20 C
Yerevan

Անկա­խության Ֆորումի Հայտա­րա­րությունը

Արցա­խի մեր քույրե­րին եւ եղբայրնե­րին վիճակված այս ծանր փորձության օրե­րին մենք կանգնած ենք իրենց կողքին՝ պատրաստա­կամ ըստ կարելվույն օժանդա­կել ծագած հրա­տապ կարիքնե­րը հոգա­լու և մայր հայրե­նի­քում ապա­հով ապաստան ստա­նա­լու հարցե­րում։

Անկա­խության ֆորումի հայտա­րա­րությունը

Հասա­րա­կա­կան եւ քաղա­քա­կան ուժե­րի հայտա­րա­րությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության անկա­խության պաշտպա­նության անհրա­ժեշտության մասին 

30 սեպտեմբեր 2023թ․, ք․Երեւան 

Մենք‘ Հայաստա­նի Հանրա­պե­տության հասա­րա­կա­կան եւ քաղա­քա­կան ուժե­րի ներկա­յա­ցուցիչներս, ազատ քաղա­քա­ցի­ներս լի ենք վճռա­կա­նությամբ պահպա­նե­լու եւ պաշտպա­նե­լու մեր անկախ եւ ինքնիշխան պետա­կա­նությունը որպես հայ ժողովրդի կերտած բարձրա­գույն արժեք։ Մենք դատա­պարտում ենք Ռուսաստա­նից եւ Ադրբե­ջա­նից հնչող սպառնա­լիքնե­րը Հայաստա­նի անկա­խության եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության հանդեպ։ 

Մենք պայքա­րե­լու ենք Հայաստա­նի անկա­խության, ինքնիշխա­նության, եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության հանդեպ ցանկա­ցած արտա­քին եւ ներքին ոտնձգության դեմ։ Այս օրե­րին Ռուսաստա­նի իշխա­նություննե­րի որդեգրած հակա­հայ կեցվածքն ու քաղա­քա­կա­նությունը, որի զոհը դարձավ հայ ժողո­վուրդը Արցա­խում, ոչ միայն դատա­պարտե­լի է, այլեւ ավե­լի է խորացնե­լու վերջին տարի­նե­րին Հայաստա­նի եւ Ռուսաստա­նի միջեւ առա­ջա­ցած անջրպե­տը, դարձնե­լով այն գրե­թե անհաղթա­հա­րե­լի, ինչը հրա­տապ անհրա­ժեշտություն է ստեղծում Հայաստա­նի Հանրա­պե­տության եւ Ռուսաստա­նի Դաշնության միջեւ գործող ողջ իրա­վա­պայմա­նագրա­յին բազա­յի արմա­տա­կան վերա­նայման։ 

Արցա­խի մեր քույրե­րին եւ եղբայրնե­րին վիճակված այս ծանր փորձության օրե­րին մենք կանգնած ենք իրենց կողքին՝ պատրաստա­կամ ըստ կարելվույն օժանդա­կել ծագած հրա­տապ կարիքնե­րը հոգա­լու և մայր հայրե­նի­քում ապա­հով ապաստան ստա­նա­լու հարցե­րում։ Միեւնույն ժամա­նակ մենք պայքա­րե­լու ենք հանուն նրանց անվտանգ վերա­դարձի Արցախ եւ մարդկա­յին ու ազգա­յին իրա­վունքնե­րի իրացման, հանուն սեփա­կան հողի վրա նրանց արժա­նա­պա­տիվ եւ բարե­կե­ցիկ կյանքի վերսկսման՝ հնա­րա­վո­րինս մոտ ապա­գա­յում։ 

Մենք դատա­պարտում ենք ալիեւյան ժառանգա­կան կոռումպացված բռնա­պե­տության գործած միջազգա­յին հանցա­գործություններն արցա­խա­հա­յության հանդեպ, այդ թվում‘ ցեղասպա­նությունը, հայրե­նազրկումը, պատե­րազմա­կան  հանցա­գործություննե­րը եւ մարդկության դեմ ուղղված հանցա­գործություննե­րը։ Մենք գնա­հա­տում ենք այս ամե­նը որպես դեռեւս 1988թ․-ից Ադրբե­ջա­նի կողմից Արցա­խի հայության դեմ սանձա­զերվծած ագրե­սիա­յի, Ադրբե­ջա­նի եւ Նախի­ջեւա­նի շուրջ կես միլիոն հայ բնակչության բռնի տեղա­հա­նության եւ հայկա­կան մշա­կութա­յին ժառանգության ոչնչացման շարունա­կություն, որը մինչ օրս չի արժա­նա­ցել պատշաճ գնա­հա­տա­կա­նի եւ պատժի՝ միջազգա­յին հանրության կողմից։ Բոլոր այդ հանցա­գործություննե­րի համար Ադրբե­ջա­նը պետք է կրի հավա­քա­կան պատասխա­նատվություն, այդ թվում՝ պատժա­մի­ջոցնե­րի տեսքով, իսկ նրա պաշտոնյա­նե­րը՝ անձնա­կան քրեա­կան պատասխա­նատվություն՝ միջազգա­յին իրա­վունքի նորմե­րին համա­պա­տասխան։ 

Արցա­խա­հա­յության՝ սովի եւ ռազմա­կան ագրե­սիա­յի կիրառմամբ բռնի հայրե­նազրկումը մենք դիտարկում ենք նույն տրա­մա­բա­նության մեջ, ինչ Ուկրաի­նա­յի ժողովրդի հանդեպ Ռուսաստա­նի գործադրած ագրե­սիան եւ ցեղասպա­նությունը, որը մենք դատա­պարտել ենք, եւ որը շարունա­կությունն է անցյալ դարի առա­ջին կեսին ստա­լինյան գաղութա­րար քաղա­քա­կա­նությամբ իրա­կա­նացված Հոլո­դո­մո­րի եւ բռնի տեղա­հա­նումնե­րի։ 

Մենք ողջունում ենք Հայաստա­նի Հանրա­պե­տության իշխա­նություննե­րի պատրաստա­կա­մությունը վավե­րացնել Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի Հռո­մի ստա­տուտը եւ հորդո­րում ենք դա անել՝ առանց որեւէ վերա­պահման։ Մենք վերա­հաստա­տում ենք Արցա­խի եւ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի միջեւ երկխո­սության միջո­ցով արցախյան հակա­մարտությունը խաղաղ կարգա­վո­րե­լու կարեւո­րությունը եւ բարձր ենք գնա­հա­տում միջազգա­յին հանրության կողմից՝ այդ ուղղությամբ ներդրվող ջանքե­րը։ Մենք համա­րում ենք, որ 2020թ‑ի նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությամբ Ռուսաստա­նի պատասխա­նատվության գոտում հայտնված Արցա­խում հեղաշրջման միջո­ցով ժողովրդի իշխա­նությունը բռնա­զավթած խմբի կողմից Արցա­խի Հանրա­պե­տության ինքնա­լուծարման հրա­մա­նա­գի­րը չի կարող որեւէ իրա­վա­կան ուժ ունե­նալ եւ հիմք տալ Ալիեւի բռնա­պե­տությա­նը՝ լեգի­տի­մացնե­լու իր հանցա­վոր գործո­ղություններն ընդդեմ հայ ժողովրդի։ 

Մենք երախտա­գի­տութուն ենք հայտնում միջազգա­յին հանրությա­նը՝ Եվրա­միությա­նը, նրա անդամ պետություննե­րին, ԱՄՆ-ին եւ մյուս երկրնե­րին այս ծանր օրե­րին Հայաստա­նին եւ Արցա­խի ժողովրդին ցուցա­բե­րած քաղա­քա­կան, բարո­յա­կան եւ նյութա­կան աջակցության համար։ 

Միա­ժա­մա­նակ, մենք կոչ ենք անում մեր արեւմտյան գործընկերնե­րին՝ դիվա­նա­գի­տա­կան եւ քաղա­քա­կան անհրա­ժեշտ գործի­քա­կազմի կիրառմամբ որպես առա­ջին քայլ հասնել Արցա­խից ռուսա­կան օկուպա­ցիոն ուժե­րի դուրսբերմա­նը, Արցա­խի տարածքում միջքազգա­յին փաստա­հա­վաք եւ մոնի­տո­րինգա­յին առա­քե­լության տեղա­կա­յե­լուն, միջազգա­յին լրատվա­մի­ջոցնե­րի եւ ՄԱԿ‑ի համա­պա­տասխան գրա­սենյակնե­րի, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ‑ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ‑ի ազատ մուտքին, իսկ հետա­գա­յում՝ նաեւ միջազգա­յին մանդա­տով օժտված խաղա­ղա­րար առա­քե­լության տեղա­կայմա­նը, ինչը հնա­րա­վո­րություն կստեղծի արցա­խա­հա­յության վերա­դարձի համար՝ նրանց անվտանգության եւ իրա­վունքնե­րի ապա­հովմամբ։ 

Հայաստա­նի անկա­խության, ինքնիշխա­նության ամրապնդմա­նը եւ նրա հզո­րացմա­նը հասնե­լու համար ՀՀ իշխա­նություննե­րին կոչ ենք անում․ 

1․ Անհա­պաղ մեկնարկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց՝ լուծա­րե­լով Ռուսաստա­նի հետ բոլոր ռազմա­կան եւ տնտե­սա­կան պայմա­նագրե­րը, որոնք ներկա պահին ոչ թե Հայաստա­նի անվտանգության բաղադրիչներ են, այլ այդ անվտանգության ուղիղ սպառնա­լիք։ 

2․ Արգե­լել հայկա­կան մուլտիպլեքսում եւ կաբե­լա­յին ցանցով հեռարձակվող ռուսաստանյան պետա­կան եւ պետության հետ փոխկա­պակցված հեռուստաա­լիքնե­րի հեռարձա­կումը՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության սահմա­նադրության եւ օրենքնե­րի խախտման հիմքով։ 

3․ Դիմել Եվրո­պա­կան Միությա­նը՝ վեջի­նին լիի­րավ անդա­մակցության հայտով։ ԵՄ անդամ պետություննե­րի, ԱՄՆ, Կանա­դա­յի, Հնդկաստա­նի, միասնա­կան Արեւմուտքի այլ ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րի հետ կնքել երկկողմ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնագրեր։ 

4․ Զարկ տալ արեւմտյան երկրնե­րի եւ եվրատլանտյան անվտանգա­յին համա­կարգե­րի հետ երկկողմ եւ բազմա­կողմ ռազմա­կան եւ ռազմա-տեխնի­կա­կան համա­գործակցության խորացմա­նը։ 

Հայտա­րա­րությունը բաց է միա­նա­լու համար 

ԱլԳ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումի Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմ EaP CSF Armenian National Platform/ԱլԳ ՔՀՖ Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմ ԵՄ-Հայաստան քաղհա­սա­րա­կության պլատֆորմ 

ԵՄ-Հայաստան քաղհա­սա­րա­կության պլատֆորմ/EU-Armenia Civil Society Platform 

«Հանրա­պե­տություն» կուսակցություն Արամ Սարգսյան 

«Հանուն Հանրա­պե­տության» կուսակցություն Arman Babajanyan 

Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություն Tigran Khzmalyan 

Քրիստոնյա-ժողո­վորդա­վա­րա­կան կուսակցություն 

«Ձայն» լիբերթար-պահպա­նո­ղա­կան կուսակցություն 

Միջազգա­յին եւ անվտանգա­յին հարցե­րով հայկա­կան ինստի­տուտ (ՄԱՀՀԻ) Styopa Safaryan 

«Իրա­վունքի Եվրո­պա» միա­վո­րում Lousineh Hakobyan 

Ժողովրդա­վա­րության և անվտանգության հարցե­րով հայկա­կան կենտրոն Առնոլդ Բլե­յան 

«Պրո Արմե­նիա» հասա­րա­կա­կան կազմա­կերպություն Harout Kalaydjian 

«Շողեր միություն» սոցիալ-կրթա­կան ՀԿ Hasmik Aslanyan 

Ժուռնա­լիստնե­րի «Ասպա­րեզ» ակումբ Levon Barseghyan 

«Ազատ քաղա­քա­ցի» քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնություննե­րի աջակցման կենտրոն «Ազատ քաղա­քա­ցի» ՔՆԱԿ / “Free Citizen” CISC 

«Ազատ Հայաստան» նախա­ձեռնություն 

«Հայաստա­նի մանկա­կան ասո­ցիա­ցա» ԲՀԿ 

«Ընտա­նիք եւ համայնք» ՀԿ 

«Քաղա­քա­ցիա­կան երի­տա­սարդա­կան կենտրոն» ՀԿ 

«Համայնքա­յին համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ 

«Տարածքա­յին զարգացման և հետա­զո­տություննե­րի կենտրոն» ՀԿ 

«Ավագ սերնդի միա­վո­րում» ՀԿ 

«Ռեստարտ Գյումրի» երի­տա­սարդա­կան-քաղա­քա­ցիա­կան կենտրոն ՀԿ Gevorg Ghukaasyan 

«Փախստա­կաննե­րը և միջազգա­յին իրա­վունքը» քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ցանց, Էլեո­նո­րա Ասատրյան 

Գարդմա­նա Աշխարհի Հայե­րը ՀԿ, նախա­գահ‘ Աբգար Գյուլումյան 

«Նոր Մտա­վո­րա­կաններ» Կրթա­կան և Դրա­կան Ազդե­ցության Կենտրոն, Սեւակ Կիրա­կոսյան 

Հանրա­յին օրա­կարգի պաշտպա­նություն ՀԿ, նախա­գահ Գնել Սարգսյան 

Հրաչյա Արզումանյան, քաղա­քա­կան գիտություննե­րի դոկտոր, ռազմա­կան եւ ազգա­յին անվտանգության հարցե­րով փորձա­գետ Hrachya Arzumanian 

Գուրգեն Սիմոնյան, քաղա­քա­գետ, սղգա­յին շսհի եւ պետության ռազմա­վա­րա­կան քաղա­քա­կա­նության փորձա­գետ Gurgen Simonyan 

Արթուր Սաքունց, իրա­վա­պաշտպան Artur Sakunts 

Դավիթ Ստե­փանյան, քաղա­քա­կան վերլուծա­բան David Stepanyan  

Լեւոն Բարսեղյան, Ժուռնա­լիստնե­րի «Ասպա­րեզ» ակումբի խորհրդի նախա­գահ Levon Barseghyan 

Սոսի Թաթիկյան, արտա­քին և անվտանգա­յին  քաղա­քա­կա­նության փորձա­գետ Sossi Tatikyan 

Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆե­սոր Rafik Hakobyan 

Լիլիթ Դալլաքյան, քաղա­քա­գետ Սերգեյ Սարգսյան, 

ՏՏ ոլորտի մասնա­գետ Սերգեյ Սարգսյան 

Միքա­յել Զոլյան, քաղա­քա­գետ Mikayel Zolyan 

Հրանտ Վարդանյան, «Արև Ֆիլմ Ստուդիա­յի» հիմնա­դիր տնօ­րեն՝ ռեժի­սոր Hrant Vardanyan 

Գագիկ Ղազա­րէ, ռեժի­սոր 

Օլեգ Դուլգարյան, իրա­վա­պաշտպան Oleg Dulgaryan 

Էդգար Խաչատրյան, իրա­վա­պաշտպան Edgar Khachatryan 

Հայկ Բաբա­ջանյան, ՏՏ ոլորտի մասնա­գետ 

Արթուր Ղազարյան, ՏՏ ոլորտի մասնա­գետ 

Էլզա Մարգարյան Վազրիկ Պետրոսյան Vazrik Petrosyan 

Տաթեւ Սայադյան 

Ալլա Գրի­գորյան 

Հովհաննես Իսպիրյան 

Աստղիկ Թարվերդյան 

Մուշեղ Գիշյան Mushekh Gishyan

Առնչվող Հոդվածներ