27.5 C
Yerevan

Երբ Ընդունում Ես, Ուրեմն Ընդունում Ես

Մյուսնե­րին դա այլեւս հետաքրքիր չէ: Նրանք փորձե­լու են քո համա­կերպվա­ծությունը ծառա­յեցնել իրենց շահե­րին, ինչպես որ կվարվեին, եթե դու չհա­մա­կերպվեիր:

Վահրամ Աթա­նեսյան

Ոչ միայն պետա­կան բարձրաստի­ճան պաշտոնյա­ներն ու քաղա­քա­կան իշխող թիմի պատգա­մա­վորնե­րը, այլեւ հանրությա­նը հայտնի անձինք երբեմն-երբեմն հպարտությամբ արձա­նագրում են, որ Հայաստանն առանց աղմուկի հարյուր հազար կամ հարյուր տասը հազար փախստա­կան ընդունեց: Անգամ ենթադրություններ են արվում, որ եթե դա տեղի ունե­նար այլ, Հայաստա­նից տնտե­սա­պես ուժեղ երկրում, ապա խնդիրներ կառա­ջա­նա­յին: Խնդիրներ, ընդ որում՝ բազմա­թիվ եւ տարա­տե­սակ, ունեն նաեւ Արցա­խից բռնա­տե­ղա­հանվածնե­րը: Դժգո­հություննե­րը եւ բողոքնե­րը պարզա­պես սոցիա­լա­կան ցանցե­րում են արտա­հայտվում:

Բայց եկեք հարցին այլ կողմից մոտե­նանք. իսկ ճի՞շտ վարվեց Հայաստա­նի իշխա­նությունը՝ հարյուր կամ հարյուր տասը հազար, մինչ այդ էլ՝ քառասսունչորսօրյա պատե­րազմի քսան հազար բռնա­գաղթվածնե­րին «կազմա­կերպված եւ լռելյայն ընդունե­լով»: Մարդկայնո­րեն՝ այո: Բայց քաղա­քա­կան առումով որքանո՞վ է ընկա­լե­լի, երբ բռնա­տե­ղա­հանվածնե­րին անվա­նում են «Արցա­խի մեր քույրեր եւ եղբայրներ»: Բռնա­տե­ղա­հանվածներն էլ փոխա­դարձում են. «Մենք հո օտար երկրում չենք, եկել ենք մեր հայրե­նիք»:

Միջազգա­յին հանրությունը տեսնում եւ արձա­նագրում է մի իրո­ղություն՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղից Հայաստան է «տեղա­հանվել» X թվով մարդ, Y –ը՝ լքել Հայաստա­նը, Z‑ը մնում է: Մի մասն արդեն «ինտեգրվել է»: Մյուսն անձնագրա­յին բաժանմունքնե­րում հերթե­րի մեջ է, ոմանք Երեւա­նում, մարզկենտրոն քաղաքնե­րում զբաղվում են ձեռնարկա­տի­րա­կան գործունեությամբ, մասնա­գետներն աշխա­տանք են գտել կամ որո­նումնե­րի մեջ են: Եթե կեցության կամ փոխհա­տուցման հարցերն էլ մի լուծում ստա­նան՝ հարյուր հիսուն կամ հարյուր հազար մարդ կհա­մալրի Հայաստա­նի բնակչությունը:

Ի՞նչ իրա­վի­ճակ կունե­նա­յինք, եթե Հայաստա­նը հարյուր կամ հարյուր տասը հազար մարդու համար Սյունի­քի, Տավուշի, Գեղարքունի­քի, Վայոց ձորի սահմա­նա­մերձ մարզե­րում „վրա­նա­յին ճամբարներ ստեղծեր„: Հումա­նի­տար առումով՝ շատ վատ, ներքա­ղա­քա­կան իմաստով՝ վատթար, բայց արտա­քին քաղա­քա­կան առումով, թվում է, դա ուղերձ կլի­ներ, որ Հայաստա­նը չի ընդունում Արցա­խի հայա­թա­փումը: Ի՞նչ էֆեկտ կտար այդ իրա­վի­ճա­կը՝ չափա­զանց դժվար է ասել: Արժե՞ր հարյուր կամ հարյուր տասը հազար մարդու մատնել կենցա­ղա­յին եւ հոգե­բա­նա­կան փորձություննե­րի: Մեր հանրությունը կհաղթահարե՞ր այդ շոկը:

Այս մտա­հո­գություննե­րը, երեւի, առա­ջին հերթին իշխա­նությունն է ունե­ցել: Այս պահի դրությամբ բռնա­գաղթվածնե­րի խնդրի «տեղայնա­ցումը» որո­շա­կիո­րեն մեղմում է հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի մթնո­լորտը: Բայց փաստ է, կարծես, որ նույնիսկ Արցա­խի հայա­թա­փումից հետո Ադրբե­ջա­նը շարունա­կում է «պահանջա­տեր» լինել: Անշուշտ, այլեւս հնա­րա­վոր չէ բռնա­տե­ղա­հանվածնե­րի «գետտո»-ներ ստեղծել: Ոչ ոք դա չի ընդունի, էֆեկտն էլ կլի­նի զրո­յա­կան: Բայց հետեւու՞մ է, արդյոք, որ խնդիրն առհա­սա­րակ օրա­կարգա­յին չպետք է լինի: Չէ՞ որ չափա­զանց վտանգա­վոր է այն իրա­վի­ճա­կը, երբ դու ընդունում ես քեզ հետ կատարվա­ծի ոչ միայն անխուսա­փե­լիությունը, այլեւ՝ անհաղթա­հա­րե­լիությունը: Դու ընդունում ես՝ վերջ:

Մյուսնե­րին դա այլեւս հետաքրքիր չէ: Նրանք փորձե­լու են քո համա­կերպվա­ծությունը ծառա­յեցնել իրենց շահե­րին, ինչպես որ կվարվեին, եթե դու չհա­մա­կերպվեիր: Խնդի­րը, թերեւս, մեկն է՝ մեր համա­կերպվա­ծությունն իրենց շահե­րին ծառա­յեցնե­լու իրավիճա՞կն է մեզ համար ընդունե­լի, թե՞՝ չհա­մա­կերպա­ծության գործո­նի քաղա­քա­կան կապի­տա­լի­զա­ցիա­յի փորձը: Բայց կա՞ «զրո­յա­կան կետին»՝ 2023թ. հոկտեմբե­րի 4‑ի դրությա­նը վերա­դառնա­լու հնա­րա­վո­րություն: Կարծես թե՝ ոչ: Որովհե­տեւ Արցախն իր քաղա­քա­կան էլի­տա­յով առա­ջինն է ընդունել կատարվա­ծի անխուսա­փե­լիությունը եւ քաղա­քա­կան ինքնության վերա­դարձի անհնա­րի­նությունը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3371636.html

Առնչվող Հոդվածներ