27.5 C
Yerevan

ՀՀ Ինքնասպան Քաղա­քա­կա­նությունը

Ի՞նչ երաշխիք, որ ամե­րիկյան գործո­ղություննե­րից հետո Երև­ա­նը նոր համա­ձայնություն չի ստո­րագրի Բաքվի հետ՝ փաստի առաջ կագնեցնե­լով թե՛ Հայաստա­նին, թե՛ ԱՄՆ-ին։ Իսկ Վաշինգտո­նի հետ նման խաղեր տալ չի կարե­լի, որովհետև հետև­անքնե­րը կարող են շատ տխուր լինել մեզ համար։

Մեր Ուղին

Օրերս Երև­ան էր ժամա­նել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամե­րի­կա­ցի համա­նա­խա­գահ, կովկասյան բանակցություննե­րի հարցե­րով ԱՄՆ պետքարտուղա­րության ավագ խորհրդա­կան Լուիս Բոնոն: Նա հանդի­պում է ունե­ցել ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նի հետ; Այս հանդիպմանն է անդրա­դարձել քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը։

Նա հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ Լուիս Բոնոն Երև­ա­նից հետո չմեկնեց Բաքու։ Բոլորս էլ հիշում ենք, որ Օ՝Բրայենի կողմից Բաքվին ուլտի­մա­տում էր ներկա­յացվել, որ վերջինս  Վաշինգտո­նում կամ Բրյուսե­լում ստո­րագրի իր կողմից համա­ձայնեցված խաղա­ղության պայմա­նա­գի­րը։ Եվ ահա, Լուիս Բոնոն Երև­ա­նից չգնաց Բաքու այդ ուլտի­մա­տումը նորո­գե­լու և ամրացնե­լու։ Դավիթ Ստե­փանյա­նի կարծի­քով դրա պատճա­ռը Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան անհասկա­նա­լի պահվածքն ու սեպա­րատ փաստաթղթի ստո­րագրումն էր Բաքվի հետ, երբ Բաքվի բռնա­պե­տը հայկա­կան կողմին հանձնեց 32 գերի և դրա դիմաց ստա­ցավ շատ ավե­լի մեծ օգուտ, քան կարե­լի էր ակնկա­լել։

Ալիև­ին իր վերջերս տված հարցազրույցում ԱՄՆ-ին ասաց, որ իրենք ամե­րիկյան միջնորդության կարի­քը չունեն Հայաստա­նի հետ բանակցություննե­րում և Հայաստա­նի հետ կբա­նակցեն երես առ երես։ ԱՄՆ‑ը չի կարող հակա­ռա­կել և պնդել իր ներկա­յությունը։ Եթե Հայաստանն ու Ադրբե­ջա­նը պատրաստ են և ցանկա­նում են միմյանց հետ ուղիղ բանակցություններ վարել, ապա ԱՄՆ-ին մնում է միայն ողջունել այդ ամե­նը։ Հայաստա­նի համար բավա­կան վտանգա­վոր է Բաքվի հետ առանց միջնորդի բանակցե­լը, քանի որ Բաքուն բազմա­թիվ լծակներ ունի Երև­ա­նին ճնշե­լու համար, մինչդեռ Երև­ա­նի միակ հույսը Արևմուտքի գործնա­կան ներկա­յությունն էր, որն էլ խոշոր հաշվով ի չիք է դառնում(գոնե ԱՄՆ‑ի հաշվով), քանի որ Երև­ա­նը մի կողմից ամեն կերպ ցանկա­նում է ներգրա­վել Վաշինգտո­նին այս գործընթացնե­րում, մյուս կողմից գնում Բաքվի հետ ստո­րագրում է մի փաստա­փուղթ, որով Ալիևը խիղճը հանգիստ Վաշինգտո­նին դուրս է հրա­վի­րում բանակցա­յին գործընթացնե­րից։

ԱՄՆ‑ը լուրջ պետություն է և լուրջ ներկա­յություն ունի։ Նման անպա­տասխա­նա­տու պահվածքով ՀՀ ղեկա­վա­րությունը պարզա­պես մեծ ծառա­յություն է մատուցում Բաքվին։ Եթե անգամ ռուսնե­րը չկա­րո­ղա­ցան Արևմուտքին դուրս թողնել հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րին մասնակցե­լուց, ապա դա հաջո­ղությամբ անում է հայկա­կան կողմը, երբ գնում ու Բաքվին է տալիս այնպի­սի դիվա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րուրթյուններ, որոնք նրան թույլ են տալիս ավե­լի մեծացնել ախորժա­կը։

Դավիթ Ստե­փանյա­նի կարծի­քով Լուիս Բոնոն Երև­ա­նից Բաքու չմեկնեց, որովհետև այլևս իմաստ չկար։ Ի՞նչ երաշխիք, որ ամե­րիկյան գործո­ղություննե­րից հետո Երև­ա­նը նոր համա­ձայնություն չի ստո­րագրի Բավի հետ՝ փաստի առաջ կագնեցնե­լով թե՛ Հայաստա­նին, թե՛ ԱՄՆ-ին։ Իսկ Վաշինգտո­նի հետ նման խաղեր տալ չի կարե­լի, որովհետև հետև­անքնե­րը կարող են շատ տխուր լինել մեզ համար։

Նման քաղա­քա­կա­նությամբ Հայաստա­նը պարզա­պես ինքն իր ձեռքով կտրում է այն ճյուղը, որի վրա նաստած է։

Վերլուծությունն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ