Հայաստան

Ազատվել Բռնապետություններից

Ադրբեջանը անկեղծ չէ:Նա հերթով չեղարկում է իր իսկ կողմից համաձայնեցված հանդիպումները և ցանկանում է, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցությունները վերածվեն ռուս-թուրքա-ադրբեջանական հարձակման հայերի վրա:

Գուրգեն Սիմոնյան

ԼՈՒՐԵՐ-ը զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ: Զրույցն ընթացել է Հայաստանի հետ ուղիղ բանակցելու Բաքվի առաջարկության նպատակի, նոր ռազմական էսկալացիայի հավանականության, Հայաստանի վերաբերյալ արևմուտքից և Ռուսաստանից հնչող հայտարարությունների մասին:

Խոսելով այն մասին, որ Բաքուն, ի պատասխան Հայաստանի առաջարկություններին, հակընդդեմ առաջարկ է ներկայացրել ուղիղ բանակցելու, այդ թվում և սահմանին, Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ սերտաճած պետություն է և այդ ուղիղ բանակցությունները ենթադրում են ռուս-ադրբեջանական դաշինք ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է վիժեցնել խաղաղության օրակարգը և այն ենթարկել իր շահերին: Ադրբեջանը բանակցությունները հարգող պետություն չէ: Սկսած 2020թ. կեղծ պատերազմից ու նոյեմբերի 9-ի կեղծ համաձայնագրից, Ադրբեջանն ու Ռուսաստանը ամեն կերպ ձգտում են խանգարել խաղաղության պայմանագրի կնքումը: Եթե Ադրբեջանը իրոք անկեղծ է ուղիղ բանակցությունների հարցում, ապա, ըստ քաղաքագետի, ոչ թե պետք է գնալ ու իբրև թե Մոսկվայում բանակցել, որն ուղղակիորեն նշանակում է միայնակ մնալ Ռուսաստանի ու Թուրքիայի դեմ, այլ դեսպանություններ բացել և փորձել այդ կերպ զրուցել: Քաղաքագետը օրինակ բերեց Ռուսաստանին ու Ճապոնիային, ասելով, որ նրանք բազմաթիվ չլուծված հարցեր ունեն միմյանց մեջ, բայց դա չի խանգարում հանդիպել, երկխոսել, այնպես, որ եթե Ադրբեջանն անկեղծ է, ապա թող մի կողմ դնի ռուսական շրջափուլերը և Հայաստանի հետ խոսի այդպես, կամ իրոք չեզոք չեզոք հարթակներում, ինչպես օրինակ Արևմուտքն է: Բայց Ադրբեջանը անկեղծ չէ:Նա հերթով չեղարկում է իր իսկ կողմից համաձայնեցված հանդիպումները և ցանկանում է, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցությունները վերածվեն ռուս-թուրքա-ադրբեջանական հարձակման հայերի վրա:

Փորձագետի կարծիքով Հայաստանը պետք է ամենալուրջ ուշադրությունը դարձնի բանակին: Ադրբեջանցիների ցանկությունը Հայաստանի Հանրապետության կործանումն է: Նրանց պատկերացմամբ՝ խաղաղությունն այն է, երբ Հայաստանը չկա:

Փորձագետը վստահեցրեց, որ Հայաստանն այս պահին շատ ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ և միայնակ չէ: Հավաքական Արևմուտքը իր միասնական դիրքորոշումն ունի Հայաստանի նկատմամբ, ընդ որում դիրքորոշումը ռազմավարական մակարդակի է: Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պահանջել է Թուրքիայից դադարեցենել աջակցությունն Ադրբեջանին Արցախի հարցի լուծման հաշվով՝ ի հաշիվ ամերիկյան F-16 ինքնաթիռների, ինչ այս դեպքում խոսում է այն մասին, որ ինքնաթիռները ռազմավարական տրամադրվածության մի մասն են:

Ինչպես նշեց Սիմոնյանը,. Հայաստանը մինչև դեկտեմբերի վերջ պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից՝ ռազմական օգնության փաթեթներն ավելի ամբողջական ստանալուհամար: Փորձագետը նկատեց, որ գարնանը խմորումներ են սպասվում և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան: Հայաստանն այլևս այլընտրանք ուհետքայլի իրավունք  և հնարավորություն չունի, հիմա կամք է անհրաժեշտ բռապետություններից վերջնականապես ազատվելու համար:

Ավելի մանրամասն՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *