20 C
Yerevan

Կարա­պի Երգը՝ Հարցազրույց Արթուր Մեսչյա­նի հետ

Վախե­նում ենք, որ ռուսը գազը կթանկացնի՞: Հետո՞ ինչ: Անկա­խությունը բացարձակ արժեք է ու եթե մենք պատրաստ չենք անգամ նման անհարմա­րություն հանդուրժե­լու, ապա էլ ի՞նչ անկա­խություն պաշտպա­նե­լու մասին ենք խոսում: Պետք է պաշտպա­նել անկա­խությունը, մնա­ցա­ծը կարե­լի է գտնել:

Արթուր Մեսչյան

Նվեր Մնա­ցա­կանյա­նի հյուրն էր ճարտա­րա­պետ, երգիչ Արթուր Մեսչյա­նը:  Տաղանդա­վոր մտա­վո­րա­կա­նը, ով դեռևս 1960-ականնե­րին աչքի էր ընկնում իր երաժշտա­կան կատա­րումնե­րով և հեղի­նա­կած երգե­րով, դարձավ հայե­րի և մասնա­վո­րա­պես երև­անցի­նե­րի սիրված հեղի­նակնե­րից մեկը: Մեսչյա­նին, հիրա­վի կարե­լի է համա­րել Երև­ա­նի մի մասը, երև­անյան միջա­վայրի ամե­նա­վառ և ազդե­ցիկ երանգնե­րից մեկը: Ընդ որում ոչ միայն որպես հեղի­նակ-կատա­րող երգիչ, այլև փիլի­սո­փա և ճարտա­րա­պետ: Մեսչյա­նի նախագծով են կառուցվել Մատե­նա­դա­րա­նի նոր մասնա­շենքը, Կոմի­տա­սի անվան պանթեո­նը և այլն: Լինե­լով իր դարի ու ժամա­նա­կի իսկա­կան ծնունդ Մեսչյա­նը կարո­ղա­ցել է պատռել խորհրդա­յին ծանր ցենզուրա­յին կապանքնե­րը և իր խոսքն ու միտքը հասցրել լայն զանգվածնե­րին: Նա համերգնե­րով հանդես է եկել ոչ միայն Հայաստա­նում, այլև արտա­սահմա­նում՝ մասնա­վո­րա­պես Լեհաստանում,Միացյալ Նահանգնե­րում՝ ունե­նա­լով լայն ժողովրդա­կա­նություն Արթուր Մեսչյա­նը աշխա­տել է նաև որպես Երև­ա­նի գլխա­վոր ճարտա­րա­պետ:

Մեսչյանն արդեն երկար ժամա­նակ է, ինչ հանրա­յին դաշտում չի երև­ում: 2009թ. տեղի է ունե­ցել նրա վերջին համերգը:

Արթուր Մեսչյա­նի այս հարցազրույցը հաճե­լի զարմանք պարգև­եց հանրա­յին դաշտին, քանի որ մաեստրոն երկար տարի­ներ է, ինչ հարցազրույցներ ևս չի տալիս: Նվեր Մնա­ցա­կանյա­նի հետ հանդիպման ժամա­նակ զրույցն ընթա­ցել է Հայաստա­նի հետ կատարվող իրա­դարձություննե­րի մասին:

Մաեստրոն հանդիպման ժամա­նակ նշեց, որ ինքը քաղա­քա­գետ չէ և բազմա­թիվ բաներ կան, որ չգի­տե դիվա­նա­գի­տության ու քաղա­քա­կա­նության հետ կապված և չի կարող խոսել այն բանե­րի մասին, ինչի մասին լիարժեք տեղե­կատվություն չունի, այլ խոսում է որպես սովո­րա­կան երև­անցի: Նա նշեց, որ թեև այսքան տարի լուռ է եղել, բայց հետև­ել է իրա­դարձություննե­րին և տեղյակ է այն ամե­նից, ինչը բաց է հանրության համար: Պարոն Մեսչյանն անդրա­դարձավ Արցա­խի կորուստին՝ ասե­լով, որ խոշոր հաշվով դա զարմա­նա­լի չէր, ինքը ևս կանխա­գուշա­կել էր մոտե­ցող աղե­տը, որն արտա­հայտվեց Արցա­խի հայա­թա­փումով ու կորստով, բայց իր նախազգուշա­ցումնե­րը, տագնապնե­րը ոչ մի կաթիլ անգամ տեղ չեն հասել, չեն հասկացվել: Իր համերգնե­րից մեկի ժամա­նակ, երբ կատարվեց «Ահա և վերջ» երգը, բոլո­րը ծափա­հա­րե­ցին և միայն մի կին նստած տեղից գոռաց՝ ոչ; Մեսչյա­նը դառնա­ցած նշեց, որ մարդիկ ծափա­հա­րում էին, փոխա­նակ հասկա­նա­լու և պատրաստվե­լու:

Մեսչյանն ափսո­սանքով խոսեց Արցա­խի մասին, ցավով նշե­լով, որ Գանձա­սա­րում իրենք իրա­կա­նացրել են նաև Մատե­նա­դա­րա­նի մասնաճյուղի կառուցում և հիմա դա մնաց ադրբե­ջանցի­նե­րին; Նա ասաց, որ չի կարծում, թե ադրբե­ջանցի­նե­րը կքանդեն շենքը, կօգտա­գործեն իրենց նպա­տակնե­րի համար:

Մեսչյանն անդրա­դարձավ նաև Երև­ա­նի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րին, այն ամբողջ խայտա­ռա­կությա­նը, որ տեղի ունե­ցավ, նշե­լով, որ երև­անցի­նե­րի բոյկոտն ընտրություննե­րին ոչ թե նշա­նա­կում է, որ երև­անցի­նե­րը թքած ունեն, թե ով կդառնա իրենց քաղա­քա­պե­տը, այլ պարզա­պես այլևս չեն հավա­տում ոչ ոքի: Կարե­լի է ունե­նալ տասնյակնե­րով կուսակցություններ, բայց այդ կուսակցություննե­րը գոնե իրար հետ հարա­բերվե­լու նորմալ ձև ունե­նան: Մեսչյա­նը նշեց, որ ինքը լավ գիտե, թե քաղա­քա­պե­տա­րանն ինչ սկզբունքով է աշխա­տում և վախե­նում է պատկե­րացնել, թե ավա­գա­նունիստերն ինչպես են անցնե­լու: Այդ ատե­լության մթնո­լորտու ինչպե՞ս են աշխա­տե­լու:

Պարոն Մեսչյա­նը խոսեց նաև Հայաստա­նի անկա­խությունից, նշե­լով, որ ռուսնե­րը ցանկա­նում են Հայաստա­նը վերա­ծել ռուսա­կան մի նահանգի, բացեի­բաց դրա մասին խոսում են և ռուսնե­րից գուցե օր առաջ ազատվել է պետք: Նա վրդո­ված նշեց, որ իր համար ստո­րա­ցուցիչ է տեսնել, թե ինչպես են ռուսնե­րը օդա­նա­վա­կա­յա­նում ստուգում ՀՀ քաղա­քա­ցու անձնա­գի­րը և որո­շում թույլ տան թե ոչ: Ինչ վերա­բե­րում է Հռո­մի ստա­տուտին, ապա այնպես չէ, որ դրա­նից առաջ ռոսւնե­րի հետ ամեն ինչ լավ էր և ստա­տուտից հետո ինչ որ բան փոխվեց: Եթե մենք վախե­նում ենք, որ ռուսնե­րը մեզ հետ կվա­տացնեն հարա­բե­րություննե­րը, առանց այդ էլ վատ են, մեզ վնա­սել են ինչքան հնա­րա­վոր է: Էլ ի՞նչ անեն, որ մենք հասկա­նանք դա: Երբ խոսում ենք, որ ռուսա­կան ռազմա­բա­զան Հայաստա­նից պիտի հեռա­նա և վախե­նում ենք, որ ռուսնե­րը եթե ոտքնե­րը քաշեն, ապա թուրքե­րը մեզ կուտեն, ապա առանց դրա էլ մեզ ուտում են: Ո՞ւր էր ռուսը, երբ Արցա­խում տեղի ունե­ցավ այդ ամե­նը: Վախե­նում ենք, որ ռուսը գազը կթանկացնի՞: Հետո՞ ինչ: Անկա­խությունը բացարձակ արժեք է ու եթե մենք պատրաստ չենք անգամ նման անհարմա­րություն հանդուրժե­լու, ապա էլ ի՞նչ անկա­խություն պաշտպա­նե­լու մասին ենք խոսում: Պետք է պաշտպա­նել անկա­խությունը, մնա­ցա­ծը կարե­լի  է գտնել:

Մաեստրոն նաև խոսեց ՄԱԿ առա­քե­լության մասին և անդրա­դառնա­լով նրանց հայտա­րա­րությա­նը, որ ամեն մեկն իր շահն ունի և պետք չէ ուրի­շից սպա­սել այն, ինչ մենք պիտի անենք:

Արթուր Մեսչյանն ասաց, որ ինչպես տարի­ներ առաջ որո­շեց, որ երաժշտության էջն իր կյանքում փակում է և այլևս դադա­րեց ստեղծա­գործել, այնպես էլ հիմա է ասում, որ իր տարի­նե­րի լռությունից հետո այս հարցազրույցը վերջինն է: Ինքը փակում է նաև այդ էջը և ցանկա­նում է իր կյանքի մնացյալ հատվածն անցկացնել հասկա­նա­լու փորձով, թե վերջա­պես ինչ տեղի ունե­ցավ և եթե կարող է, ապա իր ուժե­րի ներա­ծին չափով ինչ որ մի բան անել: Հուսով ենք, որ մաեստրոն դեռ երկար ու առողջ տարի­նե­րի կյանք կունե­նա, որ նրա ստեղծա­գործա­կան ջիղն ավե­լի հզոր կգտնվի քան հիասթա­փությունն ու ցավը և մենք դեռ ապա­գա­յում հնա­րա­վո­րություն կունե­նանք լսե­լու նրա նոր կատա­րումներն ու երգե­րը և տեսնե­լու նրա ճարտա­րա­պե­տա­կան նոր նվա­ճումնե­րը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ