20.4 C
Yerevan

ՄԱԿ ԱԽ Այսբերգի Երեսն Ու Խորքը

Միթե՞ ակնկա­լում են, որ Հայաստա­նը պետք է իր վրա վերցնի առա­վել մեծ ռիսկ՝ գնալ Ռուսաստա­նի դեմ, գնալ ըստ էության անուղղակկի, բայց Ռուսաստա­նին պատե­րազմ հայտա­րա­րե­լու ճանա­պարհով, որպեսզի Արեւմուտքը դրա դիմաց որեւէ գործուն քայլ անի ընդդեմ Ադրբե­ջա­նի հայատյաց ագրե­սիվ քաղա­քա­կա­նության:

Հակոբ Բադալյան

Ավարտվեց ՄԱԿ ԱԽ հերթա­կան նիստը, որ հրա­վիրվել էր հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության, արցախյան թեմա­յի առնչությամբ: Այս անգամ արտա­հերթ նիստի նախա­ձեռնողն էր Ֆրանսիան, որն այդ քայլին դիմեց Արցա­խի դեմ ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յից հետո: Իհարկե, մեղմ ասած շատ ավե­լի նախընտրե­լի կլի­ներ, եթե որո­շա­կի կոնկրետ քայլեր կատարվեին մինչև ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան, այն կանխե­լու, ոչ թե դա տեղի ունե­նա­լուց հետո ելույթներ ունե­նա­լու համար: Մտա­ծել, թե գերտե­րություննե­րը տեղյակ չէին Արցա­խի դեմ նախա­պատրաստվող ագրե­սիա­յին, կլի­նի քաղա­քա­կան մանկամտություն: Այդ ագրե­սիան հասունա­ցել է բավա­կա­նին բաց ռեժի­մում, երկար ժամա­նակ, և դա ակնա­ռու էր դարձել անգամ շարքա­յին որեւէ քաղա­քա­ցու համար, որը շատ, թե քիչ հետեւում էր լրա­հո­սին, և բացարձա­կա­պես ավե­լորդ է խոսել տերություննե­րի մասին, որոնք տիրա­պե­տում են ոչ միայն հետա­խուզակկան զորեղ հնա­րա­վո­րություննե­րի, այլ նաև անմի­ջա­կան շփումնե­րի մեջ էին Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի հետ: Ի վերջո, Հայաստա­նի իշխա­նությունը տեւա­կան ժամա­նակ ահա­զանգում էր հնա­րա­վո­րի մասին:

Այդպի­սով, քայլեր էին պետք ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յից առաջ, որովհե­տեւ հետո հնչող խոսքե­րը որեւէ կերպ չեն փոխում այն հետեւանքը՝ մարդկա­յին կորստի, ցավի, տարածքա­յին նոր կորուստնե­րի, պարտադրված քաղա­քա­կան պայմաննե­րի տեսքով, որ տեսավ Արցա­խի հայությունը: Ինչու՞ չարվե­ցին կանխարգե­լիչ քայլեր, ինչու՞ չարվե­ցին քայլեր Արցա­խի ադրբե­ջա­նա­կան բլո­կա­դան չեզո­քացնե­լու, այդ հակա­մարդկա­յին մոտ տասնամսյա բլո­կա­դա­յի համար Ադրբե­ջա­նին պատասխա­նատվության ենթարկե­լու նպա­տա­կով: Այստեղ հիմնա­կա­նում հնչում է երկու դիտարկում: Շատերն ասում են, թե Հայաստա­նը բավա­րար չափով չի գնում դեպի Արեւմուտք, դուրս չի գալիս ռուսա­կան միա­վո­րումնե­րից, հետեւա­բար ինչու՞ պետք է պաշտպա­նեն Հայաստա­նին: Բայց, Հայաստա­նը այն միա­վո­րումնե­րի և կառույցնե­րի անդամ է նաեւ, որոնք հիմնված են այնպի­սի համա­կե­ցության նորմե­րի վրա, որոնց շրջա­նա­կում էլ ակնկա­լել է այսպես ասած միջազգա­յին հանրության և դերա­կա­տարնե­րի աջակցությունը: Հայաստա­նը չի ակնկա­լել, որ որևէ մեկը գա և Արցա­խը ազա­տագրե­լով վերա­դարձնի Հայաստա­նին կամ ճանա­չի Արցա­խի անկա­խությունը, այլ ակնկա­լել է քայլեր այն նորմե­րի շրջա­նա­կում, որոնք կազմում են միջազգա­յին համա­կե­ցության հիմքը, և որոնք խախտե­լու համար օրի­նակ Ռուսաստա­նը ենթարկվել ու ենթարկվում է առարկա­յա­կան, գործուն կոշտ վերա­բերմունքի, ի տարբե­րություն Բաքվի:

Ի վերջո, միթե՞ ակնկա­լում են, որ Հայաստա­նը պետք է իր վրա վերցնի առա­վել մեծ ռիսկ՝ գնալ Ռուսաստա­նի դեմ, գնալ ըստ էության անուղղակկի, բայց Ռուսաստա­նին պատե­րազմ հայտա­րա­րե­լու ճանա­պարհով, որպեսզի Արեւմուտքը դրա դիմաց որեւէ գործուն քայլ անի ընդդեմ Ադրբե­ջա­նի հայատյաց ագրե­սիվ քաղա­քա­կա­նության: Այստեղ սակայն, կա երկրորդ դիտարկումը: Խնդի­րը պարզա­պես շահերն են, եւ յուրա­քանչյուր ուժա­յին կենտրոն ունի իր շահը, ու սա նորություն չէ, եւ մենք, որպես պետություն ու հասա­րա­կություն, պետք է հասունա­նանք եւ իմաստնա­նանք, այդ պարզ ճշմարտությունը, ու նաեւ այդ պարզ ճշմարտության համա­տեքստում՝ ուժա­յին կենտրոննե­րի շահե­րը հասկա­նա­լու համար: Այդ շահե­րը շատ հաճախ ոչ թե արտա­հայտվում են հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություննե­րով, այլ՝ քողարկվում: Եվ այդ շահե­րը չեն ենթադրում Ադրբե­ջա­նի հետ հակադրություն, որովհե­տեւ, դա նշա­նա­կե­լու է նաեւ հակադրություն Թուրքիա­յի հետ, իսկ դա նշա­նա­կե­լու է լրջա­գույն աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքա­յին խնդիրներ, թե Կովկա­սում, թե Մերձա­վոր Արեւելքում, թե Կենտրո­նա­կան Ասիա­յում: Ըստ այդմ, որեւէ մեկը որեւէ կերպ շահագրգռված չէ խանգա­րել Ռուսաստա­նի ձեռքով, ուղղա­կի, թե անուղղա­կի մասնակցությամբ, լուռ, թե բարձրա­ձայն համա­ձայնությամբ կատարվող ադրբե­ջա­նա­կան գործո­ղություննե­րը կանգնեցնե­լով: Չխանգա­րե­լը հետո անշուշտ «կվա­ճառվի» Ադրբե­ջա­նին, միա­ժա­մա­նակ՝ Ռուսաստա­նը կհայտնվի հայ հանրության թիրա­խում, կվարկա­բեկվի հերթա­կան անգամ: Իսկ ռուսնե­րը, բնա­կա­նա­բար իրենց հերթին որեւէ կերպ շահագրգռված չեն գնալ Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի դեմ, այս դեպքում էլ Արեւմուտքի հետ իրենց դիմա­կա­յության բերումով: Սա է այն, ինչ ըստ էության առկա է ՄԱԿ ԱԽ նիստում հնչած ելույթնե­րի ներքո, որոշնե­րի դեպքում մեզ համար բարե­հունչ, որոշնե­րի դեպքում՝ խիստ վրդովվե­ցուցիչ ելույթնե­րի ներքո: Հայաստանն ունի ՄԱԿ ԱԽ մշտա­կան բոլոր անդամնե­րի հետ առանձին-առանձին խորքա­յին, համա­կարգա­յին, հայե­ցա­կարգա­յին հետեւո­ղա­կան աշխա­տանքի անհրա­ժեշտություն, որտեղ կա մի գերխնդիր՝ թույլ չտալ, որ այդ աշխա­տանքը հայտնվի որեւէ այլ անդա­մի, կամ որեւէ այլ ուժա­յին խաղա­ցո­ղի կենսա­կան շահե­րի հակա­դիր ռեժի­մում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3326172.html

Առնչվող Հոդվածներ