25.3 C
Yerevan

Կրա­կոց Պետության Վրա

Դեռ 90-ականնե­րին քաղա­քա­գետ Տիգրան Հայրա­պետյա­նը գրել էր, որ Արցա­խի շուրջը ստեղծված իրա­վի­ճա­կը, մեր ներքին անկա­րո­ղությունն ու անհա­մա­ձայնությունը, մեզ վրա գոյություն ունե­ցող դրսի ճնշումնե­րը և այլն, ի վերջո հանգեցնե­լու են Արցա­խի հարցում վերջնա­կան հետնա­հանջի ու դանդաղ պարտության, որի համար հավա­նա­բար քաղա­քա­կան վրի­ժա­ռություն, այսպես ասած  «զոհա­բե­րություն» տեղի կունե­նա և դրա ամե­նա­հարմար թեկնա­ծուն վարչա­պետ Վ. Սարգսյանն է:

Արա­յիկ Մկրտումյան

Հոկտեմբե­րի 27‑ի մասին շատ է խոսվել և դեռ առա­ջի­կա տարի­նե­րին էլի կխոսվի, բայց, խոշոր հաշվով առանց փոփո­խություննե­րի: Ամեն տարի նոր մանրա­մասներ են ի հայտ գալիս, նոր կասկածյալներ են նշվում այս ու այն կողմից, մեղադրանքներ, կես-կատակ, կես-լուրջ բացա­հայտումներ, բայց այդ ամե­նը խոշոր հաշվով ոչ մի հետև­անք չի թողնում:

Ինչպես նախորդ տարի­նե­րին, այս անգամ ևս տարբեր մարդիկ տարբեր ելույթներ և գրա­ռումներ արե­ցին, նաև շրջա­նառվեց Սերժ Սարգսյա­նի անունը որպես այդ ամե­նի հետ կապ ունե­ցող մարդու, ինչպես նաև Ռ. Քոչարյա­նի և ռուսնե­րի անունը: Մեղա­վոր են, թե ոչ, դա պիտի որո­շի արդա­րա­դա­տությունը, բայց ներկա­յիս պայմաննե­րում ՀՀ արդա­րա­դա­տությունը հազիվ թե կարո­ղա­նա նման ծանր և նուրբ թեմա­յով ինչ որ լուրջ բացա­հայտումներ և հետև­ություններ անել: Իսկ եթե անի էլ, ապա ի՞նչ: Ի՞նչ է փոխվե­լու, եթե պայմա­նա­կան Քոչարյա­նին դատեն որպես մեղա­վո­րի և պայմա­նա­կան պատիժ տան՝ այսքան տարի: Ոչ մի բան: 2023թ. սեպտեմբե­րի 19-ով ավարտվեց ՀՀ կյանքի ամե­նա ողբերգա­կան շրջաննե­րից մեկը, որի պաշտո­նա­կան մեկնարկը տրվեց հոկտեմբե­րի 27-ին: Հոկտեմբե­րի 27‑ը պարզա­պես ներիշխա­նա­կան գզվռտոց չէր, ներքին հեղաշրջում չէր ու ոչ էլ հայրե­նի­քը փրկե­լու համար կատարված արկա­ծախնդրություն, ինչպես կարող են կարծել միա­միտնե­րը: Հոկտեմբե­րի 27‑ը կրա­կոց էր պետության վրա, ոչ թե կոնկրետ Վ. Սարգսյա­նի և Կ. Դեմիրճյա­նի: Դեռ 90-ականնե­րին քաղա­քա­գետ Տիգրան Հայրա­պետյա­նը գրել էր, որ Արցա­խի շուրջը ստեղծված իրա­վի­ճա­կը, մեր ներքին անկա­րո­ղությունն ու անհա­մա­ձայնությունը, մեզ վրա գոյություն ունե­ցող դրսի ճնշումնե­րը և այլն, ի վերջո հանգեցնե­լու են Արցա­խի հարցում վերջնա­կան հետնա­հանջի ու դանդաղ պարտության, որի համար հավա­նա­բար քաղա­քա­կան վրի­ժա­ռություն, այսպես ասած  «զոհա­բե­րություն» տեղի կունե­նա և դրա ամե­նա­հարմար թեկնա­ծուն վարչա­պետ Վ. Սարգսյանն է: Այդպես էլ եղավ, Վ. Սարգսյա­նը սպանվեց: Հոկտեմբե­րի 27‑ը քաղա­քա­կան դիվերսիա էր ոչ թե ՀՀ իշխա­նա­վորնե­րի, այլ ուղղա­կի ՀՀ դեմ, որից հետո Հայաստա­նում սկսվեց քաղա­քա­կան անտե­րության, վախի ու անտարբե­րության մի երկա­րատև շրջան: Անցնող տարի­նե­րը սքողվե­ցին պատե­րազմում տարած հաղթա­նա­կի փառա­բա­նությամբ ու Հայաստա­նում իշխա­նություն ունե­ցող խմբե­րի քրեա­կան ուժե­րի ամրացմամբ: Ամեն ինչ ի վերջո իր արյունոտ հանգուցա­լուծումը գտավ 2023թ. Արցա­խի բռնի հայա­թափմամբ: Հիմա ինչ էլ ասվի կամ արվի, Արցա­խի հայա­թա­փումը կարմի գիծ է քաշում գաղա­փա­րա­կան ու ռազմա­կան մի մեծ պայքա­րի տակ՝ նշե­լով դրա պարտության ու ավարտի մասին:

Այնպես չէ, որ հոկտեմբե­րի 27-ին,եթե Վ. Սարգսյա­նը և Կ. Դեմիրճյա­նը ողջ մնա­յին, ապա Արցա­խի հարցում աննա­խա­դեպ բեկում էր լինե­լու: Որքան էլ որ հայրե­նա­սեր, բայց նույնիսկ նրանք ի վիճա­կի չէին լինի ազդել դեպքե­րի ընթացքի վրա, քանի որ այդ ամե­նի հետև­ում արդեն իսկ մի քանի անհասկա­նա­լի ու խայտա­ռակ պարտա­վո­րություններ կային, ինչպես օրիանկ 1992թ. Ալմա-Աթա­յում խորհրդա­յին ժառանգ ճանաչվե­լու անհասկա­նա­լի հայտարարությունը,մ 1994թ. Բիշքե­քի անհասկա­նա­լի ու աննա­խա­դեպ անո­ղա­նա­շար հրա­դա­դա­րը: Բացի դրա­նից Ադրբե­ջա­նը Իսրա­յե­լի հետ արդեն իսկ ստո­րագրել էր դարի պայմա­նա­գի­րը, իսկ արդեն 1999թ. արդեն ուշա­ցած քայլ էր, ինչ որ բան փոխե­լու համար, բայց այն շատ հաջող դիվերսիա էր Հայաստա­նի դեմ, որով Հայաստա­նը հրա­ժարվեց ապա­գա­յին նայե­լու հնա­րա­վո­րությունից և Արցա­խը ոտքով գլխով թաղվեց անո­րո­շության դեմ: 1999թ. Ստամբուլի համա­ձայնա­գի­րը ստո­րագրե­լով Քոչարյա­նը խոշոր հաշվով համա­ձայնվեց այն պայմաննե­րին, որ Հայաստա­նը  ընդա­մե­նը դառնում է միջնորդ, ում կստի­պեն, թե Արցա­խի հաշվով երբ և ում ինչ առա­ջարկի: Արցախյան պատե­րազմում տարած հաղթա­նա­կը զրո­յացվեց ու կեղծվեց՝ դառնա­լով ընդա­մե­նը մի փոքր խմբի մենաշնորհ:

Ինչպես հայտնի է իր ժամա­նա­կին Վ. Սարգսյա­նին նախազգուշացրել էր նաև Վանո Սիրա­դեղյա­նը, ով նույնպես կարծում էր, որ Արցա­խի անո­րո­շությունը մեկը պիտի մարսի և այդ մարսո­ղը պիտի որևէ ազդե­ցիկ դեմք լինի: Վազգեն Սարգսյա­նը և Կարեն Դեմիրճյանն այն մարդիկ էին, որոնց հասա­րակ մարդիկ մեծ հաշվով վստա­հում էին և նրանք կարող էին ի վերջո ինչ որ պայմա­նա­վորվա­ծության հասնել Արցա­խի արգա­վի­ճա­կի հարցով: Գուցե դա լիներ փոխզի­ջումա­յին ինչ որ բան, բայց դա միջազգա­յին խաղա­ցողնե­րից ոչ ոքի ձեռնտու չէր: Արցա­խի հարցը պիտի անտեր մնար, Հայաստա­նը պիտի դուրս հաներ Արցա­խին ամեն տեսակ իրա­վունքի գոտուց ու հրեր մի կողմ: Գումա­րած, որ աղմկոտ սպա­նությունից վախե­ցած ժողո­վուրդը ի վիճա­կի չէր լինե­լու որևէ կերպ դիմադրե­լու ինչ որ բանի, իսկ ժամա­նա­կի տեղե­կատվա­կան խիստ վերահսկե­լի իրա­վի­ճա­կում մարդիկ նույնիսկ նորմալ չիմա­ցան, թե ով որտեղ ինչ է բանակցում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկա­տարվեր, եթե լուրեր ընթա­նա­յին, որ ՀՀ  նախա­գա­հը Ստամբուլում համա­ձայնվել է Հայաստա­նի այս սահմաննե­րին՝ առանց Արցա­խի, կամ որ Հայաստա­նը ամեն հանդի­պա­նը կես բերան համա­ձայնվում էր հողե­րը հանձնե­լու: Հարցը միայն տեխնի­կա­կան մարա­մասներն չէին: Տարա­ծաշրջա­նում լուրջ հավակնություններ ունե­ցող ցանկա­ցած ուժի համար Արցա­խը մի քոռ կոպեկ չարժե առանց Մեղրիի: Դա հայր Ալիևն էլ շատ լավ հասկա­նում, ռուսներն էլ էինհասկա­նում: Ըստ էության բոլորն էին հասկա­նում բացի մեզնից: Եվ Արցա­խի հարցը պիտի մնար անտեր ու անո­րոշ, որ հնա­րա­վոր լիներ թանկ գնով վերա­վա­ճա­ռել հայե­րին: Մեղրին Ադրբե­ջա­նի համար պետության ապա­գա­յի հարց էր ու Ադրբե­ջա­նը կամ Ռուսաստա­նը առանց մի վայրկյան Մեղրիի դիմաց Արցա­խը կտա­յին հայե­րին առանց ափսո­սե­լու: Դեռ մի բան էլ ավե­լին: Գուցե հենց դա էր հասկա­նում Վազգեն Սարգսյա­նը, ով, ըստ բաց աղբյուրնե­րում հայտնվող նյութե­րի, իր սպա­նությունից մի քանի ամիս առաջ արդեն բավա­կան մռայլ տրա­մադրություն ուներ ու ինչ որ վատ բանի կանխազգա­ցում: Եվ գուցե Հոկտեմբե­րի 27‑ը Մեղրին Արցա­խով փոխե­լու օպե­րա­ցիա­յի սկիզբը պիտի լիներ, ինչը տարբեր պատճառնե­րով չհա­ջողվեց, բայց հիմա մենք արդեն ոչ Արցախ ունենք ոչ էլ գործնա­կան ուժ: Եվ հիմա ամեն կերպ ցանկա­նում են ստա­նալ Մեղրին: Բոլո­րը նույն կետին են խփում՝ Ռուսաստա­նը, Ադրբե­ջա­նը, Իրա­նը, Թուրքիան: Իսկ Արցա­խը զոհ գնաց այդ քաղա­քա­կան ավանտյուրա­յին: 

Վ. Սարգսյա­նը պիտի սպանվեր, դա էր պահանջում տվյալ օրը: Եթե նա էլ չլի­ներ վարչա­պետ, այլ պայմա­նա­կան Պողո­սը, ով ի վերջո արդեն սկսել է հասկա­նալ, թե ինչ է կատարվում ու որ Հայաստանն ի վերջո որո­շում է կայացնե­լու Արցա­խի հարցով, նրան կանգնեցնե­լու էին, չէին թողնե­լու: 

Իսկ հիմա, թե ով կնստի ու քանի տարի, արդեն գործնա­կան իմաստ չունի, որովհետև Արցախն էլ չկա: Ամե­նինց տխուրն այն է, որ մենք հոկտեմբե­րի 27‑ը վերա­ծել ենք Ցեղասպա­նության ճանաչման թեմա­յի ու մեզ թվում է, որ եթե բոլո­րը ճանա­չեն, ապա ինչոր բան կփոխվի, այսինքն եթե ինչ որ մեկը նստեց 20 տարով, ապա արդա­րությունը վերա­կանգնված կլի­նի: Հիմա մեր գործը պիտի լինի կանգնեցնել Հոկտեմբերևի 27 օպե­րա­ցիա­յի վերջին՝ Մեղրիի հանձնումը: Հայե­րը հիմա են սկսել հասկա­նալ, թե ինչ է նշա­նա­կում Մեղրին: Ավե­լի քան 20 տարի անց:

Հոկտեմբե­րի 27‑ը քաղա­քակրթա­կան հարված էր, որը Հայաստա­նին նահանջ պարտադրեց: Եվ դա հնա­րա­վոր եղա­վա­նել մի խումբդա­վա­ճաննե­րի ու ծառա­նե­րի ձեռքով, որոնք վաճա­ռե­ցին Հայաստա­նի ապա­գան  հանուն մի քանի տարվա հաճույքի: 

Առնչվող Հոդվածներ