Իրենք Լիոնի քաղաքապետարանի հետ բավական մեծ աշխատանք են տարել, որպեսզի Բաքվում պահվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների նկարները տեղադրվեն Լիոնի քաղաքապետարանի պատերին, այնպես, որ փողոցով քալող ֆրանսիացին տեսնի այդ նկարները, հետաքրքրվի, թե դրանք ումն են և ինչու են տեղադրվել։
Ջորջ Քեփենիքյան
1inTV-ին զրուցել է ֆրանսաբնակ հասարակական գործիչ, Լիոնի նախկին քաղաքապետ Ջորջ Քեփենիքյանի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես Ֆրանսիայի հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ռեալ հնարավորությունների և երազանքների անհամադրելիության մասին։
Ինչպես նշում է Ջորջ Քեփենիքյանը, ԵՄ-ում հարցերը մեկ ձայնով և որոշումով չեն որոշվում, իրավիճակը ոչ միշտ է միանշանակ։ Օրինակ Գերմանիան, Իտալիան, Հունգարիան կարող են շատ հարցերում անհամաձայն լինել և ընդհանուր որոշումը վիժեցնել կամ հետաձգել, կան անհատ պետություններ, որոնք կարող են իրենց մասշտաբով գործունեություն ծավալել։ Օրինակ Ֆրանսիան բավական ակտիվ է իր խոսքում ու գործում։ Մենք տեսնում ենք, որ բացի դիվանագիտական աջակցությունից, Փարիզը նաև զենք է ուղարկում Հայաստան, ինչպես նաև նյութական, բժշկական այլ կարգի օգնություններ տրամադրում։
Ջորջ Քեփենիքյանը նկատեց, որ ամեն ինչից բացի կա նաև ռեալ պոլիտիկ, որը պետք է հաշվի առնել։ Այսինքն հասկանալ, թե ինչ կարելի է ակնկալել, ինչ՝ ոչ։ Ֆրանսիան պատրաստ է ռազմական հրահանգիչներ ուղարկել այստեղ՝ բանակի վերակազմակերպման ու մոդեռնացման համար, բայց Ֆրանսիան զորք չի ուղարկի, որ պայքարեն ու զոհվեն հանուն Հայաստանի, սա հասկանալ և ընդունել է պետք։ Այսինքն Ֆրանսիայի կողմից կան կոնկրետ, երևացող գործողություններ, բայց պետք է սթափ գնահատել իրականությունը և երազանքներով չտարվել։ Ֆրանսիան տարբեր խողովակներով պատրաստ է և տրամադրում է աջակցություն, բայց ոչ այն միամիտ երազանքի նման։ Այդպես չի եղել Ուկրաինայում, չի լինի նաև Հայաստանում։
Ժ․ Քեփենիքյանը խոսեց նաև այն մասին, որ շատ կարևոր է քարոզչական բնույթի աշխատանքը, որպեսզի հասարակ ֆրանսիացին տեղյակ լինի, թե ինչ է կատարվում, որպեսզի հասկանա և ցանկություն ունենա մասնակից լինելու որևէ բանի։ Օրինակ իրենք Լիոնի քաղաքապետարանի հետ բավական մեծ աշխատանք են տարել, որպեսզի Բաքվում պահվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների նկարները տեղադրվեն Լիոնի քաղաքապետարանի պատերին, այնպես, որ փողոցով քալով ֆրանսիացին տեսնի այդ նկարները, հետաքրքրվի, թե դրանք ումն են և ինչու են տեղադրվել։ Այս և նման հարյուրավոր այլ աշխատանքներ կան, որ պետք է կատարվեն, որպեսզի ընդհանուր մթնոլորտ ստեղծվի, որն էլ կարելի է ուղղել նախընտրած ուղղությամբ։
Ժ․ Քեփնիքյանը նաև ասաց, որ աշխարհասփյուռ հայությունը ուժ ունի, պոտնեցիալ ունի, միայն հարկավոր է համակարգել այդ ամենը՝ առավելագույնս արդյունավետությամբ աշխատելու համար։
Մանրամասները տեսանյութում՝