Հայաստանը փոքր և թույլ երկիր չէ։ Հայստանից շատ բան է կախված և մենք չպետք է վախվորած նստենք և սպասենք, թե մեր հաշով ով ինչ կմտածի կամ կասի։ Հատկապես երբ մենք Իրանի հաշվով ինչ որ սպասելիքներ ունենք, պետք է Իրանին զգուշացնենք, որ այդ միջանցքը առաջին հերթին իրենց է շնչահեղձ անելու։ Եթե Իրանը չի ցանկանում վերջնականապես մեկուսանալ և խեղդվել, ապա ամեն ինչ պիտի անի, որ իրեն ապահովագրի այդ միջանցքի գոյության թեկուզ և փոքր հնարավորությունից անգամ։
Ազատ Արշակյան
1inTV-ի հյուրն էր Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Խոսելով տարածաշրջանում վերադասավորումների և դրանցում ամեն շահագրգիրռ պետության դերի, ծրագրերի ու նպատակների մասին՝ Ազատ Արշակյանը ներկայացրեց երկու իրարից խիստ տարբերվող ձևաչափեր ու մոտեցումներ։ Դրանցից մեկն ամերիկյան՝ փոխշահավետության սկզբունքի վրա հիմնված գործունեությունն է, իսկ երկրորդը կամ ռուսականը՝ ստիպելու, ենթարկելու քաղաքականությունը։ Ամերիկան շահի երկիր է, այնտեղ բոլորն իրենց շահերն ունեն, ընդ որում ցանկանում են այնպես անել, որ բոլորի շահերը քիչ թե շատ համընկնեն, քանի որ այդպես հնարավոր է ավելի ապահով և երկարատև դարձնել ցանկացած գործունեություն։ ԱՄՆ-ը հենց դա է առաջարկում Միջին Ասիային, Հարավային Կովկասին։ Ամեն տեղ։ Իսկ Ռուսաստանը ոչ թե հանդես է գալիս որպես իր սեփական խոսքն ու ազդեցությունն ունեցող երկիր, այլ Մետրոպոլիա, որն ամեն կերպ ձգտում է հանդես գալ որպես որոշակի երկրների առաջնորդի անունից։ Բայց Ռուսաստանն այդ պահը բաց է թողել։ ԽՍՀՄ-ը կործանվել է, հեռացել է և՛ Միջին Ասիայից, և՛ Հարավային Կովկասից։ Հեռացել է, որովհետև ո՛չ գաղափար ունի տալու, ո՛չ ծրագիր՝ առաջարկելու, ոչ էլ փող։ Փողը ԱՄՆ-ում է և ԱՄՆ—ը ինքն էլ գործընկերային տրամաբանությամբ է դիմում մյուսներին, այլ ոչ թե Ռուսաստանի պես։ Եթե ԱՄՆ-ը աշխարհն ընկալում է որպես գործընկերներ ու մրցակիցներ, ապա Ռուսաստանը համարում է վասալներ ու թշնամիներ։
Ազատ Արշակյանն ուշադրություն հրավիրեց նաև միջանցքի վրա, ոչ միայն բառի, այլև էության ու նշանակության՝ ընդգծելով, որ սուվերենությունից դուրս եկող միջանցքը արդեն իսկ կոնֆլիկտի առարկա է։ Ի վերջո երկրորդ համաշխարհային մեկնարկի պատճառներից մեկն էլ Գդանսկի(Դանցիգ) միջանցքն էր։
Հայաստանը փոքր և թույլ երկիր չէ։ Հայստանից շատ բան է կախված և մենք չպետք է վախվորած նստենք և սպասենք, թե մեր հաշով ով ինչ կմտածի կամ կասի։ Հատկապես երբ մենք Իրանի հաշվով ինչ որ սպասելիքներ ունենք, պետք է Իրանին զգուշացնենք, որ այդ միջանցքը առաջին հերթին իրենց է շնչահեղձ անելու։ Եթե Իրանը չի ցանկանում վերջնականապես մեկուսանալ և խեղդվել, ապա ամեն ինչ պիտի անի, որ իրեն ապահովագրի այդ միջանցքի գոյության թեկուզ և փոքր հնարավորությունից անգամ։ Ինչպես ուզում են, թող անեն, մենք ինքներս մեծ քանակությամբ այլ խնդիրներ էլ ունենք։
Ազատ Արշակյանի եզրակացմամբ միջանցքը չի լինելու, դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Միակ տարբերակը համագործակցային-գործընկերական հարաբերություններն են։
Ազատ Աշրակյանը նաև խոսեց Ռուսաստանի՝ իր դաշնակիցների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի, միջազգային տարածաշրջաններում, հատկապես Հարավային Կովկասում և Միջին Ասիայում Թուրքիային տարածաշրջանային զիջումներ անելու և Արևմուտքին խանգարելու մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝