18.5 C
Yerevan

Վաշինգտո­նի Մահա­կը Բաքվի Համար

Լուրջ ուշադրության է արժա­նի նաեւ էներգե­տի­կա­յի նախա­րա­րին Վաշինգտոն հրա­վի­րե­լը: Ուկրաի­նա­կան պատե­րազմի տառա­ցիո­րեն նախօ­րե­րին՝ 2022թ. փետրվա­րի 22-ին Ադրբե­ջա­նը պաչտա­վորվել է էներգե­տիկ բոլոր ծրագրե­րը համա­ձայնեցնել Ռուսաստա­նի հետ: Արեւմուտքի եւ առա­ջին հերթին Միացյալ Նահանգնե­րի համար Ադրբե­ջա­նը կարեւորվել է որպես Ռուսաստա­նից Եվրա­միության էներգե­տիկ կախումը հաղթա­հա­րե­լու ծրագրի գործընկեր:

Վահրամ Աթա­նեսյան

Վաշինգտո­նի «մահակն» Ալիեւի դեմ. Տարա­ծաշրջա­նը կմասնատվի աշխարհա­քա­ղա­քա­կան ճամբարնե­րի՞

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայանը Իլհամ Ալիեւին ասել է, որ Վաշինգտո­նում սպա­սում են Ադրբե­ջա­նի Կենտրո­նա­կան բանկի նախա­գա­հին եւ էներգե­տի­կա­յի նախա­րա­րին, իսկ պետքարտուղար Բլինքնե­րը հույս ունի շուտով ընդունե­լու Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րին՝ Վաշինգտո­նում խաղաղ բանակցություններ անցկացնե­լու համար: Այդ մասին նա գրա­ռում է կատա­րել X սոցիա­լա­կան ցանցնի իր անձնա­կան էջում: Կարե­լի է եզրա­կացնել, որ Բլինքեն-Միրզո­յան-Բայրա­մով բանակցություննե­րի համա­ձայնություն արդեն իսկ ձեռք է բերվել, բայց ինչու՞ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը այդ համա­տեքստում ընդգծել է Ադրբե­ջա­նի Կենտրո­նա­կան բանկի նախա­գա­հի եւ էներգե­տի­կա­յի նախա­րա­րի Վաշինգտոն մեկնե­լու ամե­րիկյան կողմի պահանջը:

Անցած շաբաթ Անկա­րա­յում է գտնվել ԱՄՆ ֆինանսնե­րի փոխնա­խա­րար Նելսո­նը: Նա գլխա­վո­րում է ֆինանսա­կան հետա­խուզությունը եւ Թուրքիա­յում քննարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ‑ի ֆինանսա­վորման հարցը: Նելսո­նի այցը, հավա­նա­բար, թուրքա­կան կողմի համար շատ ծանր է ստացվել: Էրդո­ղա­նը հայտա­րա­րել է, որ երբեք ՀԱՄԱՍ‑ը չի ճանա­չի ահա­բեկչա­կան կազմա­կերպություն՝ ով ինչ էլ որ ասի: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Վաշինգտո­նը ներկա­յացրել է Թուրքիա­յի կողմից ՀԱՄԱՍ-ին ֆինանսա­վորման անա­ռարկե­լի փաստեր: Վաշինգտո­նը շատ թափանցիկ ակնարկել է, որ պատժա­մի­ջոցներ կկի­րա­ռի Թուրքիա­յի իրա­վա­բա­նա­կան եւ ֆիզի­կա­կան անձանց նկատմամբ, եթե ՀԱՄԱՍ-ին ֆինանսա­կան աջակցությունը շարունակվի:

Թուրքա­կան տասնյակ բանկեր Ադրբե­ջա­նում մասնաճյուղեր ունեն, թուրքա­կան տնտե­սության մեջ Ադրբե­ջա­նի ներդրումնե­րը կազմում են մի քանի տասնյակ միլիարդ դոլար: Ադրբե­ջա­նի բանկա­յին համա­կարգում վերջերս վերա­կազմա­վո­րումներ են տեղի ունե­ցել, որոշ բանկեր սնանկ են ճանաչվել եւ զրկվել Կենտրո­նա­կան բանկի արտո­նագրից: Ըստ երեւույթին, դա որոշ հետքեր մաքրե­լու նպա­տակ է հետապնդել, հակա­ռակ դեպքում Կենտրո­նա­կան բանկն իր վրա չէր վերցնի նրանց պարտա­վո­րություննե­րի բեռը: Ադրբե­ջա­նի Կենտրո­նա­կան բանկի նախա­գա­հին հրա­վի­րե­լով Վաշինգտոն, Միացյալ Նահանգնե­րը, թերեւս, ունի ապա­ցույցներ, որ ՀԱՄԱՍ‑ի ֆինանսա­վորմա­նը միջնորդա­վորված կամ այլ ձեւով մասնա­կից է նաեւ ադրբե­ջա­նա­կան կապի­տա­լը:

Լուրջ ուշադրության է արժա­նի նաեւ էներգե­տի­կա­յի նախա­րա­րին Վաշինգտոն հրա­վի­րե­լը: Ուկրաի­նա­կան պատե­րազմի տառա­ցիո­րեն նախօ­րե­րին՝ 2022թ. փետրվա­րի 22-ին Ադրբե­ջա­նը պաչտա­վորվել է էներգե­տիկ բոլոր ծրագրե­րը համա­ձայնեցնել Ռուսաստա­նի հետ: Արեւմուտքի եւ առա­ջին հերթին Միացյալ Նահանգնե­րի համար Ադրբե­ջա­նը կարեւորվել է որպես Ռուսաստա­նից Եվրա­միության էներգե­տիկ կախումը հաղթա­հա­րե­լու ծրագրի գործընկեր: Անցած շուրջ երկու տարում, ընդհա­կա­ռա­կը, Բաքուն մի շարք էներգե­տիկ նախագծեր է համա­ձայնեցրել Մոսկվա­յի հետ: Լրջա­գույն մտա­հո­գություններ կան, որ Ադրբե­ջա­նը պարզա­պես ռուսա­կան գազ է արտա­հա­նում Թուրքիա, իսկ այնտե­ղից՝ Եվրա­միության երկրներ:

Թուրքիան եւ Ռուսաստա­նը ծրագրում են ստեղծել գազա­յին հաբ, որին պետք է միա­նա նաեւ Բաքու-Էրզրում գազա­տա­րը: Եվրա­միությունը, կարծես, առանձնա­կի հետաքրքրություն չի ցուցա­բե­րում այդ ենթա­կա­ռուցվածքն արդիա­կա­նացնե­լու, թողունա­կությունը մեծացնե­լու ֆինանսա­վորման հարցում: Այս համա­տեքստում Վաշինգտոնն ի՞նչ կարող է առա­ջարկել Բաքվին: Ֆինանսա­կան աջակցությու՞ն: Միանգա­մայն հնա­րա­վոր է, բայց դա քաղա­քա­կան գին ունի: Իսկ Ռուսաստա­նի հետ Ադրբե­ջա­նը կապված է 2022թ. փետրվա­րի 22‑ի պարտա­վո­րություննե­րով: Եւ հարկ է ընդգծել, որ Պուտին-Ալիեւ պայմա­նա­վորվա­ծություննե­րից հազիվ մեկ ամիս անց Լեռնա­յին Ղարա­բա­ղում իրա­կա­նացվել է Փառուխ-Քարագլուխ հատվա­ծի ադրբե­ջա­նա­կան օկուպա­ցիան՝ ռուս խաղա­ղա­պահնե­րի մասնակցությամբ: Արցա­խում Ադրբե­ջա­նի ագրե­սիան փաստա­ցի սկսվել է այդ համա­տեղ ռազմա­գործո­ղությամբ եւ ավարտվել սեպտեմբե­րի 19‑ի ահա­բեկչա­կան պատե­րազմով, Արցա­խի հայա­թափմամբ:

Վաշինգտոնն, իհարկե, Բաքվին ուղղա­կի հաշիվ չի ներկա­յացնում, բայց Ալիեւի համար ստեղծում է քաղա­քա­կան լուրջ անհարմա­րություն, որովհե­տեւ եթե Ադրբե­ջա­նը հայտնվի երկընտրանքի առջեւ, ապա լրջա­գույն փորձության է ենթարկվե­լու Մոսկվա-Բաքու համա­գործակցությունը: Ալիեւը եւս մեկ տարով երկա­րաձգել է Աղդա­մում թուրք սպա­նե­րի մանդա­տը, իսկ դա նշա­նա­կում է նաեւ համա­ձայնություն ռուսա­կան ներկա­յությա­նը: Ադրբե­ջա­նում կամ Ադրբե­ջա­նի շուրջ ռուս-ամե­րիկյան մրցակցությունը մարտահրա­վեր է, որ կարող է սրել Թուրքիան կամ՝ ռուս-թուրքա­կան խորքա­յին պայմա­նա­վորվա­ծությունը: Վաշինգտո­նը «մահա­կի» կիրառման ազդակներ է հղում: Բաքուն սեփա­կան հակազդե­ցության սեփա­կան ռեսուրս ակնհայտո­րեն չունի: Կդի­մի՞ Ալիեւը Մոսկվա­յի եւ Անկա­րա­յի, գուցե նաեւ՝ Թեհրա­նի օգնությա­նը, կփորձի՞ տարա­ծաշրջա­նը մասնա­տել աշխարհա­քա­ղա­քա­կան ճամբարնե­րի:

Առնչվող Հոդվածներ