24.9 C
Yerevan

Աշխարհը Կտրուկ Վերա­փո­խումնե­րի Շեմին

Պրա­գա­յում մեզ ինչ որ բաներ ստի­պե­ցին, քանի որ սեպտեմբերյան հարձա­կումը հենց այնպես չէր կարող կանգնեցվել: Պրա­գա­յում մեզ ասա­ցին, որ ճանա­չում եք տարածքա­յին ամբողջա­կա­նությունը և շարունա­կում եք խոսել, բայց այսօր դա էլ չի աշխա­տում, այսինքն Պրա­գան նույնպես չի կարող դառնալ անվտանգության երաշխա­վոր երև­ույթ, մանա­վանդ, որ մեր դիրքե­րը ցավա­լիո­րեն թուլա­ցած են:

Հակոբ Բադալյան

RUSARM   INFO‑ի տաղա­վա­րում Նվեր Մնա­ցա­կանյա­նը Հայաստա­նի և Արցա­խի շուրջը տեղի ունե­ցող երև­ույթնե­րի մասին զրուցել է  քաղա­քա­կան մեկնա­բան Հակոբ Բադալյա­նի հետ:

Հակոբ Բադալյա­նը՝ անդրա­դառնա­լով կիրա­կի օրը ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի տեսաուղերձին և պատասխա­նե­լով, թե արդյո՞ք նման ծանր վտանգի հավա­նա­կա­նություն կա, Հակոբ Բադալյանն ասաց, որ թեև հնա­րա­վոր չէ հաստատ որևէ բան ասել, բայց ընդհա­նուր մանրուքնե­րը դրան են տանում: Ընդ որում այդ մասին միայն Նիկոլ Փաշինյա­նը չէ խոսում, այլև ուրիշնե­րը, ինչպես օրի­նակ Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը, ինչը վկա­յում է, որ իրադրությունն իրոք լուրջ է և կարող է լինել նաև հենց ռազմա­կան գործո­ղություններ: 

Հակոբ Բադալյանն ասաց, որ այս իրա­վի­ճա­կում հավա­նա­բար կարև­որ է լինե­լու հոկտեմբե­րի 5‑ին Իսպա­նիա­յի Գրա­նա­դա քաղա­քում սպասվե­լիք հանդի­պումը: Կարև­որ է լինե­լու դետալնե­րի առումով, թե ինչ կկա­տարվի: Չմո­ռա­նանք, որ այս հանդի­պումը երրորդն է Չեխիա­յի և Մոլդո­վա­յի հանդի­պումնե­րից հետո: Քառա­կողմ հանդի­պումը դարձել է հնգա­կողմ, Ֆրանսիան ավե­լացրել է նաև Գերմա­նիա­յին:

Հակոբ Բադալյանն ուշադրություն հրա­վի­րեց այն բանի վրա, որ լիցքեր են կուատկվում խնդրի, այսպես ասած «ճանա­պարհա­յին» իմաստնե­րի վրա: Այսինքն նույն «զանգե­զուրյան միջանցքի», որի մասին խոսվում է ավե­լի ու ավե­լի շատ:

Ընդհանրա­պես պետք է հաշվի առնել, որ հանդի­պումնե­րը հենց այնպես տեղի չեն ունե­նում, դրանք ոչ միայն ուղեկցող, այլև իրա­դարձա­յին նշա­նա­կություններ ունեն: Օրի­նակ Պրա­գա­յի հանդիպման մասին խոսե­լիս հարկա­վոր է հասկա­նալ, որ այդ հանդի­պումը հանգրվան էր ավե­լի մեծ դեպքե­րի համար: Ընդ որում պետք է չմո­ռա­նալ, թե ինչից հետո տեղի ունե­ցավ այդ հանդի­պումը: Եղավ ադրբե­ջանցի­նե­րի սեպտեմբերյան հարձա­կումը Ջերմուկի և այլ բնա­կա­վայրե­րի ուղղությամբ և որը կասեցվեց, դրա­նից հետո եղավ Պրա­գան: Կարե­լի է ենթադրել, որ Պրա­գա­յում մեզ ինչ որ բաներ ստի­պե­ցին, քանի որ սեպտեմբերյան հարձա­կումը հենց այնպես չէր կարող կանգնեցվել: Պրա­գա­յում մեզ ասա­ցին, որ ճանա­չում եք տարածքա­յին ամբողջա­կա­նությունը և շարունա­կում եք խոսել, բայց այսօր դա էլ չի աշխա­տում, այսինքն Պրա­գան նույնպես չի կարող դառնալ անվտանգության երաշխա­վոր երև­ույթ, մանա­վանդ, որ մեր դիրքե­րը ցավա­լիո­րեն թուլա­ցած են: Չմո­ռա­նանք նաև այն, Պրա­գան հաջորդեց սեպտեմբերյան հարձակմա­նը, իսկ սեպտեմբերյան հարձա­կումը տեղի ունե­ցավ Բրյուսե­լից հետո: Այսինքն մենք պետք է նաև կարո­ղա­նանք դեպքե­րի հաջորդա­կա­նությունը հասկա­նալ, ոչ թե կոնկրետ մեկ դեպքի ու երև­ույթի վրա կենտրո­նո­նալ:

Հակոբ Բադալյա­նը նշեց, որ Կովկա­սը համաշխարհա­յին կարև­ո­րության նշա­նա­կություն ունի ու հիմա շատ խաղա­ցողներ են փորձում իրենց շահերն այդտեղ առաջ տանել: Տարա­ծաշրջա­նում իհարկե շատ կարև­որ են հատկա­պես Ռուսաստա­նի, Թուրքիա­յի և Իրա­նի գործո­ղություննե­րը: Զանգե­զուրի միջանցքի հարցով նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթում ռուսնե­րին վերա­պահված է «ճանա­պարհով անցնող բեռնա­փո­խադրումնե­րի հսկումը», իսկ դա նշա­նա­կում է, որ ճանա­պարհը պիտի մնա ՀՀ վերահսկո­ղության տակ: Հիմա ռուսնե­րը փորձում են ճանա­պարհը դարձնել միջանցք և դրա վերահսկո­ղությունը վերցնել: Այստեղ արդեն Ադրբե­ջանն ու Թուրքիան կարող են այնքան էլ համա­ձայն չլի­նել, որ ՌԴ‑ն նման մեծ ազդե­ցություն ունե­նա: Համա­ձայն կլի­նի Իրա­նը, որը կտրուկ դեմ է արտա­հայտվում այստեղ երրորդ ուժի ներթա­փանցման հավա­նա­կա­նությա­նը: Քանի որ հիմա նաև մեծ պայքար է գնում տարա­ծաշրջա­նում ոչ միայն սեփա­կան շահե­րը առաջ տանե­լուն, այլև մրցակցին չեզո­քացնե­լուն, ապա արևմուտքը ևս ցանկա­նում է Ռուսաստա­նին չեզո­քացնել, իսկ դա կարող է անել Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի միջո­ցով: 

Հակոբ Բադալյա­նը նաև նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես Ուկրաի­նա­յում պատե­րազմի ու դանդա­ղեցված հակա­հարձակման հետև­անքը երև­աց այստեղ: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես նույն եվրո­պա­յում արդեն Ուկրաի­նա­յի մասին խսում են արդեն ուրիշ ենթա­տեքստով ու վերա­բերվումքով: Նրանց միանգա­մայն աջակցել պատրաստ Լեհաստանն այսօր անհա­մա­ձայնություններ ունի Ուկրաի­նա­յի հետ, թեև խնդիրն առայժ ցորե­նին է վերա­բե­րում, բայց անկասկած է, որ աշխարհում տեղի ունե­ցող մեծ վերա­փո­խումնե­րը փոխե­լու են գչե­թե ամեն ինչ՝ այդ թվում և հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը, որը մենք տեսնում ենք հենց այսօր:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ