18.8 C
Yerevan

Հայաստա­նը Չպետք Է Քավության Նոխազ Դառնա

Ամբողջ հայությունն իր հանրաքվեով նոր մոտե­ցում պետք է ունե­նա և աշխարհին ապա­ցուցի, որ ինքը կարող է ինքնուրույն ապրել, ոչ մեկի վրա հույս չդնի:

Արբակ Խաչատրյան

Ամեն ինչ պետք է անել, որ խնդիրնե­րի լուծման համար Հայաստա­նը չգցեն ոտքե­րի տակ և վերացնեն  

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է փորձա­գետ Արբակ Խաչատրյա­նը։

Պարոն Խաչատրյան, վերջին շրջա­նում հայ-ռուսա­կան հարա­բե­րություններն էլ ավե­լի են սրվել։ Այս լարվա­ծությունը մինչև ո՞ւր կարող է հասնել: ՌԴ նախա­գա­հի Պեսկո­վը կոչ է արել Հայաստա­նի հետ խնդիրնե­րը լուծել երկխո­սության շրջա­նա­կում։

Կա սովո­րության և կա իրա­կա­նություն: Սովո­րությունն այն է, որ հայ ժողո­վուրդը, հիմնա­կա­նում մեծա­հա­սակնե­րը, սովոր են լինել Ռուսաստա­նի հետ: Եվ կա երի­տա­սարդություն, որ այդ արժեքնե­րի կրող չէ, նրա արժե­քը փողն է: Երկու կողմե­րին էլ չեմ մեղադրում, դաշտը որ բաժանվում է, բաժանվում է այդ արժեքնե­րով, որը կապ չունի մեր իսկա­կան պետա­կան արժեքնե­րի հետ:

Բազմիցս ասել եմ՝ Ռուսաստա­նի իշխա­նություններն այնքան սխալներ թույլ տվե­ցին, որ սեփա­կան ծաղրա­ծուն իրենց թշնա­մին դարձավ: Եվ հիմա ասում են՝ Ռուսաստան, գնա՛, նայիր՝ նրանք են գալիս, ես միայնակ չեմ կարող, ես տեր եմ փնտրում: Ես քնից արթնա­նում եմ, տեսնում եմ՝ իմ կնո­ջը, երե­խե­քին չեմ կարո­ղա­նում պահել, ռուսն էր պահում, հիմա տեսնում եմ՝ չի կարո­ղա­նում պահի, ես ուրի­շին եմ դիմում: Եվ ես չեմ կարո­ղա­նում իմ գնա­հա­տա­կա­նը տալ այս 30 տարվա պայքա­րին:
Այսինքն՝ Հայաստա­նը, որ այս 30 տարին աշխարհին ներկա­յա­նում էր որպես հաղթած երկիր, չկա­րո­ղա­ցավ այնպի­սի ուղե­ղա­յին կենտրոննե­րով հզոր ուժ ստեղծել, որ այսօր ստիպված գնա­հա­տում է՝ ռուսի՞ տակ է լավ լինե­լը, թե՞ թուրքի, թե Եվրո­պա­յի ու մնա­ցա­ծի: Սա է ամբողջ էությունը: Ես չեմ կարող գնա­հա­տել, թե ում տակ պառկելն է ճիշտ: Ի՞նչ տարբե­րություն՝ Ռուսաստա­նի տակ ես «տրյապկա», թե Եվրո­պա­յի, եթե, այնուա­մե­նայնիվ, տրյապկա ես: Սա ստրուկի հոգե­բա­նություն է:

Ամբողջ հայությունն իր հանրաքվեով նոր մոտե­ցում պետք է ունե­նա և աշխարհին ապա­ցուցի, որ ինքը կարող է ինքնուրույն ապրել, ոչ մեկի վրա հույս չդնի:

Ժամա­նա­կին, երբ ես քննա­դա­տում էի իշխա­նություննե­րին, ինձ համար ամե­նա­ծանրը ոչ թե կոռուպցիան էր, գողությունը, այլ ազգի ստրուկի հոգե­բա­նությունը:

Ձեր նշած այդ քաղա­քա­կա­նությունն ո՞ւր կարող է տանել:

Դա քաղա­քա­կա­նություն չի: Ես հիմա չեմ քննարկում Ռուսաստա­նի հարցը, որովհետև Ռուսաստա­նի մասին այնքան եմ խոսել ու գրել: Պուտի­նը հասցնում է երրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ու մարդկության վերացման: Այսօր մեր քաղա­քա­կա­նությունը, որ ամբողջությամբ մտնե­լու է պատե­րազմա­կան գոտի, այսօր քանդվում է, քանի որ զենքի ուղղությունը չի կանգնի: Ո՞նց ստեղծենք այդ կենտրոննե­րը, ինչ քայլեր կատա­րենք, որ մեզ հետ հաշվի նստեն, այլ ոչ թե մարդ բերենք կամ մեկի տակ մտնենք: Այսօր զինվե­լը ոչինչ չի տա: Ասում են՝ Հնդկաստա­նից զենք բերենք: Այս ամբողջ ինֆորմա­ցիան բլո­կը փոխում է ամեն ինչ, ջարդում է մեզ որպես պետություն, որպես ազգա­յին արժեքներ ունե­ցող միա­վոր:

Ադրբե­ջա­նի երեք քաղա­քա­ցի­ներ՝ Ալիևը, Ռոբերտը ու Սերժը, եկան Ղարա­բաղ ծրա­գիր մտցրե­ցին, որը 25 տարի Ղարա­բաղ էր կոչվում, ու ոչ մի անգամ զորք ու գումար չգնաց այնտեղ:

Այսօր ո՞նց կարող է հայությունը հզո­րա­նա, եթե իր ամբողջ ուժե­րը չի օգտա­գործում, որ իր հետ հաշվի նստեն: Այսօր ո՛չ նավթը, ո՛չ զենքը մեծ դեր չունեն:1994-ին Ադրբե­ջանն էլի նավթ ու գազ ուներ, ինչո՞ւ էր տարա­ծաշրջա­նը Հայաստա­նը ղեկա­վա­րում: Ի վերջո, դա Ղարա­բաղ կոմի­տեն չի արել, ԽՍՀՄ-ից անցել էին ուղեղներ, որոնք գործա­րան չէին սարքում, վարունգ չէին վաճա­ռում, շուկա­նե­րի տերեր չէին, որոնց ուղեղնե­րը Եվրո­պա­յում, Ամե­րի­կա­յում աշխա­տում էր ճիշտ եղա­նա­կով: Մինչև հիմա ոչ մեկը չգի­տի՝ զենքը ինչպես է հասել Հայաստան: Հիմա գանք այսօրվան, այսօր քաղա­քա­կա­նություն չկա: Այսօր մենք մեր ներքին կեղտոտ խաղե­րով ընկած խաղա­ղություն ենք խնդրում Ալիև­ից:

Իրա­տե­սա­կան չեք համարում«Խաղաղության պայմա­նագրի» ստո­րագրումը մինչև տարե­վերջ: Իշխա­նություննե­րը դեռ լիա­հույս են։

Ոչ, խաղա­ղություն չեն մուրում: Երբեք այն ռազմա­վա­րա­կան հարցե­րը, որոնք երկրի շահե­րը առաջ են մղում և արդյունքի են հասնում, ոչ թերթի, ոչ էլ ժողովրդի համար են: Եթե նա իսկա­պես գիտեր, որ այդ քայլով իր երկիրն էր պաշտպա­նում, կարող էր նստել Պուտի­նի դեմը և ասեր իր ասե­լի­քը, ոչ թե լրագրո­ղի միջո­ցով խոսքը հասցներ: Ընդ որում՝ գիտեք, որ հեռա­խո­սով իրար հետ զրուցում են: Անգամ տականքը, որ պատասխա­նատվություն է վերցրել, երբ որ կորցնում է իր ընտա­նիքն ու ժողովրդին, սկսում է ամեն տեղ գոռալ։ Մինչդեռ պետք է հավաքվեին ու մտա­ծեին, թե ինչպես այդ իրա­վի­ճա­կից դուրս գային, ինչ ճանա­պարհնե­րով Հայաստա­նի արժա­նիքնե­րը  վերա­կանգնեին, որ Հայաստա­նի հետ նստեին հաշվի:

Ռուսաստա­նը պետք է Հայաստա­նին իր գործընկե­րը դարձնի, ոչ թե դարձնի իր  տարածքը:

Պարոն Խաչատրյան, մեկնարկել են հայ-ամե­րիկյան զորա­վարժություննե­րը։ Սա նույնպես ՌԴ‑Ի կողմից անարձա­գանք չմնաց։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք ընթա­ցող զորա­վարժություննե­րի վերա­բերյալ։

Այս տղան հետաքրքիր խաղ է խաղում․ ռուսա­կան բազան Հայաստա­նում է, սահմա­նին ռուսներն են կանգնած, ասում է՝ Ամե­րի­կա, եկեք զորա­վարժություններ արեք: Այդպի­սի բան պատմության մեջ չի եղել դեռ: Ես չեմ կարող դրան գնա­հա­տա­կան տալ, դա ֆոկուս է: Ի դեպ, այդ աբսուրդությունը կարող է արդյունք էլ տա, որովհետև առաջ նման բան չի եղել, որ մի տեղ ամե­րիկյան զորք չինի, ռուսնե­րը գնան էնտեղ զորա­վարժություն անեն, կամ հակա­ռա­կը:

Նման վտանգի տակ դնել ժողովրդին ու սարքել տուրբուլենտություն, որ մի ճակատ էլ բացեն այստեղ: Հյուսի­սա­յին Կովկա­սում 200 ազգ է ապրում, եթե այդ բզե­զի բունը խառնվեց, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլի­նի այս ռեգիո­նում: Ու ոչ մեկը ցավ չի զգա­լու: Հայ-ամե­րիկյան զորա­վարժություններ անե­լը մի քայլ է, որին ես գնա­հա­տա­կան տալ չեմ կարող:

Պարոն Խաչատրյան, ՀԱՊԿ‑ը ոչ մի գնա­հա­տա­կան չի տալիս Ադրբե­ջա­նի ագրե­սիա­յի փաստե­րին, ոչ մի  աջակցություն չկա: Այդ դեպքում Հայաստա­նին ի՞նչ է մնում անե­լու:

Ես 2013 թվա­կա­նից միշտ գրել եմ, որ դեմ եմ Ռուսաստա­նի հետ պայմա­նագրեր ստո­րագրե­լուն: ՀԱՊԿ‑ը մուսուլմա­նա­կան երկրնե­րի մի հավաք էր, Ռուսաստանն էլ մեջը: Քանի դեռ թալա­նի վրա էին երկու ղեկա­վարնե­րը, այդ ամե­նը պահվում էր թալա­նով: Այսքան տարի Հայաստա­նը վերցրել էր 7 շրջաննե­րը, դուք մի անգամ ՀԱՊԿ-ից լսե՞լ եք, որ Հայաստա­նին ասեն՝ Ադրբե­ջա­նի հողե­րը հետ տուր: Այդ երկրնե­րը երբեք չէին կարող դա ասել: Բոլոր այդ երկրնե­րի ղեկա­վարնե­րը ընկած էին նավթից, գազից փող աշխա­տե­լով, ուրիշ բան չկա: ՀԱՊԿ‑ը թալա­նի ստեղծված միա­վոր էր: Բայց քանի որ Հայաստա­նում էլ էին թալանչի, Աստծո կողմից տրված հնա­րա­վո­րությունը երբեք չօգտա­գործե­ցին: ՀԱՊԿ‑ը չէր կարող մեզ ընկեր լինել:

Հիշո՞ւմ եք, բոլոր երկրնե­րի ղեկա­վարնե­րին կանչեց Երև­ան, վերջում ասեց՝ չեմ ստո­րագրում փաստա­թուղթը: Դա աբսուրդ է, դրա­նից հետո պետք է ասեին՝ մենք նրա  հետ չենք ուզում գործ ունե­նալ:

Այսօր հարցե­րի հարցը հետևյալն է՝ ինչպես ստեղծել կորիզ, ամեն ինչ անել, որ երկրնե­րը իրենց վտանգա­վորխնդիրնե­րի լուծման համար Հայաստա­նը չգցեն ոտքե­րի տակ և վերացնեն։

Գիտեք, եթե ամփո­փենք, այսօր ես կասեի, որ ավե­լի լավ է հակա­ռա­կորդը մեզ վրա հարձակվեր, քան նույն ձեռագրով ինչպես Ուկրաի­նա-Ռուսաստան բախում եղավ, հիմա Հայաստա­նի և Արցա­խի միջև է հնա­րա­վոր բախում, այսինքն՝ նույն ձեռնա­գիրն է տարբեր եղա­նակնե­րով։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ