24.7 C
Yerevan

Հայրե­նա­դարձության Դուռն Ընդմիշտ Փակու՞մ Ենք

Ու՞մ եւ ի՞նչ պիտի ասի, ներկա­յացնի ստեղծվե­լիք կամ արդեն իսկ ստեղծված՝ Արցա­խի հարցով «միջազգա­յին խումբը»: Նպա­տա­կը ո՞րն է: Մի քանի հոգու համար «աշխա­տանքի ճակա՞տ» ստեղծել, ինքնադրսեւորման հնարավորությու՞ն տալ, թե տպա­վո­րություն ստեղծել, որ պաշտո­նա­կան Երեւա­նը «վերջնա­կա­նա­պես ձեռքե­րը լվա­ցել է» Արցա­խից։

Վահրամ Աթա­նեսյան

Արցա­խի Ազգա­յին ժողո­վի «նիստից» հետո պատգա­մա­վորնե­րը փակ հանդի­պում են ունե­ցել Սամվել Շահրա­մանյա­նի հետ, քննարկվել է նաեւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լուծա­րե­լու մասին հրա­մա­նագրի հարցը: Շահրա­մանյանն ասել է, որ որոշման պատասխա­նա­տուն ինքն է եւ գիտի հետա­գա անե­լիքնե­րը, հանդիպման մասնա­կիցնե­րը տպա­վո­րություն են ստա­ցել, որ նա չեղարկել է իր հրա­մա­նա­գի­րը: Որո­շել են Արցա­խի հարցով «միջազգա­յին խումբ» ստեղծել, բայց առայժմ գործում են գաղտնիության պայմաննե­րում: Այդ մասին հայտնի է դարձել հայրե­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րից մեկին:

Եթե քարոզչա­կան «հարդը քամուն տանք»՝ ապա, ղարա­բաղցու ասած՝ մաղի վրա կմնա մի «ցորնա­հա­տիկ». Սամվել Շահրա­մանյա­նը եւ խորհրդա­րա­նա­կաննե­րը որո­շել են Արցա­խի հարցով «խումբ» ստեղծել, իսկ բանա­լի հղումը կամ մեսի­ջը դրա «միջազգա­յին» լինելն է: Չի կարե­լի ունե­նալ «աշխա­տանքա­յին» կամ «փորձա­գի­տա­կան» խումբ: Միայն՝ «միջազգա­յին»: Դա հնչեղ է, գրա­վիչ, խոր տպա­վո­րություն է թողնում եւ, բնա­կա­նա­բար, ծնում գեղե­ցիկ սպա­սումներ: Ըստ երեւույթին, հենց դա է ներշնչվում բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րին, որ սոցիա­լա­կան ցանցե­րը հեղե­ղում են «կվե­րա­դառնանք, եթե լինեն անվտանգության միջազգա­յին երաշխիքներ» եւ այս կարգի գրա­ռումնե­րով:

Այս ամե­նը զավեշտա­կան կլի­ներ, եթե ողբերգա­կան չլի­ներ:

Գործնա­կա­նում կա իրա­վի­ճակ, երբ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում է, որ բռնա­տե­ղա­հա­նություն չի եղել, Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը կամա­վոր հեռա­ցել են, բայց կարող են վերա­դառնալ, տիրա­պե­տել իրենց սեփա­կա­նությա­նը եւ ապրել: Առկա եւ իրացնե­լի հնա­րա­վո­րությունը սա է: Ավե­լին չի լինե­լու: Եւ սեպտեմբե­րի 20–21-22-ին Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ներկա­յա­ցուցչի հետ «բանակցություններ վարած» Սամվել Շահրա­մանյա­նը, Դավիթ Մելքումյանն ու նրա բոլոր գործընկերնե­րը հազիվ թե հասու չեն այս ճշմարտությա­նը:

Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդիրն անցել է ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդով, ԵԱՀԿ երկու՝ Բուդա­պեշտի եւ Լիսա­բո­նի, գագաթնա­ժո­ղովնե­րով, միջնորդություն են իրա­կա­նացրել ԱՄՆ‑ը, Ֆրանսիան եւ Ռուսաստա­նը, փորձա­գի­տա­կան հսկա­յա­ծա­վալ աշխա­տանք է կատա­րել Միջազգա­յին ճգնա­ժա­մա­յին խումբը, աշխարհի ամե­նա­հե­ղի­նա­կա­վոր վերլուծա­կան կենտրոննե­րը, մի շարք օտար լրագրողներ թեմա­յին շատ ավե­լի լավ են տիրա­պե­տում, քան իրենց հայ եւ ադրբե­ջանցի գործընկերնե­րը, հետա­խուզա­կան ծառա­յություննե­րը ղարա­բաղյան վերջին «հավաբնի» տեղը գիտեին:

Ու՞մ եւ ի՞նչ պիտի ասի, ներկա­յացնի ստեղծվե­լիք կամ արդեն իսկ ստեղծված՝ Արցա­խի հարցով «միջազգա­յին խումբը»: Նպա­տա­կը ո՞րն է: Մի քանի հոգու համար «աշխա­տանքի ճակա՞տ» ստեղծել, ինքնադրսեւորման հնարավորությու՞ն տալ, թե տպա­վո­րություն ստեղծել, որ պաշտո­նա­կան Երեւա­նը «վերջնա­կա­նա­պես ձեռքե­րը լվա­ցել է» Արցա­խից, բայց հարցը լուծե­լու միջոցն ու ձեւը ոմանք գիտե՞ն: Երբ մենք դեռ Ստե­փա­նա­կերտում էինք եւ ասում էինք, որ կարմիր գիծը ոչ թե «Արցա­խը չի լինե­լու Ադրբե­ջա­նի կազմում» իռա­ցիո­նա­լիզմն, այլ «մենք մնա­լու եւ ապրե­լու ենք Արցա­խում» պրագմա­տիզմն է, ենթարկվում էինք օստրա­կիզմի:

Երբ այսօր ասում ենք, որ Արցա­խի Ազգա­յին ժողո­վը, որպես նրա բնակչության ներկա­յա­ցուցչա­կան մարմին մի խնդիր ունի՝ հասկա­նալ, թե Բաքուն իրեն ճանաչու՞մ է որպես այդպի­սին, պատրա՞ստ է գոնե շարունա­կել «եվլախյան ձեւա­չա­փով» քննարկումնե­րը, իսկ եթե՝ ոչ, ապա ու՞մ է վիզա­վի տեսնում կամ տեսնու՞մ է առհա­սա­րակ՝ բախվում ենք խուլ չհասկացվա­ծության կամ ընդգծված մերժո­ղա­կա­նության: Մինչդեռ այլ տարբե­րակ առարկա­յո­րեն գոյություն չունի եւ, ցավոք, չի ստեղծվե­լու: Իրա­կա­նության, սեփա­կան հնա­րա­վո­րություննե­րի եւ, մանա­վանդ, 150 հազար մարդու սպա­սումնե­րի հանդեպ պետք է անկեղծ եւ չափա­զանց պատասխա­նա­տու լինել:

Ստե­փա­նա­կերտյան հայտնի կեցվածքը, երբ քաղա­քա­կան կյանքը ստո­րա­դասվել է «նեղ շրջա­նա­կի» որո­շումնե­րին, տեղա­փոխվել է Երեւան: Ի՞նչ հետեւանք է ունե­ցել պետության կոնսպի­րա­տիվ կառա­վա­րումը՝ հենց մեր Երեւա­նում հայտնվելն է: Ինչի՞ է հանգեցնե­լու «մենք պայմա­նա­վորվել ենք, բայց կասենք հետո» մոտե­ցումը, դժվար չէ կանխա­տե­սել: Երեւույթի հակա­ռակ կողմին, որ «միջազգա­յին խումբը» կվե­րածվի քաղա­քա­կան բիզնես-ակումբի, այս պահին, թերեւս, խորությամբ անդրա­դառնա­լու հարկ չկա, ոչ էլ դրա ներհա­յաստանյան հնա­րա­վոր հետագծին:

Ընդունենք, որ ամեն ինչ արվել կամ արվում է անկեղծ մղումնե­րով: Համա­րենք, որ ազնվա­գույն էր նաեւ «Արցա­խը չի լինե­լու Ադրբե­ջա­նի կազմում» կարգա­խո­սը: Բայց իրա­կա­նությունից չես փախչի: Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան դասի «հետին ջորե­պան» Էլման Մամե­դո­վը, որ ԼՂԻՄ Ասկե­րա­նի շրջա­նի Խոջա­լու գյուղի խորհրդի նախա­գահ է եղել, մեզ մեղադրում է, որ «Լեռնա­յին Ղարա­բա­ղը լուծա­րել, փոխա­րե­նը Արցախ էինք ստեղծել»: Սա նրա ուղե­ղի արտադրանքը չէ, պետա­կա­նո­րեն մշակված նարա­տիվ է, որ շրջա­նառվում է՝ մեր հողը, մեր սեփա­կա­նությունը, մեր տանն ապրե­լու իրա­վունքը մեզնից օտա­րե­լու համար:

Ոչ ոք մեզ Արցախ չի նվի­րե­լու, բայց մենք Լեռնա­յին Ղարա­բա­ղում հայկա­կան ինքնության իրա­վունք ունենք եւ այն կարող ենք իրացնել: Բաց թողնել, մսխել նաեւ այդ հնա­րա­վո­րությունը, նշա­նա­կում է ընդմիշտ փակել հայրե­նա­դարձության դուռը:

Առնչվող Հոդվածներ