20 C
Yerevan

Պայթյուն Կովկա­սի Կողքին

Եթե Իրա­նը դիրքա­վորվի պաղեստինյան ուժե­րին աշխույժ աջակցության ռեժի­մում, ապա պետք չէ բացա­ռել, որ Իսրա­յե­լը կփորձի Իրա­նի այդ դիրքա­վորմա­նը հակազդե­լու հնա­րա­վո­րություններ փնտրել նաեւ Կովկա­սում:

Հակոբ Բադալյան

Հոկտեմբե­րի 7‑ին կտրուկ սրվել է իրա­վի­ճա­կը Իսրա­յե­լա-պաղեստինյան հակա­մարտության գոտում: ՀԱՄԱՍ‑ը մի քանի հազար հրթիռ է արձա­կել Իսրա­յե­լի ուղղությամբ, իսկ ՀԱՄԱՍ‑ի ռազմա­կան թևի ղեկա­վար Մուհամմադ Դեֆը հայտա­րա­րել է Իսրա­յե­լի դեմ լայնա­ծա­վալ գործո­ղություն սկսե­լու մասին: Նա նշել է, որ հրեա­կան պետության ուղղությամբ 5 հազար հրթիռ է արձակվել՝ ազդա­րա­րե­լով «Ալ Աքսա­յի ջրհե­ղեղ» կոչվող գործո­ղության սկիզբը: Իսրա­յե­լը հայտա­րա­րել է բանա­կը պատե­րազմա­կան պատրաստության բերե­լու մասին, սկսել է հարվածներ հասցնել Գազա­յի հատվա­ծին: Իսրա­յե­լա-պաղեստինյան հակա­մարտության գոտում փաստա­ցի պատե­րազմի բռնկումը անկասկած իր ազդե­ցությունն է թողնե­լու թե մերձա­վո­րարև­ելյան ռեգիո­նի անվտանգության միջա­վայրի վրա, թե նաև հարա­կից, շաղկապված ռեգիոննե­րի, այդ թվում Կովկա­սի: 

Դեռ իհարկե պետք է տեսնել, թե ինչ տրա­մա­բա­նությամբ կզարգա­նա իրա­վի­ճա­կը, այն կվե­րածվի տեւա­կան պատե­րազմի, թե կունե­նա շատ ավե­լի արագ հանգուցա­լուծում: Այդ գոտում իրա­վի­ճա­կի պայթյունը կովկասյան ռեգիո­նի համար կարող է ունե­նալ թե անվտանգա­յին ռիսկե­րը որո­շա­կի լիցքա­թա­փող նշա­նա­կություն, գոնե կարճա­ժամկետ հեռանկա­րում, և թե կարող է երկա­րա­ժամկետ հեռանկա­րի համար ձեւա­վոո­րել նոր լիցքեր: Սա իհարկե կարող է էապես պայմա­նա­վորված լինել նաև Իրա­նի վարքագծով: Եթե Իրա­նը դիրքա­վորվի պաղեստինյան ուժե­րին աշխույժ աջակցության ռեժի­մում, ապա պետք չէ բացա­ռել, որ Իսրա­յե­լը կփորձի Իրա­նի այդ դիրքա­վորմա­նը հակազդե­լու հնա­րա­վո­րություններ փնտրել նաեւ Կովկա­սում: Միեւնույն ժամա­նակ, խնդիրն իհարկե չի սահմա­նա­փակվում լոկ իրան-իսրա­յե­լա­կան հարա­բե­րությամբ:

Պետք է նկա­տի առնել հանգա­մանքը, որ ներկա­յումս այդօ­րի­նակ պայթյուննե­րը առավ քան պայմա­նա­վորված են լինում համաշխարհա­յին իրո­ղություննե­րով, համաշխարհա­յին պատե­րազմի լայն տրա­մա­բա­նությամբ, եթե անգամ վերա­բե­րում են տասնամյակնե­րով ձգվող հակա­մարտություննե­րին, որոնք թեժա­նում են պարբե­րա­բար: Եվ քանի որ ներկա­յումս գլխա­վոր դետո­նա­տո­րը համաշխարհա­յին պատե­րազմի հանգա­մանքն է, ապա որեւէ տեղում պայթյունը կարող է «բեկորներ» հասցնել ցանկա­ցած հեռա­վո­րության վրա: Իսկ, հաշվի առնե­լով այն, որ Կովկա­սը մերձա­վո­րա­րեւելյան «ավա­զա­նի» մեջ է, այսպես ասած մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նի անվտանգության միջա­վայրի «արվարձան», կասկա­ծից վեր է, որ իսրա­յե­լա-պաղեստինյան գոտում տեղի ունե­ցո­ղը մեզա­նից պահանջում է բազմա­պատկել զգո­նությունն ու սթա­փությունը պետա­կան անվտանգությանն առնչվող պետա­կան ու հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան բոլոր մակարդակնե­րում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ