18.1 C
Yerevan

Հայաստա­նը, Թուրքիան Եւ Միջանցքնե­րը

(մաս 6‑րդ)

«Միջանցքնե­րի» ապա­գան. ի՞նչ սպա­սել Թուրքիա­յի համար, փաստո­րեն, «Զանգե­զուրի» բաղձա­լի միջանցքն Էրդո­ղա­նի կողմից ձևա­կերպված «Մետաքսե երկա­թուղու» միակ միջոցն է՝ ապա­հո­վե­լու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի (BRI) գործարկումը, իսկ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմի և դրա պատճա­ռով Եվրո­պա­յի հետ կապի խզման պատճա­ռով BRI-ից դուրս մնա­ցած Ռուսաստա­նը, ըստ երև­ույթին չկա­րո­ղա­նա­լով մերժել Պեկի­նին ու Անկա­րա­յին, համա­ձայնել է նպաստել դրան՝ խոստա­նա­լով Երև­ա­նի վրա ճնշում գործադրե­լով ստա­նալ այն վերահսկե­լու մենաշնորհ՝ այդկերպ, այնուա­մե­նայնիվ, մասնա­կից դառնա­լու չինա­կան նախա­ձեռնությա­նը:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքնե­րի հարցը Թուրքիա­յի իշխա­նություննե­րի 

խոսույթումՎահրամ Հովհաննիսյան

Մի կողմից՝ IMEC‑ի ստեղծումը ենթադրում է, որ Սյունի­քով արև­ելք-արևմուտք երթուղին արդեն մրցա­կից չի ունե­նա, քանի որ հյուսիս-հարա­վի նախկին «հովա­նա­վորներն» այլևս դրա վերա­բերյալ պնդումներ չեն ունե­նա, և Թուրքիան կարող է մեծացնել ճնշումը միջանցք խոստա­ցած Ռուսաստա­նի վրա, հաճա­խա­կիացնել սպառնա­լիքնե­րը Հայաստա­նի նկատմամբ, առա­ջարկներ հղել Իրա­նին: IMEC‑ը, փաստո­րեն, այս դեպքում ավե­լի դյուրին դարձած հնա­րա­վո­րություն է Անկա­րա­յի համար: Բայց մյուս կողմից՝ անհրա­ժեշտություն է առա­ջա­ցել ավե­լի շուտ, թեկուզ և՝ զենքի ուժով, ստա­նալ միջանցքը և գործարկել Պեկին-Մեղրի-Լոնդոն երթուղին, քանի դեռ IMEC‑ի մանրա­մասնե­րը (ֆինանսա­վո­րում, կառա­վա­րում և այլն) լրա­ցուցիչ չեն համա­ձայնեցվել (միայն պայմա­նա­վորվել են, որ այս միջանցքի ստեղծման գործո­ղություննե­րի ծրա­գի­րը կմշակվի երկու ամսվա ընթացքում): Չնա­յած դեռ հայտնի չէ՝ Իսրա­յե­լում ընթա­ցող պատե­րազմն ինչպես կանդրա­դառնա նրա տարածքով նախա­տեսված երթուղու հետա­գա ճակա­տագրի վրա, սակայն պարզ է, որ դրա գործարկումն ավե­լի շուտ, քան «Մեկ գոտու» սյունիքյան ճյուղի­նը, վերջի­նի համար կործա­նա­րար է լինե­լու՝ ապա­հո­վե­լով Հնդկաստա­նի մուտքը եվրո­պա­կան շուկա, շուրջ 40%-ով նվա­զեցնե­լով երթուղին: Թուրքիա­յի ղեկա­վա­րության՝ «Զանգե­զուրի միջանցքի» վերա­բերյալ հաճա­խա­կի դարձած պահանջնե­րը, ուժգնա­ցող սպառնա­լիքնե­րը, թուրքա­կան մամուլում անմի­ջա­պես տեղ գտած անհանգստությունը նաև սրա­նով են բացատրվում՝ ոչ միայն սեփա­կան նպա­տակնե­րի, այլև օտա­րերկրյա (առա­ջին հերթին՝ չինա­կան) ներդրումնե­րի զրո­յացման մտա­վա­խությամբ: Իսկ սեփա­կան նպա­տակներն իրա­գործե­լու և, մասնա­վո­րա­պես, Պեկին-Լոնդոն երթուղում առանցքա­յին դերա­կա­տար դառնա­լու հարցում «միջանցքնե­րը» Թուրքիա­յի համար կարև­որ միջոցներ են. «Զանգե­զուրի» դիմաց «Լաչին» առա­ջարկե­լով՝ թուրքա­կան կողմը մտա­դիր է դրա­նով և իր տարածքով ապա­հո­վել միջի­նա­սիա­կան, ադրբե­ջա­նա­կան և ռուսա­կան էներգա­կիրնե­րի ու բնա­կան այլ ռեսուրսնե­րի տեղա­փո­խումը՝ ինչպես ավտո­ճա­նա­պարհով ու երկա­թուղով, այնպես էլ՝ խողո­վակնե­րով ու մալուխնե­րով։ Ընդ որում՝ այս ծրագրե­րը հրա­պա­րա­կա­յին են և մշտա­պես գտնվում են թուրք ղեկա­վարնե­րի հանդի­պումնե­րի ու քննարկումնե­րի օրա­կարգում։ Օրի­նակ՝ 2022թ. դեկտեմբե­րի 14-ին Թուրքմենստա­նում այդ երկրի, Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի նախա­գահնե­րի հանդիպման ժամա­նակ Էրդո­ղա­նը հայտա­րա­րեց, որ «…Ղարա­բա­ղի պատե­րազմը նոր հնա­րա­վո­րություններ է բացել երեք երկրնե­րի միջև ռազմա­վա­րա­կան ծրագրե­րը (առա­ջին հերթին՝ գազի և էլեկտրաէ­ներգիա­յի տեղա­փո­խումը) հաջո­ղությամբ կյանքի կոչե­լու համար»։ Նա ակնարկեց, որ մտա­դիր են «Ղարա­բա­ղի» հանգա­մանքն օգտա­գործել՝ ընդլայնե­լու «Լազուրի միջանցքի» («Lapis Lazuli») թողունա­կությունը: Գուցե ոչ պատա­հա­կա­նո­րեն՝ «Լաչի­նի միջանցքի» արգե­լա­փա­կումից երկու օր անց կայա­ցած այս հանդիպման ժամա­նակ Էրդո­ղա­նը հիշեցրեց, որ դեկտեմբե­րի 12‑ը ոչ միայն Թուրքմենստա­նի չեզո­քության տոնն է, այլև՝ Հեյդար Ալիևի մահվան 19-րդ տարե­լի­ցը: Ուստի վստա­հա­բար կարող ենք պնդել, որ «Լաչի­նի միջանցքի» փակումից հետո Թուրքմենստան մեկնե­լը լրա­ցուցիչ ուղերձ էր: Նույն օրը Աշխա­բա­դում արտգործնա­խա­րարնե­րի մակարդա­կում մի շարք համա­ձայնագրեր ստո­րագրվե­ցին տրանսպորտա­յին հաղորդակցության զարգացման վերա­բերյալ, և ընդգծվեց, որ Կասպից ծովով նավա­հանգստա­յին ենթա­կա­ռուցվածքներն արդեն իսկ ընդլայնված են թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան միջոցնե­րով: Սակայն այս և բազմա­թիվ այլ հավակնոտ ծրագրե­րի իրա­կա­նացման համար, Էրդո­ղա­նի 2022թ. դեկտեմբե­րի 24‑ի խոստո­վա­նության համա­ձայն, Եվրո­պա­յի և Ասիա­յի միջև առևտրի, գազի ու նավթի տարանցման կենտրոն դառնա­լու հարցում առկա են խոչընդոտներ՝ հակա­մարտություններ, որոնք «իրենք հերթով լուծում են»։ Թուրքիա­յի նախա­գահն այստեղ նույնպես Հայաստա­նին կոչ արեց «գործել խելամտո­րեն»։ Քննարկման լիո­վին այլ հարց է, թե ինչու է հենց «միջանցք» պետք, այլ ոչ՝ պարզա­պես ապաշրջա­փա­կում, բայց շեշտենք, որ այդ «խելամտո­րեն գործե­լու» սպառնա­լիքն այսօր առա­վել քան իրա­տե­սա­կան է:  «Միջանցքնե­րի» ապա­գան. ի՞նչ սպա­սել Թուրքիա­յի համար, փաստո­րեն, «Զանգե­զուրի» բաղձա­լի միջանցքն Էրդո­ղա­նի կողմից ձևա­կերպված «Մետաքսե երկա­թուղու» միակ միջոցն է՝ ապա­հո­վե­լու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի (BRI) գործարկումը, իսկ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմի և դրա պատճա­ռով Եվրո­պա­յի հետ կապի խզման պատճա­ռով BRI-ից դուրս մնա­ցած Ռուսաստա­նը, ըստ երև­ույթին չկա­րո­ղա­նա­լով մերժել Պեկի­նին ու Անկա­րա­յին, համա­ձայնել է նպաստել դրան՝ խոստա­նա­լով Երև­ա­նի վրա ճնշում գործադրե­լով ստա­նալ այն վերահսկե­լու մենաշնորհ՝ այդկերպ, այնուա­մե­նայնիվ, մասնա­կից դառնա­լու չինա­կան նախա­ձեռնությա­նը: «Զանգե­զուրի միջանցքով» BRI‑ի շուտա­փույթ գործարկման ուղղությամբ Թուրքիա­յի (նաև՝ Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի) շտա­պօ­ղա­կա­նությունը, հիշեցնենք, պայմա­նա­վորված է TGII‑ի և նրա մասը հանդի­սա­ցող IMEC‑ի վերա­բերյալ համա­ձայնության կայացմամբ: Եվ փաստո­րեն այս պահին Հայաստա­նի «խելա­միտ գործե­լուց» է կախված BRI‑ի ոչ միայն գործարկումը, այլև՝ գոյությունը, քանի որ դրա հապա­ղումը և հատկա­պես մրցա­կից IMEC‑ի ձևա­վո­րումն արդեն իսկ անհանգստություն են առա­ջացրել: G7‑ի անդամ Իտա­լիան, օրի­նակ, նույնպես միա­ցավ IMEC-ին և  ներկա­յումս քննարկում է չինա­կան նախա­ձեռնությունից դուրս գալու հարցը (ըստ պայմա­նագրի՝ այդ մասին պաշտո­նա­պես պետք է հայտա­րա­րի մինչև դեկտեմբեր), ինչը որո­շա­կի լարվա­ծություն է առա­ջացրել Պեկին-Հռոմ հարա­բե­րություննե­րում և խորը մտա­հո­գությամբ է արտա­հայտվել հատկա­պես թուրքա­կան մամուլում: Ս.թ. հոկտեմբե­րի 10-ին, հավա­նա­բար, Թուրքիա­յի և Իտա­լիա­յի ԱԳ նախա­րարնե­րի հեռա­խո­սազրույցը հենց այդ հարցին է վերա­բե­րել (նույն օրը Շուշիում կայա­ցել է Տնտե­սա­կան համա­գործակցության կազմա­կերպության (EİT) նիստը, որտեղ քննարկվել են «միջանցքնե­րի» հարցե­րը): Հաշվի առնե­լով G20‑ի գագաթնա­ժո­ղո­վից հետո՝ սեպտեմբե­րի 15-ին, Թուրքիա­յի ԱԳ նախա­րա­րի «տարա­ծաշրջա­նի տնտե­սա­կան միջանցքներն անհնար են առանց Թուրքիա­յի» հայտա­րա­րությունը, որով առա­ջարկեց Իրա­քի տարածքով դեպի Միջերկրա­կան ծովի թուրքա­կան ափ երթուղի ենթադրող այլընտրանքա­յին «Զարգացման ուղի» ծրա­գի­րը, կարող ենք հասկա­նալ՝ Անկա­րան ամեն գնով փորձե­լու է խոչընդո­տել IMEC‑ի գործարկմա­նը (գուցե սրա­նով է պայմա­նա­վորված արագ ներգրավվումը իսրա­յե­լա­պա­ղեստինյան հակա­մարտությունում) և արա­գացնել «Զանգե­զուրի միջանցքի» ստացման ուղղությամբ ճնշումնե­րը: Հիշենք, որ Հ. Ֆիդա­նի այս ձևա­կերպումից ընդա­մե­նը օրեր անց Ադրբե­ջա­նը լիո­վին հայա­թա­փեց Արցա­խը՝ «Լաչի­նի միջանցքն» ի վերջո բացե­լով միայն մեկ ուղղությամբ, ցույց տալով հետա­գա ռազմա­կան «լուծումնե­րի» պատրաստա­կա­նություն: Այս հետա­զո­տության շրջա­նակնե­րում բավա­րար համա­րե­լով աշխարհա­քա­ղա­քա­կան միա­վորնե­րի (Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, ԵՄ) դերա­կա­տա­րության վերա­բերյալ տեղե­կատվությունը Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը սպառնա­ցող գործընթացնե­րում, փորձենք պատասխա­նել սույն կետի վերնագրում ձևա­կերպված հարցին. «Ի՞նչ սպա­սել»: Որպես նշված սպառնա­լի­քի զսպում՝ հայկա­կան քաղա­քա­կան և փորձա­գի­տա­կան տիրույթում բազմիցս վկա­յա­կոչվել է Իրա­նի «կարմիր գծե­րի» շեշտադրումը, սակայն դեռևս անհասկա­նա­լի է, թե, օրի­նակ, Հայաստա­նի վրա ագրե­սիա­յի դեպքում հատկա­պես ինչպե՞ս կարձա­գանքեն իրա­նա­կան զինված ուժե­րը:

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU

Առնչվող Հոդվածներ