24.7 C
Yerevan

Ոչ Թե Նվի­րել, Այլ Սովո­րեցնել

երկար ժամա­նակ մի տեղում ապրած մարդը, երբ կտրուկ փոխում է իր կենսա­կերպը, միջա­վայրը, տարածքը, ապա նա միանգա­մից չի կարող հարմարվել և ինտեգրվել։ Ժամա­նակ է անհրա­ժեշտ համա­պա­տասխան միջա­վայր, որը թույլ կտա արցախցի­նե­րին նորմալ կարգով ինտեգրվել հայաստանյան իրա­կա­նությա­նը և չխորթա­նալ նրան, քանի որ հակա­ռակ պարա­գա­յում, Հայաստա­նից հեռա­ցողնե­րը կարող են շատ լինել, ինչպես որ արցախյան առա­ջին պատե­րազմի ժամա­նակ ՀՀ տեղա­փոխված արցախցի­նե­րի մի մեծ մաստ հեռա­ցավ։

Րաֆֆի Դուդակլյան

1inTV‑ն զրուցել է World Vision հայաստանյան կազմա­կերպության տնօ­րեն Րաֆֆի Դուդակլյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է բռնի տեղա­հանված արցախցի­նե­րի կարգա­վի­ճա­կի և նրանց ապա­գա­յի մասին։

Րաֆֆին Դուդակլյա­նը նշեց, որ իրենց կազմա­կերպությունը միշտ աչքի է ընկել մարդա­սի­րա­կան օգնության տրա­մադրման գործունեությամբ և այս անգա­մը ևս բացա­ռություն չէր։ Արցախցի­նե­րի բռնի տեղա­հա­նության առա­ջին օրե­րին World Vision‑ը ևս մյուս կազմա­կերպություննե­րի հետ միա­սին ակտի­վո­րեն մասնակցել է արցախցի­նե­րին օգնության տրա­մադրման գործընթա­ցին։

Դուդակլյա­նի խոսքով, շատ կարև­որ է օգնության տրա­մադրման համա­կարգվա­ծության և կարիքնե­րի ճիշտ գնա­հատման ընթացքը։ Արցախցի­նե­րի՝ Հայաստան բռի տեղա­հանման օրե­րին World Vision‑ը նախ ձեռնարկել է կարիքնե­րի գնա­հատման գործընթաց և առա­ջին հերթին տրա­մադրել կյանքեր փրկող՝ Life saver կարգի օգնության տրա­մադրում, որովհետև այդ պահին Հայաստան եկող արցախցի­նե­րի գերակշիռ մասը ուներ սննդի, առա­ջին անհրա­ժեշտության պիտույքնե­րի խիստ կարիք։ Դրա­նից հետո միայն, երբ առա­ջին սուր պահն անցավ, կազմա­կերպությունը շարունա­կեց իր հիմնա­կան գործունեության տրա­մա­բա­նությամբ։

Պատասխա­նե­լով այն հարցին, որ Հայաստան տեղա­փոխված արցախցի­նե­րի մի մասը ունի ինտեգրման խնդիրներ, հատկա­պես դպրոցնե­րում տղա երե­խա­նե­րը կոնֆլիկտա­յին իրա­վի­ճա­կում են հայտնվում՝ Դուդակլյա­նը հիշեց, որ նման կարգի խնդիրներ եղել են նաև բռնի տեղա­հա­նության առա­ջին ընթացքի ժամա­նակ, երբ Հայաստա­նի Հանրա­պե­տություն տեղա­փոխված հայե­րի մի  գերակշիռ մասը ինտեգրման խնդիր ուներ։ Դա նորմալ գործընթաց է, քանի որ երկար ժամա­նակ մի տեղում ապրած մարդը, երբ կտրուկ փոխում է իր կենսա­կերպը, միջա­վայրը, տարածքը, ապա նա միանգա­մից չի կարող հարմարվել և ինտեգրվել։ Ժամա­նակ է անհրա­ժեշտ համա­պա­տասխան միջա­վայր, որը թույլ կտա արցախցի­նե­րին նորմալ կարգով ինտեգրվել հայաստանյան իրա­կա­նությա­նը և չխորթա­նալ նրան, քանի որ հակա­ռակ պարա­գա­յում, Հայաստա­նից հեռա­ցողնե­րը կարող են շատ լինել, ինչպես որ արցախյան առա­ջին պատե­րազմի ժամա­նակ ՀՀ տեղա­փոխված արցախցի­նե­րի մի մեծ մասը հեռա­ցավ։

Ր․ Դուդակլյա­նը նաև անդրա­դարձավ արցա­խա­հա­յե­րին օգնություն տրա­մադրե­լուն՝ նշե­լով, որ կա օգնություն, որը թույլ է տալիս մարդուն ներգրա­վել հասա­րա­կա­կան կյանքի ռիթմում, մասնա­կից լինել դրա կայացմա­նը, կառուցմանն ու ընթացքին և կա օգնություն, որը մարդուն ծույլ և անօգնա­կան է դարձնում։ Օգնություն տրա­մադրե­լու իմաստը պիտի կայա­նա առա­ջին հերթին այնպի­սի մթնո­լորտի ստեղծումն ու կայա­ցումը, որը արցախցուն թույլ է տալու դառնալ հայաստանյան առօրյա­յի մի մասը, դառնալ այնտեղ աշխա­տող, ստեղծող մարդ, այլ ոչ թե ամեն ինչից մեկուսա­ցած և ձեռքե­րը ծալած նստած, օգնության սպա­սող։ Դուդակլյանն այս օրի­նա­կը բերեց, որ պետք է ոչ թե ամեն օր մի ձուկ տալ քաղցա­ծին, այլ մի օր ձուկ տալ և սովո­րեցնել, թե ինչպես նա ինքը սովո­րի ամեն օր ձուկ ունե­նա­լու կարո­ղությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ