19 C
Yerevan

Բոլոր Հայե­րի Առաջնորդը

Հայաստա­նում դեռևս շարունա­կում է գործել «մի դերա­սա­նի թատրոն» սկզբունքը, երբ ամեն ինչ մասնա­վո­րեցվում և հարմա­րեցվում է նեղ խմբի շահե­րի: Հայաստա­նում չկա համընդհա­նուր տրա­մա­բա­նություն ու ամեն ինչ սկսվում և ավարտվում է մի նեղ շրջա­նա­կում: Այդ շրջա­նակնե­րը շարունա­կում են հաջորդել մեկը մյուսին և նրանցից ոչ ոք չի կարո­ղա­նում այնքան ընդգրկուն դառնալ, որ իր մեջ մտնեն նաև համա­հայկա­կան, համա­պե­տա­կան հասկա­ցություններ: 

Արա­յիկ Մկրտումյան

Պատմա­բան Ալբերտ Մանֆրե­դի «Նապո­լեոն Բոնա­պարտ» գրքում մի ուշագրավ հատված կա՝ կապված 1799թ. դեկտեմբե­րի 13-ին ընդունված ֆրանսիա­կան սահմա­նադրության հետ: Նկա­րագրե­լով, թե ժողո­վուրդն ինչպես ընդունեց այդ սահմա­նադրությունը, որը Բոնա­պարտին անսահմա­նա­փակ իշխա­նություն էր տալիս, կա մի տեսա­րան, որ ունկնդիրնե­րից մեկը մյուսին ասում է, որ ուշա­դիր լսեց, բայց ոչինչ չհասկա­ցավ, իսկ մյուսն ասում է, որ ոչ մի բառ բաց չի թողել: «Ուրեմն ի՞նչ է տալիս սահմա­նադրությունը»: «Սահմա­նադրությունը տալիս է Բոնա­պարտ»,- պատասխա­նում է զրուցա­կի­ցը: 

Վերցնե­լով անսահմա­նա­փակ իշխա­նություն և դառնա­լով «հանրա­պե­տության կայսր», Բոնա­պարտը հայտա­րա­րեց, որ «Հեղա­փո­խությունը հասել է այն նպա­տակնե­րին, որի համար սկսվել էր: Հեղա­փո­խությունն ավարտված է»: Այնուհետև հենց իր՝ Նապո­լեո­նի նախա­ձեռնությամբ մշակվեց և ստեղծվեց Ֆրանսիա­յի քաղա­քա­ցիա­կան օրենսգիրքը, որը մեծ ազդե­ցություն ունե­ցավ ողջ ժամա­նա­կա­կից աշխարհում և փոխառվեց շատե­րի կողմից և մինչև հիմա էլ գործում է Ֆրանսիա­յում: Կարգա­վո­րե­լով քաղա­քա­ցիա­կան ընդհա­նուր ոլորտը, հիմնե­լով ֆրանսիա­կան բանկը և այլ բազմա­թիվ բարե­փո­խումներ իրա­կա­նացնե­լով՝ նա 1804թ. թագադրվեց որպես «բոլոր ֆրանսիա­ցի­նե­րի կայսր»: 

Այստեղ մի շատ կարև­որ նրբություն կա: Ֆրանսիա­ցի պատմա­բան, սոցիո­լոգ Գյուստավ լե Բոնն իր «Ազգե­րի և ամբո­խի» հոգե­բա­նությունը գրքում համա­րում է, որ ֆրանսիա­կան ազգի ձևա­վո­րումն իր ավարտին հասավ ֆրանսիա­կան մեծ հեղա­փո­խությունից հետո, երբ ստեղծված հանրա­պե­տա­կան կարգը Ֆրանսիա­յի տարբեր շրջաննե­րի՝ Փարի­զի, Գասկո­նիա­յի, Վանդեա­յի, Բրե­տո­նի, Պրո­վանսի և այլն բնա­կիչնե­րին դարձրեց հանրա­պե­տության քաղա­քա­ցի­ներ՝ ֆրանսիա­ցի­ներ՝ ավարտե­լով նրանց ինքնության ձևա­վորման ընթացքը և վերացնե­լով լոկալ ինքնա­գի­տակցա­կան խնդիրնե­րը: Իսկ Բոնա­պարտը դարձավ արդեն միա­վորված ֆրանսիա­ցու կայսրը, որով իր իշխա­նությունը լեգի­տի­մացվում էր ոչ միայն օրենքով, այլ մտա­ծե­լա­կերպով: Այսինքն կայսր ոչ միայն պաշտո­նա­կան Ֆրանսիա­յի, այլև բոլոր ֆրանսիա­ցի­նե­րի:

Այս նախա­բանն անհրա­ժեշտ էր հայկա­կան միջա­վայրի որոշ երագներ հասկա­նա­լու համար: Հայաստա­նում դեռևս ոչ մի իշխա­նություն այդպես էլ չի կարո­ղա­նում դառնալ «բոլոր հայե­րի առաջնորդը»: Նրանք դառնում են միայն իրենց խմբի առաջնորդ և տապալվում շարունա­կա­բար: 2018թ. սկսված գործընթացնե­րը ևս հնա­րա­վոր չեղավ «նապո­լեոնյան» քաջությամբ ավարտված հայտա­րա­րել և սկսել իրոք հայե­ցա­կարգա­յին հիմնախնդիրնե­րի առանձնա­ցումներ և լուծումներ: Անվերջ շարունա­կե­լով հեղա­փո­խա­կան ընթացքը, ակա­մա հաստա­տում ես, որ հեղա­փո­խությունն անվերջ է և նրա խոստա­ցած դրախտը ստի­պում է զոհել ներկան հանուն ապա­գա­յի: Դա չհասկա­ցան 1917թ. Ռուսաստա­նում և 70 տարի տևած հեղա­փո­խությունն ավարտվեց ինքնաոչնչա­ցումով, դա չհասկա­ցան 1991թ. Հայաստա­նում, երբ ազգա­յին տրա­մադրություննե­րը զրո­յա­կան իրա­ցում ունե­ցան պետա­կան համա­կարգն առողջացնե­լու ուղղությամբ, դա չհասկա­ցան 2018թ. և հավա­նա­բար չեն հասկա­նա առա­ջի­կա­յում: 

Հայաստա­նում դեռևս շարունա­կում է գործել «մի դերա­սա­նի թատրոն» սկզբունքը, երբ ամեն ինչ մասնա­վո­րեցվում և հարմա­րեցվում է նեղ խմբի շահե­րի: Հայաստա­նում չկա համընդհա­նուր տրա­մա­բա­նություն ու ամեն ինչ սկսվում և ավարտվում է մի նեղ շրջա­նա­կում: Այդ շրջա­նակնե­րը շարունա­կում են հաջորդել մեկը մյուսին և նրանցից ոչ ոք չի կարո­ղա­նում այնքան ընդգրկուն դառնալ, որ իր մեջ մտնեն նաև համա­հայկա­կան, համա­պե­տա­կան հասկա­ցություններ: Հայ քաղա­քա­կան առաջնորդնե­րից ոչ ոք և ի վիճա­կի չեղավ դառնա­լու  բոլոր հայե­րի առաջնորդը: Ոչ միայն այն պատճա­ռով, որ աշխարհի տարբեր երկրնե­րում հայերն ավե­լի շատ են, քան Հայաստա­նում և ոչ էլ այն պատճա­ռով, որ բազմա­կուսակցա­կան համա­կարգում դժվար է լինել բոլո­րի սիրե­լին: Ոչ: Խոսքը սկզբունքա­յին տրա­մա­բա­նության մասին է, քաղա­քակրթա­կան ինքնա­գի­տակցության ու դրա դրսև­որման: Նապո­լեոն Բոնա­պարտը ֆրանսիա­ցի էլ չէր: Նրա կորսի­կա­կան ծագման մեջ ավե­լի շատ իտա­լա­կան տարրեր կային, քան՝ ֆրանսիա­կան: Բայց Նապո­լեո­նը ուներ պետա­կան, համա­կարգա­յին մտա­ծո­ղություն և «բոլոր ֆրանսիա­ցի­նե­րի կայսր» դառնա­լը նաև նշա­նա­կում էր ժիրոնդիստնե­րի, սանկյուլոտնե­րի, ռոյա­լիստնե­րի, այսինքն նաև ընդդի­մության: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ էին մտնել Ֆրանսիա հասկա­ցո­ղության մեջ, նրանք գործում էին հանուն Ֆրանսիա­յի սկզբունքով: Բոլոր նրանք ովքեր դեմ էին, դառնում էին պետության, հանրա­պե­տության թշնա­մի­նե­րը, ոչ միայն Բոնա­պարտի անձնա­կան հակա­ռա­կորդներ: Նույն սկզբունքն ունի նաև բրի­տա­նա­կան ընդդի­մությունը, որն իրեն կոչում է «նորին մեծության ընդդի­մություն»:

Հայաստա­նում ամեն ինչ արվում է հանուն մեկ խմբի: Նույնիսկ հանցանքը, սխա­լը կամ վրի­պումը կախված է որևէ խմբի ցանկություննե­րի հարմա­րե­ցումից: Տապալվո՞ւմ ես պետա­կան հարցե­րում, դա ոչինչ, կարև­ո­րը, որ կարո­ղա­նում ես փակել քո հակա­ռա­կորդի բերա­նը: 

Այդպես են վարվել բոլո­րը և մինչև հիմա զարմա­նում են, թե ինչո՞ւ հայե­րի մեջ միասնություն չկա: Բոլոր հայե­րի առաջնորդը դառնա­լու փոխա­րեն նրանք դարձել են անձնա­կան նպա­տակնե­րի գերին և մի խմբի լիդեր միայն, որի ցանկություններն ու նպա­տակնե­րը չեն համընկնում պետա­կան գերա­կա շահի հետ: Մենք չունենք պետա­կան մտա­ծո­ղությամբ քաղա­քա­կան գործող կուսակցություններ, քանի որ նրանց ծրագրերն անգամ հայե­ցա­կարգա­յին չեն և նախա­տեսված են առա­վե­լա­գույնը որևէ նեղ խնդրի լուծման համար, այն էլ միայն տեսա­կան մակարդա­կով: Կուսակցություննե­րը և իշխա­նությունը երբեք Հայաստա­նում չեն ներա­ռել գիտա­կան համայնքն ու նրան առա­ջա­տարնե­րին, իշխա­նությունը եղել է բիզնեսմեննե­րի և քրեա­կաննե­րի մենաշնորհը, չի ընդգրկել մտա­վո­րա­կա­նին:

Նույն Ֆրանսիա­յում Բոնա­պարտի իշխա­նության տարի­նե­րին պետա­կան բազմա­թիվ պաշտոններ տրվել են ակա­դե­միա­կան գիտնա­կաննե­րին: Բոլա­պարտն իհարկե հրեշտակ չէր, բայց նա կարո­ղա­նում էր իր անձնա­կան զզվանքը մի կողմ թողնել և ներքին գործե­րը շարունա­կել վստա­հել Ֆուշեին, արտգործնա­խա­րա­րությունը՝ Թալեյրա­նին, ֆինանսնե­րը՝ Գոդե­նին: Բոնա­պարտն անգամ իր, ֆրանսիա­կան ազգա­յին ինստիտուտի(ներկայիս ընկալմամբ գիտություննե­րի ակա­դե­միա) կոչումը ավե­լի բարձր էր գնա­հա­տում, քան գենե­րա­լա­կան ուսա­դիրնե­րը: Ինքը Բոնա­պարտը շատ լավ մաթե­մա­տի­կա և ֆիզի­կա գիտեր, փորձա­ռու հրե­տա­նա­վոր էր և սպա­յա­կան ծառա­յության տարի­նե­րին անգամ մշա­կել էր հրե­տա­նա­յին ռմբա­կոծման նորա­րա­րա­կան մեթոդներ: Հետա­գա­յում նրա մարտա­վա­րա­կան նորա­մուծություննե­րը հնա­րա­վո­րություն ընձե­ռե­ցին Ֆրանսիա­յի բանակնե­րին նմա­նը չունե­ցող հաղթա­նակնե­րի հասնել:

Քանի՞ նման գենե­րալ և պաշտոնյա ունենք: Ոչ մի: Եվ եթե անգամ Բոնա­պարտը չկա­րո­ղա­ցավ խոսւա­փել մարդկա­յին սխալնե­րից և ապա՝ տապա­լումից, ապա մի՞թե կարե­լի է հույս ունե­նալ, որ Հայաստա­նում ներկա­յիս մակարդա­կը թույլ կտա որևէ պետա­կան մակարդա­կի հաջո­ղություն գրանցել: Ակներև է, որ ոչ:

Կարև­որ չէ, թե երբ ու ինչպես կփոխվի ներկա­յիս իշխա­նությունը: Ով էլ գա, հազիվ թե որևէ որա­կա­կան տարբե­րություններ ունե­նա: Միայն լավ ցանկություննե­րը բավա­կան չեն, որովհետև լավ ցանկություննե­րը իսկույն նահանջում են ռեալ խնդիրնե­րի առաջ և երազկոտնե­րը կարող են հեշտ գայթակղվել: Նման եղա­նա­կով իշխա­նությունը միշտ էլ կպատկա­նի միայն մի նեղ խմբի, որն ինքնաարդա­րա­ցումից բացի, այլ հեռանկար չի ունե­նա: Իշխա­նությունը միայն լծակներ չէ, իշխա­նությունը հոգե­բա­նություն է, մտա­ծո­ղություն և սկզբունք, հետո նոր միայն լծակ՝ այդ ամե­նը գործի դնե­լու համար: Եթե չկա գաղա­փա­րը, ապա նույնիսկ հսկան կպարտվի թզուկին: Ընդդի­մությունը միայն բողոք չէ, այլ նույնպես մտա­ծո­ղություն և հոգե­բա­նություն: Ընդդի­մություն հանուն պետության:

Հայաստա­նում իրա­կան իշխա­նություն ու առաջնորդ է պետք: Ոչ կուսակցության, նախա­ձեռնության ու խմբի: Հայաստա­նին բոլոր հայե­րի առաջնորդն է պետք: Որովհետև միայն բոլոր հայե­րի առաջնորդը կարող է միա­վո­րել բոլոր հայե­րին՝ համա­հայկա­կան նպա­տա­կի և մտա­ծո­ղության, հոգե­բա­նության ու սկզբունքի շուրջ:

Առնչվող Հոդվածներ