Որքանո՞վ է ՀՅԴ-ը իրեն պատասխանատու համարում այս ամենում։ Չլիներ թիվ 55-րդ շրջաբերականը և եթե ՀՅԴ-ը միայն միագիծ գաղափարախոսություն ունենար, կարելի էր համարել, որ կուսակցական այս տեսակ գաղափարի մոտեցումը ճիշտ կամ սխալ է, բայց ՀՅԴ-ը միագիծ հկ չէր, այլ կայացած կուսակցություն, որը հանգամանորեն ուսումնասիրել էր տվյալ դեպքում ՔԻ Վեսթը և մարգարեական կանխագուշակումներ արել ապագայի մասին։
Նախաբան
Մեր Ուղին
2001թ․ ապրիլի 16-ի թիվ 55-րդ շրջաբերեկանով ՀՅԴ-ը Բյուրոն խիստ կարևոր հարցադրումներ էր ուղարկել կուսակցական մարմիններին՝ տեղյակ պահելով Քի Վեսթի տարբերակով Արցախի հարցի լուծման տարբերակի, դրա քննարկման և դրա հետ կապված մտահոգությունների մասին։ Հարկ է նշել, որ այդ շրջաբերականը բավական սթափ է և Քի Վեսթի տարբերակը քննարկվում է եթե ոչ բոլոր կողմերից, ապա ամենակարևոր տեսանկյուններից։ Սթափ է այնքանով, որ թիվ 55-րդ շրջաբերականում նշվում են այդ տարբերակի առավելություններն ու վտանգները, ինչպես նաև առանձին անդրադարձ կա այդ տարբերակին դեմ և կողմ լինելու հետևանքները հենց ՀՅԴ համար։ Ինչ խոսք դա ևս ուշադրության արժանի մի երևույթ է, քանի որ խոսք էր գնում նաև ՀՅԴ քաղաքական ապագայի մասին։ ՀՅԴ-ում դեռևս թարմ էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, «ահաբեկիչ»-ի ածականը, ուստի Քի Վեսթտ քննարկվելիս, ՀՅԴ Բյուրոն այն դիտարկում էր բոլոր կողմերից։
Բացի այդ ամենից, շրջաբերականում նաև մի ուշագրավ ամփոփիչ հատված կա, որում նշվում է, որ և՛ դեմ, և՛ կողմ լինելու դեպքում մեծ պատասխանատվություն է առաջանում, որը պետք է կրել, որովհետև եթե Քի Վեսթի տարբերակի ընդունումը ունի անընդունելի կետեր, ապա մերժումը ևս հղի է վտանգներով, որոնք կարող են անկանխատեսելի վտանգների առաջ կանգնեցնել ապագայում՝ մասնավորապես նշելով, որ «․․․համաձայնութեան ձախողութեան գործում յաջողութիւն ունենալու պարագային, հնարաւոր չե՞նք դարձնելու արուեստական պատերազմի հաւանականութիւնը, որի արդիւնքը լաւագոյն դէպքում լինելու է այն՝ ինչ լինելու է այս նոր տարբերակում նշուածը, բայց արդէն իսկ որպէս ներկայ պատերազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։»
Այսինքն ՀՅԴ Բյուրոն շարքերին հստակ զգուշացնում է, թե ինչն ինչոց է։ Հեռավոր 2001թ․ համար դա բավական լավ է հնչում, բայց լրիվ անհասկանալի է այն քաղաքականությունը, որ ՀՅԴ-ը վարեց 2001թ հետո մինչև մեր օրերը։ Շատ լավ տեղյակ լինելով, հասկանալով ու ընդունելով տեղի ունեցողը ՀՅԴ-ը շարունակաբար կոալիցիոն համաձայնագրերով դաշինք կազմեց Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի իշխանությունների հետ, որոնց կողմից թե՛ արցախյան, թե՛ ՀՀ ներքին իրականությանն ուղղված գործունեությունը բարենպաստ չէր և խոշոր հաշով իրենից ներկայացնում էր «ձգձգելու» քաղաքականություն։
Արցախյան հարցում տապալվեց նաև Ն․ Փաշինյանի կառավարությունը՝ նախ անհարկի գոռալով, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ կործանարար պատերազմը տանուլ տալուց հետո որդեգրեց վախվորած հավասարակշռության քաղաքականություն:
Բայց հիմնական հարցը հետևյալն է՝Որքանո՞վ է ՀՅԴ-ը իրեն պատասխանատու համարում այս ամենում։ Չլիներ թիվ 55-րդ շրջաբերականը և եթե ՀՅԴ-ը միայն միագիծ գաղափարախոսություն ունենար, կարելի էր համարել, որ կուսակցական այս տեսակ գաղափարի մոտեցումը ճիշտ կամ սխալ է, բայց ՀՅԴ-ը միագիծ հկ չէր, այլ կայացած կուսակցություն, որը հանգամանորեն ուսումնասիրել էր տվյալ դեպքում ՔԻ Վեսթը և մարգարեական կանխագուշակումներ արել ապագայի մասին։
Այսինքն ՀՅԴ համար լրիվ հասկանալի էր, որ խոսքը վերաբերումէ լրջագույն որոշման, լրջագույն մի պահի: ՀՅԴ-ում հասկանում էին, որ վաղ թե ուշ Հայաստանը կանգնելու է այդ առաջարկը մերժելու կամ ընդունելու պատասխանատվության առաջ:
Ընդ որում շրջաբերականում մտահոգություններ կան այն մասին, որ Արցախի իւշխանությունները ամբողջովին ենթարկվում են ՀՀ իշխանություններին և կարող է այնպես պատահել, որ ՀՅԴ բացասական դիրքորոշումը արձագանք չի գտնի Արցախում:
Բացի դրանից, շրջաբերականում կա նաև մի հետաքրքիր հատված, որում խոսվում է այն մասին, որ եթե իրենք համաձայնվեն Քի Վեսթին, ապա դա ծանր դիլեմա է ստեղծում այն առում,ով, որ իրենք հրաժարվելով ազատագրված տարածքներից, սկզբունքորեն կարող են հրաժարվել նաև Հայ Դատից: Ու նաև այն, որ եթե իրենք համաձայնվեն իշխանությունների հետ, ապա «Եվ վերջապէս չի՞ ծաւալուելու մի համընդհանուր հակաքարոզչութիւն, որ Դաշնակցութեան կենտրոնը ՀՀ տեղափոխուելով, ՀՅԴ օրուայ ղեկավարութիւնը իշխանական տաքուկ աթոռներին տիրանալով, իշխանութեան կերակրասեղանին մօտ գտնուելով, իշխանութիւնների ուղղակի ազդեցութիւնը կրելով այլասերուել է ու իշխանութիւնների հետեւորդի դերում է յայտնուել»: Տխուրն այն է, որամեն ինչ հենց այդպես էլ պատահեց:
Սա հատկապես հետաքրքրական է այն առումով, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո ՀՅԴ-ը միանգամից մեծացրեց իր հետաքրքրությունները Ռ. Քոչարյանի նկատմամբ՝ նախ հարցազրույցների հրավիրելով, ապա և շփումները սերտացնելով՝ ի վերջո նույն քաղաքական դաշինքի մեջ հայտնվեց: Ընդ որում նույն Քոչարյանի, ում իշխանությունը կողմնակից էր Քի Վեսթին և որը չստորագրվեց այն պատճառով, որ Ադրբեջանը մերժեց այն:
Արդյո՞ք ՀՅԴ-ը իրեն պատասխանատու համարում է որպես ականատես և մասնակից այդ դեպքերին։ Եվ ինչո՞ւ է ՀՅԴ-ն այդպես կապված Քոչարյանի հետ, ի՞նչն է նրանց անխաթար կապի իրական պատճառը: Քի Վեսթի մասին 2020-ից հետո ՀՅԴ-ում երբևէ այս հարցը բարձրացվե՞լ է։ Արդյո՞ք կուսակցությունը պատրաստ է այդ հարցերը քննարկել: Հավանաբար ոչ, որովհետև առ այսօր ՀՅԴ կողմից որևէ բացատրություն չկա հայտնի շրջաբերականի մասին:
ՀՅԴ-ը թերևս ճիշտ էր մի հարցում, երբ նշվում էր. «Յոգնած, սոցիալ-տնտեսական դժուարութիւններ դիմագրաւող մի ժողովուրդ քայլելո՞ւ է մեր ետեւից»: Ժողովուրդն այսօր չի գնում ՀՅԴ հետևից, բայց փոխանակ իրական բացատրություններ գտնելու, ամեն ինչ բացատրվում է Ն. Փաշինյանի մանիպուլյատիվ քաղաքականությամբ: Ընդ որում նույնիսկ չի էլ քննարկվում այն, որ ժողովուրդը նույնիսկ Արցախի ամբողջական կորստից հետո շարունակեց աջակցել Փաշինյանին, բայց մեծ մասամբ մերժեց ՀՅԴ-ին ու Քոչարյանին: Ինչո՞ւ:
Սպասվող ԸԺ-ը լավ առիթ է քննարկելու այս բոլոր հարցերը, կետ առ կետ վերլուծելու 55-րդ շրջաբերականը և համապատասխան հետևություններ անելու: ՀՅԴ-ը առանց այն էլ շատ է ուշացել: Խոսքը պարզունակ ներողության կամ Փաշինյան թե Քոչարյան ընտրության մասին չէ, այլ որպես հարյուրամյա քաղաքական կուսակցություն, նորից վերադառնալու պայքարի դիրքեր որպես սոցիալիստական գաղափարական ուժ, որպես հեղափոխականների դաշինք, որպես նորություններից չվախեցող, ամեն հինը հեղափոխող ու նորացնող ՀՅԴ, հակառակ դեպքում կուսակցության հեղափոխականությունը կսահմանափակվի միայն իր անվամբ:
ՀՅԴ 55-րդ շրջաբերականը՝