեմբե­րի 9‑ին Ադրբե­ջա­նում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Սամսոն Հարությունյա­նը վարչա­պետ Օհանջանյա­նին հաղորդում էր, որ նկատվում է բոլշեւիկնե­րի վերա­բերմունքի փոփո­խություն։ Լեգրա­նին հանձնա­րարվում է անհա­պաղ գնալ Թիֆլիս, ապա՝ Մդի­վա­նու հետ ուղեւորվել Հայաստան։ Այս պատվի­րա­կության խնդիրն էր հնա­րա­վոր բոլոր միջոցնե­րով կասեցնել Քեմա­լի հետա­գա առաջխա­ղա­ցումը։ Հարությունյա­նը նաեւ նշում էր, որ Լեգրա­նի առա­ջարկի մերժումը խիստ բացա­սա­բար են ընդունել Բաքվի հայ կոմունիստնե­րը։ «Ցեկա­յի այդ վճռից դժգոհ մնա­լով, հայ կոմունիստ անդամնե­րը թողել են ժողո­վը եւ հեռա­ցել՝ որո­շե­լով այդ վճռի դեմ բողոք ներկա­յացնել Մոսկվա­յի կառա­վա­րությա­նը»,- հայտնել էր Հարությունյա­նը։

Չիչե­րի­նը Ստա­լի­նի հետ քննարկում էր ամբողջ Հայաստա­նի գրավման տարբե­րա­կը, ինչը ստեղծված պայմաննե­րում հայե­րի համար չարյաց փոքրա­գույնն էր։ «Հարկ է գործել, կարող է պատա­հել արագ։ Տվյալ պահին գլխա­վորն է Հայաստա­նի սահմաննե­րի մոտ պատրաստի ունե­նալ մի քանի ուժեր՝ նրանց վայրկե­նա­բար շարժե­լու, եթե հարկ լինի»,- ասում էր Խորհրդա­յին Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի ժողկո­մը։

Շուտով Թիֆլի­սի Հայոց ազգա­յին խորհրդի երկու ներկա­յա­ցուցիչ՝ Թոփչյա­նը եւ Երզնկյա­նը, գալիս են Հայաստան՝ փորձե­լով կառա­վա­րությունից բոլշեւիկնե­րի հետ բանակցե­լու լիա­զո­րություն ստա­նալ։ Վարչա­պետ Համո Օհանջանյա­նի հետ քննարկման ժամա­նակ նրանք ասում են, որ բոլշեւիկներն արդեն հասկա­ցել են թուրքա­կան արշա­վանքի ամբողջ վտանգը եւ առա­ջարկում են օգտվել առի­թից ու կարգա­վո­րել հարա­բե­րություննե­րը նրանց հետ։ Օհանջանյա­նը պատասխա­նել էր, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն արդեն դիմել է պաշտո­նա­կան Մոսկվա­յին՝ խնդրե­լով ստանձնել միջնորդի դերը։ Միա­ժա­մա­նակ նույն հանձնա­րա­րությունը տրված էր Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Տիգրան Բեկզադյա­նին։ Հայաստա­նի վարչա­պե­տը Ազգա­յին խորհրդին եւս լիա­զո­րում էր հնա­րա­վոր միջոցնե­րով շփումներ հաստա­տել բոլշեւիկնե­րի հետ։ Հայկա­կան բանա­կի պարտությունը եւ թուրքե­րի սրընթաց առաջխա­ղա­ցումը փոխել էր Հայաստա­նի իշխա­նություննե­րի դիրքո­րո­շումը։ Նոյեմբե­րի վերջին արդեն Հայաստա­նի նոր վարչա­պետ Սիմոն Վրացյա­նը, խորհրդա­րա­նում անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին, արձա­նագրում էր, որ Անտանտի, այսինքն՝ Արեւմուտքի գործունեությունը Կովկա­սում Հայաստա­նի համար դրա­կան որեւէ արդյունք չի ապա­հո­վել։ Իրադրությունը փոխվել էր, եւ ստեղծված պայմաննե­րում հայե­րը պետք է վերա­նա­յեն իրենց քաղա­քա­կան կողմնո­րո­շումը։

«Ներկա քաղա­քա­կան մոմենտը կարե­լի է բնո­րո­շել երկու խոսքով, այն մտքով, որ Անդրկովկա­սում ապրող ժողո­վուրդնե­րը դուրս են գալիս քաղա­քա­կան ազդե­ցության մի շրջա­նից եւ մտնում են քաղա­քա­կան ազդե­ցության մի ուրիշ շրջա­նակ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երկու հզոր ուժեր՝ Անտանտը եւ Սովե­տա­կան Ռուսաստա­նը, կատա­ղի պայքար են մղում Մերձա­վոր Արեւելքում իրենց ազդե­ցությունը տարա­ծե­լու համար, եւ այդ խոլա­կան բախումնե­րի պատճա­ռով է, որ մենք տուժում ենք չարա­չար։ Մինչեւ այժմ մենք գտնվում էինք Անտանտի եւ գլխա­վո­րա­պես Անգլիա­յի քաղա­քա­կան ազդե­ցության շրջա­նա­կի մեջ։ Այժմ, երբ դուրս ենք եկել այդ ազդե­ցությունից, պետք է հարց տանք, թե ինչ շահե­ցանք ազդե­ցության այդ շրջա­նա­կի մեջ գտնվե­լով, եւ մեր արտա­քին քաղա­քա­կան գիծը Անտանտի քաղա­քա­կա­նությա­նը հարմա­րեցնե­լով։ Պատասխա­նը պարզ է՝ շատ քիչ բան։ Ընդհա­կա­ռա­կը, մենք մեծա­մեծ վնասներ ենք կրել. անվերջ կռիվնե­րի բեմ դարձնե­լով մեր երկի­րը եւ միշտ ընդհարվե­լով մեր հարեւաննե­րի հետ»,- խորհրդա­րա­նում հայտա­րա­րել էր վարչա­պետ Վրացյա­նը։

ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԱՆԳԼԻԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԳԱԼԻՍ

Կարեւոր է դիտարկել, թե դաշնա­կիցնե­րը, մասնա­վո­րա­պես՝ Ֆրանսիան եւ Անգլիան ինչ դիրքո­րո­շում են որդեգրում թուրք-հայկա­կան պատե­րազմի շրջա­նում։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը ռազմա­կան գործո­ղություննե­րի սկզբնա­կան շրջա­նում դիվա­նա­գի­տա­կան տարբեր խողո­վակնե­րով փորձում են հասկա­նալ նրանց դիրքո­րո­շումը, ինչպես նաեւ օգնության հնա­րա­վո­րությունը։ Դեռեւս Կարսի անկումից առաջ Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Տիգրան Բեկզադյա­նը հանդի­պում է անգլիա­ցի գնդա­պետ Կորբեյլի հետ եւ քննարկում ստեղծված իրադրությունը։ Հայկա­կան կողմն ակնկա­լում էր դաշնա­կիցնե­րի ռազմա­կան միջամտությունը, մասնա­վո­րա­պես՝ Տրա­պի­զո­նում որո­շա­կի ուժե­րի ափհա­նումը։ Հանդիպման ժամա­նակ Կորբեյլն ասում է, որ դեսանտի մասին ինքը դեռ որեւէ տեղե­կություն չունի։ «Ես հարցրի, ապա ի՞նչ են կարծում, ի՞նչ պիտի անենք մենք այս անհա­վա­սար կռվում՝ թողնված մենակ եւ անօգնա­կան, եւ մի՞թե մեկն ու մեկը թույլ կտա իրեն մեղադրանքի խոսք ուղղել մեր հասցեին, եթե մենք ստիպված լինենք որեւէ համա­ձայնության գալու մեր թշնա­մի­նե­րի հետ՝ մեր ժողո­վուրդը փրկե­լու համար»,- գրում է Բեկզադյա­նը։ Կորբեյլն ի պատասխան հայտնում է, որ հայերն իրա­վունք ունեն ցանկա­ցած որոշման, քանի որ «մենք ձեզ ոչ մի օգնություն չենք կարո­ղա­նում անել»։

Նոյեմբե­րի 2‑ին Համո Օհանջանյա­նը դիմում է անգլիա­կան առա­քե­լության ղեկա­վար Ստոքսին՝ հարցնե­լով, թե պատրաստվո՞ւմ են արդյոք դաշնա­կիցնե­րը կոնկրետ օգնություն ցուցա­բե­րել հզոր թշնա­մու դեմ միայնակ պայքա­րող Հայաստա­նին։ Օհանջանյանն ակնկա­լում էր դաշնա­կիցնե­րի ափհա­նումը Տրա­պի­զո­նում, հունա­կան բանա­կի ռազմա­կան գործո­ղություննե­րի վերսկսումը, ինչպես նաեւ՝ Հայաստա­նին ռազմա­կան զգա­լի օգնության տրա­մադրումը։ Հայաստա­նի վարչա­պե­տը նաեւ ասում էր, որ «հետաձգել է Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ բանակցություննե­րը»՝ թերեւս ակնարկե­լով, որ Արեւմուտքից աջակցության բացա­կա­յության դեպքում իրենք կսկսեն հարա­բե­րություններ հաստա­տել բոլշեւիկնե­րի հետ։ Շուտով նույն միտքը Ստոքսին հայտնում է նաեւ Տիգրան Բեկզադյա­նը, որին ի պատասխան Ստոքսը հայտա­րա­րում է, որ իր երկրի ղեկա­վա­րությունից պատասխան չի ստա­ցել, եւ «ըստ երեւույթին, Անտանտը կամ չի կարող կամ էլ չի ցանկա­նում օգնել» Հայաստա­նին։ Մեկ օր անց Ստոքսը կարճա­տեւ այցով ժամա­նում է Երեւան եւ նույնը հայտնում վարչա­պետ Օհանջանյա­նին: «Անգլիան ներկա­յումս ի վիճա­կի չէ իրա­կան օգնություն ցույց տալու Հայաստա­նին։ Ռմբա­կո­ծել կամ գրա­վել Տրա­պի­զո­նը միտք չունի, քանի որ Անգլիան չի կարո­ղա­նա մեծ ուժեր ափ հանել՝ երկրում խորա­նա­լու համար, իսկ միայն քաղա­քի եւ նավա­հանգստի գրա­վումը Հայաստա­նին մեծ օգնություն չի բերի»,- հայտնել էր Ստոքսը։

1920թ. նոյեմբե­րի 23-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պետ Համո Օհանջանյա­նը հրա­ժա­րա­կան է ներկա­յացնում, եւ ձեւա­վորվում է նոր կառա­վա­րություն։ Վարչա­պետ եւ արտա­քին գործե­րի նախա­րար է նշա­նակվում Սիմոն Վրացյա­նը, ռազմա­կան նախա­րար՝ Դրաստա­մատ Կանա­յա­նը։ Ալեքսանդր Խատիսյա­նի գլխա­վո­րությամբ ձեւա­վորվում է հատուկ պատվի­րա­կություն, որը մեկնում է Ալեքսանդրա­պոլ՝ թուրքե­րի հետ բանակցե­լու։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ