26.4 C
Yerevan

Վերածնել Արցա­խը

Արցա­խա­հա­յության կազմա­կերպված ամբողջա­կան դուրսբե­րումը խափա­նեց Մոսկվա­յի և Բաքվի ծրագրե­րը, որոնք մտադրված էին Արցա­խում պատանդ պահել սակա­վա­թիվ մինչև 15 հազար հայություն։

Ռուբեն Կարա­պետյան

Այս պահի առաջնա­հերթ անե­լիքնե­րի մասին.

Արցա­խա­հա­յության կազմա­կերպված ամբողջա­կան դուրսբե­րումը խափա­նեց Մոսկվա­յի և Բաքվի ծրագրե­րը, որոնք մտադրված էին Արցա­խում պատանդ պահել սակա­վա­թիվ մինչև 15 հազար հայություն: Այդ դեպքում առա­ջի­նը կստա­նար հիմնա­վո­րում Արցա­խում իր «խաղա­ղա­պահ» ուժե­րի ներկա­յության համար, երկրոդն էլ՝ «ռեինտեգրա­ցի» անվան տակ միջազգա­յին հանրության համար կփա­կեր Արցա­խի հարցը վերջնա­կա­նա­պես «քաղա­քա­կիրթ» ձևով:
Ստեղծված իրա­վի­ճա­կում նույնպես անակնկա­լի գալով եվրո­պա­կան տարբեր կառույցնե­րը (Եվրա­խորհրդա­րան, ԵԽԽՎ), ինչպես նաև Ֆրանսիան տեղի ունե­ցա­ծը որա­կե­ցին որպես էթնիկ զտում և հստակ ամրագրե­ցին արցա­խա­հա­յության վերա­դարձի իրա­վունքը:
Դիվա­նա­գի­տության մեջ ժամա­նա­կի գործո­նը ամե­նա­կարև­որնե­րից է: Այդ պատճա­ռով մեզ անհրա­ժեշտ է բաց չթողնել ստեղծված հնա­րա­վո­րությունը և անհա­պաղ գործել այս պատմա­կան փուլում հետևյալ առաջնա­հերթ նպա­տակնե­րի իրա­կա­նացման ուղղությամբ.
◦ Արցա­խի Հանրա­պե­տության սուբյեկտայնության պահպա­նում
◦ Միջազգա­յին հանրության կողմից Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման իրա­վունքի վերա­հաստա­տում և միջազգա­յին խաղա­ղա­րար մեխա­նիզմնե­րի գործադրման միջո­ցով Արցա­խի քաղա­քա­ցի­նե­րի Հայրե­նիք անվտանգ վերա­դարձի ապա­հո­վում:

Ստեղծված պայմաննե­րում Արցա­խի Հանրա­պե­տության պետա­կան մարմիննե­րի գործունեության շարունա­կումը ունի կենսա­կան նշա­նա­կություն: Միջազգա­յին հանրության համար անհրա­ժեշտ է Արցա­խի թեև չճա­նաչված սակայն ընտրված, լեգի­տիմ մարմիննե­րի գոյությունը՝ գործընթա­ցը շարունա­կե­լու համար:
Այսօր առաջնա­յին է որպեսզի Արցա­խի գերա­գույն դատա­րա­նը հակա­սահմա­նադրա­կան ճանա­չի Արցա­խի նախա­գա­հի ակնհայտ ճնշման տակ ստո­րագրված հրա­մա­նա­գի­րը ԱՀ լուծարման վերա­բերյալ: Այնուհետև, արտագնա հրա­վիրված նիստում ԱՀ Ազգա­յին ժողո­վը պետք է հաստա­տի պետա­կան ինստի­տուտնե­րի կրճատված ցանկը՝ համա­պա­տասխան ստեղծված իրա­վի­ճա­կի և հայտա­րա­րի Արցա­խի Հանրա­պե­տության բոլոր պետա­կան ինստի­տուտնե­րի գործունեության շարունակման մասին՝ Հայրե­նի­քից դուրս, նոր վտա­րանդի պայմաննե­րում:

Սա չափա­զանց կարև­որ է հատկա­պես այսօր երբ Հայաստա­նի Հանրա­պե­տության իշխա­նություննե­րը իրենք համա­րում են Արցա­խի հարցը փակված և որևէ աշխա­տանք Արցա­խի սուբյեկտայնության պահպանման ուղղությամբ չեն պատրաստվում իրա­կա­նացնել: Ավե­լին, նրանք անթույլատրե­լի են համա­րում նման գործընթա­ցը Հայաստա­նում՝ Ադրբե­ջա­նի հետ «խաղա­ղության» իրենց օրա­կարգը չվնա­սե­լու համար: Այս ծրա­գի­րը տապա­լե­լու համար նրանք գործի են դրել հայաստանյան մերձիշխա­նա­կան ողջ քաղա­քա­կան դաշտը:
Վտանգա­վոր փորձեր են կատարվում նաև տարբեր քաղա­քա­կան ուժե­րի և անհատնե­րի կողմից այս ծրա­գի­րը ներարցախյան պայքա­րի դաշտ տանել, ստեղծե­լով պառակտումներ դրա­նից բխող անկա­սե­լի բացա­սա­կան հետև­անքնե­րով:

Հաշվի առնե­լով վերո­հիշյա­լը, ինչպես նաև գործընթա­ցը պաշտպա­նե­լու և հանրա­յին աջակցություն ապա­հո­վե­լու համար, համա­խոհնե­րի հետ միա­սին նախա­ձեռնել ենք Արցա­խի պետա­կա­նության պահպանման հանձնա­խումբ, կազմված տարբեր ոլորտի մասնա­գետնե­րից: Հանձնա­խումբը քաղա­քա­կան միա­վոր չէ, այլ հավակնում է ձևա­վո­րել համա­պա­տասխան օրա­կարգ, որի իրա­կա­նացման համար պատրաստ է համա­գործակցել բոլոր շահագրգիռ անհատնե­րի և կազմա­կերպություննե­րի հետ:
Սա առա­ջին հրա­տապ քայլն է Արցա­խա­հա­յությա­նը Հայրե­նիք անվտանգ վերա­դարձնե­լու համար միջազգա­յին հանրության հետ աշխա­տանքնե­րը կենտրո­նացնե­լու, մեր բարե­կամ երկրնե­րի գործնա­կան միջամտությունն ու մասնակցությունը ապա­հո­վե­լու ուղղությամբ:

Մեր քույրերն ու եղբայրնե­րը չեն կարող և չպետք է վերա­դառնան Արցախ այսօրվա պայմաննե­րում, երբ նրանց անվտանգությունն ապա­հովված չէ: Ուստի միմիայն նոր մեխա­նիզմնե­րի գործադրմամբ՝ միջաջգա­յին խաղա­րար ուժե­րի մանդա­տով ու ներկա­յությամբ, միջազգա­յին այլ որա­կի հովա­նա­վո­րությամբ է հնա­րա­վոր իրա­կա­նացնել այդ գործընթա­ցը:
Այսօրվա բոլոր առումնե­րով սնանկ և ապազգա­յին իշխա­նությունը անկասկած տապալվե­լու է, ուստի մենք այսօր պետք է կենտրո­նա­նանք նոր որա­կի ու բովանդա­կության ՀԱՅԿԱԿԱՆ՝ Չորրորդ Հանրա­պե­տության հիմքե­րի կառուցման վրա:
Հարև­ան երկրի ղեկա­վա­րի դիմադրությունը հնա­րա­վոր է հեշտությամբ կոտրել Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նում՝ մարդկության դեմ նրա կատա­րած հանցա­գործություննե­րի համար հարուցվե­լիք քրեա­կան գործով, հայկա­կան ոսկերչա­կան դիվա­նա­գի­տությամբ ու նրա մեջքին կանգնած օրե­ցօր հզո­րա­ցող ՀՀ բանա­կով: Վերո­հիշյա­լը կպա­հանջի լուրջ հետև­ո­ղա­կան աշխա­տանք և ժամա­նակ:
Մենք գտնվում ենք Հայոց պատմության շրջա­դարձա­յին փուլում և այլ ելք չունենք բացի վերա­դարձնե­լու այս տարի­նե­րի ընթացքում մեզա­նից գողացված ՀՈԳԻՆ («դուխը»), ՍԵՐԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՛ մեր ՀԱՅԿԱԿԱՆ ինքնությունը: Եվ այդ ճանա­պարհը նորից անցնում է ԱՐՑԱԽՈՎ…
Մենք պարտա­վոր ենք ապա­հո­վել Արցա­խի վերածնունդը, որի միջո­ցով էլ իրա­կա­նություն կդառնա նոր ՀԱՅԿԱԿԱՆ պետա­կա­նության կերտումը:

Առնչվող Հոդվածներ