Հայաստան

Գաղտնի Նիստ. Ո՞ւմ Համար Է Աշխատւմ Արցախի Կառավարությունը

Ռուսների ջանքերով Արցախում տեղի ունեցած դավադրության հետևանքով ձևավորվեց ինքնահռչակ կառավարություն, որն էլ ապահովեց Արցախի լուծարումը, այնպես էլ այստեղ՝ Երանում է փորձ արվում ձևավորել մի իրավիճակ, որի հետևանքով ՀՀ-ում կձևավորվի մարիոնետային իշխանություն, որը լրիվ լոյալ կլինի ռուսներին, կապահովի Հայաստանի տարածքով անցնող միջանցքի տրամադրումը, Հայաստանը կբաժան ռուսների և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև, ինչպես, որ Արցախի պարագայում եղավ:

Դավիթ Ստեփանյան

1inTV-ի եթերում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է դեկտեմբերի երկուսին Երևանում Արցախի կառավարության ունեցած գաղտնի նիստին:

Ինչպես նշում է Ստեփանյանը, այդ մասին խոսում են ռուսական աղբյուրները և ինքը կասկածներ ունի, որ այդ լուրերը ճիշտ են: Քաղաքագետի գնահատմամբ տեղի է ունենում շատ վտանգավոր մի հավաք, երբ Արցախի ինքնահռչակ կառավարությունը Երևանում գաղտնի նիստ է գումարում, որի օրակարգում, ըստ լուրերի, դրվում է արցախցիների վերադարձի հարցը, բայց դրա մասին տեղյակ չեն պահում ո՛չ Արցախի բնակիչներին, ո՛չ ՀՀ իշխանությանը:

Դավիթ Ստեփանյանը մտավախություն հայտնեց, որ այդ նիստը, եթե այն կայացել է, ապա նպատակ ունի ծառայել ռուսական շահերին, ինչը հակասում է ՀՀ շահերին: Եթե նման բան չկա, ապա ինչո՞ւ այդ ժողովի մասին տեղյակ չեն պահվում ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ է նիստը գաղտնի պահվում և ինչո՞ւ նիստում դրված օրակարգի հարցով Արցախի կառավարությունը պատասխանատվության չի կանչում ռուսներին: Հենց ռուսներն են 2020թ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրով պատասխանատվություն վերցրել խաղաղապահ առաքելությամբ արցախցիների կյանքի և գույքի պահպանման համար, բայց իրենց պարտականությունը չեն կատարել և արցախցիները ենթարկվել են բռնի տեղահանության:

Քաղաքագետը տարակուսանք է հայտնում նաև այն առումով, որ այդ նիստի մասին չգիտեն նա արցախցիները, որոնց վերադարձի մասին էլ ընթացել է նիստը:

Դավիթ Ստեփանյանի գնահատմամբ, ինչպես, որ ռուսների ջանքերով Արցախում տեղի ունեցած դավադրության հետևանքով ձևավորվեց ինքնահռչակ կառավարություն, որն էլ ապահովեց Արցախի լուծարումը, այնպես էլ այստեղ՝ Երևանում է փորձ արվում ձևավորել մի իրավիճակ, որի հետևանքով ՀՀ-ում կձևավորվի մարիոնետային իշխանություն, որը լրիվ լոյալ կլինի ռուսներին, կապահովի Հայաստանի տարածքով անցնող միջանցքի տրամադրումը, Հայաստանը կբաժան ռուսների և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև, ինչպես,  որ Արցախի պարագայում եղավ:

Դավիթ Ստեփանյանը հաստատեց, որ տարածաշրջանում ռուսական և թուրքական շահերը լիովին համապատասխանում են միմյանց և հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները այդ ամենը շատ լավ են հասկանում՝ դա կանխելու համար:

Մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *