24.7 C
Yerevan

Սեփա­կան Հիմա­րության Ու Տգի­տության Հետև­անքը

Գնում էինք միջազգա­յին ատյաններ, թանկ կոստյումնե­րով ու մեր գավա­ռե­ցու չտե­սությամբ ծիծա­ղել տալիս մեզ վրա, անպտուղ ու անի­մաստ ժամա­նակ կորցնում տարի­նե­րով և ապա հետ գալիս ու Հայաստա­նում ինքնա­գոհ ու մեծա­միտ հոխորտում, որ Արցա­խը մերն է ու մերը, Թուրքիա­յի վրա էլ մատ էինք թափ տալիս ու սպառնում, որ շուտով իրենց էլ ենք հաղթե­լու և մի մեծ կտոր հետ վերա­դարձնե­լու մեր պատմա­կան հայրե­նի­քից: Մենք նույնիսկ մոռա­ցել էինք, որ Թուրքիա­յին ենք դա ասում: Այն Թուրքիա­յին, որը մեկ դար առաջ միլիո­նից ավել հայ կոտո­րեց և քիչ էր մնում 1918թ. վերջնա­կա­նա­պես թաղի հայե­րին ու հայկա­կան հարցը:

Արա­յիկ Մկրտումյան

Արցա­խը կորցնե­լով մենք միայն հողա­տա­րածք չէ, որ կորցրել ենք կամ հանքեր, հէկ-եր ու նման բան: Արցա­խը մեր մի մասն էր: Հայաստա­նի մի մասը, մեր հայրե­նի­քի մի կտո­րը, մեր տրա­մա­բա­նության, քաղա­քա­կա­նության, տնտե­սության, մշա­կույթի, հույսի, ցավի, ուրա­խության, անհանգստության ու սպա­սումի մի մասն էր: Արցա­խը կորցնե­լով մենք կորցնում ենք հայ ժողովրդի ապրե­լու իրա­վունքի մի կտո­րը, կորցնում ենք մեր պատմության ու մշա­կույթի վերահսկման ու պահպանման մի հատվա­ծը: Այնպես, ինչպես արևմտյան Հայաստա­նի հազա­րա­վոր պատմամշա­կութա­յին վայրեր արդեն իսկ դուրս են մղվել մեր մտա­ծե­լա­կերպից և մի ողջ հայրե­նի­քից մնա­ցել են մի քանի երգ, մի քանի գրո­ղի գործե­րի մասին հիշո­ղություն և անգիր արած մի քանի քաղա­քի անուն, այնպես ինչպես Ջավախքն ենք դանդաղ կորցնում, այնպես էլ Արցախն է կանգնած նմա­նա­տիպ կորստի առաջ:

Ու էլ արդեն կարև­որ չէ, թե ով ծախեց, ով չծա­խեց, ով էր ոչմի­թի­զա­կան ու ով սառը քաղա­քա­գետ: Նրանք բոլո­րը, մենք բոլորս պարտվե­ցինք: Մենք պարտվե­ցինք մեր մեծամտությանն ու հիմա­րությա­նը, մեծ շահա­մո­լության ու ագա­հությա­նը: Մենք ինքներս այնպես արինք, որ Արցա­խը մեզ համար դարձավ բեռ, որը ոչ կարո­ղա­նում էինք տանել, ոչ՝ ցած նետել: Ու բանը հասավ նրան, որ եկան ու վերցրին մեր ձեռքից:

Արցա­խը Հայաստա­նի Հանրա­պե­տության գաղա­փա­րա­կան անկա­խության սյունե­րից էր: Միա­ցում և անկա­խություն բառե­րը միմյանց հոմա­նիշներ էին դարձել Շարժման ժամա­նակ: Այն հենց այդպես էլ կոչվում էր՝ Արցախյան Շարժում:

Ու հիմա, երբ հետհա­յացք ես նետում անցյա­լին, մի շարք հարցեր են առա­ջա­նում: Օրի­նակ Արցա­խի անկա­խության մասին: Դարե­րով չունե­ցանք անկա­խություն, մեկ էլ միանգա­մից երկու պետություն: Դարե­րով չունե­ցանք մեր սեփա­կան, հարա­զատ պետա­կան պաշտոնյա­նե­րը ու միանգա­մից սկսե­ցինք պաշտոնյա­նե­րի բրի­գադներ աճեցնել այստեղ ու այնտեղ: Չտե­սի ուրա­խությամբ այրված նախա­րարներ, պետեր տեղա­կալներ ու հրա­մա­նա­տարներ էինք աչեցնում մեզ համար: Դարե­րով մի առաջնորդ չունե­նա­լուց հետո սարքե­ցինք երկու նախա­գահ, երկու ազգա­յին ժողով, երկու բանակ, ամեն ինչից երկու-երկու հատ, երկու կրթություն, երկու գիտություն, երկու ազգա­յին անվտանգություններ….թվում է, թե դարե­րով քաղցած մնա­լուց հետո ուզում էինք հագուրդ տալ պաշտո­նի երես չտե­սած ազգին: Մի պետությունը մեզ քիչ էր, որ Արցա­խը դեռ 1991–94 Հայաստա­նի մաս դարձնեինք, մեզ երկուսն էր պետք, մենք կրկնա­կի ախորժակ ունեինք ամեն ինչի համար:

Չմարսե­ցինք:

Չմարսե­ցինք, որովհետև մոռա­ցանք, որ մեզ հետ կողք կողքի ապրում են նաև այլ պետություններ, ազգեր ու ժողո­վուրդներ, որ անկախ ամեն ինչից ու մեր ցանկությունից, կան որո­շա­կի օրենքներ, որո­շա­կի դրվածք, որ հիմնա­կա­նում պահվում է: Մենք միայն մեզ էինք տեսնում և մեր ազգա­յին հպարտությունը սկսում էր բաժանվել մեր մեջ՝ ամեն մեկի­նիր ծանո­թի ու սրի­կա­յության դոզա­յին համա­պա­տասխան: Հապա պատկե­րացրեք, թե ինչ սքանչե­լի է հնչում գենե­րալ-մայոր տիտղո­սը, հերո­սը կամ նախա­րա­րը: 

Մենք հաղթել էինք, մեզ ամեն ինչ կարե­լի էր, անգամ անկա­րե­լին: Հաղթո­ղին չեն դատում ասա­ցինք ու սկսե­ցինք քանդել ամեն ինչ: Մենք հաղթել ենք,- մտա­ծում էինք,- կարե­լի է մի քիչ էլ զվարճա­նալ:

Ու սկսե­ցինք զվարճա­նալ: Այնպես թալանվեց երկի­րը, այնպես պղծվեց ամեն ինչ, որ հաղթած Հայաստանն ու Արցա­խը վերջում դարձան ծույլ ու ճարպա­կա­լած, մեծա­միտ, ինքնա­գոհ, ագահ և ընչա­քաղց, անկա­րող և անընկա­լունակ հաշմանդամներ:

Մենք հաղթել էինք ու թքած  ունեինք ամեն ինչի վրա: Փոխա­նակ հասկա­նա­լու, որ զենքով և արյունով ձեռք բերվա­ծը հիմա պիտի խոսքով ու իրա­վունքով պաշտպա­նենք, ամրագրենք, ընտրե­ցինք արկա­ծախնդիր փորձարկումնե­րի և անօ­րեն անհո­գության ուղին: Մենք կարծես կույր էինք ու չէին տեսնում, որ Հնդկաստա­նի, Չինաստա­նի, Բրի­տա­նիա­յի, Ռուսաստա­նի, Ճապո­նիա­յի և նամ այլ հսկա­նե­րի համար է նույնիսկ դժվար իրենց տարածքա­յին վեճե­րը լուծե­լը: Մենք չէին ուզում հասկա­նալ, որ նույնիսկ Չինաստա­նի նման գերհսկան չի կարո­ղա­նում քարտե­զի վրա չերև­ա­ցող Թայվա­նի հարցե­րը լուծել, որ Ռուսաստա­նի նման աշխարհա­կալ պետությունը չի կարո­ղա­նում Սախա­լի­նի հարցե­րը լուծել Ճապո­նիա­յի հետ: Ինչ է զենք ու զինվո՞ր չունեին, թե վախկոտ էին կամ կռվել չգի­տեին: Կամ գուցե Գերմա՞նիան է վախկոտ հիմար, որ մինչև օրս Ռուսաստա­նից հետ չի վերցրել իր Քյո­նիքսբերգը կամ ինչպես ռուսներն են այն անվա­նում՝ Կալի­նինգրա­դը: Մենք նույնիսկ մեզ նեղություն չտվինք այդ ամե­նի մասին մտա­ծե­լու: «Միայն զենքով կա փրկություն»,- ասա­ցինք մենք ու զենքը մի կողմ նետե­լով սկսե­ցինք ողջ երկի­րը նվի­րա­բե­րել սրան-նրան:

Փոխա­նակ Արցա­խի հաղթա­նա­կը իրա­վա­կան առումով ամրագրե­լու,  մենք ընտրե­ցինք քղա­քա­կան արկա­ծախնդրության ուղին: Ում հետ ասես, ինչ ասես չբա­նակցե­ցինք: Մեկ բանակցում էինք հինգ շրջան հանձնե­լու, հետո երկու, հետո յոթ, հետո ընդհա­նուր պետություն, հետո Աստված գիտե էլ ինչ: Գնում էինք միջազգա­յին ատյաններ, թանկ կոստյումնե­րով ու մեր գավա­ռե­ցու չտե­սությամբ ծիծա­ղել տալիս մեզ վրա, անպտուղ ու անի­մաստ ժամա­նակ կորցնում տարի­նե­րով և ապա հետ գալիս ու Հայաստա­նում ինքնա­գոհ ու մեծա­միտ հոխորտում, որ Արցա­խը մերն է ու մերը, Թուրքիա­յի վրա էլ մատ էինք թափ տալիս ու սպառնում, որ շուտով իրենց էլ ենք հաղթե­լու և մի մեծ կտոր հետ վերա­դարձնե­լու մեր պատմա­կան հայրե­նի­քից: Մենք նույնիսկ մոռա­ցել էինք, որ Թուրքիա­յին ենք դա ասում: Այն Թուրքիա­յին, որը մեկ դար առաջ միլիո­նից ավել հայ կոտո­րեց և քիչ էր մնում 1918թ. վերջնա­կա­նա­պես թաղի հայե­րին ու հայկա­կան հարցը: Մենք կարծես, թե չէին տեսնում, որ այդ նույն Թուրքիան ողջ աշխարհի առջև մտավ Կիպրոս, Սիրիա, որ անում է և մարսում է: 

Գրո­ղը տանի ինչո՞վ ենք զբաղվել երեք տասնամյակ: Ի՞նչ էինք բանակցում: Ինչպե՞ս կարո­ղա­ցանք Արցա­խը դարձնել մեր քաղա­քա­կան անգրա­գի­տության փորձա­կումնե­րի սուբյեկտը: Ինչո՞ւ էին ընդհանրա­պես նրա կարգա­վի­ճակն անտեր թողել և երբեմն երբեմն խոսում նրա անկա­խության մասին: Այդ երբվանի՞ց էր Արցա­խը Հայաստա­նից անկախ եղել: Արցա­խը մի՞թե կարող էր անկախ ապրել: Դա նույնն է, եթե Վայոց Ձերը հանկարծ անկա­խա­նա: Անհե­թեթ է հնչում, բայց այդ անհե­թե­թությունը մենք ինքներս ենք համա­րել պետա­կան քաղա­քա­կա­նություն:

Մենք Արցա­խը զոհել ենք մեր էքսպե­րի­մենտալ դիվա­նա­գի­տությա­նը, մեր քաղա­քա­կան կարճա­տե­սությա­նը, մեր հիմա­րությանն ու անգրա­գի­տությա­նը: Մենք երբեք հասուն և լուրջ ոչինչ չենք խոսել ոչ ոքի հետ: Մենք աշխարհին համա­րել ենք հիմար մի բան, որի քթից բռնած կարե­լի է ման տալ: Երբեք չենք մտա­ծել, որ աշխարհում կարող է ինչ որ փոփո­խություն լինել, որ ի վերջո մեր չորս հարև­աննե­րից երկուսը թուրքեր են: Ինչպե՞ս կարո­ղա­ցանք նման անհո­գությամբ երե­սուն տարի նստել  ու սպա­սել:

Իսկ հիմա Արցա­խը չկա: Մեր ինքնա­գոհ և սնա­պարծ պահվածքի հետև­անքով մենք ոչ միայն Արցա­խը չկա­րո­ղա­ցանք դարձնել Հայաստա­նի մի մասը կամ անկախ պետություն, այլև զրկվե­ցինք այնտեղ ապրե­լու հնա­րա­վո­րությունից անգամ: Ահա մեր պահվածքի հետև­անքը: Ահա մեր անմիա­բա­նության և կարճա­տե­սության հետև­անքը:

Պատմությունը հազվագյուտ է ազգե­րին նվերներ տալիս, իսկ մենք կոխո­տե­ցինք այդ նվե­րը և ավե­լի մեծը պահանջե­ցինք: Փոխա­նակ Արցա­խը ապա­հով դարձնե­լու, Սյունի­քի գլխին ենք սուր կախել: Ադրբե­ջա­նը իր ապա­գան է կառուցում Սյունի­քով, Թուրքիան ու Ռուսաստա­նը՝ իրենց: Դեռ Իրանն էլ զգուշա­նում է, որ հանկարծ Սյունի­քի ի փրկօ­ղակ-կապն աշխարհի հետ չդառնա կախա­ղա­նի խեղդող փաթա­թան: Անդրկովկա­սում աշխարհի կարև­ո­րա­գույն հարցե­րի լուծման բանա­լին մերն էր, իսկ մենք հերոս-հերոս էինք խաղում և հպարտա­նում «մեր տեսա­կո­վը»: Քաղա­քա­քակրթություննե­րի, հյուսիս-հարավ և արև­ելք-արևմուտք ուղղություննե­րի ճիշտ հատման կետում կանգնած՝ մենք անլրջա­ցանք ու աշխարհին Արցա­խի անկա­խությունն էինք պարտադրում, որ ինքներս էլ չէինք ճանա­չել: Փոխա­նակ աշխարհի բախտը կառա­վա­րող ուժե­րի բարե­կա­մությունը փնտրեինք, կաչա­ղա­կի նման աղբի միջից ապա­կի էինք հանում, որ փայլով ուրա­խա­նանք: Քանի դեռ Ադրբե­ջա­նը, Թուրքիան դարի պայմա­նագրով Իսրա­յե­լին օգտա­գործե­ցին, Իրա­նը իր հարցե­րը սկսեց լուծել և նոր աշխարհա­կարգը մոտե­նում էր անկա­սե­լի թափով, մենք ուրա­խա­նում էինք, որ մեր նախա­գա­հը Պուտի­նի ընկերն է ու ամեն ինչ լավ կլի­նի և նոր վիլլա­ներ, պալատներ, մեքե­նա­նե­րով էինք ուրա­խա­նում: Այդ էր Արցա­խի մեր գինը: 

Մենք այդպես էլ չհասկա­ցանք, որ Արցա­խը Հայաստան է և վերջ ասե­լուց առաջ պիտի այնպես անենք, որ դա իրա­կան դառնա: ի վերջո հանուն ինչի՞ զոհվե­ցին այսքան մարդիկ: 

Ու հիմա Արցախն էլ չկա ու վտանգը Սյունի­քինն է: Ու մենք էլ ոչ ժամա­նակ ու ոչ էլ տարա­ծություն ունենք նոր հիմա­րություննե­րով զբաղվե­լու և մեր հավա­տա­ցած սուտը ուրի­շին կերցնե­լու: 

Արդյո՞ք մենք ի վիճա­կի ենք վերջա­պես պետություն դառնալ, լրջա­նալ ու կայա­նալ: Որովհետև պետության ալուրջ պահվածքը, այն էլ տարի­նե­րով, հենց այնպես չի  անցնում:

Արցա­խը վկա:

Առնչվող Հոդվածներ