Արցախ

Ոչ Թե Նվիրել, Այլ Սովորեցնել

երկար ժամանակ մի տեղում ապրած մարդը, երբ կտրուկ փոխում է իր կենսակերպը, միջավայրը, տարածքը, ապա նա միանգամից չի կարող հարմարվել և ինտեգրվել։ Ժամանակ է անհրաժեշտ համապատասխան միջավայր, որը թույլ կտա արցախցիներին նորմալ կարգով ինտեգրվել հայաստանյան իրականությանը և չխորթանալ նրան, քանի որ հակառակ պարագայում, Հայաստանից հեռացողները կարող են շատ լինել, ինչպես որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ՀՀ տեղափոխված արցախցիների մի մեծ մաստ հեռացավ։

Րաֆֆի Դուդակլյան

1inTV-ն զրուցել է World Vision հայաստանյան կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ։ Զրույցն ընթացել է բռնի տեղահանված արցախցիների կարգավիճակի և նրանց ապագայի մասին։

Րաֆֆին Դուդակլյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը միշտ աչքի է ընկել մարդասիրական օգնության տրամադրման գործունեությամբ և այս անգամը ևս բացառություն չէր։ Արցախցիների բռնի տեղահանության առաջին օրերին World Vision-ը ևս մյուս կազմակերպությունների հետ միասին ակտիվորեն մասնակցել է արցախցիներին օգնության տրամադրման գործընթացին։

Դուդակլյանի խոսքով, շատ կարևոր է օգնության տրամադրման համակարգվածության և կարիքների ճիշտ գնահատման ընթացքը։ Արցախցիների՝ Հայաստան բռի տեղահանման օրերին World Vision-ը նախ ձեռնարկել է կարիքների գնահատման գործընթաց և առաջին հերթին տրամադրել կյանքեր փրկող՝ Life saver կարգի օգնության տրամադրում, որովհետև այդ պահին Հայաստան եկող արցախցիների գերակշիռ մասը ուներ սննդի, առաջին անհրաժեշտության պիտույքների խիստ կարիք։ Դրանից հետո միայն, երբ առաջին սուր պահն անցավ, կազմակերպությունը շարունակեց իր հիմնական գործունեության տրամաբանությամբ։

Պատասխանելով այն հարցին, որ Հայաստան տեղափոխված արցախցիների մի մասը ունի ինտեգրման խնդիրներ, հատկապես դպրոցներում տղա երեխաները կոնֆլիկտային իրավիճակում են հայտնվում՝ Դուդակլյանը հիշեց, որ նման կարգի խնդիրներ եղել են նաև բռնի տեղահանության առաջին ընթացքի ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված հայերի մի  գերակշիռ մասը ինտեգրման խնդիր ուներ։ Դա նորմալ գործընթաց է, քանի որ երկար ժամանակ մի տեղում ապրած մարդը, երբ կտրուկ փոխում է իր կենսակերպը, միջավայրը, տարածքը, ապա նա միանգամից չի կարող հարմարվել և ինտեգրվել։ Ժամանակ է անհրաժեշտ համապատասխան միջավայր, որը թույլ կտա արցախցիներին նորմալ կարգով ինտեգրվել հայաստանյան իրականությանը և չխորթանալ նրան, քանի որ հակառակ պարագայում, Հայաստանից հեռացողները կարող են շատ լինել, ինչպես որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ՀՀ տեղափոխված արցախցիների մի մեծ մասը հեռացավ։

Ր․ Դուդակլյանը նաև անդրադարձավ արցախահայերին օգնություն տրամադրելուն՝ նշելով, որ կա օգնություն, որը թույլ է տալիս մարդուն ներգրավել հասարակական կյանքի ռիթմում, մասնակից լինել դրա կայացմանը, կառուցմանն ու ընթացքին և կա օգնություն, որը մարդուն ծույլ և անօգնական է դարձնում։ Օգնություն տրամադրելու իմաստը պիտի կայանա առաջին հերթին այնպիսի մթնոլորտի ստեղծումն ու կայացումը, որը արցախցուն թույլ է տալու դառնալ հայաստանյան առօրյայի մի մասը, դառնալ այնտեղ աշխատող, ստեղծող մարդ, այլ ոչ թե ամեն ինչից մեկուսացած և ձեռքերը ծալած նստած, օգնության սպասող։ Դուդակլյանն այս օրինակը բերեց, որ պետք է ոչ թե ամեն օր մի ձուկ տալ քաղցածին, այլ մի օր ձուկ տալ և սովորեցնել, թե ինչպես նա ինքը սովորի ամեն օր ձուկ ունենալու կարողությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *